Posted in Գրականոություն

Կարդում ենք գրաբար․Հայ հին գրականություն

Կարդում ենք գրաբար. հայ հին գրականություն

1. Կարդա նույն գրքից «Ծեր ոմն եւ մահ» առակը։ Վերածիր աշխարհաբարի։

Մի օր, մի ծերունի փայտ էր կտրել ու ուսին գցաց գնում էր տուն: Մեկ էլ փայտը ուսից ընկավ և ծերունին հույսը չկորցնելով սկսեց կանչել Մահին: Մահը երևաց ծերունուն և հարցերց թե, ինչո՞ւ կանչեց իրեն: Ծերունին պատասխանում է.

-Օգնիր ինձ և բեռս դիր նորից իմ ուսին:

2. Մեկնաբանիր առակը։

Առակի իմաստն այն է որ մենք ամեն դեպքում սիրենեք մեր մեր կյանքը և գոհանանք,քանի որ բոլորի կայնքում լինում են դժվարություններ և տխրությության պահեր։Պետք չէ շուտ հիասթափվել կյանքից և դժգոհել ։

Posted in Էկոլոգիա

Նավթ

Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
Նավթի առաջացումըԿան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում: Հորատանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում տարողությունների մեջ, նավթատար հսկա հեղուկանավերով փոխադրում ծովերով ու օվկիանոսներով: Սակայն առավել հարմար է նավթը փոխադրել նավթամուղով՝ ստորգետնյա և ստորջրյա խողովակներով:Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) և նրանց հարող ջրային տարածքներում: Եթե նավթի հանքավայրը գտնվում է ծովի հատակին, ապա արդյունահանումը կատարվում է կանգուն (ամրացված է ծովի հատակին) կամ լողացող հենահարթակների վրա:Նավթի հսկայական պաշարներ կան Միջին և Մերձավոր Արևելքում (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Քուվեյթ), Աֆրիկայում (Ալժիր, Նիգերիա, Անգոլա, Լիբիա), Ասիայում (Ինդոնեզիա, Հնդկաստան), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա, Տեխաս, Օկլահոմա), Կանադայում, Մեքսիկայում,  Ռուսաստանում (Սիբիր, Պովոլժիե), Ադրբեջանում, Ղազախստանում և այլուր:
Նավթի վերամշակումըՆավթից արժեքավոր նյութեր ստանալու համար նրանից նախ անջատում են ուղեկցող գազերը, ապա հատուկ սարքերում աղազրկում և ջրազրկում են, այնուհետև վերամշակում:Նավթի նախնական վերամշակումը թորումն է (բաժանումը բաղադրիչ մասերի), որն իրականացնում են թորման բազմաստիճան աշտարակներում: Նավթի թորումից ստանում են բենզին (եռման ջերմաստիճանը՝ 40-ից մինչև 100–120օC), լիգրոին (120–140օC), կերոսին (150–300օC), սոլյարայուղ (300օC-ից բարձր), իսկ մնացորդը կպչուն սև հեղուկ է՝ մազութ:Մազութը նույնպես նախապես ենթարկում են բազմաստիճան թորման: Նրա քայքայումը կանխելու համար թորումն իրականացնում են ցածր ճնշման տակ և ստանում քսայուղեր, վազելին, պարաֆին, իսկ մնացորդը ձյութանման զանգված է՝ գուդրոն: Վերջինս օգտագործվում է փողոցների ասֆալտապատման համար, իսկ նրա բարձրջերմաստիճանային մշակումից ստանում են թանձր յուղեր, շարժիչների վառելանյութեր և այրվող գազեր: Բենզինն օգտագործվում է որպես ավիացիոն և ավտոմոբիլային վառելանյութ:Լիգրոինը վառելանյութ է դիզելային շարժիչների համար և լուծիչ՝ լաքերի, ներկերի համար, կերոսինը վառելանյութ է ինքնաթիռների, հրթիռների և տրակտորային շարժիչների, սոլյարայուղը՝ դիզելային շարժիչների համար: Վազելինն օգտագործվում է բժշկության, իսկ պարաֆինը՝ սննդի արդյունաբերության մեջ՝ փաթեթանյութերի տոգորման համար, ծամոնի, մոմերի, կենցաղային քիմիայի ապրանքների՝ մածիկի (մոմածեփ), մեկուսացնող նյութերի արտադրության համար: Պարաֆինով տոգորում են կտորները, մատիտները, լուցկու հատիկի գլխիկը (լավ այրվելու համար): Տաք պարաֆինն օգտագործում են բուժական նպատակներով:Նավթի երկրորդական վերամշակմամբ կարելի է իրականացնել նրա բաղադրության մեջ մտնող ածխաջրածինների կառուցվածքային փոփոխություններ՝ ածխաջրածինների մոլեկուլների ճեղքում (կրեկինգ), որի արդյունքում ստացվում են ավելի թեթև ածխաջրածիններ, քայքայում (պիրոլիզ), որը տեղի է ունենում ածխաջրածիններն առանց օդի մուտքի տաքացնելիս, և վերափոխում (ռիֆորմինգ), որը բենզինի և լիգրոինի վերամշակումն է՝ բարձրօկտանային թվով բենզին ստանալու համար:Նավթարդյունաբերության բուռն զարգացումը հանգեցրել է շրջակա միջավայրի (մթնոլորտ, ջրային ավազաններ, հող) անթույլատրելի աղտոտման: Երբ նավթն արդյունահանվում է ցամաքում, այն թափվում է հողի վրա և լցվում ջրամբարների ու գրունտային ջրերի մեջ, իսկ երբ արդյունահանվում է ծովերում ու օվկիանոսներում, կամ այդտեղ տեղի են ունենում նավթատար նավերի վթարներ, նավթն արտահոսում է և աղտոտում ջրի մակերևույթը: Տեղի է ունենում էկոլոգիական աղետ, որը վտանգում է ջրային կենդանիների կյանքը: Նավթի կուտակվելը ծովափերին նույնպես էկոլոգիական աղետ է. խախտվում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցվում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: «Սև հեղուկի արտահոսքը» համարվում է XX–XXI դարերի դժբախտություն: Նավթով ու նավթամթերքով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով ամբողջ աշխարհում սահմանվել են հորատման սարքերի և տրանսպորտի միջոցների հսկման խիստ չափորոշիչներ: Ջրի մակերևույթից նավթը սովորաբար հավաքում են մեխանիկական եղանակով՝ հատուկ նավթահավաք նավերով: Երբեմն հողի և ջրամբարների մաքրման համար կիրառում են մանրէաբանական եղանակներ (օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ), ինչպես նաև ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ)

Posted in Էկոլոգիա

Նավթ,Ածուխ,Գազ

Նավթ

Նավթը բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, և պահանջված հեղուկ է: Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ,ծովերի ընդերքում : Նավթի պարունակության մեջ գերակշռում են ածխածինը և ջրածինը, քիչ քանակությամբ կա նաև ազոտ, ծծումբ , թթվածին և այլ նյութեր:

Ածուխ

Ածուխը իր մեջ պարունակ է մեծ թվով ածխածին: Այն այրվող օգտակար հանածո է և այն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում, բուսական զանգվածի քայքայումից: Գիտնականները ապացուցել են, որ ժամանակին երկրագնդի կլիման ավելի խոնավ է եղել, քան ներկայումս, ինչը նպաստել է փարթամ ծառային բուսականության գոյության համար: Բուսազանգվածի մնցորդները թաղվել են երկրի ընդերքում և ժամանակի ընթացքում ջերմաստիճանի ու ճնշման ազդեցությամբ վերափոխվել են ածխի:

Գազ

Գազը նյութի 4 ագրեգատային վիճակներից մեկն է: Մաքուր գազը կարող է կազմված լինել առանձին ատոմներից, դրանք են իներտ կամ ազնիվ գազը, նեոնայինը: Միևնույն ատոմներից կազմված մոլեկուլներից (օրինակ թթվածին), կամ տարբեր ատոմներից կազմված մոլեկուլներից (օրինակ ածխածնի երկօքսիդ)։ Գազի խառնուրդը պարունակում է տարբերմաքուր գազեր այնպես, ինչպես օդը։ Գազը տարբերվում է հեղուկից և պինդ մարմնից նրանով, որ նրա առանձին մասնիկների հեռավորություները գերազանցում են մոլեկուլների չափսերին, ինչի արդյունքում գազը չունի ձև և ծավալ, իսկ մասնիկների միջև փոխազդեցությունները հիմնականում տեղի են ունենում բախումների ձևով։

Համեմատում:

Առաջին հերթին երեքն էլ հանվում են ընդերքից: Այս երեքն էլ պետքական են մարդկանց, բայց վնասում են բնությունը: Ածուխը հանվում է երկու եղանաով, այն համեմատաբար ավելի հեշտ ու անվտանգ է: Քանզի գտնվումէ պինդ վիճակում: Նավթը կարող է մեծ վնաս հասցնել, որովհետև մեկ է աղտոտում է բնությունը, օրինակ` ծովի ընդերքից հանելու ժամանակ: Քանի որ նավթը ջրից թեթև է, այն մնում է ջրի երեսին, և փակելով ջուրը, չի թողնում, որ արևի ճառագայթները մտնեն ջրի մեջ, ինչը վտանգավոր է շատ բույսերի համար, որոնք սնվում են արևի լույսով: Եվ վտանգավոր է նաև ջրային կենդանիների համար։ Գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1,4 մ տրամագիծ ունեցող խողովակներով: Գազը էկոլոգիապես ամենամաքուրն է, արտահանելիս չի աղտոտվում միջավայրը, բայց այն հրդեհավտանգ է։

Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում են ՋԷԿ-երում:

Ածուխը նավթի և գազի համեմատ ավելի էժան է, ավելի տարածված և ավելի առատ, իսկ շրջակա միջավայրի համար ամենավտանգավորը, քանի որ այն այրվելով ախտոտվում է օդը: Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ինչը այդքան էլ բարի չէ երկիր Մոլորակի համար:

Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում,որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով:

Posted in Անգլերեն

Boy Scouts

Boy Scouts, organization, originally for boys from 11 to 14 or 15 years of age, that aimed to develop in them good citizenship, chivalrous behaviour, and skill in various outdoor activities. The Boy Scout movement was founded in Great Britain in 1908 by a cavalry officer, Lieutenant General Robert S.S. (later Lord) Baden-Powell, who had written a book called Scouting for Boys (1908). Baden-Powell’s idea was that boys should organize themselves into small natural subgroups of six or seven under a boy leader—the patrol and patrol leader. To become a scout, a boy would promise to be loyal to his country, help other people, and in general obey the scout law, itself a simple code of chivalrous behaviour easily understood by the boy.

Boy Scouts quickly spread to other countries. By 1910 there were Boy Scout troops in Sweden, Mexico, Argentina, and the United States, as well as such Commonwealth countries as Canada, Australia, and South Africa. By the early 21st century there were national Boy Scout organizations in nearly 170 countries.

Posted in Անգլերեն

Teenager problems

This age is considered to be the most difficult period of a person’s life.At the age of adolescence, people do not understand what is happening to them.At this age, their lives, interests, way of thinking, worldview change․They become emotional, they get very depressed, they think that no one understands them, closes in on them, does not share with anyone.Many can get into bad company, they can use alcohol, tobacco, drugs, they can steal, they can do all this under the influence of their surroundings.Many are bullied at school, left alone, and have no friends.In my opinion, the presence and support of parents is very important in the life of teenagers.They need to be interested in their children’s lives and help them in every possible way, because teenagers often do not understand what is going on in their lives.

Posted in Անգլերեն

The Influence Of Friends On Each Other

This is a very important question in a person’s life, our behavior depends on our friends, our way of thinking.I had many friends, I learned a lot from everyone, but no one stayed with me.But now I also have many friends and I am very happy that they are in my life because I have also learned a lot from them, I am very happy with them.People are very different, we have different feelings by talking to them.Their role in our life is very big. We feel many things together with our friends.A friend can be very different, there are friends with whom you feel very happy, calm և happy and there are friends with whom you feel in the swamp.We have to be very careful when choosing friends because they make up the majority of our lives.

Posted in Uncategorized

Եթե չլիներ չարություն

Եթե չլիներ չարություն կյանքը ավելի անհետաքրքիր կլիներ,չէր գնահատվի մարդկանց բարությունը։Նույնիսկ մարդկաց չարությունը օգնեւմ է դիմացինին հասնել իրենց երզանքներին և դառնալ ավելի լավը։Սակայն չար բառը շատ հարաբերական է քանի որ մարդը կարող է մեկի հետ լինել շատ չար և կոպիտ իսկ մյուսի հետ շատ բարեհամբույր։Չարությունը մարդու մոտ նաև առաջանում է նախանձությունից մարդիկ ուրիշների մոտ տեսնելով հաջողություն սկսկում են նախանձել և չարանալ մարդության հանդեպ։Առանց չարության չէր գնահատվի բարությունը բարին կդառնա հասանելի բոլորին իսկ երբ չարությունը շատ է լինում մարդիկ ավելի շատ են գնահատում բարությունը և դժվար են գտնում բարի մարդկանց։

Posted in Uncategorized

Էգոիզմ և Ալտուիզմ

Իմ կարծիքով այս երկու հատկանիշներրից մրադը չափավոր պետք է ունենա իր մեջ;Շատ ժամանակ լինում է երբ մարդը այդ իրավիճակում պետք է մտածի միայն իր մասին և լինում են այնպիսի դեպքեր երբ մադը պետք է մոռանա էգոիզմի մասին և մտածի միայն դիմացինի մասին։Սակայն կան մարդիկ ում մոտ էգոիզմը առաջին տեղում է նրանք մտածում են միայն սեփական անձի մասին, իրենց համար միևնույն է իրենց շուրջը կատարվող ամեն բան։Իսկ երբ ալտուիզմն է գերակշռում մարդու մեջ նա սկում է հոգ տանել բոլորի մասին և մոռանում է անձնական շահերը։Իմ կարծիքով ալտուիզմը նաև բնորոշում է նաև մարդու անսահման բարությունը։Սակայն մարդուն տրված է կյանք և նա պետք է ապրի իր կյանքը և մտածի իր մասին։

Posted in Uncategorized

Չար և բարի

Մարդկանց տարբեր տեսակներ կան սակայն այդ տտեսակները բնութագրվում են երկու բառերով կամ բարի կամ չար։Եթե մի մարդու հետ շբվելուց նրա վերաբերմունքը մեզ դուր չի գալիս կարող ենք բնութագրել նրան որպես չար կերպար,կամ շատ հաճախ ընկերներից լսում ենք այդ մարդու մասին վատը և առանց նրա հետ շբում ունենալու վատ կարծիք ենք կազմում սակայն դա այդքանել ճիշտ չէ ։Կան մարդիկ ովքեր մտածում են եթե ուրիշների հետ շբվեմ կոպիտ, վիրավորեմ նրանց կարող եմ շատ ուժեղ մարդու տպավորություն թողնել բոլորի վրա սակայն նրանք չեն հասկանում թե իրենց այդ պահվածքով ինչքան են վիրավորում դիմացինին։Այդ պահվածքի պատճառով կարող են մնալ միայնակ առանց ընկերների ։Իսկ կան մարդիկ ովքեր անկեղծ շբվում են մարդկանց հետ նվիրվում են նրաց և պատրաստ են ամեն հարցում օգնել իրենց ընկերներին։Կան նաև մարդիկ ովքեր շատ էգոիստ են ոչ ոքի մասին չեն մատծում են իրենց մասին և իրենց համար մեկ է թե ինչ է կատարվում իրենց ընկերների և հարազատների հետ։Ես ինձ չեմ համարում էգոիստ քանի որ ինձ միշգտ հետաքրքում է ինձ շրջապատող մարդկաց խնդիրները և ամեն կերպ փորձում եմ օգնել նրանց։Շբման մեջ միշտ այնպես եմ անում որ իմ խոսքերը չվիրավորեն իրենց։Իմ կարծիքով մարդկանց պահվածքը գալիս է նաև իրենց շրջապատից իրենց ընկերներից ինչքան լավ և բարի են լինում ընկերներտ այդքան մարդկան և կյանքի հանդեպ սերը ավելի մեծ է լինում։

Posted in Անգլերեն

How can I use money?

I am one of those people who likes to collect money.I can collect the money for a very long time, then spend the collected money wisely.I do not like to spend the extra money I have in vain.I love to buy delicious food for my friends and make them happy with the money I have.In my opinion, everyone should have the money collected because the carrier will come when you need it the most.The money should always be spent wisely because you do not know how the parents suffered to earn that money.We should always be happy և thank our parents for doing everything for us to make us feel good.