Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ[9])։ Մայրաքաղաքը Օտտավան է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը: Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր: Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։ Մոտավոր հաշվարկներով Կանադայում է գտնվում աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ յոթերորդը: Միակ սահմանակից երկիրը ԱՄՆ-ն է:
Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում՝ ըստ 2015 թվականի տվյալների, համաձայն որի Կանադայի ՀՆԱ-ն գրեթե 1․79 տրիլիոն ԱՄՆ դոլար է։ Կանադան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Մեծ ութնյակի անդամ երկրների շարքում է։ Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է գլոբալիզացվածության բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ։ Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ-ից և անևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից «Ժառանգություն» հիմնադրամի («Հերիթիջ ֆաունդեյշնի») տնտեսական ազատության ցուցանիշով, որը բնութագրվում է եկամտի ոչ հաստատունության (ստաբիլության) համեմատաբար ցածր մակարդակով: Կանադայում ընտանեկան միջին եկամուտը մեկ շնչի համար 23,900 ԱՄՆ դոլար է, ինչն ավելի բարձր է, քան «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» միջին ցուցանիշը[92]։ Ավելին՝ Տորոնտոյի արժեթղթերի բորսան աշխարհի յոթերորդ ամենախոշոր արժեթղթերի բորսան է շուկայի կապիտալիզացվածությամբ, որում ներառված են 1500 ընկերություններ ավելի քան երկու տրիլիոն ԱՄՆ դոլարի հասնող շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով՝ համաձայն 2015 թվականի տվյալների։
2014 թվականին Կանադայի արտահանումն ընդհանուր հաշվով ավելի քան 528 միլիարդ դոլար է կազմել, մինչդեռ ներկրված ապրանքների արժեքն ավելի քան 523 միլիարդ դոլար է եղել, որից 349 միլիարդ դոլարը ստացվել է Միացյալ Նահանգներից, 49 միլիարդը՝ Եվրոպական միությունից և 35 միլիարդը՝ Չինաստանից։ Երկրի 2014 թվականի առևտրային ամբողջական շահույթը կազմել է մեկ միլիարդ կանադական դոլար, համեմատության համար կարելի է նշել, որ 2008 թվականին այն կազմել էր 46.9 կանադական դոլա։
20-րդ դարասկզբից սկսած Կանդայի արտադրության, հանքարդյունաբերության և սպասարկման ոլորտի շնորհիվ երկիրը գերազանցապես գյուղական տնտեսությունից անցում է կատարել քաղաքային, արդյունաբերական տնտեսության։ Ինչպես շատ այլ զարգացած երկրներ, Կանադայի տնտեսության մեջ ևս գերակշռում է սպասարկման ոլորտը, որը աշխատանքով է ապահովում երկրի աշխատուժի երեք քառորդին։ Այնուամենայնիվ Կանադան առաջնային սեկտորների կարևորությամբ արտասովոր կերպով է առանձնանում զարգացած երկրների շարքում, այն է, անտառաշինության և բենզինի արդյունաբերություններն ամենաառանցքային բաղադրիչներն են։ Հյուսիսային Կանադայի շատ քաղաքներ, որտեղ արդյունաբերությամբ զբաղվելը դյուրին չէ, մոտակա հանքերի և անտառանյութի պաշարների շնորհիվ են զարգանում։ Կանադան ունի նաև մեծածավալ անդյունաբերության սեկտոր, որի կենտրոնը հարավային Օնտարիոն և Քվեբեկն է, որտեղ մասնավորապես կարևոր են ավտոմեքենաների արտադրությունը և օդագնացությունը:
Քաղաքական համակարգ
Պառլամենտական բլուրը Կանադայի մայրաքաղաքում՝ Օտտավայում
Կանադան սահմաադրական միապետությունէ, որը օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հիմքն է։ Միապետը Էլիզաբեթ II թագուհին է, ով նաև Համագործակցության 15 թագավորությունների և Կանադայի 10 գավառների միապետն է։ Թագուհու ներկայացուցիչը՝ Կանադայի գեներալ-նահանգապետը (ներկայումս՝ Դևիդ Ջոնսթոն), իրականացնում է Կանադայի դաշնային թագավորական պարտականությունների մեծ մասը։
Թագավորական և փոխթագավորական մարմինների մասնակցությունը երկրի կառավարմանը սահմանափակ է։ Գործնականում գործադիր իշխանությունը ղեկավարվում է Կաբինետի և Թագի նախարարների կոմիտեի միջոցով, որոնք պատասխանատու են Համայնքների պալատի առջև, որն ընտրվում և ղեկավարվում է Կանադայի վարչապետի կողմից (ներկայումս՝ Ջասթին Տրյուդո)։ Այնուամենայնիվ, որոշակի ճգնաժամային իրավիճակներում գեներալ-նահանգապետը կամ միապետը կարող են կիրառել իրենց իշխանությունը՝ առանց նախարարների խորհրդի կարծիքի ։ Կառավարության կայունությունն ապահովելու համար գեներալ-նահանգապետը սովորաբար վարչապետ է նշանակում այնպիսի անձի, ով ղեկավարում է տվյալ ժամանակաշրջանի առաջատար քաղաքական կուսակցությունը և որը Համայնքների պալատում կարող է ստանալ մեծամասնության աջակցությունը։ Այսպիսով, վարչապետի կաբինետը կառավարության ամենաազդեցիկ մարմիններից է, որը նախաձեռնում է օրինագծերի մեծ մասը, որը պետք է այնուհետև հաստատվի պառլամենտում և, ինչպես արդեն նշվեց, նշանակում է գեներալ-նահանգապետին, լեյտենանտ-նահանգապետներին, սենատորներին, դաշնային դատարանի դատավորներին, Թագի ընկերակցությունների և կառավարական գործակալությունների ղեկավարներին։ Երկրորդ ամենաշատ տեղեր զբաղեցրած կուսակցության ղեկավարը սովորաբար դառնում է Նորին մեծության ընդդիմությանղեկավարը և համարվում է ընդդիմական պառլամենտական համակարգի մի մասը, որը պետք է զսպի կառավարությանը։
Կանադայի սենատը Կենտրոնական շենքում Պառլամենտական բլրի վրա
Համայնքների պալատի 338 անդամներից յուրաքանչյուրն ընտրվում է ընտրատարածքի պարզ մեծամասնությամբ։ Ընդհանուր ընտրությունները կազմակերպվում են գեներալ-նահանգապետի առաջարկով կամ վարչապետի խորհրդով՝ նախկին ընտրության 4 տարվա ընթացքում կամ երբ կառավարությունը Պալատում կորցնում է վստահության քվեն։ Սենատի 105 անդամները, որոնց տեղերը բաշխվում են ըստ շրջանների, իրենց պարտականությունները կատարում են մինչև 75 տարեկանը։ 2015 թվականի ընտրությունների արդյունքում 5 կուսակցություններ (Լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը (իշխող կուսակցությունը և շուտով՝ Պաշտոնական ընդդիմությունը), Նոր դեմոկրատական կուսակցությունը, Քվեբեկի բլոկը և Կանաչ կուսակցությունը) իրենց ներկայացուցիչներն ունեցան դաշնային պառլամենտում։
Ըստ Կանադայի դաշնային կառուցվածքի՝ կառավարության պարտականությունները բաժանվում են դաշնային կառավարության և 10 գավառների միջև։ Գավառների օրենսդիր մարմինները միապալատ են և գործում են պառլամենտական ձևով՝ Համայնքների պալատի նման[41]։ Կանադայի 3 տարածքներ ևս օրենսդիր մարմիններ ունեն, բայց դրանք միապետական չեն և ավելի քիչ սահմանադրական պարտականություններ ունեն, քան գավառները[47]։ Տարածքային օրենսդիր մարմիններն իրենց կառուցվածքով ևս տարբերվում են գավառների օրենսդիր մարմիններից։
Կանադայի բանկը երկրի կենտրոնական բանկն է։ Ի լրումն, Ֆինանսների և Արդյունաբերության նախարարներն օգտագործում են Կանադայի վիճակագրության գործակալությունը՝ ֆինանսական պլանավորման և տնտեսական քաղաքականության զարգացման համար։ Կանադայի բանկը միակ իրավասու կառույցն է, որը թողարկում է կանադական թղթադրամներ։ Բանկը չի թողարկում մետաղադրամներ․ դրանք թողարկվում են Կանադայի մետաղադրամների թագավորական պալատիկողմից։