- Բաց թողած տեղերում անհրաժեշտ փոփոխություններով տեղադրիր ներքևում եղած բառերը։ Նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։
- Առվակը թաքցնում է գայլի փափուկ ոտնափոխը, և գայլը մոտենում է եղնիկին, իսկ կեչու չոր ճյուղը տեսնում է այդ դավը և սրտի ցավից կոտրվելով՝ զգուշացնում եղնիկին այդ մասին:
առվակը – ենթակա
թաքցնում է – ստորոգյալ
գայլի – հատկացուցիչ
փափուկ – որոշիչ
ոտնափոխը – ուղիղ խնդիր
գայլը -ենթակա
մոտենում է – ստորոգյալ
եղնիկին – հանգման խնդիր
ճյուղը – ենթակա
տեսնում է – ստորոգյալ
կեչու – հատկացուցիչ
չոր – որոշիչ
դավը – ուղիղ խնդիր
այդ – որոշիչ
սրտի – հատակացուցիչ
ցավից – պատճառի պարագա
կոտրվելով – ձևի պարագա
զգուշացնում – ստորոգյալ
եղնիկին – հանգման խնդիր
այդ մասին – վերաբերության խնդիր
- Երբ խոր ձյուն է լինում, մինչև գարուն նիրհած անտառը հորինում է գալիք ամառային իր հեքիաթը, որն ամեն անգամ սկսվում է կկվականչով և ավարտվում վերջին մոշերը հավաքող արջի մռթմռթոցով:
լինում է – ստորոգյալ
ձյուն – ենթակա
խոր – որոշիչ
մինչև գարուն – ժամանակի պարագա
նիրհած – որոշիչ
անտառը – ենթակա
հորինում է – ստորոգյալ
գալիք – որոշիչ
ամառային – որոշիչ
իր – հատկացուցիչ
հեքիաթը – ուղիղ խնդիր
ամեն անգամ – ժամանակի պարագա
սկսվում է – ստորոգյալ
ավարտվում է – ստորոգյալ
կկվականչով – ձևի պարագա
վերջին – որոշիչ
մոշերը – ուղիղ խնդիր
հավաքող – որոշիչ
արջի – հատկացուցիչ
մռթմռթոցով – ձևի պարագա
- Դողդոջուն մատը անվերջ տնտղում էր բաճկոնի գրպանի խորքը՝ հուսալով, թե միգուցե դրանցում մնացած մի քանի դրամ կգտնի:
մատը – ենթակա
տնտղում էր – ստորոգյալ
դողդոջուն – որոշիչ
անվերջ – չափի պարագա
բաճկոնի – հատկացուցիչ
գրպանի – հատկացուցիչ
խորքը – ուղիղ խնդիր
դրանցում – տեղի պարագա
հուսալով – ձևի պարագա
կգտնի – ստորոգյալ
մի քանի – որոշիչ
մնացած – որոշիչ
դրամ – ուղիղ խնդիր
- Սառած գետինը հախճապակու նման կարծր էր դարձել և ճաքճքել էր գիշերվա ցրտից:
գետինը – ենթակա
կարծր էր դարձել – ստորոգյալ
հախճապակու ման – ձևի պարագա
սառած – որոշիչ
ճաքճքել էր – ստորոգյալ
գիշերվա – հատկացուցիչ
ցրտից – պատճառի պարագա
- Ճաքճքած գետնից փոշու ամպ բարձրացավ՝ հեծյալ զինվոր մի հարյուրյակ քառատրոփ վարգով մոտենում էր ճամբարին:
ամպ – ենթակա
բարձրացավ – ստորոգյալ
փոշու – հատկացուցիչ
գետնից – տեղի պարագա
ճաքճքած – որոշիչ
հեծյալ – որոշիչ
զինվոր – ենթակամոտենում էր – ստորոգյալ
մի հարյուրակ քառատրոփ – որոշիչ
վարգով – միջոցի խնդիր
ճամբարին – հանգման խնդիր