Քանի որ ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի նախագահող երկիրն է,վաղուց պարզ է դարձրել՝ ռազմական լուծում չի կարող տալ:Մեր նախագահը դրա համանախագահն է։ Մենք շարունակում ենք հետևել իրադաձության շատ մոտիկից և շարունակում ենք աջակցել հակամարտության հետ կապված բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը: Ավելի վաղ մեր հանդիպման ժամանակ նշել էի,որ ջանքեր ենք գործադրել երկար ժամանակ, տասնամյակներ Կոնգրեսում երկկուսակցական ձևով, մենք փորձել ենք այդ հակամարտության համար պատասխանատվության տակ դնել Թուրքիային, ինչպես նաև Ադրբեջանին:
Նախքան թեմային անրադառնալը ,թույլ տվեք արտահայտել իմ հպարտությունը Հայաստանի երեք ամենաուժեղ չեպիոնների համար ովքեր երբևէ ծառայել են Կոնգրեսում:Նյու Ջերսիի նախագահ Ֆրենկ Փալոնը, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահը,Կալիֆորնիայի կոնգրեսական Ջեքի Սփիերը, շատ հանձնաժողովների նախագահեր,և երկու կարևոր՝ ներկայացուցիչներ Պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովից, ռազմական և հետախուզության նախագահ:Բացի Ջեյքից ոչ ոք չի ղեկավարում երկու ենթահանձնաժողովները:Եվ Կոնգրեսական Աննա Էսնուն Կալիֆորնիայից, հետախուզության կոմիտեի նախկին անդամ և այժմ Առողջապահության ենթահանձնաժողովի նախագահ՝ էներգետիկայի և առևտրի ներքո:
Այս ուսումնական տարին անցկացրել եմ ավելի լավ քան մնացած մյուս տարիները։ Գնացել եմ ճամփորդություններ, մասնակցել եմ քննարկումների։ Այս տարի իմ ընտրությունները մնացել էին նույնը անգլերենը և իսպաներենը։ Անգլերենը ինձ մոտ ավելի լավ է սկսել ստացվել արդեն նաև կարողանում եմ խոսել իսկ իսպաներենից այս տարի սովորել ենք շատ նոր բառեր նաև սովորել ենք նոր քերականություն նաև առաջին անգամ գրել ենք շարադրություն։
Այս տարի փետրվար ամսին ընկեր Վիկտորիաի հետ եռօրյա ճամփորդել ենք դեպի Կապս։ Շատ ուրախ ու դրական էմոցիաներով լի ճամփորդություն ենք ունեցել։
Նաև այս տարի մասնակցել եմ Ռազմամաարզական ճամբարին, շատ եմ տպավորված, մինչ օրս հիշում եմ ու շատ եմ կարոտում այդ օրերը։
Այս տարին շատ հետաքրքիր եմ ացկացրել նաև ինձ մոտ ամենատպավորված օրերից մեկն ինձ համար երբ դպրոցում Լագոդեխից հյուրեր ենք շատ հետաքրքիր էր շբվել ու նոր ընկերներ ձեռք բերել։ Դե ինչ եկենք անփոփենք այս տարին։
Հունիսի 9-ին մենք գնացին ռազմամարզական ճամբար։Գնալուց առաջ զգացմունքներս միշտ նույն են լինում հետ վերադառնալուց նույնպես։ Գնալուց դեռ միքանի շաբաթ առաջ արդեն սկսել էի լարվել անընդհատ մտածում էի թե ինչպես է անցնելու, մտքումս շատ վախեր կաին բաից ոչինչ չէի կարող անել։ Հունիսի 9-ին բոլորս հավաքվեցինք դպրոցի բակում և ուղևորվեցինք դեպի Արատես։ Երեք ժամ ճանապարհ գնալուց հետո վեջապես հասանք։ Այդ պահին էմոցիաներս նույնպես տարբեր էին և շատ ուրախ էի և շատ անհամբեր։ Հասնելուց անմիջապես հետո բոլորս հավաքվեցին և 10-րդ դասարանցիները և 11-րդ դասարանցիները Բաժանվեցինք ջոկատների որոշեցինք հերթապահներին։ Այդ ժամանակ դեռ չէի էլ պատկերացնում թե ինձ ինչ հավես օրեր են սպասվում։ Առաջին օրը հեթապահը մենք էինք։ Սկզբից ճաշեցինք հետո , պատրաստվեցինք որովհետև պետք է գնաինք գետ, ճանապարհին տեսանք վրանները որտեղ գիշերել էինք անցած ռազմամարզականին։ Ճանապարհը հետաքրքիր էր, եղանակը շատ փոփոխական էր արև էր հետո սկսեց անձրև գալ ու. անյդպես շարունակ։ Երբ հասանք արդեն գետի մոտ մի մասը միանգամից մտավ գետը, մի մասը ուղղակի հետևում էր։ Հետո վերադարձանք տնակներ սկսեցինք խաղեր խաղալ որոնցով ավելի լավ սկսեցինք ճանաչել մեկս մյուսին։ Հետո նորից գնացինք խոհանոց որպեսզի արդեն պատրաստեինք սեղանը ընթրիքին։ Այդ օրը անցկացրեցինք այդպես։
Օր՝2
Երկրորդ օրը առավոտյան ուշ էինք արթնացել ու ընկեր Վիկտորիաին բարկացրել էինք, ու քանի որ խաղտել էինք կանոններից մեկը որպես պատիժ այդ օրը 20 շրջանի փոխարեն վազեցինք 40 շրջան։ Նախաճաշից հետո անըդհատ լսում էի որ ժամը 10-ին պետք է պատրաստ կանգնած լինեինք, քանի որ հյուրեր էինք ունենալու։ Իրականում վախենալու էր հնչում։ Արդեն ժամը տասն էր ու բոլորս կանգնած սպասում էինք իրենց։ Այդ պահը ինձ հիշեցնում էր ֆիլմի, որուհետև կանգնեց մի ավտոմեքենա ու մեքենաի միջից դուրս եկան երեք տղամարդ զինվորական հագուստներով։ Ողջունեցին մեզ ներկայացան ու արդեն սկսեցինք բաժանվել ջոկատների։ Մեր հրամանատարը ընկեր Բագրատն էր։ Ջոկատների բաժանվելուց հետո ընտրեցինք մեր ջոկի հրամանատարներին և շարժվեցինք ներքև։ Սովորեցինք ինչպես ճիշտ զենք բռնել ինչպես ճիշտ կրակել ։ Շատ հետաքրքիր էր բոլորս կողքինների սխալներով ավելի էինք հմտանում։
Հետո ընկեր Բագրատը հրամանատարներին հրամայեց շարել մեզ մարտաական շարքով քանի որ մյուս պարապունքի համար դա մեզ պետք էր գալու։ Առաջին պարապունքը վերջացնելուց հետո բարձրացանք վերև, ճանապարհը դիք էր ու ես այդ պահին մտածում էի որ էլ ոչինչ չեմ կարողանա. անել, բայց…….
Մինչ դեռ մենք հանգստանում էինք ու մտածում էինք որ դեռ շատ ժամանակ ունեինք հանգստանալու, մեր հրամանատարը կանչեց մեզ քանի որ արդեն պետք է շարվեինք։ Բոլորս փնփնթալով սկսեցինք պատրաստվել ու արագ գնացինք շարվելու, բոլորն արդեն կաին բացի մեկ հոգուց ու երբ նա եկավ լսվեց ընկեր Բագրատի ձայնը.
-Բոլորտ հենում պարկած դիրք ընդունեք
Ու բոլորս հասկացանք որ էլ երբեք չպետքա ուշաանանք։ Հետո հրաման ստացանք զենքերը ստանալու։ Յուրաքանյուր ինքնաձիգ կշռում էր 3.800 գրամ , զենքը ձեռքս բռնելուց հասկացա որ շատ դժվարա լինելու ու արդեն ուզում էի պատճառ գտնեի թե ինչի չեմ մասնակցելու բայց չհասցրեցի որովհետև հրաման ստացանք ինջնելու ներքև։ Շարվեցինք մարտական կարգով և սկսեցինք լսել ընկեր Բագրատին։ Սկզբից նա մեզ ցույց տվեց թե ինչպես ճիշտ բռնել ինքնաձիգը, հետո սկսեցինք սովորել ծնկած դիրքից կրակել, պառկած դիրքից կրակել։ Իրականում բարդ էր նույնիսկ ինքանձիգը պահել , բայց ինձ շատ էր դուր գալիս որ ընկեր Բագրատը մոտիվացիոն խոսքր էր ասում մեզ, ամենատպավորվածը դա.
– Հաղթեք ինքներդ ձեզ
Իրկանում բարդ էր կատարել բոլոր հրահանգները բայց ինձ շատ էր դուր գալիս ընթացքը։ Բայց պատիժներ նույնպես եղել են, օրինակ երբ մեզնից մեկը սխալ էր բռնում ինքանձիգը բոլորս հենում պառկած դիրք էինք ընդունում կամ ինքնաձիգը վերևում պահած կքանիստ էինք անում։ Նկարագրելուցս հետո կարող է նաև վատ տպավորություն ստեղծվել բայց իրականում բոլորս հաճույք ենք ստացել։ Վերև բարձրանալու ժամանակ ես մտածում էի որ էլ չեմ կարող շարժվել, բոլորիս մարմինը ցավում էր բոլորս շատ հոգնած. էինք։Դրանից հետո ընթրեցինք ու հավաքվեցինք խարույկի շուրջ երգեցինք զրուցեցինք բայց քանի որ ես շատ հոգնած էի ես շուտ գանցի քնելու սակայն հետո շատ եմ փոշմանել ։
Օր՝3
Ժամը 7-ին մենք արթնացանք, շարվեցինք ու արդեն պետք է գնաինք վազելու բայց քանի որ իմ ոտքը վնասված էր ես չմասնակցեցի վազքին։ Ես մասնակցեսի նախավարժանքին։ Հետո ժամը տասին արդեն պետք է շարվեինք ես սկզբում մտածում էի որ չեմ մասնակցի քանի որ ինձ վատ էի զգում բայց երբ տեսա թե ինչ են պատրաստում մեզ համար ոգևորվածությունից չկարողացա այն բաց թողնել։ Մենք նորից շարվեցինք, զենք ստացանք շարժվեցինք մարտական կարգով ու այս անգամ բարձրացանք դեպի վերև։Մինչև բարձրանալը մեզ զգուշագրել էին որ մեր ճանապարհին լինելու են նռնակներ այն տեսնենլու դեպքում պետք է գոռաինք նռնակ և պառկեինք հատակին։Մեր ճանապարհ ընկնելուց մի քանի րոպե հետո նռնակ ընավ, իրականում սկզբից ձայն լսեցի ու չհասկացա ինչ ձայն էր սակայն երբ արդեն լսեցի ընկերներիս ձայնը միանգամից գլխի ընկա։ Ճանապարհի կեսից ինձ մոտ նորից նույն մտքերն էին որ չպետք է գնաի, որովհեև ինձ համար այդ պահին դժվար էր բայց կարողացա հաղթահարել այն։ Երբ արդեն հասանք տեղ սկսեցինք վերհիշել երեկվա մեր սովորածները։ Հետո սովորեցինք օդաին տագնապի ժամանակ պաշտպանվել։ Հետո մեր ջոկատը գնաց հեռու մյուս ջոկատից ու ընկեր Բագրատը մեզ հանձնարարեց որ քողարկվենք որպեսզի երբ մյուս ջոկատը գա մեզ չկարողանա գտնել քանի որ իրենք պետք է հարձակվեին մեր վրա ու պետք է շատ ուշադիր լինեինք որ առաջինը մենք նրանց (սպանեինք)։ Սակայն միշտ առաջինը գտնում էին ինձ ու Ինգաին։ Բայց այն տպավորությունները որոնք ունեցել եմ այդ ժամանակ անփոխարինելի են։ Երևի 3 ժամ այդտեղ անցկացնելուց հետո վերադարձանք հետ, իրականում հոգնել էինք բայց մեծ հաճույք էինք ստացել։ Վերադաձանք մի քանի րոպե հանգստացանք հետո մեզ կանչեցին նորից , այս անգամ մեզ սովորեցնում էին թե ինչպես ճիշտ ինքնապաշտպանվել։ Իրականում շատ օգտակար ինֆորմացիա էր բոլորի համար։ Ավարտելուց հետո մտածում էինք որ պետք է գնաինք հանգստանալու ու նորից շարվեինք բայց շարվեցինք ու ընկեր Բագրատը հրաժեշտ տվեց,իրականում բոլորս մտածում էինք որ դեռ մի օր ևս իրենց հետ ենք անցկացնելու ու երբ իմացանք որ իրենք արդեն գնում են շատ էինք տխրել։ Շատ կցանկանաի մեր վերջին ռազմամարզականին նորից հենց նրանց տեսնել ,շատ հաճելի էր նրանց հետ աշխատելը ու շատ տպավորիչ։Բոլորս շատ էինք սիրել ընկեր Բագրատին։
ՕՐ՝4
Վերջին օրը արթնացանք ժամը 6-ին սկսեցինք հավաքել մեր իրերը մաքրեցինք մեր տնակը հետո գնացինք նախաճաշի ու արդեն ուղևորվեցինք դեպի Սևան , այնտեղ ճաշեցինք, տեսանք ափը ու հետո արդեն վերադարձանք Երևան։
Երեքշաբթի օրը որոշեցինք անել խոհանոցաին նախագիծ։ Բաժանվեցինք խմբերի ամեն խումբ որոշեց թե. ինչ ուտեստ պետք է պատրաստի։ Մենք ընտրել էինք հեշտ պատրաստվող բայց համեղ Pancake-էր։ Համացանցով գտել էինք բաղատրատոմսը, գնեցինք այն ամենը ինչ պետք էր ու գնացինք դպրոց։ Սկզբում մի փոքր դժվար էր սակայն միքանի փորձից հետո արդեն ստացվում էր։ Մեր Pancake-ի խմորը վերջացնելուց հետո մինչև կսկսեինք այն պատրաստել, սկսեցինք օգնել Ընկեր Աննաին քամել նարնջի, լիմոնի,լայմի հյութ քանի որ որոշել էինք պատրաստել շատ համեղ լիմոնադ։ Այդ ամենը վերջացնելուց հետո արդեն սկսեցինք պատրաստել մեր Pancake-ները։ Երբ արդեն բոլորս վերջացրել էինք սկսեցինք փորձել ուտեստները։ Բոլորը այնքան համեղ տեսք ունեին որ չգիտեինք թե ինչից սկսեինք։ Նախ փորձեցինք Նարոդի ու Վիոլետտաի պատրաստած Mac and Cheese-ը, հետո փորձեցինք Վարանդի ու Ստելլաի պատրաստած
Երեքշաբթի օրը որոշեցինք անել խոհանոցաին նախագիծ։ Բաժանվեցինք խմբերի ամեն խումբ որոշեց թե. ինչ ուտեստ պետք է պատրաստի։ Մենք ընտրել էինք հեշտ պատրաստվող բայց համեղ Pancake-էր։ Համացանցով գտել էինք բաղատրատոմսը, գնեցինք այն ամենը ինչ պետք էր ու գնացինք դպրոց։ Սկզբում մի փոքր դժվար էր սակայն միքանի փորձից հետո արդեն ստացվում էր։ Մեր Pancake-ի խմորը վերջացնելուց հետո մինչև կսկսեինք այն պատրաստել, սկսեցինք օգնել Ընկեր Աննաին քամել նարնջի, լիմոնի,լայմի հյութ քանի որ որոշել էինք պատրաստել շատ համեղ լիմոնադ։ Այդ ամենը վերջացնելուց հետո արդեն սկսեցինք պատրաստել մեր Pancake-ները։ Երբ արդեն բոլորս վերջացրել էինք սկսեցինք փորձել ուտեստները։ Բոլորը այնքան համեղ տեսք ունեին որ չգիտեինք թե ինչից սկսեինք։ Նախ փորձեցինք Նարոդի ու Վիոլետտաի պատրաստած Mac and Cheese-ը, հետո փորձեցինք Վարանդի ու Ստելլաի պատրաստած
Երեքշաբթի օրը որոշեցինք անել խոհանոցաին նախագիծ։ Բաժանվեցինք խմբերի ամեն խումբ որոշեց թե. ինչ ուտեստ պետք է պատրաստի։ Մենք ընտրել էինք հեշտ պատրաստվող բայց համեղ Pancake-էր։ Համացանցով գտել էինք բաղատրատոմսը, գնեցինք այն ամենը ինչ պետք էր ու գնացինք դպրոց։ Սկզբում մի փոքր դժվար էր սակայն միքանի փորձից հետո արդեն ստացվում էր։ Մեր Pancake-ի խմորը վերջացնելուց հետո մինչև կսկսեինք այն պատրաստել, սկսեցինք օգնել Ընկեր Աննաին քամել նարնջի, լիմոնի,լայմի հյութ քանի որ որոշել էինք պատրաստել շատ համեղ լիմոնադ։ Այդ ամենը վերջացնելուց հետո արդեն սկսեցինք պատրաստել մեր Pancake-ները։ Երբ արդեն բոլորս վերջացրել էինք սկսեցինք փորձել ուտեստները։ Բոլորը այնքան համեղ տեսք ունեին որ չգիտեինք թե ինչից սկսեինք։ Նախ փորձեցինք Նարոդի ու Վիոլետտաի պատրաստած Mac and Cheese-ը, հետո փորձեցինք Վարանդի ու Ստելլաի պատրաստած Funchoza-ն։ Իսկ ամենավերջում վայելեցինք մեր պատրաստած Pancake-ները։ Ինձ բոլորնել շատ դուր եկան բայց ես ամենաշատը տպավորված եմ Ընկեր Աննաի առաջարկով պատրաստված լիմոնադը։ Մեր պատրաստած ուտելիքները նաև հյուրասիրել ենք Ընկեր Վիկտորիաին, Ընկեր Մարթաին նույնիսկ Տիար Բլեյանը փորձեց Funchoza-ից և լիմոնադից, նրան նույնպես շատ դուր եկավ , և քանի որ նա առաջին անգամ էր փորձում Funchoza-ն մենք մի փոքր տեղեկություն տվեցին այդ ուտեստի մասին։
Երկուշաբթի օրը շատ հետաքրքիր քննարկում ունեցանք Ընկեր Աննան մեզ պատմեց փափուկ ուժի մասին բերեց փափուկ ուժի տարբեր օրինակներ ու բացատրեց թե ինչպես է այն աշխատում։
Փափուկ ուժ (soft power), արտաքին քաղաքական ռազմավարության ձև, որը ենթադրում է հասնել ցանկալի արդյունքին՝ հիմք ունենալով կամավոր մասնակցությունը, համակրելիությունը և գրավչությունը՝ ի տարբերություն կոշտ ուժին, որը ենթադրում է պարտադրանք։ Ըստ այս եզրը ստեղծող ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայի՝ երկրի լեզուն և մշակույթը փափուկ ուժ են, որոնք վճռական դեր են խաղում միջազգային հարաբերություններում՝ ուղղակի կամ անուղղակի ազդելով համաշխարհային քաղաքականության և գործնական կապերի վրա։
Չինաստան
Չինաստանի ավանդական տնտեսությունը միշտ էլ ձգողության աղբյուր է եղել, որի վրա հենվելով էլ ստեղծվել են հարյուրավոր «Կոնֆուցիոսի ինստիտուներ» աշխարհում՝ չինական լեզուն և մշակույթը տարածելու համար։ Օտարազգի ուսանողների թիվը Չինաստանում մեկ դար առաջ 36.000-ից 2010 թվականին դարձել է 240.000։ Չինաստանի «Ասիական ենթակառուցվածքի ներդրումային բանկը» գրավել է արևմուտքի բազմաթիվ պետությունների այդ ոլորտը[։ Աֆրիկայում չինական մշակույթի տարածումը և նաև ազդեցության աճը Չինաստանի 21-րդ դարի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։
Ֆրանսիա
Ֆրանսիան փափուկ ուժ կիրառելու երկարամյա փորձ ունի։ Ֆրանսիան և ֆրանսիական մշակույթը դարեր շարունակ գրավել են ողջ աշխարհի ուշադրությունը։ Թոմաս Ջեֆերսոնն ասել է. «Ցանկացած մարդ ունի երկու հայրենիք՝ իր հայրենիքը և Ֆրանսիան»։ «Մշակույթ» եզրույթը հենց ֆրանսիական ծագում ունի։ Ֆրանսիան աշխարհի գաղափարական կենտրոնն էր Լուսավորության դարաշրջանում[17]. նրա կապվածությունը ազատության, հավասարության, հանդուրժողականության գաղափարներին փաստում է նրա համաշխարհային նշանակության մասին։ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայի պատմության ամենանշանակալից իրադարձություններից է։ Նապոլեոնի օրենսգիրքը համարվում է այդ ժամանակների եզակի կոդիֆիկացված օրենսգրքերից։
Իմ ճամբարային առաջին օրը սկսեց չորեքշաբթի օրվանից։ Այդ օրը հունիսի 1 էր և մենք որոշեցիք այդ գեղեցիկ օրը ուրախ անցկացնել, գնալ պիկնիկի։ Որոշեցինք թե ինչ պետք է տանենք մեզ հետ և հաջորդ օրը գնացինք Թումանյանի այգի գտանք ամենահով վայրը և տեղավորվեցինք այդտեղ։Սկզբից ծածկոցի վրա դրեցինք ուտելիքներնը ու սկսեցինք զրուցել և օգտվել։ Իրականում շատ վառ ու հետաքրքիր օր ենք ունեցել քանի որ այգում շատ մարդիկ կաին հատկապես երեխաներ ովքեր շատ ուրախ էին ու բոլորը վայելում էին իրենց օրը ու իրենց բարձր տրամադրությունը փոխանցվում էր նաև մեզ։ Մի փոքր զրուցելուց հետո սկսեցինք քննարկել Դորիան Գրեյի դիմանկարը, յուրաքանչյուրը ասում էր իր կարծիքը ու հենց այդ կարծիքների հիման. վրա սկսվեց մեր քննարկումը։ Քննարկում. ավարտելուց հետո գնդակով խաղեր խաղացինք և վերջացրինք մեր հրաշք օրը։
Բանաստեղծության մեջ Չարենցը նկարագրում էր, թե ինչ կլինի իր մահից հետո: Նրա մահից հետո բոլորը կսկսեն գնահատել իրեն:
«Հարդագողիճամփորդները»
Ինձ թվում է շատերն են իրենց կյանքի ընթացքում փորձում են գտնել ճշմարտություն, արդարություն, սակայն շատերը այդ ճանապարհին հիասթափվում են: Չարենցի ստեղծագործության մեջ կարծես այս բոլոր հույզերն էլ կան, և՛ հիասթափությունը կա, և՛ հույսն ու հավատը: Մենք բոլորս էլ Հարդագողի ճամփորդներ ենք, փնտրում ենք մեր երջանկությունը: Սակայն, միշտ չէ, որ գտնում ենք:
Մշակույթի զարգացման համար Է առաջացել էին նպաստավուր պայմաններ հայրենիքից դուրս՝ գաղթօջաղներում: Գաղութահայությունըհայցք ու ուշադրությունն ավելի մեծ չափով է ուղղվում հայրենի երկիր:
19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբներին աննախադեպ վերելք ապրեց հայ կերպարվեստը: 1836թ. դրամատուրգ Գալուստ Շերմազանյանը թատերական շենքի վերածած իր երկհարկանի տանը բեմադրում է հայ և օտար դրամատուրգների պիեսներ: Այդ թատրոնը հայտնի էր <<Շերմազանյան դերբաս>> անունով: Հայկական մշակույթին փառք և ճանաչում բերեցին աշխարհահռչակ ծովանկարիչ Հ.Այվազովսկին, Վ.Սուրենյանցը և այլն:
Հայ հոգևոր երաժշտության պահպանման և զարգացման գործում նշանակալից ավանդ է ունեցել պոլսահայ Համբարձում Լիմոնձյանը: Նրա ամենամեծ ծառայությունը 1815թ. հայկական ձայնագրության ստեղծումն էր: Լիմոնձյանը կարողանում է միջնադարյան հայ երգարվեստի նմուշները, որոնք գրի էին առնված հայկական հատուկ նոտաներով: Այս շրջանում միջնադարյան հոգևոր երաժշտությունը դառնում է լուրջ ուսումնասիրության առարկա: Կ.Պոլսում 1891թ. ստեղծվեց առաջին կամերային նվագախումբը Գրիգոր Սինոնյանի զեկավարությամբ, իսկ 1888-1896թթ. երգահան, ջութակահար և նվագահար Հարություն Սինոնյանը ստեղծեց և զեկավարեց սինֆոնիկ նավագախումբ: 19-րդ դարի երկրորդ կեսին կաևորագույն ձեռքբերումներից է արևելահայ երգահանային դպրոցի հիմնադրումը: Նաև ձևավորվեց հայ գուսանական ազգային դպրոցը: Հայ գուսանական դպրոցն իր առջև խնդիր դրեց ստեղծագործելու միայն գրական հայերենով:
Advertisementsabout:blankREPORT THIS AD
19-րդ դարի երկրորդ կեսին 20-րդ դարի սկզբներին բուռն վերելք է ապրում նաև հայ գրական հյանքը: 19-րդ դարի կեսերին հայ գրականության մեջ գերիշխող էր կլասիցիզմը: Այս ուղղության գրողների երկերում փառաբանվում էին հայրենասիրություն, անձնվիրությունը, առաքինությունը առաջադրվում էր հայրենիքի ազատության գաղափարը: Զուգահեռաբար ձևավորվում է հայ նոր գրականությունը՝ արևելահայ և արևմտահայ հոդվածներով:
1868թ. Կ. Պոլսում Հ.Վարդովյանի գլխավորությամբ ստեղծվում է թատերական երկրորդ կազմակերպությունը, որը հանդես էր գալիս հայերեն և թուրքերեն ներկայացումներով: Հայ թատերական արվեստն աչքի էր ընկնում դերասանական վառ անհատականություններով և հարուստ ու բազմաժանր խաղացանկով:
Արևելյան Հայաստանի առաջընթացն արդյունաբերականացող Ռուսական կայսրության կազմում նպաստեց հայ քաղաքաշինության զարգացմանը: Եթե Արևմտյան Հայաստանի քաղաքները 19-րդ դարում փաստորեն մնացին անփոփոխ, ապա Արևելյան Հայաստանում քաղաքներն էական վերակառուցման ենթարկվեցին: Երևան, Ալեքսանդրապոլ, Գորիս, Նոր բայազեթ քաղաքների կառուցապատումն իրականցվեց ըստ գլխավոր հատակագծի: Դրա շնորհիվ Հայաստանի քաղաքներում ներդրվեց հատակագծման ժամանակակից համակարգ: Երևանի վերակառուցումն սկսվեց ըստ քաղաքի զարգացման՝ 1856 թ.: Քաղաքի տարերային կառուցապատումը փոխարինեց հարուստ քաղաքացիների առանձնատներով, վարչական և հասարակական երկու-երեք հարկանի քարե շենքերով ձևավորված փողոցների ուղղանկյունաձև ցանցով: Վաղարշապատի կենտրոնական մասը Էջմիածնի Մայր աթոռի շինարարական գործունեության ծավալման շնորհիվ կառուցապատվեց մի շարք կոթողային շենքերով, որոնց թվում էին Գևորգյան ճեմարանը, նոր վեհարանը, մատենդարանը, աստղադիտարանը: Արդյունաբարական հասարակությանը ասպարեզ հանեց Հայաստանի համար նոր շենքներ՝ դրամատներ (բանկեր), եվրապական տիպի հյուրանոցներ թատրոններ ու խանութներ, ռեստորաններ և այլն: