Posted in Պատմություն

Հայաստանի անկախացումը

1917 թ հոկտեմբերին Ռուսաստանում տեղի է ունենում Բոլշեվիկյան հեղափոխություն,որի ժամանակ բոլշեվիկները գրավում են ռուսական կառավարությունը։ Սակայն Վրացիները ,Ադրբեջանիները և Հայերը մերժում են նրանց , որից հետո 1918 թվականի փետրվարի 10-ին ստեղծվում է անդրկովկասյան սեյմը որը չի ունենում մեծ պատմությունը քանի որ այն լուծարվում է 1918 Մայիսի 26-ին։Հենց այդ նույն անկախանում է Վրաստանը, որից հետո անկախանում է Վրաստանը։ Եկար տարիներ գտնվելով Ռուսաստանի տիրապետության տակ Հայաստանը 1918 թ նույնպես որոշեց անկախանալ։ Հայ ժողովրդի տեսած բազմաթիվ դժվարություներից հետո 1918 թ-ին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հնարապետույունը։Առաջին քայլերից մեկը դա անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել քարտեզի վրա։ 1918 թվականին մայիսի 28-ին Սարդարապատի,Բաջ-Ապարանի,Ղարաքիլիսայի մարտերից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությյունը։ 543 տարի հետո վերջապես հայ ժողովուրդը կարողացավ հետ բերել իր պետականությունը։ Մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդն ընդունեց այդ որոշումը։ Հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության կազմը։ Հայաստանի ազգային դրոշը ընդունվեց եռագույնը,կարմիր,կապույտ,նարնջագույն։ Մայիսի28-ին կառավարությունը որը կառավարում էր Ալեքսանդր Խատիսյանը Հայաստանը հռչակեց անակախ և միացյալ պետություն։ Այդ ժամանակաշրջանում հակամարտություններ են տեղի ունեցել նաև հայերի և վրացիերի միջև, հատկապես Լոռու և Ախլքալաքի շրջանների համար։ Սակայն վերջում Լոռին եղավ Հայաստանի տարածքի մեջ իսկ Ախլքալաքը Վրասատանի։ 1919 թ եղավ ընտրություններ որին մասնակցում էր 366 հազար ընտրող և 7 կուսակցություն։Խորհրդարանը ընտրեց 80 անդամ որից 72-ը դաշնակիցներ էին։Սակայն առջևում կար շատ դժվարություններ։ 1918 թ-ի մայիսին կարմիր բանակը (ԽՍՀՄ Զինված ուժեր) մտավ Ղարաբաղ,հունիսին Զանգեզուր, օգոստոսին Նախիջևան։ Թիֆլիսում օգոստոսի 10-ին կնքվեց հայ-ռուսական պայամանագիր որտեղ Հայաստանը հավաություն է տալիս իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարացքների ,ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը։ Տաս օր հետո առաջին հաաշխարհային պատերազմ հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի միջև կնքվեց պայմանագիր որտեղ իբրև Թուրքիան ընդունում է Հայաստանի անկախացումը։Օգոստոսի 24-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական որը Հայաստանի դեմ էր։ Ըստ այդ պայամանագրի Ռուստաստանը ընդունում է Թուրքիայի տարածքայի աբողջականությունը ներառելով Կարս,Արդահան, Բաթում քաղաքները։ 1920 թ սեպտեմբերի 28 ին քեմալական բանակը (Թուրքիայի ազգային շարժում), առանաց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի վրա ։ Հայաստանում ռազմական դրություն էր։ Թուրքերը սեպտեմբերի 29-ին գրավեցին Սարիղամիշը, իսկ հտո Կաղզվանը։ Հայկական բանակը Թովմաս Նազարբեկյանի օգնությամբ գրավեց Կարսի մատույցները, սակայն թուրքերը առանց դիմադրության գրավեցին Կարսի բերդը, որի հետևանքով գերի ընկավ 3 հազար հայ զինվոր և 120 սպա։ Այդ կորուստներից հետո Հայաստանը ստպված ընդունեց թուրքերի աաջարկած զինադադարը։ Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, Կարմիր բանակի օգնությամբ Ադրբեցջանից մտավ Նախիջևան և երկրում հատարարվեց խորհրդային իշխանություն։ Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատևեց ընդհամենը երկու տարի։

Իմ կարծիքը

Իմ կարծիքով ակախանալուց առաջ Հայաստանի կառավարությունը պետք է զգոն և պատրաստ լինեին, և հաշվի առնեին բոլոր դժվարությունները որոք առաջանալու էին։Պատմությունը կարդալու ընթացքում անըդհատ Հայաստանը տարաձայնություների և պատերազմների մեջ էր լինում և շատ ժամանակներում նա չէր կարողանում իր շահերով լուծել այդ խնդիրները և ամենաշատը նա կորցնում էր իր Հողային տարացքերը։

Աղբյուրները վերցված են

1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

https://central-victory.wikia.org/wiki/First_Republic_of_Armenia

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 04․05․2021

5․Կարդա նախադասությունները և որոշիր դրանց տրամաբանական հաջորդականությունը։

1. 1) 2, 1, 4, 3
2. 2) 2, 4, 1, 3
3. 2) 2, 4, 3, 1
4. 4) 3, 2, 4, 1
5. 1) 3, 4, 2, 1

5. 1) 3, 4, 2, 1
6. 3) 3, 2, 4, 1
7. 2) 3, 1, 4, 2
8. 3) 1, 3, 2, 4
9. 3) 2, 4, 3, 1
10. 3) 3, 1, 4, 2
11. 3) 2, 3, 4, 1
12. 3) 2, 4, 3, 1

Posted in Մաթեմաթիկա11

Առաջադրանք

2. 2cos60* +√3cos30*=2 x 1/2+√3 x √3/2=1+3/2=1+3/2=5/2

2sin30*+6cos 60*-4tg 45*=2 x 1/2+6 x 1/2+6 x 1/2-4 x1=1+3-4=0

2ctg 90* -3cos 270*+5sin*=2 x 0-3 x 0+5 x 0=0

tg² 45* x cos30* x ctg² 30*=1 x √3/2 x 3=3√3/2

tg² 30* + 2sin 60*- tg 45* + cos² 30*=1/3+2 x √3/2-1+3/4=1/12+ √3

ctg² 45*+ cos60*=1+1/2 – 3/4+3/4 x 1/3=1

3)sin179*=+

cos280*=+

ctg359*=-

cos410*=+

tg500*= –

sin(-75*)=-

cos(-116*)=-

cos 305 * = +

sin 209* =-

ctg288*=-

cos1=+

tg3=-

sin12=-

4) sin390*=in(30*+360*)=sin30*=1/2

cos420*=cos(60*+360*)=cos60*=1/2

tg540*=tg(0*+3 x 180)=tg0*=0

cos 720*=cos(0*+2 x 360*)=cos*=1\

tg 390*=tg(30* + 360*)=cos0*=1

tg39*=tg(30*+360)=tg 30* = √3/3

ctg 630*=ctg(90*+3 x 180 *)=ctg (90*)=0

sin5π/2=sin(π/2+2π=cos(-9π/2)=cos9π/2=cos(π/4+2π)= cosπ/4=√2/2

tg13π/6=tg(π/6)=√3/3

ctg 7 √/3 =√3/3

Posted in Էկոլոգիա

Կենսոլորտ

Կենսոլորտ , Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկր իմակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։

Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը :

Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։

Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.

  • Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ։

Կենսոլորտը կազմում են հետևյալ նյութերի տեսակներ.

  1. Կենդանի նյութ կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա «մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից» մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը կենսոլորտում տարածված է շատ անհավասարաչափ։
  2. Կենսածին նյութ՝ նյութ, որն իր մեջ ներառում է մթնոլորտի կազմի մեջ մտնող գազերը, քարածուխը, կրային ապարները և այլն, որոնք առաջացել են Երկրի վրա կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետևանքով։
  3. Հանքային, անկենդան նյութը (косное вещество) անկենդան միջավայրի բոլոր բաղադրիչների ամբողջությունն է, որը ձևավորվել է առանց կենդանի օրգանիզմների։
  4. Կենսահանքային նյութին (биокосное вещество) են դասվում կենդանի և հանքային նյութի փոխազդեցության հետևանքով առաջացած բարդ միացությունները՝ օվկիանոսի ջրերը, նավթը, հողը և այլն։
  5. Ռադիոակտիվ քայքայման ընթացքում գտնվող նյութ։
  6. Ցրված ատոմներ, որոնք անդադար առաջանում են տիեզերական ճառագայթման ազդեցության հետևանքով տարբեր տեսակի երկրային նյութերից։
  7. Տիեզերական ծագման նյութ։
Posted in Uncategorized

Ազատություն և բարոյականություն

Հասարակական և իրավական նորմերը մարդկանց փորցում են թելադրել թե ոնց ապրեն և իրենց ոնց դրսևորեն։ Այն մարդիկ որոնք այս նորմաներին չեն ենթարկվում ազատ են իրենց գործողություններում որովհետև նրանք իրենց կյանքը ուրիշների պատկերացմամբ չեն ապրում։

Մարդու բնավորությունը ձեվավորվում է իր կյանքի ընթացքում։ Շրջապատը և կյանքի պայմանները շատ մեծ դեր են խաղում դրա մեջ։ Կան մարդիկ, ովքեր մեծանում են բռնարար տնային պայմաններում կամ վատ շրջապատներում, ինչը նպաստում է իրենց մտածելակերպի ձեվավորման վրա։

Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։

Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․

  • Լինել արդարամիտ մարդ – այո
  • Լինել լավ ընկեր – այո
  • Լինել լավագույն դպրոցում – այո
  • Սուտ խոսել, երբ դա օգտակար է – այո
  • Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը – այո
  • Կոպիտ վարվել դասընկերոջս հետ – այո
  • Լինել աշխարհի ամենահարուստ մարդը – այո
  • Լինել աշխարհի լավագույն մարզիկը – ոչ
  • Կառավարել աշխարհը –

Բոլորը ունեն երազանքներ և նպատաներ բայց դրանք լինում են արբեր,շատ մարդիկ ունենում են վատ նպատակներ,ցանկանում են վաութուն անել դիմացինի, շատ մարդիկ ունեն նպատակներ, որոնք հաղթահարելով հասնում են իրեց երազանքներին։Այս երկու կողմերն պատրաստեն ամեն ինչի իրենց նպատակի հասնելու համար։Իմ կարծիքով վատ նպատակներով մարդկանց մոտ ոչինչչի ստացվում քանի որ նրանց գործը բարի չէ,և նույնիսկ այդ վատը հենց իրենց վերադառնում։

Posted in Էկոլոգիա

Հողօգտագործում

Հողօգտագործում, հողի օգտագործումը ավանդույթներով սահմանված կամ օրինական կարգով։ Հողօգտագործման համակարգը, ձևերը և տեսակները կազմավորվում և փոփոխվում են հասարակության տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու հաջորդափոխմանը համընթաց։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման և դրա հետ կապված նստակեցության անցնելու հետևանքով, աստիճանաբար հողը բաժանվեց տոհմերի, ցեղերի, համայնքների, հետագայում նաև ընտանիքների միջև, որի շնորհիվ առաջացան հողօգտածործման կայուն ձևեր։ Հնագույն համայնքներում այն ուներ հանրային ձև, համայնքի անդամների միջև բաշխվում էր միայն համատեղ աշխատանքով ստեղծված արդյունքը։ Ավելի ուշ, չնայած վարելահողը մնում էր գյուղական համայնքի սեփականությունը, սակայն պարբերաբար վերաբաշխվում էր անդամների (ընտանիքների) միջև, և յուրաքանչյուր ընտանիք մշակում էր իր օգտագործմանը տրված հողը (փաստացի հողօգտագործողն էր) ու յուրացնում ստացված արդյունքը։ Հակամարտ դասակարգային բոլոր ֆորմացիաներում հողօգտածործման համակարգերը, դրա հիմնական ձևերն ու տեսակները պայմանավորված էին շահագործող դասակարգերի հողասեփականության իշխող ձևերով։ Ստրկատիրական հասարակարգում այն հիմնված էր ստրուկների, հողի և արտադրության մյուս միջոցների նկատմամբ ստրկատիրոջ մասնավոր սեփականության վրա։ Գոյություն ուներ նաև ազատ գյուղացիների մանր հողօգտածործում, որի հիմքը ևս հողի մասնավոր սեփականությունն էր։ Ֆեոդալիզմի ժամանակ այն հիմնված էր ֆեոդալական սեփականության զանազան հիերարխիկ ձևերի, ճորտային կամ ֆեոդալական կախման մեջ գտնվող գյուղացիների աշխատանքի վրա։ Բաժնետուր հողօգտածործման ժամանակ հողին ամրացված ճորտ գյուղացիները զուրկ էին սեփական հողից և հողօգտածործման համար հարկադրված էին կատարելու աշխատանքային զանազան պարհակներ, տալ հարկեր ու տուրքեր։ Առհավետ ժառանգական հողօգտածործման ժամանակ գյուղացին անձնապես ազատ էր, բայց պարտավոր էր բնեղեն կամ դրամական հարկ վճարել հողատիրոջը։ Ֆեոդալիզմի զարգացման բոլոր էտապներում կային նաև ազատ գյուղացիներ, որոնց հողօգտածործման հիմքը նրանց ազատ հողասեփականությունն էր։ Կապիտալիզմի պայմաններում այդ համակարգը հիմնված է հողի մասնավոր (կապիտալիստական կամ մանր աշխատանքային գյուղացիական) սեփականության իրավունքի կամ հողի վարձակալության պայմանագրի վրա։ ԽՍՀՄ զարգացման տարբեր էտապներում դրա ձևերը փոփոխվել են։ Գյուղատնտեսության կոլեկտիվացման և երկրի ինդուստրացման շնորհիվ վերջնականապես հաստատվեց նրա սոցիալիստական համակարգը, որն ընդգրկում է պետական ձեռնարկությունների, կոլտնտեսային, միջկոլտնտեսային և կոոպերատիվ այլ ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների (արհմիութենական, մարզական և այլն) և առանձին քաղաքացիների հողօգտագործում։ Հողամասերի հատկացումը և դրանց չափերը սահմանվում են օրենքով։ Սոցիալիստական մյուս երկրներում հողային հարաբերությունների համար բնորոշ է հողի հանրայնացման և նրա մասնավոր սեփականության պահպանման պայմաններում հանրային հողօգտածործման ընդլայնման միտումը։ ՀԽՍՀ-ում հիմնական հողօգտագործողները պետական և կոլտնտեսային ձեռնարկություններն են։ 1977 թվականին պետական տնտեսությունների հողատարածությունը 1514, 9 հազար հա էր, կոլտնտեսություններինը՝ 749, 0 հազար հա, իսկ բանվոր-ծառայողների անձնական օգտագործմանը հատկացված հողերը՝ 27, 4 հազար հա։ Հողը կազմակերպություններին ու առանձին քաղաքացիներին օգտագործման է տրվում ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կամ ժողովրդական դեպուտատների խորհրդի գործադիր կոմիտեների որոշմամբ։

Posted in Պատմություն

Պապ թագավոր

Պապը Հայոց թագավոր է (370–374 թթ.) Արշակունիների արքայատոհմից. վերականգնել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չափավորել եկեղեցու հզորությունը և ձգտել քաղաքական անկախության՝ ձերբազատվելու համար Հռոմեական կայսրության գերիշխանությունից:Պապ թագավորը հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Կրթություն ստանալու նպատակով Բյուզանդիա մեկնած Պապին (հայերի խնդրանքով) և զորավար Տերենտիոսին՝ փոքրաքանակ զորախմբով, Հռոմի Վաղես II կայսրն  ուղարկել է Հայաստան: Բայց Վաղես II-ը Պապին չի ճանաչել Հայոց արքա, որպեսզի պարսիկները նրան չմեղադրեն 363 թ-ի պարսկա-հռոմեական պայմանագիրը խախտելու համար: Սակայն պարսիկները զորք են ուղարկել Հայաստան և ճակատամարտում պարտության մատնել Պապին: Նա փախել է և ապաստանել Սև ծովի մերձափնյա լեռներում: Այդ ընթացքում պարսկական զորքը ասպատակել է Հայաստանը. 14 ամիս տևած պաշարումից հետո նրանք գրավել են Արտագերս ամրոցը,  գերեվարել Պապի մորը` Փառանձեմ թագուհուն: 369 թ-ին պարսկական զորքերը, հայ իշխաններ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ, գրավել և ավերել են նաև հայկական խոշոր քաղաքները: Վաղես II կայսրը 370 թ-ին զորաբանակ է ուղարկել Հայաստան և Պապին հաստատել գահին:  Տեղեկանալով պարսիկների՝ Հայաստան ներխուժելու մտադրության մասին՝ կայսրը կրկին զորաբանակ է ուղարկել, որի օգնությամբ հայկական զորքը 371 թ-ին Ձիրավի ճակատամարտում ջախջախել է պարսիկներին:Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ասպատակություններից: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը. կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից (372 թ.) հետո Պապը Շահակ Ա Մանազկերտցուն չի ուղարկել Կեսարիա` օծվելու` դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:Պապն ստեղծել է մեծաքանակ (90 հզ.) և մարտունակ բանակ:Հռոմեական կայսրությունից ձերբազատվելու նպատակով Պապը փորձել է կապ հաստատել պարսիկների հետ: Սակայն նրա ինքնուրույն քաղաքականությունն առաջացրել է Հռոմի դժգոհությունը. Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը նրան ամբաստանել է Պարսից Շապուհ II արքայի հետ գաղտնի կապ ունենալու համար: Հռոմի Վաղես կայսրը խորհրդակցության պատրվակով Պապին հրավիրել է Տարսոն (Կիլիկիա) և փորձել հսկողության տակ պահել: Սակայն Պապին իր 300-հոգանոց թիկնազորով հաջողվել է ճեղքել շրջապատումը և վերադառնալ հայրենիք: Բայց Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել: V դարի հայ պատմագրության մեջ միտումնավոր աղավաղվել է Պապի պատմական կերպարը: Սակայն հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը նրան բնութագրել է որպես ժողովրդականություն վայելող, եռանդուն, խիզախ ու խելոք իշխողի, որը բանսարկությունների և չարագործությունների զոհ է դարձել:Պապի գեղարվեստական կերպարը կերտել է Ստեփան Զորյանը «Պապ թագավոր» պատմավեպում:

Posted in Հայոց լեզու

Առաջադրանք 20․04

  • Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  1. Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին,- եկավ դևն ու հարցրեց,- չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,- եկավ դևն ու հարցրեց։

2. Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,- ասում է տանտերը հյուրերին ընդառաջ գալով,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,- ասում է տանտերը հյուրերին ընդառաջ գալով։

  1. – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

Երբ հանդիպեցինք ընկերս ասաց.
-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

-Մեծ եղավ իմ ուրախությունը,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

4.–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Սպասավորը անթաքույց դժգոհությամբ մեզ ասաց.
-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց սպասավորը անթաքույց դժգոհությամբ։

  1. –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով որդին շշնջաց.

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,- խոնարհվելով շշնջաց որդին։

  1. –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտելն ասում է իր աշակերտներին.

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

  1. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով,- հայրս ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով։

  1. Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով։

  1. Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն։

10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով:

11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

-Դու, սիրելի՛ս,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ:

-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով:

12. Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

Posted in Գրականոություն

Անդաստան

  1. Գտիր բանաստեղծության մեջ այն տողերը, որոնցից երևում է, որ բանաստեղծն աշխարհին խաղաղություն է մաղթում։
  2. Գտիր այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։
  3. Գտիր այն տողերը, որտեղ սեր է մաղթում։
  4. Համացանցում տեղեկություններ գտիր եկեղեցական Անդաստան արարողության մասին։
  5. Գտիր այն բառերը, որոնք գույն են հուշում. ո՞ր գույներն են երևում Վարուժանի «Անդաստանում»։

1․Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

2․Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

3․Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

4․

Անդաստանի մասին

Անդաստանը աշխարհի չորս ծագերի օրհնության արարողություն է։ Այս կարգը Հայ եկեղեցու ծիսակարգ է մտել Կիլիկյան շրջանում՝ 12-13-րդ դարերում: Մեր հայրերն աղոթել են Աստծուն վերահաս պատուհասների ժամանակ: Ողջ ժողովուրդը, մասնակցելով եկեղեցում կատարվող անդաստանի արարողությանը, խնդրել է Աստծո օրհնությունն ու ողորմածությունը, և Խաչով ու Ավետարանով օրհնվել են աշխարհի չորս կողմերը, որպեսզի արտերը արգասավորվեն ու պտղաբերեն։
Արարողության ժամանակ հոգևոր դասը թափոր է կազմում՝ մոմերով, քշոցներով, խաչվառով, բուրվառով, խաչով և Ավետարանով։ Հանդիսապետը՝ արարողությունը կատարող հոգևորականը, երգելով օրհնում է արևելքը՝ Հայոց հայրապետությամբ հանդերձ։ Այնուհետև օրհնվում է աշխարհի արևմտյան կողմը՝ քրիստոնյա թագավորություններով ու ազգերով հանդերձ։ Շրջվելով հարավ՝ հանդիսապետը օրհնում է հարավային կողմը, այնտեղի երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը։ Իսկ հյուսիսում օրհնվում են վանքերը, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ քսանչորս անգամ է անդաստանի կարգ կատարում տասնմեկ անգամ Ծաղկազարդ, Սբ. Զատիկ, Աշխարհամատրան կիրակի, Երևումն Սբ. Խաչի, Համբարձում, Երկրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ, Սբ. Էջմիածնի տոն, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի, Խաչվերաց տոների օրերին՝ առավոտյան ժամերգության ժամանակ: Տարվա ընթացքում տասներեք անգամ էլ անդաստան է կատարվում երեկոյան ժամերգությանը:Տարվա վերջին անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Այն մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություններից մեկն է և լավագույն կերպով ներկայացնում է տոնի խորհուրդը՝ Խաչափայտի գերության վերադարձը և նրա միջոցով աշխարհի օրհության սրբազան իրողությունը:

5․Ոսկի ծովուն մեջ ցորյանին,Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,Հորդի գինին բաժակներուն,Ո՛չ արյուններ, քրտինք հոսին։