Posted in Անգլերեն

Peace and War

Lately, everyone thinks about peace, many even dream about it. Many years ago, none of us thought about what might happen to us after many years. When I was little, my parents used to tell me what they went through when they were little, when there was a war, or when we were going through a story about war. to witness it in my life. When I was a child, I heard that adults ask for peace, I was surprised, because I have always been in peace and those words were very strange to me. But something happened in my life, after which I also understood the adults and began to appreciate the presence of peace. When the war started in 2020, on the first day I didn’t understand what was happening, and I thought that one day it would end, but I didn’t even imagine what awaited us. But day by day, hour by hour, the situation was getting worse. I would very much like it to never be with us, I would very much like if the person who died for us now to be with their family, their relatives.

Posted in Իսպաներեն

Tortilla de Patatas

Այս անգամ շատ հետաքրիր դաս ունեցանք. Հինգշաբթի օրը ընտրության ժամին որոշեցինք անել խոհանոցային նախագիծ և ընտրեցինք:: Իսպանական ուտելիք Tortilla de Patatas, իսկ հետո ընթացքում նաև որոշեցինք պատրաստել Sangria:

Sangria-ն իսպանական կոկտել է, որը պարաստված է գինով, տարբեր տեսակի մրգերով և գազավորված ըմպելիքով. Սկզբից մենք գնումներ կատարեցինք. Tortilla de Patatas- ի համար հարկավոր է կարտոֆիլ, ձու և սոխ. Իրականում շատ հեշտ պատրաստվող բայց շատ համեղ ուտետ է:

Գնումները անելուց հետո , սկսեցինք ավագ դպրոցի խոհանոցում պատրստել ուտելիքը. Խումբը բաժանվել էր երկու խմբի մի մասը բաժանվել էր երկու խմբի մի մասը մաքրում էր սոխը և կարտոֆիլը իսկ մյուս մասը լվանում և կտրում էր Sangria- ի համար նախատեսված մրգերը.

Մեզ օգնում էին նաև Ընկեր Ռուզաննան և Ըկեր Վիկտորիան.

Պատրաստելուց հետո սկասեցինք միասին վայելել մեր պտրաստած ուտելիքները. ԻՆձ շատ դուր եկավ Իսպանական խոհանոցը ու անհանբեր սպասում եմ մյուս խոհանոցային նախագծերին.

Posted in Գրականոություն

Նավզիկե

Ֆեակների արքա Ալքինոոսը դուստրը՝ Նավզիկեն հանդիպեց Ոդիսևսին: Ոդիսևսը հայտնվել էր կղզում նավաբեկության ժամանակ: Նա Ոդիսևսին տարավ հոր պալատ: Արքան Ոդիսևսի պատմությունը լսելուց հետո նրան նավ տվեց և նա վերադարձավ իր հայրենիք։

Չարենցը այս պոեմը ուղղել է իր կանանց՝ Իզաբելլային և Արփենիկին: Չարենցը իր երազանքների կանանց ամբողջացրել է մի կնոջ՝ Նավզիկեի մեջ: Չարենցը Նավզիկեին նկարագրում է, որպես կատարյալ կին: Չարենցը փնտրում էր Նավզիկեին իրական կայքնում, բյաց այդպես էլ չի գտել

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք

Տրված նախադասություններում մեջբերվող ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։

  • Մեն-մենակ եմ եկել, հայր-խոնարհվելով շշնջաց որդին,- մի մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով շշնջաց որդին հորը, որ մեն-մենակ է եկել և կարիք չկա անցյալի մասին մտածելու։

  • -Եթե հարցնում եք իմ և ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտելն իր աշակերտներին ասաց, որ եթե հարցնում են իր և իր ուսուցչի հարաբերությունների մասին, ապա նա պետք է ասի, որ Պլատոնն իր բարեկամն է, բայց ճշմարտությունն իր համար ավելի թանկ է։

  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով` ասաց. -Էհ, չգիտեմ, տղաս, հայրդ ինչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

Մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով` ասաց իր տղային, որ չգիտի, թե իր հայրն ինչ պետք է աներ իրենց կողքին լինելու դեպքում։

  • Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.- Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

Կրտսեր քույրս մենակ մնալով ասում էր, որ ընչացքս սևացել է և, տան տղամարդը ես եմ և ես էլ պետք է որոշեմ, թե ինչ անենք։

  • -Ճանաչեցիր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը հարցրեց ծերունուն, որը իր հոր զինակիցն է եղել, թե արդյոք ճանաչեց նրան։

  • Տեսնելով տնօրենին` քարտուղարը հարցրեց.- Ինչու եք մնում քաղաքում, չէ՞ որ այստեղ մնալով` դուք վտանգի եք ենթարկվում։

Տեսնելով տնօրենին` քարտուղարը հարցրեց, թե ինչու է նա մնում քաղաքում, չէ որ այդտեղ մնալով վտանգի է ենթարկվում։

  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.- Դու, սիրելիս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ կատարելդ։

Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ, որ ես պետք է լավ լորհեմ անելիքս մինչև վճռական քայլ կատարելս։

  • Նա ավելացրեց` ասելով.- Ես միայն զգուշացնում եմ, սպարապետ, մնացածը որոշիր դու ինքդ։

Նա ավելացրեց` ասելով, որ նա միայն զգուշացնում է և մնացածը նա ինքնուրույն պետք է որոշի։

  • -Սոնա, դու չես սխալվում, ես միանգամայն աննրբանկատ եղա քո նկատմամբ,- խորին հուզումով ասաց Լևոնը։

Խորհին հուզումով Լևոնն ասաց, որ Սոնան չի սխալվում և նա միանգամայն աննրբանկատ է եղել իր նկատմամբ։

  • -Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ մենք` մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել,- ժպիտը դեմքին հարցրեց խմբավարը ինձ ու մյուս ունկնդիրներին։

Ժպիտը դեմքին ինձ ու մյուս ունկնդիրներին հարցրեց խմբավարը, թե արդյոք մենք շարունակում ենք պնդել, որ մենք` մրցույթի մասնակիցներս, անհաջողության ենք մատնվել։

  • Սեթը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս. <<Ինչո՞ւ ես խառնվեցի այդ գործին, ինչո՞ւ ընկերներս մենակ թողեցին ինձ, նրանք կներե՞ն ինձ և ե՞րբ կներեն>>։

Սեթը հաճախ էր ինքն իրեն հարց տալիս, թե ինչու նա խառնվեց այդ գործին, ինչու իր ընկերներն իրեն մենակ թողեցին, արդյոք նրանք կներեն իրեն և երբ։

  • Բարձրաձայն մտածում էի. <<Ես քեզ ծնողներիս շնորհիվ ճանաչեցի և դու էլ, թանկագինս, դա չպետք է մոռանաս>>։

Բարձրաձայն մտածում էի, որ ես նրան ծնողներիս շնորհիվ ճանաչեցի և նա էլ դա չպետք է մոռանա։

  • -Երիտասարդը վաղը պիտի իր բանաստեղծությունները կարդա,- հայտնեց ինձ ընկերս,- և ուզում է քո կարծիքն իմանալ։

Ընկերս ինձ հայտնեց, որ վաղը երիտասարդը պետք է իր բանաստեղծությունները կարդա և ուզում է իմ կարծիքն իմանալ։

  • Աշակերտներից մեկը հարցնում է Սոկրատեսին. <<Ի՞նչն է պատճառը, որ ոչ ես, ոչ իմ ընկերները ձեր դեմքին երբեք թախծի նշաններ չենք նկատում, դուք միշտ լավ տրամադրության մեջ եք>>։

Աշակերտներից մեկը հարցնում է Սոկրատեսին, թե ինչն է պատճառը, որ ոչ նա, ոչ նրա ընկերները իր դեմքին երբեք թախծի նշաններ չեն նկատում։

  • <<Թեև գրում եմ անգլերեն, և ծնունդով ամերիկացի եմ, սակայն,- գրել է Վիլյամ Սարոյանը,- ինքս ինձ համարում եմ հայ գրող. ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է>>։

Վիլյամ Սարոյանը գրել է, որ նա թեև գրում է անգլերեն և ծնունդով ամերիկացի է, սակայն ինքն իրեն համարում է հայ գրող և ոգին, որ իրեն մղում է գրելու, հայակական է։

  • -Անսա սգավոր մորդ ձայնին, ետ դարձիր մոլորությունից, իմացիր,- ասաց մայրը ` դիմելով որդուն,- իմ ձայնով քեզ հետ խոսում է ամբողջ Վասպուրականը։

Մայրը` դիմելով որդուն, ասաց, որ անսա սգավոր մոր ձայնին, ետ դառնա մոլորությունից, իմանա, որ իր ձայնով իր հետ խոսում է ողջ Վասպուրականը։

  • -Տեր իմ, տարաժամ է,- ասաց Ղևոնդ երեցը իշխանին,- ել, կատարիր պարտքդ աշխարհի առաջ, բոլորս քեզ ենք սպասում։

Ղևոնդ երեցը իշխանին ասաց, որ տարաժամ է, և նա պետք է ելնի, կատարի իր պարտքը աշխարհը առաջ, բոլորը նրան են սպասում։

  • Նա հարցրեց քեզ.- Իսկ դու ինչ պիտի անեիր այն ժամանակ, որպեսզի իմ օգնության կարիքը չզգայիր։

Նա հարցրեց քեզ, թե դու ինչ պիտի անեին այն ժամանակ, որպեսզի իր օգնության կարիքը չզգայիր։

  • -Ինչո՞ւ չէիր պարապել,- հանդիմանեց Վահանն ընկերոջը,- քեզ դուր գալի՞ս է, որ մեզ խայտառակեցիր։

Վահանն ընկերոջը հանդիմանեց, թե ինչու չէր պարապել և արդյոք նրան դուր է գալիս, որ իրենց խայտառակեց։

  • Նախագահն իր մոտ կանչեց նրան և հարցրեց. – Դուք, որ շատ մարդկանց կյանք եք դառնացրել, երեխաներ ունե՞ք։

Նախագահն իր մոտ կանչեց նրան և հարցրեց, արդյոք նա, որ շատ մարդկանց կյանք է դառնացրել, երեխաներ ունի։

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք

Փոխակերպիր դերբայական դարձվածները երկրորդական նախադասության

  • Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։

Ծանոթ ու անծանոթ արդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազատներ երեսնիվայր պառկած էին։

  • Խեղճացած այս պարոնը միթե երեկ հարթակից հոխորտացողը չէ։

Խեղճացած այս պարոնը միթե երեկ հարթակից չէր հողոխորտում։

  • Քո որոնածը ես չեմ, անշուշտ:

Ում դու որոնում ես` ես չեմ, անշուշտ։

  • Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին` նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։

Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստնանա։

  • Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։

Քարտեզի վրա, որը գունավոր բծերով սփռոց էր հիշեցնում, նշված էին պատերազմի ուղիները։

  • Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:

Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գան։

  • Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան` օրվա նորություններն իմանալու։

Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որպեսզի օրվա նորություններն իմանա։

  • Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատկաներն են` քարացումից ասես կենդանացած։

Խաչքարերի անտառը երևի Վարդնաանց նահատակներն են, որոնք ասես քարացումից են կենդանացել։

  • Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ` նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:

Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է այդ դժվարին ուղու վրա։

  • Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։

Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։

  • Հայկական հեծալզորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։

Հայկական հեծալզորի ձիերը, երբ վազքի հետ առան, սկսեցին վրնջալ, բորբոքվել։

  • Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը։

Նա լռությամբ կուլ տվեց այն խոսքերը, որ իր հասցեին էին ասվել։

  • Նախքան շարժանկարի ցուցարդվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։

Երբ շարժանկարը պետք է ցուցադրվեր բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։

  • Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը։

Ազգի տունը քանդում է այն, ինչ նրան արևելյան և արևմտյան հատվածների է բաժանում։

  • Օ, հայեր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է։

Օ, Հայեր, այն ինչ դուք անում եք ամեն երևակայությունից վեր է։

  • Ճշմարտության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց իր ունեցած արիությունը։

Ճշմարտախոսության իր սկզբունքը այս անգամ էլ ամրապնդեց այն արիությունը, որ նա ուներ։

  • Այդ հուշակոթողին մոտենալիս օդը դառնում է թափանցիկ ու զով։

Երբ մոտենում ես այդ հուշակոթողին օդը դառնում է թափանցիկ ու զով։

  • Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ` իրենց ձիերը տեսնելու։

Մի առավոտ Անդրանիկը Երվանդին ուղարկեց կայազորի պետի մոտ, որպեսզի տեսնի իրենց ձիերը։

  • Լիովին սթափվեց` տեսնելով Միքայելին։

Լիովին սթափվեց, երբ տեսավ Միքայելին։

Posted in Հայոց լեզու

Հայոց Լեզու

Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա, հանգման խնդիր, պայմանի պարագա, որոշիչ)։

  • Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով` բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։

  • Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ:

Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։

  • Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։

Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ջրի մեջ ցանցի բացվելուն և ձգվելուն։

  • Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։

Մենք նպատակ ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու։

  • Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

Կորցնելով մայրենին` կկորցնես և քեզ, և վարքը հայոց մեծերի, և ապագան մեր ազգի։

  • Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանխես։

Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։

  • Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։

Մեր պահանջները չիրագործվելու դեպքում մենք կկռվենք մինչև վերջին շունչը։

  • Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։

Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր ու խոշոր բանաստեղծ։

  • Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։

Գուցե դեռևս մեզ անտեսանելի խոչընդոտներ կան։

  • Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։

Այո, սկսվեց գրեթե ողջ հողագունդն ընդգրկած, մեծ ու ահռելի պատերազմ։

Posted in Գրականոություն

Առաջադրանք

  • Ընտրիր Տերյանի բանաստեղծություններից մի քանիսը, կարդա, տեսակետ գրիր Տերյանի բանաստեղծությունների մասին, փորձիր բացատցել Տերյանի բանաստեղծությունները բառապաշարի տեսանկյունից։ Բանաստեղծություններից երկուսը սովորիր անգիր, ձայնագրվիր։

Տերյանը իմ ամենասիրած բանաստեղծներից մեկն չէ: Տերյանին սիրում եմ իր գրելու ոճի համար: Նա շատ չի օգտագործում խաղցր և քնքուշ բառեր: Հաճախ է գրում համարձակ բանաստեղծություններ: Տերյանի բանաստեղծություններ սխուրև մելախոլիկ են: Չեմ կարող ասել, որ ձանձրալի են: Ձանձրալի կլիներ, եթե բառապաշարը շատ հարուստ չլիներ:

Posted in Իրավունք

Փաստաբանի Գործունեությունը

Ինչ է փաստաբանական ծառայությունը

Փաստաբանը այն մարդն է ով դատական գործի ժամանակ հիմնավորված փաստերի շնորհիվ պետք է արդարացնի այն անձի հետ ով նրան դիմել է։

  • Ինչ է փաստաբանական պալատը, և որն է նրա խնդիրը

Փաստաբանական պալատը Հայաստանում փաստաբաններին միավորող կազմակերպությունն է։Փաստաբան է համարվում այն անձը, ով օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, փաստաբանների պալատի անդամ է և տվել երդում։

  • Ով կարող է և ով չի կարող դառնալ փաստաբան

Փաստաբանական գործողությամբ զբաղվելու համար անձը պարտավոր է դառնալ փաստաբանների պալատի անդամ։Արտոնագիր կարող է ստանալ այն անձը ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտականաստիճան առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ։Անձը չի կարող լինել փաստաբան եթե դատարանի կողմից ստացել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար։Եվ վերջապես արտոնագիր կարող է ստանալ այն անձը ով ունի փաստաբանի կամ դատավորի առնվազն 15 տարվա ստաժ։

  • Ինչ է հանրային պաշտպանությունը, և որն է դրա խնդիրը

Փաստաբանական ծառայության համար չափն ու կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև կնքվաց գրավոր պայմանագրով։

  • Որոնք են փաստաբանական գործունեության հիմնական տեսակները
  1. Փաստաբանն իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն , տալիս է բացատրություններ իրավական հարցերով։
  2. Փաստաբանը կազմում է դիմումներ, բողոքներ և այլ իրավական փաստաթղթեր։
  3. Փաստաբանն իրականացնում է ներկայացուցչություն դատարանում և այլ կազմակերպություններում։
  4. Փաստաբանը մասնակցում է նախաքննությանը և դատական քննությանը քրեական գործելով։