Posted in Գրականոություն

Շունն ու կատուն

Add title

Կարդա Հովհ.Թումանյանի «Պարոն Նիկ. Տեր-Ղևոնդյանն ու իմ «Շունն ու կատուն» հոդվածը։

Նշիր՝

  1. Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։
  2. Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։
  3. Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։
  4. Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը։



1․Ասեմ որ ինձ երկրորդ տարբերակը ընդհարապես դուր չեկավ քանի որ կարդալուց հաճույք չստացա և անիմաստ էր փոփոխություն կատարելը։

2․Իմ կարծիքով բանաստեղծություներից շատերը որոնք բարբառով են ավելի ջերմ են, ավելի հետաքրքիր են

և հաճույքով են կարդացվում։

3․Ինձ թվում է ոչ քանի որ դա հենց ադպես է ստեղծվել,հեղիակը դա հենց այդպես է զգացել,շատ էներգիա է դրել այդ աշխատաքի մեջ,երկրար տարիներ բոլորը այս բանաստեղծություը կաարդացել են այս տարբերակով։Իսկ երկրորդ տարբերակի մեջ ես այդ ամենը չզգացի,կարդալուց սառնություն զգացի։Իմ կարծիքով անիմաստ էր փոփոխություն կատարելը։

Posted in Գրականոություն

Թմկաբերդի առումը

  1. Գտիր տողերը, որտեղ Թաթուլին նկարագրում։
  2. Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։
  3. Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։
  4. Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։

1․Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,Թաթուլն անհաղթ, աննըկուն,

2․

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

3․Նրա վատ կողմերից էին նենգությունը,չարությունը և խորամանկությունը։ Նադիր Շահը խաբեությամբ կարողանում է հաղթել Թաթուլին և գրավել իր ամրոցը։Իսկ լավ կողմերն էին քաջությունը,նպատակասլացությունը և հեռատեսությունը։

4․Թմկա տիրուհին դավաճանում է շահին քանի որ նրանից ստանում էր այն ամենը ինչ ցանկանում էր և դրա պատճառով էլ կորցրել էր նրա հանդեպ հետաքրքրությունը և հավատարմությունը։

Posted in Գրականոություն

Լոռեցի Սաքոն


  1. Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։
  2. Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրություը
  3. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
  4. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ սաքոն իր մենակությունից դժգոհ է։
  5. Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։
  6. Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մրդկանց ու կործանում։
  7. Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.
    ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
    բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
    գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
    Հիմնավորիր պատասխանդ։
  8. Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։

2․Պատասխան՝

անձավ-տարկ տարածություն

քաջք-բարի կամ չար առասպելական ոգի

երախ-կենդանիների բերան

համկալ-հովվի ընկերակից

փարախ- ոչխարների հանգստանալու տեղ

3․

   Թեկուզ և մենակ լինի փարախում,

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

4․

 Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել

5․

Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

7․ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.

Սաքոն մնացել էր մենակ, նրա կողքին ոչ ոք չկար և այդ մենակության պատճառով նրա մտքին գալիս էին շատ վատ մտքեր։

Posted in Հայոց լեզու

Բաամաբարդ նախադասություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  1. Պարզիր տրված նախադասությունների կազմում եղած բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը։
  2. Շարահյուսորեն վերլուծիր գլխավոր նախադասությունները, որոշիր երկրորդականների պաշտոնը գլխավորի մեջ։
  3. Գծիր նախադասությունների գծապատկերները։
  • Չնայած չէր ցանկանում, բայց մեկ-մեկ էլ մորեղբայրս ինձ տանում էր անտառ. անտառում դիտմամբ «կորցնում էր» ինձ. որ մենակ մնամ. սովորեմ չվախենալ։

1. 1-ին և 2-րդ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են համադասական շաղկապով՝ (բայց)-ով:
2-րդ և 3-րդ նախադասությունները նույնպես համդասական են, որովհետև միացված են շարահարությամբ ։
3-րդ և4-րդ նախադասությունները միացված են (որ) ստորադասական շաղկապով, այդ պատճառով 4 նախադասությունը ստորադասական է 3-րդին։ 
4-րդ և 5-րդ բաղադրիչ նախադասությունները համդասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։

2. անտառում — տեղի պարագա
դիտմամբ — ձևի պարագա
կորցնում էր — ստորոգյալ
ինձ — հանգման խնդիր

  • Երբեմն լինում են պահեր, երբ սարսափելին գրավում է մարդուն հետաքրքիր տեսարանի պես, և մարդ անդիմադրելի ցանկությամբ ուզում է տեսնել այն, թեկուզ վտանգի իրեն։

1. 2-րդ բաղադրիչ նախադասությունը 1-ինին ստորադասական է, որովհետև իրար են միացված (երբ) հարաբերական դերանունով։
2-րդ և 3-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև իրար են միացված (և) համադասական շաղկապով
4-րդ բաղադրիչ նախադասությունը ստորադասական է 3-րդին, որովհետև միացված են (թեկուզ) ստորադասական շաղկապով։

2. երբեմն — ժամանակի պարագա
լինում են — ստորոգյալ
պահեր — ենթակա
մարդ — ենթակա
անդիմադրելի — որոշիչ
ցանկությամբ — ձևի պարագա
ուսում է տեսնել — ստորոգյալ
այն — ուղիղ խնդիր

  • Երբ գրկում էի նրան՝ այդ նազելի էակին, և նայում լեռնային աղբյուրների նման նրա վճիտ աչուկների մեջ, տեսնում էի, որ այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ կա։

1. 1-ին բաղադրիչ նախադասությունը ստորադասական է 2-րդին, որովհետև իրար են միացված (երբ) հարաբերական դերանունով։ 
2-րդ և 3-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։
4-րդ բաղադրիչ նախադասությունը 3-րդին ստորադասական է, որովհետև իրար են միացված (որ) ստորադասական շաղկապով։

2.  երբ — ժամանակի պարագա
գրկում էի — ստորոգյալ
նրան — ուղիղ խնդիր
տեսնում էի — ստորոգյալ
երազուն — որոշիչ
կարոտ — ենթակա
կա — ստորոգյալ

  • Թեև մենք իրարից մինչև օրս գաղտնիք չունեինք, բայց վերջերս զգալի կերպով նա լռակյաց էր դարձել, խուսափում էր խոսել այն զգացմունքների մասին, որ բռնկվել էին իր հոգում։

1. 1-ին և 2-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են (բայց) համադասական շաղկապով։ 
2-րդ և 3-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։
4-րդ բաղադրիչ նախադասությունը 3-րդին ստորադասական է, որովհետև իրար են միացված (որ) հարաբերական դերանունով։

2. խուսափում էր — ստորոգյալ
խոսել — ուղիղ խնդիր
այն — որոշիչ
զգացմունքների մասին — վերաբերության խնդիր

  • Ես հավատացրի, թերևս համոզեցի նրան, որ հույսը իրական բան է, և հուսացողը կհաղթի։

1. 1-ին և 2-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։
3-րդ բաղադրիչ նախադասությունը 1-ինին և 2-րդին ստորադասական է, որովհետև իրար են միացված (որ) ստորադասական շաղկապով։
3-րդ և 4-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են (և) համադասական շաղկապով։

2. ես — ենթակա
հավատացրի — ստորոգյալ
հույսը — ենթակա
իրական — որոշիչ
բան է — ստորոգյալ

Posted in Հայոց լեզու

Բարդ սորադասական նախադասություն

Առաջադրանք

  1. Որոշիր՝ տրված նախադասությունները համադասական են, թե՞ ստորադասական։
  2. Բարդ ստորադասական նախադասություններում գտիր երկրորդական նախադասությունը։
  3. Շարահյուսորեն վերլուծիր գլխավոր նախադասությունը։ Որոշիր գլխավորի մեջ երկրորդականի պաշտոնը։
  • Եթե դա ճիշտ է ինձ համար, ապա դա ճիշտ է։

Բարդ ստորադասական նախադասություն։
դա — ենթակա
ճիշտ է — ստորոգյալ
Եթե դա ճիշտ է ինձ համար — երկրորդական է, պաշտոնը՝ պայմանի պարագա

  • Եղեք ազատ մտածող և մի ընդունեք որպես ճշմարտություն այն ամենը, ինչ լսում եք:

Բարդ համադասական նախադասություն

  • Անհրաժեշտ է, որ երեխաները աստիճանաբար զարգանան իրենց դիրքին, իրենց սպասվող հանգամանքներին համապատասխան, որպեսզի սովորեն կյանքի բեռը հեշտությամբ կրել։

Բարդ ստորադասական նախադասություն
անհրաժեշտ է — ստորոգյալ
սովորեն — ստորոգյալ
բեռը — ուղիղ խնդիր
կյանքի — հանտակցուցիչ
հեշտությամբ — ձևի պարագա
որ երեխաները աստիճանաբար զարգանան իրենց դիրքին — երկրորդական է (Անհրաժեշտ է) նախադասության համար, պաշտոնը՝ ենթակա
իրենց սպասվող հանգամանքներին համապատասխան— երկրորդական է (որ երեխաները աստիճանաբար զարգանան իրենց դիրքին) նախադասության համար, պաշտոնը՝ նպատակի պարագա

  • Մի մարդ, ով իսկապես մտածում է, իր անհաջողություններից սովորում է ոչ պակաս, քան հաջողություններից:

Բարդ ստորադասական նախադասություն
ով իսկապես մտածում է — երկրորդական է, պաշտոնը՝ որոշիչ
մի — որոշիչ
մարդ — ենթակա
իր — հատկացուցիչ
անհաջողություններից — անջատման խնդիր
սովորում է — սստտորոգյալ
ոչ պակաս — չափ ու քանակի պարագա
հաջողություններից — անջատման խնդիր

  • Մենք մտածում ենք միայն այն ժամանակ, երբ խնդիրներ ենք ունենում։

Բարդ ստորադասական նախադասություն
երբ խնդիրներ ենք ունենում — երկրորդական է, պաշտենը՝ որոշիչ
մենք — ենթակա
մտածում ենք — ստորոգյալ
այն ժամանակ — ժամանակի պարագա

  • Եթե կարող ես փոխել ընկալումդ, կարող ես փոխել հույզերդ, և սրան կարող են հետևել նոր մտքերը։

Բարդ ստորադասական նախադասություն
Եթե կարող ես փոխել ընկալումդ — երկրոդական է, պաշտոնը՝ պայմանի պարագա
կարող ես փոխել — ստորոգյալ
հույզերդ — ուղիղ խնդիր
սրան — հանգման խնդիր
կարող են հետևել — ստորոգյալ
նոր — որոշիչ
մտքերը — ենթակա

  • Ես պետք է ասեմ, որ փոփ աստղ լինելով ինձ շատ պիտանի չեմ զգում։

Բարդ ստորադասական նախադասություն
որ փոփ աստղ լինելով ինձ շատ պիտանի չեմ զգում — երկրորդական է, պաշտոնը՝ ուղիղ խնդիր
ես — ենթակա
պետք է ասեմ — ստորոգյալ

  • Իմ ու քո կյանքի ամենալավ օրը այն է, երբ մենք պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա մեր արարքների համար։

Բարդ ստորադասական նախադասություն
երբ մենք պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա մեր արարքների համար — երկրորդական է, պաշտոնը՝ որոշիչ
իմ ու քո — հատկացուցիչ
ամենալավ — որոշիչ
օրը — ենթակա
այն է — ստորոգյալ

  • Դա հենց այն օրն է, երբ մենք իսկապես մեծանում ենք։

Բարդ ստորադասական նախադասություն
երբ մենք իսկապես մեծանում ենք — երկրորդական է, որոշիչ
դա — ենթակա
այն — որոշիչ
օրն է — ստորոգյալ

  • Նրանք, ովքեր նայում են միայն անցյալին ու ներկային, հաստատ կուշանան ապագայից։

Բարդ ստորադասական նախադասություն
ովքեր նայում են միայն անցյալին ու ներկային — երկրորդական է, պաշտոնը՝ որոշիչ
նրանք — ենթակա
կուշանան — ստորոգյալ
ապագայից — անջատման խնդիր

Posted in Գրականոություն

Թարգմանություն


If you never change your mind, why have one.

Եթե դու չես փոխում քո միտքը,ինչու ունենալ մեկը։

A memory is what is left when something happen and does not completley unhappen.

Հիշողությունը դա այն է երբ մնում է ինչ-որ բան է պատահում և ամբողջությամբ չի պատահում։

Most of mistakes in things are inadequcies of perception rather than mistakes of logic.

Իրերի մեջ սխալների մեծ մասը ընկալման անբավարարությունն է, քան տրամաբանության սխալները:

Logic wil never change emotion or perception.

Տրամաբանությունը երբեք չի լինի փոխել հույզերի կամ ընկալման հետ։

Unhappiness is best defined as the difference between our talants and our expectation.

Դժբախտությունը լավագույնս սահմանվում է որպես տարբերություն մեր տաղանդների և մեր սպասելիքների միջև:

Posted in Մեդիաուրբաթ

Մեդիաուրբաթ

Այսօր ես  մասնակցեցի մեր  դպրոցի կազմակերպած  հերթական   մեդիաուրբաթին։Ես շատ  տպավորված  եմ մեր  այցով ագարակ, որտեղ  համտեսեցինք  բազմաթիվ  համեղ  ուտեստներ։Զարդարված սեղանը  շատ  գեղեցիկ  էր  և տարբեր  ուտեստներով։ Բոլորս հավաքվեցինք կենտրոնում, ուրախացանք և պարեցինք կոպալ երաժշտական գործիքի նվագակցության ներքո։ Երկար պարելուց հետո սկսեցինք խաղալ տարբեր խաղեր` պարան քաշեցինք և այլն։ Ես շատ ուրախ եմ, որ մասնակցեցի մեդիաուրբաթին, քանի որ առաջին անգամ էի ագարակում և ունեցա շատ ուրախ պահեր։

Ահա միքանի կադր այս օրվանից.

Posted in Անգլերեն

Flashmob

1.Should students be required to attend classes? – Some people believe that going to classes should be optional, but the majority really disagree with them about it. What’s your opinion?

In my opinion, the student should understand the role of education for himself․

2. It is said “One is a creator of his own fate.” – Some people believe that success in life always comes thanks to taking risks or chances. What’s your opinion?

3.In my opinion, to some extent, fate is in his hands, but it can change at any moment..3. Being alone vs. with friends – Some people like to spend most of their time with their friends. Whereas, others just want to be alone in their spare time. What about you?

It depends on the person if the person does not have friends he should try to find friends and if he spends all his time with friends he should be able to spend time on other things.

4.Black sheep. a costly item, a funny man, an unworthy person in a family or group

an unworthy person in a family or group

5.Oily tongue. flattery, a hungry person, a strong critic

flattery

6.To chew the cud. to be very annoyed, to think deeply, to eat humble food

to think deeply

Posted in Գրականոություն

Պոեզիա

Ես կարդացի Անհանգստացնում են ,Այդ աշխարհները, որոնք մեր մեջ ապրում են Անվերնագիր։Իրանականում բանաստեղծություները սկզբից կարդալուց թվում էր շատ հասարակ և պարզ,սակայն ամեն մեկն ունի իր իմասսը։ Հիմնականում բանաստեղծությունները տխուր էին;Կարդալուզ զգացվում էր եղինակի տխրությունը,կոտրված լինելը,հիասթափությունը։

Անահանգստացնում են

Այս բանաստեղծության մեջ ես զգացի տխրություն,և մի փոքր բարկություն։Այս խոսքերի մեջ կա իրաանոթյուն։Շատ ժամանակ լինում է երբ բարկացած ես լինում և ցանկանում ես ասել այն ինչ մտածում ես որպեսզի հանգստանաս։Սակայն ոչ միշտ է այդպես լինում և աայդ ամբողջ բարկությունը մնում է քո մեջ տարիներով։

Այդ աշխարհները, որոնք մեր մեջ ապրում են

Այս բանաստեղծությամ մեջ նույպես կա իրականություն։Շատ ժամանակ մենք մեր կյանքը դարձնում են տխուր,անհետաքրքիր մեր մտքերի միջոցով։Մարդու մտքերը տարբեր են,և շատ ժամանակ մենք այդ մտքերով մեզ համար ստեղծում ենք ի աշխարհ որից չենք կարողանում դուրս գալ;Այս բանաստեղծությունով հեղինակը ուզում է ասել որ մեր պատկերացրած աշխարհը որ մենք են ստեղծել ապրում և տանջվում ենք դրանցով իրականում սուտ է և մեր մեջ ավելի ավ աշխարհ կա որը մենք դեռ չեք բացահայտել։

Անվերնագիր

Այս բանաստեղծության մեջ ես զգացի թախիծ և հիասթափույուն։ՀԵղինակը այս բանաստեղծությունով ուզում էր ասել որ ինչքանել մարդիկ իրեց վեր դասեն ուրիշների,գալու է մի ժամանակ երբ բոլորը հայտվեն մի վայրում որտեղ չկ լավը և վատը,բոլորը իրար հավասար են։

Posted in Uncategorized

Երևան քաղաքի ապաստարանները

Պատերազմի օրերին մենք բոլորս պետք է իմանաինք մեր բնակավայրին մոտ ապաստարաները և հարկ եղած դեպքում օգտվենինք ապաստարաններից: Ազդարարման ազդանշանները` օդային տագնապը, ուշադրություն բոլորին նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին, տարահանման հանձնաժողովներին, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:

Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`

1) պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.

2) բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն (օրինակ` «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):