Posted in Անգլերեն

Friends

This story is about two young friends who served togever . One of them is guardsman  and time to perform responsibilities  time to perform for which at that time a shooting was intended as a punishment․ Before death  young boy  takes permission  to go  see his famile   last time. Before his mistake he had served him well let him go and see his family.  But one of his friends had to go with him to guarantee that he would come back.

Posted in Uncategorized

Նախագծային Աշխատանք․ Քաղցկեղ հիվանդություն ․

Նպատակը՝

Բուժել մարդկանց և մահվան հավանականությունները քչացնել ։

Քաղցկեղ հիվանդության հիմնական պատճառներնեն ՝

ծխախոտ , կաթի և մսի մեջ գտնվող հորմոնները , ատամնաբուժական ռենտգենյան ճառագայթներ, թունավոր կոսմետիկա , արհեստական քաղցրացուցիչներ  և տարբեր դեղորայք և պատվաստանյութեր ։

Խնդիրներ ՝

Շատ ժամանակներ քաղցկեղ հիվանդությունը առաջանում է հենց մարդկան անփութության պատճառով ։ Քանի , որ նրանք պարզապես չեն հետևում նրանց առողջությանը ։

Քաղցկեղի ճամանակ մարդիկ ունենում են ցավեր։

Բուժման  տարբերակներ՝

Այս հիվանդությունը բուժելու միակ տարբերակներն են ՝ քիմիոթերապիան և վիրահատությունը ։

Շատ ժամանակներ մարդկանց հիվանդությունը այն աստիճանի բարդ է , որ միակ բուժման մեթոդը դա քիմիոթերապիան է ։ Բայց դրա հավանականությունը  շատ քիչ է ։

Սպասելիքներ ՝

Ստեղծել բուճման աշխատող մեթոդներ ։

 

Posted in Uncategorized

Առողջ ապրելակերպի սկզբունքները ըստ ճապոնացի գիտնականների

1․ Էկոլոգիապես մաքուր սնունդ,մաքուր խմելու ջուր,մաքուր օդ։

2․Առողջ քուն՝8 ժամ Քնել ժամը 22։00-23։00։

3․Մարմնակրթություն,հիգիենա

4․Առաջին 3 կետերի կատարում , վատ սովորումների  դեռբազատում՝ ալկոհոլի չարաշահումը, ծխելը,թմրանյութերի օգտագործում,հիգիենայի կանոները չպահպանելը։

5․Սթրեսայի իրավիճակներից դուրս գալ հումորի  և կատակի միջոցով։

Posted in Պատմություն

Գրավոր աշխատանք

24․Հայոց մեծ եղեռնը։Հայերի ցեղասպանության  երիտթուրքերի պետական ծրագիրը։Մեծ եղեռնը։

Երիրիտ թուրքերը 1914 թվականից սկսած ցանկանում էին  իրագործել հայերի  բնջնջման ծրագիրը  և մինչ այդ սկսելը նրանք մշակում էին ծրագրեր այդ ցեղասպանությունը իրագործելու համար։Երիտթուրքերը մտածում էիրն, որ եթե չլինեն հայերը չի լինի նաև հայկական հարց։Նրանք սկզբից որոշել էին հայերին ստել և նրանց համոզել, որ իրենք ցանականում են միայն հայերի լավը և ցանկանում են նրանց օգնել սակայն նրանք հենց  դա հայերի համոզելով սկսում էին   իրագործել մեծ եղեռնը ։Նրանք սկզբից հայերին համոզելով, որ իրենք  ցանկանում  են  հայերին օնել իրագործեցին  ծրագրի 1 կետը հետո նրանք հայ երիտասարդներին տանում էին պատերազմներ սակայն նրանց  չէին տալիս զենքեր  և  չէին թողնում հայերին լինել հրամանատար։Այդ կռվի ժամանակ  զոհվել էին շատ հայ մարտիկներ։Իսկ հետո ամբողջ  ժողովրդից հավաքեցին 18-45 տարեկան տղամարդկանց  հանեցին երկրից  և մի մասին տանջամահ արեցին իսկ մյուս մասին դարձրեցին իրենց ստրուկները և ստիպողաբար  կրոնափոխ արեցին։Ծրագրի  մյուս  կետն էր երկրից հանել մտավորականներին քահանաների գրողների և այն մարդկանց ովքեր ցեղասպանության ժամանակ  կարող են խեացի մտածել   և ժողովրդին  հանել այդ իրավիջակից։Այդ ծրագիրը  իրագործելու համար  նրանք մտավորականներին  քահանաների և գրողներին խաբելով ուղարկեցին Կոստանդնոպոլիս  ժողովի սկայն այնտեղ հասնելուց հետո մեծ մասին կախաղան հանեցին իսկ մյուս մասին տանջամահ արեցին։Երկրում մնացին միայն  կանայք երեխաներ և  ծեր մարդիկ ովքեր չեն կարողանա դիմադրել թուրքերի դեպ և 1915 թվականին իրագործեցին իրենց դաժանակիր   ցեղասպանությունը։Այդ անմարդկայի իրադարձությունից հետո  զոհվեց15000000 մարդ։

25․ Հայկական հարցի վերաբացումը։Հայկական  հարցի  վերաբացումը միջազգային  նոր  պայմաններում։

1941 թվականին  հունիսի 25-ին  թուրքիան  հայտարարեց, որ նա աշխարամարտի ժամանակ չի մասնակցելու պատերազմին և ոչմի երկրին չի օգնելու  սկայն ամբոջ աշխարամարտի ժամանակ  ժամանակ օգնություն է ցուցաբերել  Ֆաշիստական Գերմանիային։1942 թվականին աշնանը  ԽՍՀՄ-ի դեմ  Թուրքիան գործադրեց մեծ ուժեր  ստիպելով նրանց  Անդրկովկասում  զորքեր պահել  որոնք շատ պետք էին ռազմաճակատում։ Թուրքիքայի սուտ չեզոքությունը  շարունակվեց մինչև  1944 թվականի ամռանը։Երբ ադեն հասկացան, որ  Գերմանիան  պարտվում է   Թուրքիան  խզեց  բոլոր դիվանագիտական պայմանագրերը Գերմանիայի հետ և 1945 թվականին փետրվարի 23-ին Թուրքիան պատերազմ սկսեց  Գերմանիայի  և Ճապոնիայի հետ։

1945 թվականին  հուլիսի  16-ին , Պոտսդամի ժողովի աշխատանքները սկսելուց առաջ  իրար հանդիպեցին  ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի  նախարարները Մոլոտովը և Իդենը։Դաշնակից տերությունների ղեկավարների հանդիպման նախօրյակին տեղի էին ունենում այդ երկրների ներկայացուցիչների հանդիպումներ, որոնց ընթացքում լուծվում էին «ոչ շատ էական» հարցեր։  Այդ հարցերի մեջ կար նաև հայկական տարացքների հարցը։Այդ ժողովում Մոլոտովը   ասում էր, որ  1921 թվականին  Թուրքիան օգտվում էր  խորհրդային  պետության թուլուցյունից և  նրանցից խլեցին Խորհրդդային Հայաստանի  տարացքների մեծ մասը այդ պատճառով խորհրդային  կառավարությունը պահանջոմ է, որ իրենից վերցրած անօրինական տարածքները հետ վերադարձնեն։ Իդենը շատ լավ պատկերացնում էր խնդիրը, մանավանդ որ թուրքական դիվանագետները Լոնդոնում բանակցել էին նրա հետ։ Նա հայտնեց, որ թուրքերը համաձայն չեն բավարարելու Խորհրդային Միության տարածքային պահանջները։Այդուհանդերձ Լոնդոնում կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում 1945թ. սեպտեմբերին ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստր Մոլոտովը պնդում է Կարսն ու Արդահանը անպայմանորեն Խորհրդային Միությանը կցելու մասին, սակայն հաջողության չի հասնում։Հետագայում, 1960–1980-ական թվականների հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, բնականաբար, բարձրացվում էր Հայկական հարցը։ 1965թ. սփյուռքի բոլոր համայնքներում նշվեց Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը։ Սփյուռքահայությունը տարբեր երկրների խորհրդարաններին և կառավարություններին, միջազգային կազմակերպություններին ներկայացրեց դիմումներ և ուղերձներ։ Նպատակն էր միջազգային հասարակության ուշադրությունը կրկին հրավիրել Հայկական հարցի վրա, պարտադրել Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այդ խնդիրների կապակցությամբ մեծ գործունեություն ծավալեցին Հայ դատի հանձնախմբերը։ Քաղաքական այդ գործունեությունը տվեց իր արդյունքները։ Կիպրոսի և Ուրուգվայի կառավարությունները հանդես եկան պաշտոնական հայտարարություններով՝ առաջարկելով Հայկական հարցը քննարկել ՄԱԿ-ում։ Ֆրանսիան դատապարտեց հայերի ցեղասպանությունը, իսկ որոշ միջազգային կազմակերպություններ ճանաչեցին Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության փաստը։ 1987թ. հուլիսին Եվրախորհրդարանը կոչ արեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանության փաստը։

26․ Հայ ազգային կուսակցությունները Արմենական կուսակցություն։Հնչակյան կուսակցություն։Հայ հեղափոխական կուսակցություն։

Արմենիականների կուսակցություն, առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատակաան կուսակցությունը:

19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի տարբեր քաղաքներում ստեղծվել էին գաղտնի կազմակերպություններ (Վան՝ «Միություն ի փրկություն» և «Սև խաչ», Ալեքսանդրապոլ՝ «Բարենպատակ ընկերություն», Ղարաքիլիսա՝ «Հայրենիքի սիրո գրասենյակ», Էրզրում՝ «Պաշտպան հայրենյաց» և այլն)։ Աստիճանաբար հայ իրականության մեջ պետք է ստեղծվեր առաջին կուսակցությունը։ «Սև Խաչի» ղեկավարներից Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և 1885 թվականի հուլիսի 20-ին սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը:

«Սև խաչի» նախկին անդամները սկսում են նորից հանդիպումներ ունենալ։ Սկզբնական շրջանում գաղտնի հանդիպումները նախաձեռնում էին Մկրտիչ և Գրիգորիս Թերլեմեզյան եղբայրները։ 1885 թվականի աշնանը խիստ գաղտնիության պայմաններում ստեղծեցին առաջին կուսակցությունը։ Ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին «Արմենական»: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, ով հետագայում հոր անունով կոչվեց Ավետիսյան:

Հիմնադիր ժողովին մասնակցում էին Ղևոնդ Խանջյանը, Գրիգոր Աճեմյանը, Գրիգորիս և Մկրտիչ Թերլեմեզյանները, Ռուբեն Շատվորյանը, Գրիգոր Պյոզիկյանը (Շիկահեր), Գևորգ Օտյանը, Մաքնոս Բարութչյանը և Գարեգին Բաղեշցյանը։ Հետագայում կուսակցությանն անդամագրվեցին Արմենակ Եկարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հայրապետ Ջանիկյանը, Արմեն Շիտանյանը, Արտակ Դարբինյանը, Միքայել Նաթանյանը և ուրիշներ:

«Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը:

Posted in Uncategorized

Վիտամիններ

Վիտամիններ (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է, բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։

Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Որոշ վիտամիններ, օրինակ վիտամին D-ն, կատարում են հորմոնանման ֆունկցիա՝ կարգավորելով հանքային նյութերի փոխանակությունն օրգանիզմում կամ ինչպես վիտամին A-ն է՝ բջիջների և հյուսվածքների աճն ու տարբերակումը։ Վիտամինների ամենամեծ խումբը B վիտամինային կոմպլեքսն է, որոնք խաղում են ֆերմենտների կոֆակտորների դեր՝ կատալիզելով նյոթափոխանակային ռեակցիաները։ Այս առումով, վիտամինները մտնում են ֆերմենտների կազմի մեջ որպես պրոսթետիկ խմվի մի մաս։ Օրինակ՝ բիոտինը ճարպաթթուների ստեղծմանը մասնակցող ֆերմենտների կազմի մեջ է մտնում։ Վիտամինները կարող են նաև կատալիզում խաղալ կոֆերմենտների դեր՝ տեղափոխելով քիմիական ֆունկցիոնալ խմբեր կամ էլեկտրոններ մի մոլեկուլից՝ մյուսը։ Օրինակ՝ ֆոլաթթուն բջջում կարող է տեղափոխել մեթիլ, ֆորմիլ և մեթիլեն խմբերը։ Չնայած վիտամինների ֆերմենտ-սուբստրատ ռեակցիաներում մասնակցելոլւ ֆունկցիան առավել հայտնին է, վիտամինների մյուս ֆունկցիաները նույնպես հավասարապես կարևոր են։

Մինչև 1930-ականների կեսերը, երբ առաջին անգամ կիսասինթետիկ ճանապարհով ստացան վիտամին B-ն և C-ն, վիտամինների միակ աղբյուրը սնունդն էր։ 20-րդ դարի կեսից վիտամինները սկսվեցին արդեն քիմիական ճանապարհով սինթեզվել և վաճառվել, առանձին կամ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով։ Վիտամինների կառուցվածքային ակտիվությունը, ֆունկցիան և առողջության մեջ դերը ուսումնասիրող գիտությունն անվանվում է վիտամինոլոգիա։

Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն(հիպովիտամինոզ), ավիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների(հիպերվիտամինոզ)։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։

Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

  • B խմբի բոլոր վիտամինները,
  • Վիտամին C-ն,
  • Վիտամին PP-ն:

ճարպալույծ վիտամիններ`

  • Վիտամին A-ն,
  • Վիտամին D-ն,
  • Վիտամին E-ն,
  • Վիտամին K-ն:
  • Ջրալուծ վիտամիններից առավել հայտնի է C վիտամինը (ասկորբինաթթու), որն առկա է մի շարք ֆերմենտների կազմի մեջ։ C վիտամինի բացակայության պարագայում օրգանիզմում զարգանում է ծանր ավիտամինոզ՝ լնդախտ (ցինգա)։ Մարդը թուլանում է, նվազում է նրա կայունությունը տարբեր վարակների և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Լնդերը սկսում են արյունաթորել, ատամները՝ շարժվել և, ի վերջո՝ ընկնում են։ Առավել շատ C վիտամին պարունակվում է մասուրի և սև հաղարջի պտուղներում, կիտրոնում, կաղամբում (այդ թվում՝ թթու)։ Մարդուն օրական անհրաժեշտ է 50-100մգ C վիտամին։ Վարակիչ հիվանդությունների պարագայում այդ չափաբաժինն անհրաժեշտ է մեծացնել 3-5 անգամ, քանի որ C վիտամինն առկա է հակամարմինների առաջացմանը նպաստող ֆերմենտների կազմի մեջ։

    Ճարպալուծ վիտամինների շարքում առավել կարևորվում է A վիտամինը, որն անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների բնականոն աճի համար։ Բացի այդ, A վիտամինը մասնակցում է տեսողական գունակ ռոդոպսինի ձևավորումն ապահովող ֆերմենտների աշխատանքին։ A ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում կարող են զարգանալ մաշկի կամ լորձաթաղանթների խոցեր, «հավկուրություն»՝ մթնշաղային տեսողության խանգարում։ A վիտամինը պարունակվում է առավելապես լյարդում, կենդանական ծագմամբ մթերքներում՝ կարագում, պանրում։ Սակայն բույսերում այս վիտամինը կարող է սինթեզվել նրանցում պարունակվող դեղին գունանյութից՝ կարոտինից։ Կարոտինը պարունակվում է գազարում, կարմիր պղպեղում, ծիրանում, դդմի մեջ և կարմիր գույնի այլ մրգերում ու բանջարեղենում։ Կարոտինն ավելի լավ յուրացվում է եփելուց հետո, A վիտամինի վերածվում է բարակ աղիներում։

 

  • Վիտամինների քանակի փոփոխումը, խանգարումը օրգանիզմում կապված է երեք հիմնական պաթոլոգիական վիճակների հետ.
    • Վիտամինի պակաս – հիպովիտամինոզ (լատ. hypovitaminosis)
    • Վիտամինի ավելցուկ – հիպերվիտամինոզ (լատ. hypervitaminosis)
    • Վիտամինի բացակայություն – ավիտամինոզ (լատ. avitaminosis).
    • A վիտամին (ռետինոլ)

      Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար։ A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն)։ A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում։ Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։

      B1 վիտամին (թիամին)

      Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար։ Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը։ Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց։

      B2 վիտամին (ռիբոֆլավին)

      Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման շարժընթացներին։ Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը։ Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում։ B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությամբ։B2 վիտամինները կարևոր են մարդու կենսագործունեության և առողջ ապրելակերպի համար։

      B3 կամ PP վիտամին (նիկոտինամիդ,նիկոտինաթթու)

      Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։

      B5 վիտամին (պանտոտենաթթու)

      Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները։ Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային՝ հունարեն նշանակում է ամենատարածված)։ Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել։

      B6 վիտամին (պիրիդօքսին)

      Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են։ Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն։ B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում։

      B9 վիտամին (ֆոլացին)

      Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B¹² վիտամինի յուրացմանը։ Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ։ Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում։ Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից։ Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը։

      B12 վիտամին (ցիանակոբալամին)

      B12 վիտամին

      Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը։ Անբավարարության դեպքում զարգանում է սակավարյունություն։ Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում։

      B15 վիտամին (կալցիումի պանգամատ)

      Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն։ Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ։

      D վիտամին (կալցիֆերոլներ)

      Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութ, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։ Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։ Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում)։ Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել՝ քվարցային լամպով ճառագայթահարելով։ Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ։

      E վիտամին (տոկոֆերոլներ)

      Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները։ Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում։

      K վիտամին (ֆիլոքինոններ)

      Մասնակցում է արյան մակարդմանը։ Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից։ Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում։ Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում։ Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը։

Posted in Uncategorized

Տնային աշխատանք

452.

1.0<3x<2= 0/3< 3x/3 <2/3

0<3x/3 < 2/3

0<x<2/3

0/3<3x/3<2/3

0<3x/3<2/3

0<x<2/3

(0;2/3)

2.-1<2/7x≤8= -1<2/7*x/1≤8

-1<2x/7≤8

-1*7<2x/7*7≤8*7

-7<2x/7*7≤8*7

-7<2x/7*1 * 7*1/1 ≤ 8*7

-7<2x/1 * 1/1 ≤ 8*7

-7<2x/1≤8*7

-7<2x≤8*7

-7<2x≤56

-7/2 < 2x/2≤56/2

-7/2<x≤56/2

-7/2<x≤28

(-7/2; 28]

3.

1<x+4<2 = 1-4 < x < 2-4

-3<x<2-4

-3<x<-2

(-3;-2)

4.

-7<x-6<-2 = -7+6<x<-2+6

-1<x<-2+6

-1<x<-2+6

-1<x<4

(-1;4)

5.

0≤3x-7<3 = 0+7≤3x<3+7

7≤3x<3 + 7

7≤3x<10

7/3≤3x/3<10/3

7/3≤x<10/3

[7/3;10/3)

6.

-8<0,5x+1<4 = -8 — 1 <0,5x<4-1

-9<0,5x<4-1

-9<0,5<3

-9<0,5x/0,5 < 3/0,5

-1 * 18 < 0,5x/0,5 <3/0,5

18 < 0,5x/0,5 <3/0,5

-18<0,5x/0,5 < 3/0,5

-18 < x < 3/0,5

-18<x<6

(-18;6)

453.

1.

4-4x<0

7x-1>2

x>1

x>3/7

x∈ [1,+∞]

x>1

2.

2+5x≤0

x>2

x=0

x≤-2/5

x>2

x=0

x∈∅

3.

4-3x<x

6+6x>7 — 7x

x>1

x> 1/13

x∈(1, +∞)

454.

1.

3(1+x)-2<5(2-5x)-3x

2(4-x)-3>4x-7

x < 9/31

x<2

x∈[-∞, 9/31)

x<9/31

2.

2(3y-1) — 1≥4-5y

6y-6≤6(y-1)

y≥7/11

y∈R

y∈ [7/11, +∞)

y≥7/11

3.

3x + 3 > 3 (x+1)

2x — 2 > 2 (x-1)

x∈∅

4.

4-4x≥4(1-x)

5x+1<5x-1

x∈R

x∈∅

x∈∅

5.

3(2-z) — 5z < -4 (27-3) + z

6(z-3)≥4z + 3

z > 34/3

z ≥ 21/2

z ∈ (34/3, +∞)

z > 34/3

6.

x≤x+5

4x — 3 > 3 — 4x

x∈R

x>3/4

x∈(3/4, +∞)

x > 3/4

7.

1+x/3 — x/2 = 5

4-7x/2 >-1

x = -28

x < 6/7

x = -28

8.

2x = 1

3+x = 5 — x/2

2(1-x) = 5 — 2x

x = 1/2

x = 4/3

x∈∅

x∈∅

9.

10-2x = 3x+3/3

4x = 0

x = 3

x = 0

x∈∅

շ
Posted in Uncategorized

Տնային աշխատանք

 

1. x^2−6x+8=0

x^2 — 2x — 4x + 8 = 0

x * (x-2) — 4x + 8 =0

x * (x-2)- 4(x-2)= 0

(x-2) * (x-4) =0

x-2=0, x-4=0

x = 2, x-4=0

x=2, x = 4

x1=2, x2 = 4

2. x^2 +5x+6=0

x^2 +3x+2x+6=0

x*(x+3) + 2x + 6 = 0

x*(x+3) + 2(x+3) + 6 = 0

(x+3) * (x+2) = 0

x+3=0, x+2=0

x=-3, x+2=0

x = -3, x=-2

x1 = -3, x2=-2

3. x^2 −x−2=0

x^2 + x — 2x — 2 = 0

x * (x+1) — 2x — 2 = 0

x * (x+1) -2 (x+1) =0

(x+1) * (x-2) = 0

x+1 =0

x-2 = 0

x1 = -1, x2 =2

4. x^2 +x−6=0

x^2 + 3x — 2x — 6 = 0

x * (x+3) — 2x — 6 =0

x * (x+3) — 2 (x+3) = 0

(x+3) *(x-2) = 0

x+3 = 0

x-2=0

x = -3

x-2 = 0

x1 = -3, x2 = 2

5. x^2 +4x+15=0

6. x^2 +4x+4=0

(x+2)^2 = 0

x+2=0

x=-2

8. 4x^2 −8x+3=0

4x^2 − 6x+3=0

2x * (2x-1) — 3 (2x-1) = 0

(2x — 1) * (2x-3) = 0

2x — 1 = 0

2x — 3 = 0

x = 1/2

x = 3/2

x1 = 1/2

x2 = 3/2

9. 3x^2 −5x−2=0

3x^2 + x — 6x — 2 = 0

x * (3x+1) — 6x — 2 = 0

x * (3x+1) — 6x — 2 (3x+1) = 0

(3x+1) * (x-2) = 0

3x + 1 = 0

3x + 1 = 0

x — 2 = 0

1. 5x^2 — 6x + 1 = 0

1; 1/5

2. −x^2 +14x−48=0

x=8; 6

3. 7x^2+2x=−329

4. 2x^2 −17x−9=0

x = 9; 1/2

5. 4x^2 −4x=15

x = 5/2; -3/2

Posted in Uncategorized

Նյութի ջերմաստիճան

. Ինչ է ջերմաքանակը

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

2. Ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Միավորների միջազգային համակարգում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է:

3. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:

Եռման ժամանակ:

4. Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից

Մարմնի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը կախված է նրա զանգվածից, ջերմաստիճանի փոփոխությունից և նյութի տեսակից:

5. Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ,որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ։

6. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:

7. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար

8. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):

9. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

C= Q/m(t2-t1)

10. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը

Q=cm(t2C0−t1C0)

11. Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը

Եթե ջերափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից,ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն։ Այդ ընթացքում տաք մարմինների տված  Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է։

Սովորել ԷՂազարյանի դասագրքից էջ 135-իցմինչև էջ 143

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգմանառաջադրանքներ մաս II>>-ից էջ ից մինչև էջ 19

Ջերմային երևույթներ

Ջերմահաղորդում և աշխատանք

Ջերմահաղորդման տեսակները

Տարբերակ 1

I. Բնակարանների ջրային ջեռուցման համակարգի աշխատանքը հիմնված է կոնվեկցիայի վրա:

Պատ.՝ 2

II. Երկփեղկ պատուհանները լավ են պաշտպանում ցրտից, որովհետև փեղկերի միջև գտնվող օդը օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ 2

III. Ամենամեծ ջերմահաղորդականությունը. արծաթ, թուջ:

Պատ.՝ 3,4

IV. Ամենափոքր ջերմահաղորդականությունը. թուղթ, ծղոտ:

Պատ.՝ 1,2

V. Ինքնաթիռների, Երկրի արհեստական արբանյակների, օդապարիկների արտաքին մակերևույթները, որպեսզի խուսափեն գերտաքացումից ներկում են մուգ գույն:

Պատ.՝ 1

VI. Փայտի կտորին մեխված են երկու միատեսակ մետաղյա սպիտակ թիթեղներ: Նրանցից մեկի ներքին մակերևույթը պատված է մրով, իսկ մյուսինը թողած է փայլուն: Թիթեղների արտաքին մակերևույթներին մոմով կպցված են լուցկիներ: Մրտված թիթեղից լուցկին ավելի շուտ կպոկվի:

Պատ.՝ 2

VII. Մարմինը կտաքանա, եթե նա ճառագայթմամվ ավելի շատ էներգիա է կլանում, քան արձակում:

Պատ.՝ 1

VIII. Պատ.՝ 1. ԱԲԳԴ

Տարբերակ 2

I. Կոնվեկցիայով տաքանում է գազօջախին դրված կաթսայում գտնվող ջուրը:

Պատ.՝ 2

II. Որպեսզի պտղատու ծառերը չցրտահարվեն, ձմռանը նրանց բները ծածկում են թեփով: Թեփը օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ 2

III. Լավ ջերմահաղորդականությամբ. ալյումին, կապար:

Պատ.՝ 3,4

IV. Վատ ջերմահաղորդականությամբ. օդ, բուրդ:

Պատ.՝ 1,2

V. Աղյուսի մեջ ջերմահաղորդումը կատարվում է հիմնականում ջերմահաղորդմամբ:

Պատ.՝ 2

VI.  Փորձանոթներից մեկը պատված է մրով, մյուսը սպիտակեցված է կրով: Նրանց մեջ լցված է միատեսակ ջերմաստիճան ունեցող տաք ջուր: Մրոտված փորձանոթում ջուրը ավելի արագ կսառչի:

Պատ.՝ 2

VII. Երբ սկսվեն աշնանային ցուրտ եղանակները քամին կփչի ցամաքից դեպի ծով:

Պատ.՝ 3

VIII.  Պատ.՝ 1. ԱԲԳԴ

Տարբերակ 3

I. Ճառագայթման շնորհիվ մենք տաքանում ենք խարույկի մոտ:

Պատ.՝ 3

II. Նույն ջերմաստիճանն ունեցող առարկաները շոշափելիս մետաղական առարկաները ավելի սառն են թվում, քան մյուսները: Դդա բացատրվում է նրանով, որ մետաղները օժտված են լավ ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ 1

III. Լավ ջերմահաղորդականությամբ. արույր, երկաթ:

Պատ.՝ 2,3

IV. Վատ ջերմահաղորդականությամբ. ջուր:

Պատ.՝ 1

V.  Ծովափում ամռան շոգ օրերին քամին փչում է ծովից դեպի ցամաք:

Պատ.՝ 2

VI. Անօդ տարածության մեջ իրարից հեռացված մարմինների միջև ջերմահաղորդման ճառագայթումն է հնարավոր:

Պատ.՝ 3

VII. Մարմինը սառչում է, եթե նա ճառագայթմամբ ավելի շատ էներգիա է անջատում, քան կլանում:

Պատ.՝ 2

VIII. Պատ.՝ 1. ԱԲԳԴ

Տարբերակ 4

I. Կոնվեկցիայի շնորհիվ տաքանում են մթնոլորտի ներքևի շերտերը:

Պատ.` 2

II. Որպեսզի արդուկի բռնակը չտաքանա, այն պատրաստվում է պլաստմասային: Պլաստմասան օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:

Պատ.` 2

III. Լավ ջերմահաղորդականությամբ.պողպատ, պղինձ:

Պատ.՝ 1,3

IV. Վատ ջերմահաղորդականությամբ. խցան, օդ:

Պատ.՝ 2,4

V. Ջրի և օդի միջոցով կարող է իրականանալ կոնվեկցիայի ջերմահաղորդում:

Պատ.՝ 1,3

VI. Ձյան վրա դրված են սպիտակ, սև և կանաչ մահուդի երեք կտորներ: Որոշ ժամանակ անց նրանց տակի ձյունը հալվում է: Նկարում նշված է այսպես՝ սպիտակը – 1, սևը – 2, կանաչը – 3:

Պատ.` 1

VII. Մրոտված թեյնիկում ջուրը ավելի արագ կսառչի:

Պատ.` 2

VIII. Պատ.` 2. ԱԴԲԳ

Posted in Uncategorized

Ջոուլ

Ջեյմս Ջոուլն աշակերտել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնին և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները: 1841 թ-ին նա բացահայտել է (Է. Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք):1843–50 թթ-ին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը: Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը: 1851 թ-ին Ջոուլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը՝ ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում: Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները. մասնավորապես նոսրացած գազերի ընդարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել էր իդեալական գազի համար: Անգլիացի ֆիզիկոս Վ. Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբատ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ): Նա կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը: Ջոուլը հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից: Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք: Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում: