Posted in Uncategorized

Ահաբեկչություն

Ահաբեկչությունը լինում է անհատական, խմբային (ծայրահեղական քաղաքական խմբավորումների գործողություններ) և պետական (բռնապետական և ամբողջատիրական վարչակարգերի ճնշամիջոցների կիրառում): Ահաբեկիչները պայթեցնում են ռումբեր, կրակում են մարդկանց վրա, հափշտակում են ինքնաթիռներ և պատանդ վերցնում ուղևորների, կողոպտում են բանկեր, մասնակցում թմրանյութերի միջազգային վաճառքին և այլն:1970–90-ական թվականներին տարածվել է միջազգային ահաբեկչությունը՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն:Մեր օրերում ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի: 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին ավերեցին. մի քանի ժամում զոհվեցին ավելի քան 3 հզ. խաղաղ քաղաքացիներ: Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում: Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի դ 1 ահաբեկիչ: 2005 թ-ի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավեցին ՌԴ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցներից մեկը և պատանդ վերցրին 1128 երեխաների ու մեծահասակների: Սեպտեմբերի 3-ին սկսված փոխհրաձգության և դրան հաջորդած գրոհի ժամանակ զոհվեց 329 մարդ, այդ թվում՝ 159 երեխա: Ահաբեկիչների գրոհը ղեկավարող Շամիլ Բասաևը (2 մարդատար ինքնաթիռի, Մոսկվայի մետրոյի «Ռիժսկայա» կայարանի պայթեցումների, Չեչնիայի նախագահի սպանության կազմակերպիչ) հետագայում համախոհների հետ ոչնչացվեց: 2005 թ-ի հոկտեմբերի 25–26-ին խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ Մոսկվայի Դուբրովկա թաղամասի թատերական կենտրոնում. պատանդ վերցրին ավելի քան 700 հանդիսատեսի: Գործողության ղեկավար չեչեն ահաբեկիչ Մովսար Բարաևի խմբում 50 հոգի էին (18 կին և 32 տղամարդ), պահանջը քաղաքական էր՝ ռուսական զորքի դուրսբերումը Չեչնիայից: Երկօրյա գործողություններից հետո ահաբեկիչները վնասազերծվեցին, իսկ 128 մարդ զոհվեց:Ահաբեկչության յուրահատուկ տեսակ էր 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ: Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ: Ահաբեկչության դեմ պայքարը համայն մարդկության գործն է:

Posted in Uncategorized

Համաշխարհային կրոններ

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա[1]:

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Արդեն մոտենում է առաջին ուսումնական շրջանի ավարտը և պետք է իմի բերել թե ինչ եմ արել այս շրջանում։Այս ուսումնական շրջանում ընտրել եմ լեզուներ անգլերեն և իսպաներեն։Այս կիսամյակի ընթացքում անգլերեն լեզուն ինձ մոտ ավելի լավ է ստացվում իսկ իսպաներենից շատ բաներ եմ սովորել որը նաև կշարունակեմ հաջորդ կիսամյակում։Ուսումնական շրջանի մի հատված մենք դասերը անցկացրել ենք հեռավար Teams հարթակում։Հեառավար կրթության ժամանակ ամենաշատ ժամանակը հատկացրել եմ իսպաներենին և այդ ժամանակը իզուր չէր քանի որ ես շատ առաջընթաց ունեցա։Այս տարի մասնակցել եմ հարիսայի ծեսին,շատ վառ տպավորթույուն ունեմ այդ օրվանից։Այս կիսամյակի ընթացքում չեմ հասցրել լավ ճամփորդել,մասնակցել եմ Անկախության օրը բարձրունքին։

Անգլերեն

Boy Scouts

Teeneger problems

The Influence Of Friends On Each Other

How can I use money?

Grammar

Հասարակագիտություն

Եթե չլիներ չարություն

Էգոիզմ և Ալտուիզմ

Չար և բարի

Հայոց լեզու

Առաջադրանք

Առաջադրանք

Հայոց լեզու

Առաջադրանք

Հայոց լեզու

Առաջադրանք

Տնային աշխատանք

Առաջադրանք 23․09․2020

Հայոց լեզու 18․09․2020

Գրականություն

Կարդում ենք գրաբար․Հայ հին գրականություն

Գրականություն

Էկոլոգիա

Նավթ

Նավթ,Ածուխ,Գազ

Մթնոլորտ

Ջերմային էներգիայի աղբյուրներ

Հայոց պատմություն

Սարդարապատի հերոսամարտ

Տարբեր դարաշրջաների հայտնագործություներ

Հայկական լեռնաշխարհ

Իսպաներեն

Verbos

Թվեր-Numeros

Familia pequeña

Test

En casa

Լas preposiciones

Los colores

Miembros de la familia

Singular puralSingular pural

Palabras en español

Antonimus

Los Articulos

Tener

Tarea 3

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն․Սեեպտեմբեր-Դեկտեմբեր

Արդեն մոտենում է առաջին ուսումնական շրջանի ավարտը և պետք է իմի բերել թե ինչ եմ արել այս շրջանում։Այս ուսումնական շրջանում ընտրել եմ լեզուներ անգլերեն և իսպաներեն։Այս կիսամյակի ընթացքում անգլերեն լեզուն ինձ մոտ ավելի լավ է ստացվում իսկ իսպաներենից շատ բաներ եմ սովորել որը նաև կշարունակեմ հաջորդ կիսամյակում։Ուսումնական շրջանի մի հատված մենք դասերը անցկացրել ենք հեռավար Teams հարթակում։Հեառավար կրթության ժամանակ ամենաշատ ժամանակը հատկացրել եմ իսպաներենին և այդ ժամանակը իզուր չէր քանի որ ես շատ առաջընթաց ունեցա։Այս տարի մասնակցել եմ հարիսայի ծեսին,շատ վառ տպավորթույուն ունեմ այդ օրվանից։Այս կիսամյակի ընթացքում չեմ հասցրել լավ ճամփորդել,մասնակցել եմ Անկախության օրը բարձրունքին։

Անգլերեն

Boy Scouts

Teeneger problems

The Influence Of Friends On Each Other

How can I use money?

Grammar

Հասարակագիտություն

Եթե չլիներ չարություն

Էգոիզմ և Ալտուիզմ

Չար և բարի

Հայոց լեզու

Առաջադրանք

Առաջադրանք

Հայոց լեզու

Առաջադրանք

Հայոց լեզու

Առաջադրանք

Տնային աշխատանք

Առաջադրանք 23․09․2020

Հայոց լեզու 18․09․2020

Գրականություն

Կարդում ենք գրաբար․Հայ հին գրականություն

Գրականություն

Էկոլոգիա

Նավթ

Նավթ,Ածուխ,Գազ

Մթնոլորտ

Ջերմային էներգիայի աղբյուրներ

Posted in Uncategorized

Սարդարապատի հերոսամարտ

1918-ի մայիսի 21-27-ին տեղի են ունեցել հայ-թուրքական վճռական մարտեր, իսկ մայիսի 28-ին եղել է հիմնական ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

1917-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։

Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի և դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը՝ դեպի Վանաձոր։ Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ։ Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը։ Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո/։

Posted in Uncategorized

Վանի թագավորություն

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ 

Posted in Uncategorized

Տարբեր դարաշրջաների հայտնագործություներ

Հին քարի դար — Մարդկային այս շրջանը անվանում են քարի դար, որովհետև այդ ժամանակաշրջանում գրեթե բոլոր աշխատանքային գործիքները պատրաստել են քարից: Նախամարդու աշխատանքնային հիմնական գործիքներն էին՝ ձեռքի հատիչը և սրածայր փայտը: Այս դարաշրջանի գլխավոր հայտնագործություններից է կրակը: Սկզբում մարդը այն ստանում էր բնական կերպով՝ հրաբուխներից, կայծակից կամ հրդեհներից: Հետագայում սկսեցին ստանալ կրակը արհեստական կերպով:

Միջին քարի դար — Գիտնականները պնդում են, որ միջին քարի դարի ընթացքում հայտնագործվել են նետն ու աղեղը: Նաև մարդիկ սկսեցին ընտելացնել կենդանիներին, ինչը հանգեցրեց անասնապահության առաջացմանը:

Նոր քարի դար — Այս դարաշրջանում քարի մշակման տեխնիկան համեմատաբար զարգանում է: Ստեղծվում է քարե կացինը և մարդիկ ստեղծում են իրենց համար մշտական բնակավայրեր: Նաև ստեղծում են կավե ամաններ, որոնք կրակի վրա թրծելուց հետո կարելի էր երկար օգտագործել:

Պղնձաքարի դար — Այս դարաշարջանում մարդիկ հայտնագործեցին պղինձը: Իհարկե այն քարի համեմատած ավելի փափուկ էր և այդ պատճառով չկարողացավ լրիվ վերացնել դրա օգտագործումը: Այսպիսով մարդիկ օգտագործում էի թե քարե, թե պղնձե գործիքները: Այս դարում լուրջ զարգացում ապրեցին՝ կավագործությունը և բրդի ու կաշվի մշակումը:

Բրոնզի դար — Այս դարաշրջանում մարդը պղնձի և կապարի կամ անագի խառնուրդից փորձեց ստանալ բրոնզ, որը ավելի ամուր էր քան պղինձը: Մեծ հաջողությունների հասավ մետաղների մշակումը: Մարդիկ սկսեցին շահագործել արծաթի, ոսկու և կապարի հանքերը: Դամբարաններից գտնվել են կացիններ, դանակներ, զենքեր և այլ տնտեսության մեջ կիրառվող իրեր: Ոսկուց և արծաթից սկսեցին պատրաստել թանկարժեք իրեր, արձանիկներ: Հողագործության համար շատ մեծ նշանակություն ունեցավ արորի հայտնագործումը, որը գործի դնելու համար օգտագործում էին լծկան կենդանիների ուժը: Ավելի զարգացավ կենդանիների ընտելացումը: Ձիերին ընտելացրեցին հեշտացնելով իրենց կյանքը: Բրոնզի դարում նաև աշխուժացավ ապրանքափոխանակությունը: Մարդիկ փոխանակվում էին և՛ իրար, և՛ հարևան երկրների հետ:

Երկաթի դար — Հանքերից երկաթ ստանալու համար, մարդուն անհրաժեշտ էր բարձր ջերմաստիճան և մարդիկ ժամանակի ընթացքում սովորեցին երկաթ ձուլել: Դա շատ կարևոր հայտնագործություն էր, քանի որ երկաթը ավելի ամուր է քան բրոնզը: Կրոն: Նախամարդը պատկերացում անգամ չուներ իր կրոնի մասին և չհասկանալով բնական երևությների(անձրևի, կայծակի, կարկուտի ձյան և այլն) իմաստը, սկսեցին պաշտել դրանք: Ամեն կրոնի համար ստեղծվեցին կուռքեր, որոնցից մնացել են որոշ մասեր, օրինակ երկաթից ու կավից արձանիկներ:

Posted in Uncategorized

Հայկական լեռնաշխարհ

Սկսելով նկարագրել լեռնաշխարհի դիրքն ու սահմանները նախ նշենք թե ինչ է իրենից ներկայացնում լեռնաշխարհ տերմինը։

Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն  լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն:

Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Թետիս օվկիանոսը զբաղեցնում էր Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների միջև ընկած տարածքը։ Այս մայրցամաքներից հողմահարված, տեղատարված նյութերը միլիոնավոր տարիների ընթացքում նստել են Թետիս օվկիանոսի հատակին, առաջացնելով նստվածքների հզոր համալիր։ Հետագայում Գոնդվանայից պոկված Արաբա-Սիրիական խոշոր բեկորը շարժվելով հյուսիս ճզմել է Թետիսի գեոսինկլինալին՝ առաջացնելով «լեռնային կղզի»։

Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին:Ալպ-հիմալայան գեոսինկլինալ

Ալպ-հիմալայան գեոսինկլինալ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում: Ամբողջությամբ տեղադրված է մերձարևադարձային գոտում: Տեղադրված է Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Տեղադրված է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև։ Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։ 

Հրաբուխներն ու երկրաշարժերը

Լեռնաշխարհն աշխարհում հրաբխականության վառ արտահայտություններ ունեցող տարածաշրջաններից է։ Այն դրսևորված է արտաժայթուկ և ներժայթուկ ձևերի բազմազանությամբ։ Ռելիեֆի ձևերը հատկապես ցայտուն են արտահայտված Միջնաշխարհի տարածքում։ Լեռնաշխարհը հրաբխային առաջացումների մի ընդարձակ տարածք է եզրավորված ծալքաբեկորավոր լեռներով։ Ծայրամասային լեռնաշղթաները հանդիսանում են բնական պատնեշ օդային զանգվածների ներթափանցման ճանապարհին։ Այդ իսկ պատճառով էլ տեղումների մեծ մասը թափվում է լեռնաշղթաների հողմահայաց լանջերին։ Դա է պատճառը, որ եզրային լեռները խոնավ են, իսկ ներքին շրջաններն աչքի են ընկնում կլիմայի ցամաքայնությամբ և չորությամբ։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան երկրաշարժաակտիվ գոտում։ Երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 11 բալի։ Ամենասեյսմոակտիվ շրջաններն են՝ Երզնկայի, Արարատյան ու Շիրակի դաշտերը։ Սեյսմոակտիվ են նաև Վայոց Ձորի, Ջավախքի, Զանգեզուրի տարածաշրջանները։

Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Սարակն ու Թոնդրակ գործող հրաբուխները:Նեմրութ հրաբուխ

Սարակնի կալդերան

Լեռնաշխարհը ջրաբաշխ է։ Ջրային ցանցը պատկանում է Սև և Միջերկրական ծովերի, Կասպից լճի  և Պարսից ծոցի ավազաններին։ Որպես լեռնային երկիր հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք հիմնականում առաջանում են մթնոլորտային տեղումների ներծծման միջոցով։

Հայկական լեռնաշխարհի տարածքն ու սահմանները

Լեռնաշխարհի սահմանները տարբեր երկրաբաններ ու աշխարհագրագետներ տարբեր կերպ են նշել։

Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի ծայրակետի աշխարհագրական սահմաններն են

Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:

Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):

Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)

Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:

Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 512 000 ք․կմ։

Posted in Էկոլոգիա

Մթնոլորտ

Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: Ենթադրվում է, որ ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը մի քանի գործոնների (հրաբըխային գործունեություն, արեգակնային անդրամանուշակագույն ճառագայթում, մթնոլորտի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիաներ և այլն) ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների գործունեության հետ:Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է: Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում,  որպես օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում է 5–6օC-ով:Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից մինչև գրեթե սև:Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության: Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից: Ջերմոլորտը (թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:Մթնոլորտի ամենավերին շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի: Մթնոլորտը մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն:  Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ անվանում են Երկրագնդի վերմակ:Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք, անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր, որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար, 24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը, որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների մեծ մասը: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:

Posted in Էկոլոգիա

Ջերմային էներգիայի աղբյուրներ

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը, ինչպես նաև, լուսասինթեզի միջոցով՝ բույսերում օրգանական նյութերի ստեղծումը: Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը: Ջերմային էներգիայի այս աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում՝ բույսերի, կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Դրանց պաշարները գտնվում են Երկրի ընդերքում և սահմանափակ են:Այրման ընթացքում վառելանյութում պարունակվող ածխածնի ատոմները միանում են օդում գտնվող թթվածնի ատոմներին, ինչի հետևանքով առաջանում է ածխաթթու գազ: Այդ ռեակցիան ուղեկցվում է ջերմության անջատմամբ:Միևնույն զանգվածով տարբեր վառելանյութեր այրելիս տարբեր քանակությամբ ջերմություն է անջատվում: Վառելանյութի ջերմային հատկությունները բնութագրվում են վառելիքի այրման տեսակարար ջերմությամբ

Եթե հայտնի է տվյալ վառելանյութի այրման տեսակարար ջերմությունը և նրա զանգվածը, ապա կարող ենք որոշել այդ վառելիքի լրիվ այրումից անջատված ջերմության քանակը, եթե այդ երկու մեծությունները բազմապատկենք իրարով:

Աղյուսակում ներկայացված են մի քանի նյութի այրման տեսակարար ջերմությունները՝ արտահայտված ՄՋ/կգ-ով: 1ՄՋ-ն (մեգաջոուլը) հավասար է 1000000Ջ-ի:

Անցյալ դարի կեսերից օգտագործվում է նաև միջուկային վառելիքը։

Ջերմային էներգիայի հզոր աղբյուրներ կան նաև Երկրի խորքերում: Դրանք տաք աղբյուրներն են ու գեյզերները:Վառելանյութի պաշարները սահմանափակ են, այդ պատճառով անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել վառելանյութերը և միաժամանակ մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին, ինչպիսիք են՝ թափվող ջրի էներգիանքամու էներգիանԱրեգակի էներգիան և այլն: