Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
Մեր կյանքում լինում են ժամանակնե որոց միջով անցնելը միայնակ մեզ դժվար է և մենք օգնություն ենք խնդրում մեր հարազատներից, մեր ընկերներից սակայն նրանց մեծամասնությունը մե չեն օգում։Այս քառյակում Թումանյանը շատ հուսհատված է նկարագրում է այդ ամենը։
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք
Շատ ժամանակներ են լինում երբ մենք կյանքում ունենում ենք շատ գեղցիկ ,ուրախ պահեր սակայն մեք դա չենք գնահատում իսկ հետո երբ մեզ դժվար է լինում մեք հիշում ենք այդ օրերը և երանի տալիս, որ այդ ամենը հետ գա։Այ քառյակում այդպես է նկարագրվում Թումանյանը կարոտում է իր ընկերներին,գարնանային գեղեցիկ օրերը։
Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ-
Մահը բռնում հանցավոր:
Այս առյակը ան մարդկանց մասին է,ովքեր իրենց կյանքից բան չեն հասկանում,տարվում են իրենց գործով և չեն նկատում թե ինչպես է անցնում կյանքը,թե ինչես նարք չեն հասցնում վայելել կյանքը և այդպես հասնում մահվան։
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:
Այս քառյակը աշխարհի զարգանալու մասին է քանի որ ամեն օր աշխարհը արգանում ավելանում են նոր տեխնիկաներ որոնք հեշտացնում են մարդկանց կյանքը և աշխատանքը և այն աշխտանքը որը տարվել էր ինչ որ մի բան ստեղծելու համար,դրանից ոչ ոք էլ չի օգտվի։
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
Իմ կարծիքով այս քառյակը կյանքում առաջացած խնդիրների մասին է որից մարդիկ անընդհատ ցանկանում են փախչել,և նրանց թվում է եթե նրանք փախչեն այդ հոգսից կմոռանան ամեն ինչ սակայն դա այդպես չէ,ինչքան շատ ես փաղչում քո խդիրներից դրանք գնալով ավելի են մեծանում։
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Այս քառյակը Թումանյանի ամենահիշվող և իրված քառյակներից մեկն է,նա այս քառյակով ցանակում է ասել,որ ինչքան էլ քո կյանքում ունենաս դժվարություններ,վատ պահեր երբեք մի հուսհատվիր և լավը գտիր քեզ համար։
Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել որ ինքդ քո մեջ կարող անգամ լինելտիեզեքի տերը,սակայն ոչ ոք քեզ չի նկատի ,պետք է աշխատես որպեսզի բոլորը տեսնեն այն։
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:
Այստեղ հեղինակը զարմանքով է գրել թե ինչպես է նա այդքան դաժանութուների,դավաճանությունների մեջ կարողանում նորից հավատալ,սիրել և օգնել մարդկանց։
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
Այստեղ հեղինակը ուզում է ասել որ պեքտ չէ լինել ծույլ,քանի որ ծուլությամբ չես կարող հասնել քո ուզածին։
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Այստեղ Թումանյանը պատմում է Աստծո շռայլության մասին թե նա իչքան շռայլ է գտնել նրա հանդեպ։
Աստված շատերի հանդեպ է շռայլ գտնվում սակայն մարդկանց մեծամասնությունը դա չեն գնահատում և միշտ դժգոհում են։
2. Թումանյանն ինչո՞ւ է քառյակով արտահայտել այդ մտքերը։
Քանի որ քառյակները փոքր են ,ընթերցելը շատ հեշտ է։Սակայն այդ փոքր քառյակները շատ խորը իմաստ ունեն իրենց մեջ։
2․Տեղեկություններ գտիր քառյակ բանաստեղծական տեսակի մասին։․Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Քառատողն ունի ավարտուն միտք։
3․Գտիր՝ Թումանյանն ինքը քառյակի մասին ի՞նչ է ասել։
- Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
- Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության։
- Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
- Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
- Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
- Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։
Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։
4․Տեղեկություններ գտիր քառյակ բանաստեղծական տեսակի մասին։
Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։