Posted in Պատմություն

Աղանդավորական շարժում

Ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը: Աճեցին թե՛ հարկերը և թե’ պետական ու ավատատիրական պարհակները: Վիճակն ավելի ծանրացավ օտար տիրապետությունների շրջանում: Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ: Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ:

IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ: Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար:

V դ. զանգվածային բնույթ ստացավ մեկ այլ սոցիալական շարժում, որ հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի): Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443թ. Շահապիվանի ժողովը: Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում: Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները:

Posted in Անգլերեն

My Dream Job

  • What’s the perfect job for you?
  • I think perfect job for me would be doctor.
  • Why do you want to do that job?
  • For helping people
  • What qualifications do you need?
  • Dentist.
  • Is there anything about that job you wouldn’t enjoy?
  • In my opinion, there are problems in all the works, unpleasant moments, without them the work will be uninteresting.
  • Will you change your dream job one day if you aren’t well-paid? If yes. Why? / If no. Why?
  • No, I will change my place of work and not my job.
Posted in Գրականոություն

Տնային աշխատանք

Չարենցի խոհական բանաստեղծությունները
1. «Մահվան տեսիլ»
2. «Հարդագողի ճամփորդները»
3.  «Իմ մահվան օրը կիջնի լռություն» 

1. Քաղաքացու՝ գիտակից մարդու, մտավորականի պատասխանատվությունը երկրի, հանրության, ինքն իր առաջ («Մահվան տեսիլ»-ից գտիր համապատասխան տողեր)։

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։

2. Մարդու ինքնազգացողությունը, ինքնաճանաչումն ու ինքնագնահատականը և հանրության մեջ նրա նկատմամբ վերաբերմունքը (համապատասխան տողեր գտիր «Հարվագողի ճամփորդները» բանաստեղծությունից)։

Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․

3. Ցավալին ու անխուսափելին (համապատասխան տողեր գտիր «Հարվագողի ճամփորդները» բանաստեղծությունից)։

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։

4. Հարմարվե՞լ, հաշտվե՞լ հասարակության վերաբերմունքին, մնա՞լ՝ ինչպիսին ինքդ ես քեզ զգում (համապատասխան տողեր գտիր «Հարվագողի ճամփորդները» բանաստեղծությունից)։

Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․


Հանճարների ինքնաարժևորումը։ Ինչպես և երբ ենք մենք գնահատում մեր շուրջը եղած մարդկանց։

Մենց ցավոք չենք գնահատում մեր կողքիներին մեզ շրապատող մարդկանց միշտ դժգոհում ենք և ցականում ենք որ ուրշ կերպ լինի ամեն ինչ։Չենք գնահատում մեր կողքիների տված ջրմությունը շատ դեպքերում կոպտում ենք նրանց առանց հասկանալու։Մենք այս ամենը սկսում ենք գնահատել այն ժամանակ երբ կորցնում ենք այն ինչ ունեինք։Սակայն դա լավ է քանի որ մյուս անագամ ավեի շատ սկսւոմ գնահատել այ ամենը ինչ որ դու ունես։

Posted in Գրականոություն

Եղիշե Չարենց․Բանաստեղծություններ

  1. Առանձնացրու սիրային բանաստեղծությունները
  2. Առանձնացրու կարոտ արտահայտող բանաստեղծությունները
  3. Աշխարհի ու մարդու մասին, նրանց հակադրվելու մասին բանաստեղծությունները։
  4. Բանաստեղծական ո՞րն ձևն է օգտագործված առաջին 3 բանաստեղծություններում։
  5. Տեղեկություններ գտիր գազել բանաստեղծական տեսակի մասին։

1.— Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է`
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր.
Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է:
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Օ, թողե՜ք որ, քույր իմ, մորմոքող իմ հուրը
Բռնկի հույսով նոր մշուշում անծիր. —
Ես անդարձ Ձեզ սիրել եմ, և իմ սիրտը հուր է. —
Թող ցրե՜ իմ հուրը տխրությունը Ձեր:

2.Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք – ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար – գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք – ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ – տրտում մենակ, – ու կգնամ իմ անծայր
Երազ – ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ …

ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մէջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես,
Եւ հոգուս մէջ, յուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կեանքս, որ յուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կեանքս կ’անցնի, կը մարի – բայց երգս կայ, կ’ապրի դեռ:
Կեանքս կ’անցնի, կը մարի, որպէս կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անյոյս:
Երգերիս մէջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապոյտ կարօտը հոգուս:
Յաւիտեան գոց ու անխօս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտէ՝ արդեօք ի՞նչ է կեանքս, ես.
Միայն գիտեն, որ կեանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպէս գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մէկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսաւոր,
Քո աչքերի, քո դէմքի տխրութիւնը սրբազան.
Կեանքս թողած անհունում – ես երգել եմ սէրը խոր
Ու կարօտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…
Մօտենում է, քո՛յր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտայ կարօտից.
Ինչպէ՞ս, ինչպե՞ս ընդունեմ կեանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
Գուցէ՜ հանկարծ կասկածեմ, չհաւատամ ինքս, ես,
Ու սուտ թուայ իմ հոգուն քո կարօտը սրբազան…
– Ի՜նչ էլ լինի, քո՛յր իմ, քո՛յր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարօտը թեւերիս, որ երբե՜ք քեզ չհասան…

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տուն` շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով —
Ա՛նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում. շուրջս — մարդիկ, շուրջս դեմքեր հազա՛ր-հազա՛ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. —
Եվ ո՞վ կասի` ինչո՞ւ ես դու, և ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես` կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված — վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար — էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս` լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի —
Ես — հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՛ն վտարանդի`
Դեպի երկի՛նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի —
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ` ա՜չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում —
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ — մնաս բարո՛վ, մնաս բարո՛վ…

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

3.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Երգում է ծովը, դաշտը, հովը

Երգում է ծովը, դաշտը, հովը,
Ամե՜ն ինչ երգ է ու շշուկ,
Երբ սիրտը խենթ է ու գինով է:
Երգում է ծովը, դաշտը, հովը. —
Գիտե՞ք, որ սիրտը դա՜շտ է, հով է,
Եվ երբ զարթնում է սերն անշուք —
Երգում է ծովը, դաշտը, հովը —
Ամեն ինչ երգ է ու շշուկ…

4.Տրիոլետ

Posted in Գրականոություն

Վահան Տերյան

Առաջին նամակը գրված էր Անթառամ Միսկարյանին, երկրորդը Մարթա Միսկարյանին, իսկ երրորդը Նվարդ Թումանյանին։Առաջին երկու նամակներում Տեյանը նկարագրում էր իր հոգեվիճակի,տխրությունը մասին։ Իսկ երրորդ նամակում նա գրել է իսկական սիրով, քնքշությամբ,անկեղծությամբ, կարոտով ։Նվարդին շատ էր կարոտել և անկեղծորեն նրան պատմում էր իր զգացմունքների մասին։Այս վերջի նամակից հասկացա որ Տերյանը չէր սիրում պաշտոնական զրույցներ,նա իր զրույցներում շատ ազնիվ էր։

Posted in Գրականոություն

Կարդում ենք Չարենց

1․Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» – քառյակ, արաբ․, բառացի՝ քառապատկված), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

2․Խայամ և Խաղանի ռուբայները շատ նմանվում էին իրար։Տարբեր օրիանկներով նրանք խրատներ են տալիս մարդկանց։Չարեցնինը տարբերվում էիր ոճով ։Իսկ եթե համեմատենք Թումանյանիը և Չրենցինը ապա նրանք ունեն նմանություն։

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

Այս ռուբայը նրա մասին է որ ինչքան ժամանակը առաջ է գնում, դու ավելի մոտ ես լինում մահվանը սակայն,պետք չէ հուսահատվել և միշտ պետք է լինել ուրախ։

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

Այստեղհեղինակը ուզում է ասել որ կյանքը մի ակնթարթ է ի պահ և այն պետք չէ լցնել անիմաստ բաներով պետք է վայելել այն։

Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։

Այստեղ հեղինակը ուզում է ասել որ մինչև կյանքում ամեն բան քո ձեռքով չանես,չստեղծես,չանցնես փորձություներ և դժվարություներ երբեք չես հասկանա կյանքի իմաստը։

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

Այստեղ Չարենցը ցանկանում է ասել,որ եթե նպատակերիդ համար ոչինչ չանես ,կյանում նույն տեղում կմնաս և ոչնչի չես հասնի։

Posted in Գրականոություն

Տնային աշխատաք

  1. Ծանոթացիր Սայաթ-Նովայիայս բանաստեղծությանը , նաև «Դուն էն գլխեն իմաստուն իս» և «Աշխարհս մե փանջարա է» բանաստեղծությունները։
  2. Տեղեկություններ գտիր Սայաթ-Նովայի մասին։
  3. Համեմատի՛ր Սայաթ-Նովայի բանաստեղծությունները Չարենցի «Տաղարանի» «Երազ տեսա…», «Աշուղ Սայաթ-Նովի նման», «Կուզեմ հիմի փչե զուռնեն», «Երբ էս հին աշխարհը մտա…», «Էլի գարուն կգա»։ Գտիր այս բանաստեղծություններում բանաստեղծական քեզ ծնոթ տաղաչափությունը (սոնետ, տրիոլետ, գազել, քառյակ և այլն)։
  4. Կարդա նաև «Ես իմ անուշ Հայաստանի», «Հայաստանին», նաև շարքը բացող «Ինչքան որ հուր կա իմ սրտում» և «Ամռան անուշ, հուրհրատող տոթ ես, ջան»
  5. Տպավորություններդ գրառիր Չարենցի «Տաղարան» շարքի շուրջ։

2․Սայաթ-Նովա Սայադյան, հունիսի 14,  Թիֆլիս, Քարթլիի թագավորություն – նոյեմբերի 22, 1795 Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ․ պահպանվել են 68 հայերեն 34 վրացերեն, 115 թուրքերեն ստեղծագործություններ սակայն թուրքերեն բանաստեղծությունների մեծ մասը դեռ չի հրապարակվել և պահվում է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում։

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։

Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները։

Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։

Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին։

3․Երկուսի բանաստղեծություներն էլ շատ նման էին իրար։Կարծես իրենց մեջ կար ամեն ինչի մասին և սիրո,և հայրենիքի,և մարդկանց մասին։Նրանց գրելու ձևը նույնպես նման էր և կադալիս միանման զգացողություներ էի ունենում։

3․Այս բոլոր բանաստեղծություններում Չարենցը կարծես ջերմութուն է փոխանցում։Հայրենիքի մասին բանաստեղծություններում նա աժ շատ մեծ սիրով և հպարտությամբ էր գրել,նա նկարագրում էր ր հարենիքի տեսած ցավը ինես նաև հպարտանում նարանով։

Իսկ վերջին երկուսում ես զգում էի ջերմություն,հոգատարություն և սեր։

Posted in Գրականոություն

Վահան Տերյան

Հայտնություն

Այս բանաստեղծության մեջ կարծես Տերյանը գարնան միջոցով նկարագրում է իր ոգևորվածությունը ,բարձր տրամադրությունը ։Կարծես իր կյանքում կատարվող վատ իրադարձություներից հետո վերջապես նրա կյանքում ուրախություն է։

Տեսա երազ մի վառ

Այս բանաստեղծության մեջ հեղինակը իր տեսած երազից շատ շփոթված էր և բանաստեղծության միջոցով արտահայտում է իր ապրումները։

Թողի երկիրն իմ հայրենի

Այս բանաստեղծության մեջ հեղինակը պատմում է թե ինչպես է թողնում իր հայրենիքը և սկսսում շրջել ամբողջ քաղաքով։Այդ ժամանակ նա տեսնում է իրեն շատ անծանոթ և զարմացնող երևւյթներ։

Անծանոթ աղջիկ

Այստեղ հեղինակը շատ խաղաղ է։Նա պատմում է թե ինչպես է նա հանդիպում մի անծանոթ աղջկա։

Ինչպես չսիրեմ, երկիր իմ կիզված

Այս բանաստեղծության մեջ հեղինակը մեծ ոգևորությամբ և հպարտությամբ պատմում է իր հայրնիքի մասին,թե ինչքան դվարություն և անարդարություն է տեսել իր հայրենիքը,սակայն դրա հետ մեկ տեղ հայրենիքը անընդհատ ծաղկում է։

Առավոտ

Այստեղ հեղինակը շատ ներդաշնակ է,նկարագրում է առավոտը և պատմում կյանքի կարևորության մասին։

Արևածագ

Այստեղ Տերյանը ունի շատ ուրախ տրամադրություն ,ոգևորված նկարագրում է է արևածագը,իր ներդաշնակությունը և բոլոր վառ գույները։

Չգիտեմ այս տղուր աշխարհում

Այտեղ կա հուսահատություն և տխրություն։

Posted in Uncategorized

Փող

Փողն այն է, ինչ մարդիկ օգտագործում են ապրանքներ և ծառայություններ գնելու համար, ինչը շատ մարդիկ ստանում են իրենց սեփական իրերը կամ ծառայությունները վաճառելու համար: Այն փոխանակման միջոց է, որը թույլ է տալիս մարդկանց ձեռք բերել այն, ինչ իրենց անհրաժեշտ է ապրելու համար: Նախքան փողի ստեղծումը, մարդիկ փոխանակում էին մի ապրանք այլ ապրանքների հետ:

Միշտ չեր որ հնարավոր էր ապրանքների փոխանակումը: Երբեմն մարդիկ չէին կարողանում համաձայնության գալ թե դրանք ինչքան արժեք ունեն փոխանակումներում: Այլ իրավիճակներում մարդիկ պարզապես չեին ցանկանում գնել այն, ինչ դու ունեիր: Այս իրավիճակները հագեցեցին փողի ստեղծմանը:

Առաջարկը վերաբերում է ապրանքի կամ ծառայության արտադրության շուկայի ունակությանը, մինչդեռ պահանջարկը վերաբերում է ապրանքը կամ ծառայություն գնելու շուկայի ցանկությանը:

Posted in Uncategorized

Երջանկություն

  • Ի՞նչ է երջանկությունը
  • Իմ կարծիքով երջանկությունը դա երբ մարդը իրեն ներդաշնակ է զգում։
  • Ինչո՞ւ մարդը պետք է ձգտի երջանկության
  • Քանի որ մարդը իր ձգտած երջանկությանը հասնելով իրեն ավելի ինքնավստահ կզգա ավելի լավ էներգիայով կլցվի կյանքի հանդեպ։

Ընթացքը`

  • Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր երջանիկ մարդիկ իրար նման են:
  • Ոչ, քանի որ բոլոր մարդիկ տարբեր կերպ են հասկանում երջանկություն ասվածը։
  • Արդյո՞ք երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտել երջանկության:
  • Իմ կարծիքով շատ ժամանակ մարդը իր պատկերացրած երջանկությանը հասնելով իրեն երջանիկ չի զգում, քանի որ նարանց համար դա ճիշտ չէ։
  • Ի՞նչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար
  • Ես ինձ երջանիկ եմ զգում երբ իմ բոլոր հարազատ մարդիկ իմ կողքին են։