Posted in Իսպաներեն

Test

1.Bien gracias

2.Gonzalez

3.Estudiantes

4.16

5.No, soy mexicano

6.En el centro de

2

1.estudia

2.ensena

3.trabaja

4.concinan

5.repara

6.vamos

7.cura

8.escribe

9.duermen

3

1.estamos

2.es

3.es

4. Esta

5.son

6.eres

7.son

8.son

9.estoy

4

1.roja

2.azul

3.amarillo

4. Blanca

5.verdes

6.blanco

7.negras

8.rojos

Posted in Պատմություն

Հայ քաղաքական կայնքի վերելքը

Թեմա 8. Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.

  • Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերիկրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին։Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

  • Զեյթունի 1862թ. ապստամբությունը

Զեյթունի ժողովրդի վրա նշանակված էին ղեկավարելու չորս փաշաներ,բայց ժողովուրդը ըմբոստանում և չէր ենթարկվում թուրքական իշխանությանը։ Այդ ըմբոստության ժամանակ՝ 1860 թվականին, թուրքական 10 հազարանոց բանակը և չերքեզների խմբերը հարձակվեցին Զեյթունի վրա։ Հայերին հաջողվեց դուրս շպրտել թուրքական բանակը։1862 թվականին Ազիզ փաշան վեճեր գցեց մահմեդական և հայկական բնակչության մեջ: Այդ իրավիճակում Ազիզ Փաշան 12 հազարանոց զորքով հարձակվեց Զեյթունի վրա։ Չկարողանալով դիմադրել ճնշամը զորախումբը նահանջեց: Ազիզ Փաշան շրջապատեց Զեյթունը և պահանջեց հարկ վճարել։Հայկական զորքի ղեկավարը Յաղուբյան Մկրտիչը Ս.Աստվածածին եկեղեցում կազմակերպեց խորհրդակցություն։ Հավաքելով 5 հազար զինվոր, բաժանեց խմբերի և հրամայեց կռվել հայրենիքի համար: Թուրքերը խաբնվելով մտնում են զեյթունի ձոր, որտեղ հայերը ոչնչացնում են 750 հոգի։ Թուրքերը նահանջում են։Հաջորդ հարձակումը հայերի վրա տեղի է ունենում Աշիր փաշայի հրամանտարությամբ։ Պաշարելով Զեյթունը Աշիրը պահանջում է 4 տանուտերերին ներկայանալ Կոստանդնուպոլիս։ Ժամանաումից հետո իշխանությունները ձեռբակալում են նրանց։ Այս հարցի լուծմամբ սկսում են զբաղվել Կ.Պոլսի հայ պատրիարքը և ֆրանսիայի դեսպանը։ Հայկական վերնախավը համաձայնվում է ընդունել կաթոլիկությունը օգնության դիմաց։ Ֆրանսիայի դեսպանը պահանջում է դադարեցնել պաշարումը։ Թուրքերը գնում են զիջման։ Հայերը վճարում են հարկ Թուրքիային:

  • Ազատագրական կազմակերպություններ

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները առաջացան, որպեսզի կազմակերպեն Հայ ազատագրական պայքարը:

  • Հայ ազգային կուսակցությունները

Հնչակյան կուսակցության մեջ ներառվում էին մարդիկ, ուսանողներ, ովքեր գտնվում էին նոր և առաջադիմական գաղափարների ազդեցության տակ: Հայ Հեղափոխական դաշնակցությունը հանդիսանում էր ամենաազդեցիկը:

Posted in Քաղաքագիտություն

Պետական Կառավարման Ձևերը

Պատասխան՝

1․Պետության կառավարման ձևի մեջ նկատառվում է պետության բարձրագույն  իշխանության ստեղծման կարգը և նրա կառուցվածքը:  Կառավարման ձևի համաձայն՝ իրարից տարբերում են միապետական, հանրապետական, օլիգարխիկ, բռնապետական և աստվածապետական իշխանությունները: 

Միապետական իշխանություն

Միապետական կառավարման դեպքում բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է մեկ անձին՝ միապետին, որն իր կամքի համապատասխան վարում է իշխանությունը:  Միապետի այդ կամքը գերագույնն էպետության ներսում և ոչ մեկի կողմից  շնորհված չէ: Միապետական կառավարման մեջ, իր հերթին,  առանձնացնում են  անսահմանափակ (բացարձակ) և սահմանափակ (սահմանադրական,  դուալիստական (երկակի), ընտրական) միապետությունները

Հանրապետական կառավարում

Հանրապետությունում  «պետական իշխանության աղբյուրը ժողովուրդն է»:  Ի տարբերություն  միապետության, այստեղ օրենքները հիմնում և կիրարկում են ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները, պետական կառավարումը կոլեգիալ բնույթ է կրում և որոշումների ընդունումը տեղի է ունենում քվեարկության ճանապարհով:

Հանրապետական կառավարումը հիմնվում է իշխանության բաշխման սկզբունքի վրա, որի համաձայն իշխանությունը բաժանված է երեք անկախ ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների: Սրա հետ մեկտեղ գործում է «փոխհավասարակշռության և վերահսկողության» մեխանիզմ, որի համապատասխան յուրաքանչյուր իշխանություն անկախ է իր գործունեության մեջ, սակայն նրանց ֆունկցիոնալությունը կախված է փոխազդեցությունից և համագործակցությունից այնպես, որ դրանցից ոչ մեկը չունի միջամտելու կամ երկրորդի իրավունքը յուրացնելու իրավունք և հնարավորություն: 

Օլիգարխիա

Օլիգարխիան կառավարման այն ձևն է, երբ երկրի կառավարման  ղեկը կենտրոնացված է մարդկանց փոքրաքանակ խմբի ձեռքում: Այդ խումբը մյուսներից տարբերվում է  հարստությամբ, կոչումով, ազնվականծագումով, կրթությամբ և թե կրոնական ու թե ռազմական վերահսկողությամբ:  Պատմության մեջ առկա են դեպքեր (օրինակ, Հունաստանում և Հռոմում),  երբօլիգարխիկ կառավարումը հաճախ վերաճում էր տիրանիայի, որտեղ կառավարիչն ուներ անսահմանափակ իշխանություն և երկիրը կառավարում էր բռնի մեթոդներով: 

Դիկտատուրա

Դիկտատուրական  պետություննայն պետությունն է, որտեղ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գլուխ է կանգնած  խարիզմատիկ առաջնորդը, թեև որպես երկրի ղեկավար նա  հնարավոր է  ընտրվի նաև օրինական հիմքով՝ ընտրությունների միջոցով, իսկ հետագայում վերածվի բռնապետի: Որպես օրենք, նա կառավարում է երկիրը միանձնյա և ունի անսահմանափակ իշխանություն:  Պատմության հայտնի օրինակներից մեկն է Ֆրանսիական Մեծ Բուրժուական հեղափոխության ժամանակ Ռոբեսպյերի հաստատած բռնակալությունը, որը դաժան մեթոդներով միանձնյա կառավարում էր Ֆրանսիան  մինչև իր մահապատիժը:

Կրոնապետություն (թեոկրատիա)

Կրոնապետություն են անվանում կառավարման այն ձևը, երբ պետական իշխանությունն իրականացնում է հոգևորականությունը, Աստծո անունից: Նման պետությունում  բարձրագույն իշխանությունը հենվում է մեկ կամ մի քանի կրոնական վարդապետությունների  վրա և կառավարումն իրագործվում է կրոնական սկզբունքների համաձայն:  Այսօրվա դրությամբ,  կրոնապետական կառավարում է Վատիկանում, որը կառավարում է Հռոմի Պապը ինչպես նաև մի շարք իսլամական երկրներում, օրինակ՝ Իրանում, որտեղ իրական իշխանությունը պատկանում է Բարձրագույն հոգևոր խորհրդին՝ Այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ

Posted in Քաղաքագիտություն

Պետքաղաքական վարչաձև

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։
2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։
3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը

Պատասխան՝

1․

Պետաքաղաքական վարչաձևը հանրային իշխանության իրականացման միջոցների, եղանակների և հնարքների համակցությունն է, որոնց հավաքական գործողության հետևանքը ժողովրդավարության փաստական մակարդակն է։

Պետաքաղաքական վարչաձևը բնութագրելու համար հիմք կարող են ծառայել զանազան գործոններ,որոնք պետաքաղաքական վարչաձևի տեսակը բացահայտելու չափանիշներ են, որոնք ընդունված է անվանել «պետաքաղաքական վարչաձևի հատկանիշներ»։

Պետական իշխանության իրականացման եղանակները և միջոցները կարող են լինել բազմազան։

Օրինակ՝ քաղաքացիների նկատմամբ իրավական կարգավորումն իր բնույթով կարող է լինել երկու տեսակի՝ թույլատվական – խթանող և արգելող – սահմանափակող։

Պետության մեջ իրավական կարգավորումն իր բնույթով ավելի շատ թույլատվական – խթանող է, ուրեմն պետական իշխանությունն ունի ժողովրդավարական բնույթ, և, ընդհակառակը, եթե իրավական կարգավորման եղանակը գերազանցապես արգելող – սահմանափակող է, ապա պետական իշխանությունը և նրա վարչաձևը հակաժողովրդական են։

Պետաքաղաքական վարչաձևի հատկանիշներն են․

1․ գաղափարական, քաղաքական, տնտեսական բազմազանություն,

2․ անմիջական ժողովրդաիշխանության իրականացման աստիճանը,

3․ պետական մարմինների ձևավորմանը ժողովրդի մասնակցության աստիճանը, ինչպես նաև այդպիսի ձևավորման եղանակները և կարգը,

4․ մարդու իրավունքների իրական լինելու և երաշխավորվածության աստիճանը,

5․ հրապարակայնության և պետական ապարատի թափանցիկության աստիճանը,

6․ պետական իշխանության երեք ճյուղերի միջև իրավասության բաշխումը և դրանց փոխհարաբերությունների բնույթը,

7․ պետական որոշումներ ընդունելիս փոքրամասնության շահերի հաշվառումը,

8․ պետական իշխանություն իրականացնելիս որոշակի եղանակների գերակշռությունը                                                      (համոզում, հարկադրանք և այլն),

  1. իրավունքի դերը հասարակական և պետական կյանքում և օրենքի գերակայության աստիճանը,

10․ հասարակության մեջ ուժային պետական կառույցների քաղաքական և իրավական կարգավիճակը,

11․ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու իրական կառուցակարգերի գոյությունը և այլն։

Պետաքաղաքական վարչաձևի հատկանիշների նշանակությունը այն է, որ դրանց օգնությամբ, դրանց դրսևորման բացահայտման միջոցով որոշվում է, թե կոնկրետ երկրի պետաքաղաքական վարչաձևն ինչպիսին է։

2. Բացատրե՛ք «Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» և «Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձև» հասկացությունները, ներկայացրե՛ք դրանց հատկանիշները.

Ժողովրդական պետքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում:

Հակաժողովրդական ռեժիմը բնութագրվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ պետության ամբողջական վերահսկողությամ: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները՝ունենալով չսահմանված լիազորություններ: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը:Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:

Posted in Իրավունք

Մտորումներ

Մտորումներ՝

Դատավորների անկողմնակալության, անկախության ապահովման գործումն կարևոր դեր դեր են խաղում դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները և նրանց նշանակման կարգը։ Դրանք կոչված են լուծելու երկու խնդիր։Առաջինն է նպաստել, որպեսզի դատավոր դառնան արհեստավարժ և ազնիվ մարդիկ, երկրորդ՝ ապահովել նրանց անկիախությունը նշանակողից։ Ինչ պահանջներ կառաջարկեիք դատավորների թեկնածուներին և ինչու։Փորձեք գրեք փոքրիկ շարադրանք <<Ինչպիսին պետք է լինի դատավորը>> թեմայով։

Պատասխան

Նախ ես կպահանջեի, որ դատավորի թեկնածուները լինեին շատ հմուտ և հետաքրքրված իրեց գործում և չբավարարվեին իրենց ստացած կրթությունով և անընդհատ ուսումնասիրեն իրենց մասնագիտություն։ Սակայն ամնամեծ պահանջս կլիներ այն,որ իրեն արդար լինեն իրենց գործում։Իմ կարծիքով մենք շատ ենք լսել նույնիսկ ակնաատես եղել դատական գործի որտեղ դատական գործը վերջացել է ոչ արդար դձևով ։ Դատավորը պետք է լինի արդար քանի որ նա գործ ունի մարդկային ճակատագրի հետ։

Մտորումներ՝

Որպես կանոն ցանկացած վեճում կողմերը փորձում են ամեն գնով հասնել հաղթանակի։Վեճն արդար լուծելու երաշխիքը դատարանի և դատավորի ակախությունն ու անկողմնակալությունն է։ ՀՀ Սահմանադրությունն արգելում է դատավորին զբաղվել այն գործունեությամբ կամ քաղաքականությամբ։Ինչպեսա եք կարծում , ինչու,Ինչպես դրանք կարող են ազդել դատավորի անկախության և անաչառության վրա։Ինչ կլիներ եթե դատավորներն ունենաին այլ պաշտոններ։

Պատասխան՝ Այո ինչպես գիտենք դատական գործը կախված է դատավորից և նրա որոշումից։Նա պետք է լինի անկողմնակալ որպեսզի տա ամենաարդար լուծումը հարցին։Ես համաձայն եմ այդ որոշմանը քանի որ եթե դատավորը ունենա այլ պաշտոն կսկսի ոնենալ նաև իր շահերը։Անձը դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ պետք է պատրանստ լինի այդ օրենքների ենթարկվելու համար։

Posted in Պատմություն

Հյականակն հարցը ԱՄն-ում

Կարդացե՛ք նյութերը և բլոգում ներկայացրե՛ք Ձեր վերլուծությունը՝

  • Հայկական հարցը ԱՄՆ-ում 1984- մինչ մեր օրերը:

2019թ. ամերիկյան Կոնգրեսը միանգամից երկու պալատներով և գրեթե միաժամանակ ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Կողմ քվեարկեց 406 հոգի, դեմ 11 հոգի։ Անկարայի արձագանքը չուշացավ։ Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Էրդողանը սպառնաց, որ կհրաժարվի հանդիպել ԱՄՆ֊ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ։ Բայց հետո մտքափողվեց և մեկնեց Վաշինգտոն հանդիպման։ Հայոց ցեղասպանության թիվ 150 բանաձևը քվեարկության դրվեց Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում։ 4-րդ փորձից հետո բանաձևը ընդունվեց։ Կողմ քվեարկելով բոլորը։

  • «Հայկական հարցը ներկա փուլում»:

ՀՀ խորհրդարանում բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու հարցը։ ԼՂՀ ճանաչումը դիտում են բացառապես դիվանագիտական խաղի վերնակառուցային կոմբինացիաներում՝ անտեսելով նրա բազիսային՝ ռազմավարական մակարդակը։ Ղարաբաղյան հակամարտությունը բաղկացուցիչ մասն է չլուծված Հայկական հարցի: ԼՂՀ ճանաչումը հնարավոր են միայն այն բանից հետո, երբ մենք իրապաշտորեն կբացահայտենք Հայկական հարցի ներկա դրությունը: 

  • «Հայկական հարցի առանձնահատկությունները 21-րդ դարում»

1991 թ. ի վեր Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ: Թուրքերն ամբողջությամբ բնաջնջել էին Արևմտյան Հայաստանի, մասամբ նաև Արևելյան Հայաստանի հայությանը, 1893-1923 թթ.: Թուրքիան ուզում է ոչնչացել Հայաստանը: Այս խնդիրը Թուրքիան փորձում է լուծել իր դաշնակից Ադրբեջանի միջոցով: 

Posted in Անգլերեն

Homework

1-He writes an email to his friend who has moved to London.

7He walks through the park on his way home and sees Helen.

6-He thinks the food in the cafeteria is disgusting.

8-He thinks about getting a classical guitar.

9-He takes the letter across the street to the opposite building.

4-He can’t sleep and gets up late.

10-He picks up Helen’s white stick.

5-He drops his schoolbag while tying his shoelaces.

2-He tries to study phrasal verbs.

3-He hears Helen practicing classical piece

Task IV

“Should you tell your friend if you think their boyfriend or girlfriend is cheating on them?

I think so, but first I will warn him to be more careful, because I want him to understand all that on his own.