Posted in Հայոց լեզու

Առաջադրանք



1.Արտագրիր՝ մեծատառերը թողնելով անհրաժեշտ տեղերում։

12.Անցնելով հոյակերտ Զվարթնոցը՝ քաղաքամայր Վաղարշապատից Դվին տանող ճանապարհով որ շինել էր Խոսրով թագավորը և բարեկարգել էր Արշակ երկրորդը գնում էին երկու հայ գուսան։

13.Հեռվում՝ հորիզոնի վրա բազմել էին Լոռվա սիգապանծ լեռնագագաթները՝ Լալ Վարը, Չաթինը, Սևխաչը, Լեջանը։

14.Տասնինը տարեկանում Եղիշե Չարենցը գրել է <<Աթիլլա>>, <<Լուսամփոփի պես աղջիկ>>, <<Ում եմ երգում>>, <<Հարդագողի ճամբորդները>> գլուղգործոցները։

15.Քսաներեքամյա Չարենցի գրչով են ստեղծվել <<Երգ ժողովրդի մասին>> պոեմը << Էմալե պրոֆիլը ձեր>> և <<Փողոցային պչրուհուն>> շարքերը․ <<Ողջակիզվող կրակ>> գիրքը և բազմաթիվ ընտիր բանաստեղծություններ։

16.Չարենցի << Դանթեական առասպելի>> մասին <<Մշակ>> թերթում իր խոսքն է ասել Գարեգին Լևոնյանը․ իսկ <<Սոման >> գրախոսել է Հարություն Սուրխաթյանը

Posted in Իսպաներեն

Palabras

Barrio(m)-թաղամաս

vivir-ապրել

centro(m)-կենտրոն

ciudad(f)-քաղաք

llegar-գալ

estar contento-գոհ լինել

necesitar-անհրաժեշտ լինել

hay -կա

tienda(f)-խանութ

restaurante(m.)-ռեստորան

cine(m.)—կինոթատրոն

mucho-շատ

supermercado(m) -սուպերմարկետ

a pie-ոտքով

gente(f)-մարդիկ

calle(f.)-փողոց

parque(m.)-զբոսայգի

siempre -միշտ

ruidoso -աղմկոտ

Posted in Իսպաներեն

Tarea

2 Mi barrio no tiene museos. 
3 En mi barrio no hay teatros.
4 En mi barrio no hay lugares famosos.
5 Mi barrio tiene cines. 
6 Mi barrio tiene un hospital. 

12  Completa con también or tampoco
1   En mi barrio no hay museos.  Tampoco hay estación de tren. 
2 Mi barrio tiene un centro comercial.  También tiene muchas tiendas.
3 Mi barrio tiene una piscina pública.  También tiene un compo de futbol .
4 En mi barrio  no hay hoteles . Tampoco hay oficina de información turística. 
5 En mi barrio no hay monumentos.  Tampoco hay lugares famosos. 
6 En mi barrio hay un mercado.  También hay un hospital. 

Posted in Հայոց լեզու

Առաջադրաք

  1. Բառարաններից գտիր և գրիր ձու, ատամ, շտապել, ուղղել, մոտ, մեխ, քաղցած, պանթեիզմ, սկլերոզ, բանկ, դեմագոգ բառերի արևմտահայերենը։

ձու – հավկիթ

ատամ – ակռայ

շտապել – աճապարել

ուղղել – շտկել

մոտ – քով

մեխ – գամ

քաղցած – անօթի

պանթեիզմ – համաստվածություն

սկլերոզ – կարծրախտ

բանկ – դրամատուն

դեմագոգ – ամբոխավար

Հազար ութ հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշում՝ քանիսին, սեպտեմբերի երեսունմեկին,― ներեցեք, երեսունին պիտի ասեի, որովհետև սեպտեմբերը երեսուն օր ունի միայն,― մի երկար և ընդարձակ թիկնոցի մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մի մարդ, որ Տրապիզոնի շոգենավից նոր էր դուրս եկել, Ղալաթիո նավամատույցի վրա կանգնած՝ նավակից իր արկղերն էր փորձում հանել։

Տեսնում եք՝ որքան պարզ սկսեցի։ Պատմությունս հետաքրքիր դարձնելու ջանքով և մի քանի հարյուր օրինակ ավել ծախելու համար չասացի, որ այդ օրը սաստիկ քամի էր, որ տեղատարափ անձրև էր գալիս, որ խառնված բազմությունը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակն էր վազում, որ ոստիկանությունը մի աղջիկ էր ձերբակալել և այլ բաներ, որով վիպասանները միշտ իրենց վեպերը սկսում են։ Ես էլ կարող էի ասել այս ամենը, բայց չասացի, որովհետև այդ օրը ոչ քամի կար, ոչ անձրև, ոչ խառնված բազմություն և ոչ էլ ձերբակալված աղջիկ։

Այժմ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որը ժամանակակից մի դեպք է։

Այս ճամփորդն օժտված էր մի զույգ խոշոր և սև աչքերով, մի զույգ հաստ, սև և երկար հոնքերով, մի զույգ մեծ ականջներով և մի զույգ քթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քթով, թեպետ մի զույգ թքերի տեղ կարող էր ծառայել․ դրա մեծությունը շփոթեցրեց ինձ։ Ուներ այնպիսի մի նայվածք, որին եթե պ․ Հ․ Վարդովյանը հանդիպեր իր աչերով, կհարցներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Posted in Անգլերեն

Homework

What do you think you should do if…?

a) someone is stung by a wasp
first wash the area, then apply antihistamine.

b) someone has too much to drink and loses consciousness
if they have passed out, lie them on their side in the recovery position and check they’re breathing properly.

c) someone accidentally takes too many painkillers
call a doctor or seek medical help right away.

Posted in Անգլերեն

Homework

You’re at home with some friends watching a football match on TV. In the excitement, one of your friend’s suddenly starts having a nosebleed.

Do you…?

a. get some ice from the freezer and put it on his nose.

2. You’re having barbecue with some friends on the beach. One of your friends suddenly picks up a very hot piece of wood and burns her hand. It hurts a lot and she has blisters on her skin.

Do you…?

c. break the blisters and put on antiseptic cream.

Posted in Իսպաներեն

Mi barrio


Vivo en un barrio cerca del centro de la ciudad. Tardo 30 minutos en metro en llegar al centro. Estoy contenta de vivir en mi barrio. Es un barrio muy bueno y tengo todo lo que necesito. hay tiendas, restaurantes, cines, centro comercial, gimnasio, bares, muchos bancos etc… Voy al supermercado a pie. Hay muchos autobuses, metro, muchos parques y siempre hay gente en la calle. Pero mi barrio es muy ruidoso.

Esta es mi casa. Mi casa está en el centro del barrio.

Barrio(m)-թաղամաս

vivir-ապրել

centro(m)-կենտրոն

ciudad(f)-քաղաք

llegar-գալ

estar contento-գոհ լինել

necesitar-անհրաժեշտ լինել

hay -կա

tienda(f)-խանութ

restaurante(m.)-ռեստորան

cine(m.)—կինոթատրոն

mucho-շատ

supermercado(m) -սուպերմարկետ

a pie-ոտքով

gente(f)-մարդիկ

calle(f.)-փողոց

parque(m.)-զբոսայգի

siempre -միշտ

ruidoso -աղմկոտ

Posted in Պատմություն

17-րդ դարի Ազատագրական Շարժում

Նվարսակի հաշտության կնքումից հետո Արևելյան Հայաստանը խաղաղ զարգացման հնարավորություն ստացավ: Մայրաքաղաք Դվինում և երկրի այլ քաղաքներում բարգավաճեցին արհեստներն ու առևտուրը: Սակայն մեծ ջանքերի գնով կիսանկախ վիճակ ձեռք բերած երկիրը՝ տանուտիրական Հայաստանը շատ չանցած ենթարկվեց նոր փորձությունների: Այն հարկադրված էր մշտական պայքար մղելու իր ներքին ինքնուրույնությունը պահպանելու համար: Անհրաժեշտության դեպքում հայերը պարսկական տիրապետության դեմ դիմում էին զինված պայքարի: Այսպես` V դ. վերջերին, երբ պարսիկները փորձեցին խախտել Նվարսակի հաշտության պայմանները, հայերը կրկին ապստամբեցին: Տանուտիրական Հայաստանն օգտվեց Պարսկաստանում ստեղծված բարդ իրադրությունից և հրաժարվեց ճանաչել Սասանյանների տիրապետությունը: Հայերն ավերեցին Հայաստանում եղած ատրուշանները և կոտորեցին մոգերին: Պարսից արքայի ուղարկած զորքերը խայտառակ պարտություն կրեցին:

Չնայած հայերի մեծ հույսերին` Բյուզանդիան դարձյալ հրաժարվեց օգնել նրանց, և ապստամբությունը պարտվեց: Հայերի ապստամբական նոր ելույթները, այնուամենայնիվ, անհետևանք չանցան: VI դ. սկզբին պարսից արքայի հատուկ հրովարտակով Հայոց եկեղեցին պաշտոնապես անկախ ու ինքնուրույն ճանաչվեց:

Դվինի 554թ. եկեղեցական ժողովը

Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանում իրենց դիրքն ամրապնդելու նպատակով կարևոր նշանակություն էին տալիս Հայոց եկեղեցուն: Բյուզանդական կայսրերը շարունակում էին հայերին պարտադրել երկաբնակությունը կամ քաղկեդոնականությունը: Ուստի Հայոց եկեղեցին եռանդուն պայքար էր ծավալել` պաշտպանելու իր ինքնուրույնությունն ու իրավունքները: Սասանյան Պարսկաստանը, ելնելով իր պետական շահերից և օգտվելով քրիստոնեական եկեղեցու պառակտված վիճակից, ձգտում էր իր կողմը գրավել բյուզանդական եկեղեցու հալածանքներին ենթարկվող հայ հոգևորականությանը:

Դվինի 554թ. եկեղեցական ժողովը հավատարիմ մնաց հայ հոգևորականության հետևողական դիրքորոշմանը: Ժողովը պաշտոնապես ընդունեց հայկական տոմարը (օրացույցը) և իր որոշումներով ամրապնդեց Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը: Դրանով նոր և կարևոր քայլ կատարվեց Հայոց եկեղեցին ազգային դարձնելու ճանապարհին:

Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, ուստի պարսիկները շտապեցին խրախուսել հայ հոգևորականությանը: Եկեղեցականներին սիրաշահելու նպատակով պարսից արքունիքը հայ ազնվականներից վերցրեց հարկեր գանձելու ժառանգական իրավունքը և այն շնորհեց եկեղեցուն:

Պարսից արքունիքի քաղաքականությունը

Սասանյան Պարսկաստանի համեմատաբար հանդուրժողական և մեղմ քաղաքականությունը բացատրվում էր տերության ներքին ծանր ճգնաժամով: Ապստամբել էին հպատակ ժողովուրդները, իսկ պարսից զորքերը դժվարին պաշտպանական մարտեր էին մղում երկրի սահմաններում:

Խոսրով Ա Անուշիրվան (531-578) թագավորի օրոք Պարսկաստանը ներքին և արտաքին քաղաքականության մեջ խոշոր հաջողությունների հասավ, ինչը Պարսկաստանին հնարավորություն տվեց վերանորոգելու հայերին ձուլելու և Հայաստանի կիսանկախ վիճակը վերացնելու քաղաքականությունը: Այդ նպատակին էին ծառայում վարչական փոփոխությունները, հարկային քաղաքականությունը, զրադաշտականության տարածման ծրագիրը:

Խոսրովի օրոք Սասանյան Պարսկաստանը բաժանվեց չորս քուստակների կամ կողմերի, որոնք իրենց հերթին բաղկացած էին մարզպանություններից ու առանձին աշխարհներից: Արևելյան Հայաստանը Վիրքի ու Աղվանքի հետ միասին մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ և ենթարկվում նրա կառավարիչ փոխարքային: Դրա արդյունքում Հայաստանը կորցնում էր նախկին բավականաչափ բարձր դիրքը: Եթե առաջներում Հայաստանի մարզպանն անմիջականորեն ենթակա էր պարսից արքունիքին, ապա այժմ զրկվում էր այդ արտոնյալ դիրքից: Հայաստանը ոչ միայն վերածվում էր երկրորդական մարզի, այլև նշանակալիորեն զրկվում էր ներքին ինքնուրույնությունից:

Հայաստանի համար խիստ անբարենպաստ էր պարսիկների հարկային նոր քաղաքականությունը: Անցկացվեց աշխարհագիր, ու հարկերի գանձման կարգը փոխվեց: Նախկինում հարկերը գանձվում էին բնամթերքով, այսինքն՝ գյուղացիները հարկահավաքին էին հանձնում ստացված բերքի մի մասը: Այժմ նրանք պարտավոր էին հարկերի մի մասը վճարել դրամով: Առևտրական ուղիներից և քաղաքներից հեռու ապրող գյուղացիների համար դրամ ճարելը չափազանց դժվար էր: Նրանք հարկադրված էին բարձր տոկոսներով պարտքով դրամ վերցնել վաշխառուներից: Պարսիկների հարկային նոր քաղաքականությունը հարուցեց ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև ազնվականության ու հոգևորականության դժգոհությունը: Այդ խավերը, ճիշտ է, ազատված էին գլխահարկից, բայց պարտավոր էին հողահարկ վճարել: Այս ամենի հետ մեկտեղ` պարսիկները չէին հրաժարվել զրադաշտականության տարածման և կրոնական հալածանքների քաղաքականությունից:

Պարսից արքունիքը Վահան Մամիկոնյանին փոխարինած եղբոր՝ Վարդի մահից հետո մարզպանի պաշտոնը կրկին հանձնում է պարսիկների: Միայն առանձին դեպքերում էր այդ պաշտոնը վստահվում հայ նախարարներին: Իսկ պարսիկ պաշտոնյաները հաճախ էին բռնություններ գործադրում և ապօրինությունների դիմում:

Պարսից իշխանությունների կամայականությունները հատկապես անտանելի դարձան, երբ Հայաստանի մարզպան նշանակվեց պարսիկ Սուրենը: Արքունիքը նրան լայն իրավունքներ էր տվել և Հայաստան ուղարկել մեծաթիվ ընտիր այրուձիով: Նոր մարզպանը, տեսնելով Հայաստանում դժգոհության տարածումը, որոշեց սկզբից ևեթ ահաբեկել հայերին: Սպանվեց Մանվել Մամիկոնյանը, կրկին սաստկացան քրիստոնյաների բացահայտ ճնշումներն ու հարստահարությունները:

Խոսրով Ա թագավորի հպատակ ժողովուրդների դեմ ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև պարսկական իշխանությունների չարաշահումները, լցրեցին հայերի համբերության բաժակը: Երկիրը կանգնած էր ապստամբության եզրին և վճռական գործողությունների դիմելու ազդանշանի էր սպասում:

571-572թթ. ապստամբությունը

Ապստամբության անմիջական առիթը Դվինում ատրուշան հիմնելն էր: Ապստամբության գլուխ անցավ սպանված Մանվել Մամիկոնյանի եղբայր Վարդան Մամիկոնյանը (Վարդան Կրտսերը): Շարժմանը միացավ Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ-ն: Նրանց հաջողվեց հավաքել 10-հազարանոց բանակ, ձեռք բերել դաշնակիցներ: Այս անգամ ևս հայերին միացան պարսից քաղաքականությունից դժգոհ վրացիներն ու աղվանները: Հուսադրող էր նաև Պարսկաստանի դարավոր հակառակորդ Բյուզանդիայի դիրքորոշումը: Երկու աշխարհակալ տերությունների միջև հակասությունները խիստ սրվել էին, և Բյուզանդիան ցանկանում էր օգտագործել հարմար պահը՝ պատերազմելու Պարսկաստանի դեմ:

Պարսիկների դեմ խոշոր գործողություններ վարելու համար բավականաչափ ուժեր չունենալով՝ Բյուզանդիան ձգտում էր օգտագործել հայերի, աղվանների և վրացիների զինական ուժը: Ուստի հայերի պատվիրակությունն այս անգամ Կոստանդնուպոլսում ջերմ ընդունելություն գտավ:

Բյուզանդացիների հետ կնքած պայմանագրով հայերը խոստացան ընդունել Բյուզանդիայի գերիշխանությունը: Իրենց հերթին բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին բյուզանդացիները հայտարարեցին պարսիկներին՝ սպառնալով օգնել ապստամբ հայերին: Բյուզանդացիների խոստումները Հայաստանում առաջ բերեցին համընդհանուր ոգևորություն:

Դեպքերի զարգացումից խիստ անհանգստացած Սուրեն մարզպանը 571թ. հապճեպ մեկնեց Տիզբոն՝ պարսից արքային զեկուցելու ստեղծված կացության մասին: Խոսրով թագավորը 15-հազարանոց զորաբանակ տրամադրեց մարզպանին և հրամայեց անողոք դատաստան տեսնել ապստամբների հետ: Բայց պարսկական իշխանությունների ուժերից վեր էր կանխել ապստամբության հետագա ծավալումը: Հայ մարտիկների թիվն արդեն հասել էր 20 հազարի, և ապստամբները վերածվել էին նշանակալի ուժի: Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ նրանք 572թ. հարձակման անցան և Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը: Սպանված մարզպանի գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին:

Հայերի զինված ելույթից հետո ակտիվացավ Բյուզանդիան: Կայսրությունը պատերազմ սկսեց պարսիկների դեմ և զորքեր ուղարկեց Հայաստան: Պարսիկների դեմ ապստամբած դրացի ժողովուրդների և բյուզանդացիների օգնությամբ հայերը պարտության մատնեցին պարսից նոր զորավար Միհրանին: Շուտով պարսկական տիրապետության դեմ ուղղված ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական երկարատև պատերազմի:

Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը

Երկու տերությունների միջև սկսված պատերազմը կատարյալ արհավիրք էր հայ ժողովրդի համար: Ռազմական գործողությունները հիմնականում մղվում էին Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը: Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի: Ի վերջո Բյուզանդիան և Պարսկաստանը 591թ. հաշտություն կնքեցին, որով Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց նրանց միջև: Կայսրությունը զգալիորեն ընդլայնեց իր սահմանները, Բյուզանդիային անցան Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը: Հայաստանի քաղաքական տրոհվածությունն ավելի խորացավ՝ դժվարացնելով երկրի տարբեր շրջանների միջև տնտեսական կապերի զարգացումը:

Բյուզանդիան չգնահատեց այն մեծ աջակցությունը, որ ցույց էին տվել հայերը: Բյուզանդական կայսրերը շարունակեցին վարել հայկական զինուժերը ոչնչացնելու քաղաքականություն: Մորիկ կայսեր հրամանով հայ նախարարական գնդերը տեղափոխվում էին հեռավոր երկրներ և կռվում կայսրության թշնամիների դեմ: Այս կերպ Բյուզանդիան կամենում էր կանխել հայերի ազատագրական շարժումները: Կայսրը միաժամանակ պարսից արքունիքին խորհուրդ էր տալիս նույն կերպ վարվել պարսկահպատակ հայերի հետ:

Հայ զորականները, սակայն, հաճախ չէին ենթարկվում կայսերական հրամաններին, գերադասում էին մնալ և կռվել Հայաստանում: Հայ իշխաններից Սմբատ Բագրատունին չենթարկվեց բյուզանդացիներին և ձերբակալվեց: Սակայն նա խիզախություն դրսևորեց՝ կրկեսում սպանելով իր դեմ արձակված արջին, ցուլին և առյուծին: Զարմացած և հիացած հանդիսականների պահանջով բյուզանդական կայսրը նրան ներում շնորհեց:

Վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց

Պարսկա-բյուզանդական պատերազմները Հայաստանում շարունակվեցին նաև VII դ. սկզբում, բայց սահմանային նոր փոփոխություններ տեղի չունեցան: Սակայն բյուզանդական արքունիքի եկեղեցական քաղաքականության հաջողությունը եղավ վրաց եկեղեցու անջատումը Հայոց եկեղեցուց և քաղկեդոնության ընդունումը նրա կողմից 607թ.: Այսպիսով` խախտվեց հայերի և վրացիների դավանական միասնությունը, որը բացասական հետևանքներ ունեցավ հետագայում:

Պարսկա-բյուզանդական բազմամյա պատերազմները, սակայն, ուժասպառ արեցին երկու կողմին էլ, և երբ քաղաքական ասպարեզում հայտնվեցին արաբները, թե՛ Պարսկաստանը և թե’ Բյուզանդիան ի վիճակի չեղան նրանց դիմագրավելու:

Posted in Էկոլոգիա

Շրջակա միջավայրի ֆիզիզկական, քիմիական և կենսաբանական աղտոտումը։

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, կենդանիների, բույսերի կենսագործունեության վրա բացասական և վնասակար ազդեցություն ունի:

Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Ժամանակակից աղմկալի երաժշտությունը ևս վատացնում է լսողությունը և առաջ է բերում նյարդային հիվանդություններ: Աղմուկը նկատելի վնաս է հասցնում մարդու առողջությանը, բայց միաժամանակ բացարձակ լռությունը ճնշում է մարդուն:

Քիմիական աղտոտումը հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի հետևանք է: Այս մետաղները վտանգավոր են նրանով, որ օրգանիզմից դուրս են գալիս չափազանց դանդաղ: Շրջակա միջավայրի քիմիական աղտոտման պատճառով աղտոտող միացությունները կարող են մարդու մոտ առաջացնել սուր թունավորումներ, խրոնիկական հիվանդություններ:

Ես գիտեմ, որ Լոռու մարզում կար քիմիական գործարան,  որի հետևանքով աղտոտվում էր շրջակա միջավայրը ր կար էկոլոգիական մի շարք խնդիրներ, այդ պատճառով գործարանը փակվեց:

Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը: Աղտոտումը մարդու, բույսերի, կենդանիների վրա բացասական կերպով է ազդում: Չհարմարվելով շրջակա միջավայրի փոփոխություններին՝ կենդանի օրգանիզմը ձեռք է բերում հիվանդություններ: Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:

Posted in Իսպաներեն

En Casa

Completa con los verbos del recuadro. Cada
uno se repite varias veces.

Ilamarse — estudiar — vivir — ser
tener — trabajar — hablar

A.
Hola (1) me llamo Antonio Rodríguez, (2) soy
taxista. (3) Vivo con mi familia en Toledo. Estoy
casado y (4) tengo un hijo de quince años. Mi
mujer (5) se llama Susana y (6) es peluquera,
(7) trabaja en una peluquería cerca de nuestra casa.
Mi hijo (8) estudia en el instituto, (9) es un
buen estudiante. En mi casa (10) vive también
mi madre, tiene 68 años y (11) es viuda. Ella
nos ayuda en el trabajo de la casa.
B.
Yo (12) soy Luisa y (13) soy enfermera.
(14) Soy andaluza pero (15) vivo en
Tárragona. (16) Trabaja en un hospital claro.
(17) Vivo soltera, pero tengo una familia muy
grande. Mis hermanos y mis padres (18) viven
en Barcelona.
C.
Mira esta foto, (19) es Javier, mi novio.
(20) tiene 23 años y (21) es informático,
(22) trabaja en una empresa de ordenadores.
(23) Habla inglés y francés, (24) es muy
inteligente.