Posted in Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա 4

  1. Ուղղե՛ք սխալը՝ տեղափոխելով ընդհամենը մեկ ձողիկL + L = L

Պատ՝I+L=LI

2. Ուղղե՛ք սխալը՝ տեղափոխելով ընդհամենը մեկ ձողիկ  XIV –

XIV – V = XX

3. A և B քառակուսիների մակերեսները համեմատիր:

111

A քառակուսին 2 անգամ մեծ է B քառակուսուց։

4. Ինչպե՞ս կմեկնաբանեք այս նկարը

dav

Այս նկարում ես տեսնում եմ թռչունների  տեսնում եմ ցանց և խոտեր։

5. Հաշվի առնելով, թե ամեն պատկերի մեջ ինչ թիվ է գրված՝ պատկերները միացրեք այնպես, որ միացված գծերի քանակությունը չգերազանցի տվյալ պետկերի թվի արժեքին:  Օրինակ՝ առաջին պատկերի մեջ մեկ է գրված, իսկ սա նշանակում է, որ այդ պատկերը կարող է գծով միանալ միայն մեկ պատկերի հետ:

111

6. Which house can fly ?

Magic house:

 

7. Ո՞ր պատկերի պարագիծն է ամենամեծը:

111

B,C,D պատկերների պարագիծը հավասար է 14-ի իսկ A պատկերի պարագիծը հավասսր է 12,56։

B,C,D Պատկերների պարագծեը մեծ են A պատկերի   պարագծից:

 

8. Ի՞նչ անել՝ արտահայտությունը ճիշտ դարձնելու համար

8 + 8 = 91

8+8=16  91 թիվը շրջելիս ստացվում է 16։

9. Ի՞նչ է այս նկարը ձեզ ասում։ Ո՞ր թռչունի հետ դուք ձեզ կհամեմատեիք։

bird

Վանդակից դուրս եկած թրջունը  գնահատում է իր ազատությունը իսկ մյուս թռունը ոչ։

10. The most important assignment/ամենակարևոր հանձնարարությունը  

Before getting to the main project, lets remember one of the best quotes of Dalai Lama, “If you think you are too small to make a difference, try sleeping with a mosquito.”

Now the ASSIGNMENT – Think of an idea to change the world towards a better place… and put it into ACTION !!!

Best ideas and actions will be graded 10. 

I would try to get  a special subject at school. Where would  be able to learn  how can to love  everything all that surronds us, people, animals, plants and so on. If everyone can be unselfishky loved by  all and  everything in the world, there will be  no bad  people and bad things  in the world.

 

 

Posted in Հայոց լեզու

Պարագաներ

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:

·        Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին- շատ երկար։

·        Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը-անընդհատ։

·        Ոսկե շղթան արժեր հազար դոլար-հազար դոլար։

·        Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից- շատ ։

·        Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց-բնավ։

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:

·        Քաղաքացիները շատ երկար ժամամանակ ինչքա՞ն  փակեցին փողոցները:

·        Լողորդը շատ երկար շունչը պահում էր ջրի տակ:

·        Մենք անչափ  զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:

·        Հանիբալի զորքը երկար կանգ առավ Ալպերի բարձունքում:

·        Մարագների դռները ամբողջությամբ կանաչել են:

 

Posted in Uncategorized

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Առաջադրանքներ․

  1. Ցո՛ ւյց տուր, որ այս ընտանիքը աշխատավոր ընտանիք էր: Դո՛ ւրս հանիր այդ հատվածները:
  2. Ցու՛ յց տուր, որ տղան լավ չէր վարվում իր ծնողների հետ: Դո՛ ւրս հանիր այդ հատվածները:
  3. Բացատրի՛ ր հետևյալ հատվածը՝ հիմնավորելով ընգծումը:
    Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։
  4. Բնութագրի՛ ր տղային:
  5. Մեղադրի՛ ր նրան:
  6. Արդարացրու։

 

1․Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզել;

2․ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։

3․Այսինքն անտառու ամեն ինչ կար անտառում սկայն պակսում էր նրա ազնվություը  ընտանիքի հանդեպ քանի, որ նա գնում էր անտառ սակայն չէր ցանակնում և գնում է անտառ առանց անտառում խոզերին փնտրեու հետ է գալիս առանց ծնողնոների մասին մտածելու;

4․ Տղան խելացի էր շատ լավ էր սովորրում դպրոցում սիրում էր կարդալ գրքեր սակայն մարդը  միայն խելացի լինելով չի կարող լինել շատ լավը նա շատ եսասեր էր և մտածում էր միայն իր մասին նա նստած էր իրեն շատ հարմար վայրում գիրք էր կարդում իսկ ծնողները և հորեղբայրը ամբողջ օրը գործ էին անում որպեսզի պահեն իրեցնց ընտանիքը իրենց երեխային իսկ իրենց երեխան նույնիսկ չէր մտածում իր ծնողներն օգնելու մասին և ձևացնում էր թե գիրք է կարդում։Նա տեսնում էր, որ իր ծնողները ցանկանում են իրեն  բան խնդրել սակայն նա ձևևացնում էր թե չի նկատում ։Տղան   իրեն հիմարի տեղ դնելով նեղացնում է իր հայրիկին։Եվ վերջապես նա  տանջանքով համաձայնվեց  գնալ գտնել խոզերին։Ամբողջ  ճանապրհին  նա դանդաղ քայլում էր  շատ դանդաղ  և չցանկանալով  գնալ անտառ։Երբ նրանք հասան անտառ  նա առանց հասկանալու  առանց խղճալու իր  ծնողների առանց  խոզերին փնտրելու վերադառնում է տուն։ Սակայն տեսնում է իր տանճված հորը և  հասկանում է, որ շատ վատ է վարվել ծնողների հանդդեպ։

5․ Ես տղային լիովին համարում եմ սխալ և չեմ սիրում  նրա  կերպարը   քանի, որ  նա առանց հաշվի առնելու  ծնողների կարգավիճակը հոգնածությունը խաբում է ծնողներին և չի փնտրում խոզերին նա խաբում էր այն մարդական ովքեր իրեն մեծացերել  են պաահել են  իսկ  նա այդքանի դիմաց  նույնիսկ մի  խնդրանք էլ չկատարեց  և իր հոգնած  հայրը նորից գնաց  խոզերին փնտրելու իմանալով, որ նրա տղան  փնտրել է խոզերին և կատարել է նրա խնդրանքը։

6․Արդարանցննել նրան չեմ կարող քանի, որ նա  շատ վատ վարվեց ծնողների հանդեպ սակայն ես ուրախ եմ, որ նա պատմվածքի վերջում  հասկացավ իր  սխալը։

Posted in Uncategorized

Դանիել Վարուժան «Անդաստան»

. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անդաստան-դաշտ, արտ հանդ։

Ակոս-հողի մեջ բացված  երկար գծաձև փոս սերմ ցանելու համար։

Կոչնակ-եկեղեցի հրավիրող զանգահարություն։

Կալյակ-փոքր կաթիլ, շիթ

Կալյակել-կաթել, հոսել

Ամբար-մթերք  պահելու տեղ,պահեստ, շտեմարան։

Բերկրություն-ուրախություն,հրճվանք,ցնծություն։

Posted in Uncategorized

Ներքին էներգիա

<<Էներգիա>> հասկացությունը  գործածության մեջ է մցրել է անգլացի գիտնական Թ․ Յունգը 1807 թվականին  այդ բառը հունարեն  թանգմանաբար  նշանակում է <<գործողություն>>, <<գործունեություն>>։Մեխանիկայում օգտագործվող էներգիան կոչվում է  մեխանիկական։Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու  ունակությունը։ Ընդունված է էներգիան նշանակել լատինական E(կարդացվում է <<ետ>>): Մեխանիկ էներգիայի տեսակներն են կինետիկ և պոտենցյալ։Մարմնի լրիվ  մեխանիկական պահպանմա ն օրենքը․ դիմադրորթյան շփման ուժերի  բացակայությամբ մարմնի լրիվ  մեխանիկական էներգիան  շարժման ընթցքում մնում է հաստատուն։Մարմնի ներքին էներգիան  դա մարմինը կազմող մասնիկների շարժման<<կինետիկ>> և փոխազդեցության պոտենցիալ>> էներգիան է։ Հավասարակշռության վիճակում  մրմնի ներքին  ներգիան  կախված է մարմնի ջերմաստիճանից և ծավալից։ Հետևաբար  մարմնի ներքին  էներգիան կարելի  է փոխել Մեխանիկական աշխատանքով։

 

Posted in Uncategorized

Խմելու ջրի հիմնախնդիրները

  1. 1. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ  Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարեւոր ռազմավարական նշանակություն եւ միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետեւ գնալով ավելի շատ են աղտոտվում եւ կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրաօգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն մարդու կողմից նրա ինտենսիվ աղտոտումը կենսաբանական, քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով կարող է անօգտագործելի դարձնել նաեւ այդ կենսական միջավայրը:    Քաղցրահամ ջուրը սահմանափակ եւ խոցելի ռեսուրս է: Մաքուր ու անվտանգ ջրի նկատմամբ մարդու կենսական պահանջը բացատրվում է ջրի բացարձակ ֆունկցիոնալ անփոխարինելիությամբ: Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Համաձայն որոշ գնահատականների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արեւելքի, Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
  2. 2. • Բնության վրա ներգործող անտրոպոգեն մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոն: Միանգամայն ընդունելի է, որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Ենթադրվում է, որ արդեն 2005թ. հասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3-ը, որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհում: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է եւ պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլեւ քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար:
  3. 3. • Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:• Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:• Ջուրը էլեկտրոլիտ է: Ջրի շնորհիվ մարդու օրգանիզմում էներգիան փոխանցվում է տարբեր օրգաններ:• Դեպրեսիան և հոգնածությունը օրգանիզմում ջրի անբավարար քանակության արդյունք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել կարգավորել իրավիճակը:• Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գոտում և հոսում դեպի բարեխառն կլիմայի գոտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղությամբ:• Ջրի այն քանակությունը, որ գոյություն ուներ մի քանի հազար տարի առաջ, մինչև հիմա է գոյություն ունի Երկագնդի վրա: Ուղղակի ջուրն այն յուրահատուկ նյութն է, որ կարող է ինքնամաքրվել` մի ֆիզիկական վիճակից մյուսին անցնելով /օրինակ` սառույցի հալվելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով/:
  4. 4. • Ջրային ռեսուրսների մաքրության պահպանումը և գետեր, լճեր, ջրամբարներ արտադրական և կենցաղային հոսքաջրերի բացթողման պայմանների որոշումը սերտորեն կապված է բնական ջրային օբյեկտների ինքնամաքրման ընդունակության քանակական գնահատման հետ:     Ջրային օբյեկտները համարվում են աղտոտված, եթե դրանցում ջրի կազմը և հատկությունները փոփոխվում են մարդկանց արտադրական և կենցաղային գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցության հետևանքով, և այն մասնակի կամ լրիվ պիտանի չի լինում ջրօգտագործման համար:     Հոսքաջրերի աղտոտումից մակերեսային ջրերի պահպանման կանոնների համաձայն` բնական ջրերի մաքրության և պիտանիության աստիճանը գնահատելու համար, ելնելով մակերեսային ջրերի օգտագործման նպատակից` տնտեսական, խմելու, ռեկրեացիոն, ձկնատնտեսական, մշակվել է ջրում տարբեր նյութերի սահմանային թույլատրելի քանակը (ՍԹՔ): Ջրերի մաքրության մակարդակի գնահատումը կատարվում է դրանց մեջ պարունակվող առանձին նյութերի քանակը հարաբերելով ՍԹՔ-ին:
  5. 5. • Ըստ ջրի մաքրության պահպանության և վերարտադրության ապահովման օրենքների` արգելվում է ամեն մի գործողություն, որը, փոխելով ջրերի ֆիզիկական, քիմիական, կենասաբանական հատկությունները, նվազեցնելով բնական ինքնամաքրման ունակությունը, կարող է վնաս պատճառել մարդկանց առողջությանը, հանգեցնել ձկների պաշարների նվազմանը, ջրամատակարարման պայմանների վատթարացմանը կամ ջրամբարի ինքնամաքրման գործընթացի խախտմանը: Չի թույլատրվում գործարկել նոր ձեռնարկություններ , արտադրամասեր և այլ օբյեկտներ, որոնք չեն ապահովում հոսքաջրերը արդյունավետ ձևով մաքրող միջոցներով, նույնիսկ նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել գետերը, լճերը և մյուս ջրամբարներն ու աղբուրները չմաքրված ու չվնասազերծված արդյունաբերական ու կենցաղային հոսքաջրերով ու թափոններով աղտոտելու, առանց աղտոտումը կանխող կառույցների ու սարքավորումների ձեռնարկություններ, կոմունալ և այլ օբյեկտներ վարձակալության հանձնելու համար։
Posted in Uncategorized

Ջրի անձնագիրը

Ջրի անձնագիրը 

Անձնագիր

Նշվածները նախագծային թեմաներն են
Ջրի անձնագրի կազմումը`

 ջրի ընդհանուր բնութագրումը

 Քիմիական բանաձևը H2O

Հարաբերական մոլեկուլային զանգված Mr 32

Իզոտոպները—16  O,17 O,18 O

Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվըպարբերությունըխումբը 8, 2 6  գլխավոր ենթախումբ 

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը 8p 8n 8e  2/6

Վալենտականությունըօքսիդացման աստիճանը o,-2,-, +1+2  F

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը 16-1.66.10-27kg=2.56*10-26kg 

Թթվածնի ալոտրոպիկ  տարաձեվություններ

O 2 և O3

 

լրացուցիչ ՝ ջուրը որպես լուծույթներ, խմելու ջրի հիմնախնդիրները

 

Posted in Uncategorized

Ջուրը մարդու օրգանիզմում

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:
Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
Հետաքրքիր փաստեր ջրի մասին
1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :

3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85% : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:

Posted in Uncategorized

Ջրի քիմիականն և ֆիզիկական հատկությաունները

Ջրի ֆիզիկական հատկությունները
Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ  պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։
download.jpg
      Գ. Գալիլեյ
 (15641642)
Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ հատկություններով՝
 1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:
Iceberg.jpg
        ջրի երեք ագրեգատային վիճակները
2.Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:
Kochendes_wasser02.jpg
                        ջրի եռալը
лед-песочница-озеро-Мичиган-Чикаго-602512.gif
                         ջրի պնդանալը
3. Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։
11.jpg
              ջրի տաքացումը բնության մեջ
4. Ջուրը սառույցի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։
Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։
Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը
ամենամեծ խտությունն ունի +4°C– ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):
5511228-whales-in-northern-ocean.jpg
Ջրի մոլեկուլի կառուցվածքը
Ջրի մոլեկուլը դիպոլ է, որն ունի դրական և բացասական լիցքավորված բևեռներ։
stroenie-molekuly-vody.jpg
           ջրի մոլեկուլի կառուցվածքը
Ջրածնի միջուկների մոտ առկա է էլեկտրոնային խտության պակաս, իսկ մոլեկուլի հակառակ ծայրում՝ թթվածնի միջուկի մոտ, էլեկտրոնային ամպի ավելցուկ է։ Հատկապես էլեկտրոնային ամպի նման բաշխումն էլ պայմանավորում է ջրի մոլեկուլի բևեռայնությունը։
0011-015-Svojstva-vody-Anomalija-svojstv-vody.png
Ջրի մոլեկուլի բևեռայնությունը` չկոմպենսացված էլեկտրական լիցքերի առկայությունը, ծնում է մոլեկուլների խմբավորման՝ խոշոր խմբակցություններ  կամ ասոցիատներ առաջացնելու հակում։
Ջրի առանձին մոլեկուլները, որոնցից յուրաքանչյուրը դիպոլ է, միանում են հետևյալ ձևով. մեկ մոլեկուլի մասնակի դրական լիցք ունեցող ջրածնի ատոմների և մյուս մոլեկուլի մասնակի բացասական լիցքով թթվածնի ատոմների միջև առաջանում են ջրածնային կապեր՝ կառուցվածքին տալով կեղծ պոլիմերային շղթայի տեսք։ Ջրածնային կապերը շատ թույլ են ներմոլեկուլային կովալենտային կապերի համեմատ։ Դրանք առաջանում են ինքնաբերաբար և արագ քանդվում են։ Ջերմային տատանումների ազդեցության տակ կրկին առաջանում են հեշտությամբ՝
                                                              nH2O (H2O)n
download (1).jpg
միջմոլեկուլային ջրածնային կապի առաջացումը
Ջրի անոմալ հատկությունները հիմնականում պայմանավորված են ջրի մոլեկուլների միջև ջրածնային կապերի առաջացումով:
Ջրի քիմիական հատկությունները։

1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
H2Օ⇌H++ OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)՝
2Na+2H2O=2NaOH+H2↑
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)՝
Zn+H2O=ZnO+H2↑
3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
2 H 2 O → N a O H ∘ 2 H 2 + O 2 ↑ {\displaystyle ~\mathrm {2H_{2}O{\xrightarrow {NaOH^{\circ }}}\ 2H_{2}+O_{2}\uparrow } }

6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O

Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O

Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S

Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Posted in Հայոց լեզու

Տեղի ևձևի պարագա

Գտի՛ր տեղի պարագաները:

·        Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում-սաղարթում։

·        Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր-ափում։

·        Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք-կիսամութի մեջ։

·        Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ-երկնքից։

·        Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր-ծննդավայր։

·        Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:

·        Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:-թեթև,գազանաբար։

·        Տարերքը կամացկամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:-կամաց-կամաց։

·        Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:-շատ արագ և հեշտ ։

·        Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում-դժվարությամբ։

·        Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով: