Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։ Որոշիր երկրորդական նախադասության շարադասությունը։ Որոշիր երկրորդական նախադասության կապակցման միջոցը և շարահյուսական պաշտոնը։
- Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում:
ստորադասական, կապակցման միջոց որ, ուղիղ խնդիր
- Ամեն ինչ աղոթքով չես կարող անել,չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը:
ստորադասական, կապակցման միջոց չնայած, զիջման պարագա
- Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել:
ստորադասական, կապակցման միջոց թեև, զիջման պարագա
- Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում:
ստորադասական, կապակցմա միջոց որ, պատճառի պարագա
- Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ:
ստորադասական, կապակցման միջոց որ, ուղիղ խնդիր
- Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում:
ստորադասական, կապակցման միջոց որ, որոշիչ
- Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը:
ստորադասական, կապակցման միջոց որ, նպատակի պարագա
- Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:
(ստորադասական, կապակցման միջոց որ, բացահայտիչ
- Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է:
ստորադասական, կապակցման միջոց որ, ուղիղ խնդիր
- Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը:
համադասական, կապակցման միջոց որ, որոշիչ
- Այս լուռ հայացքը մեկն է այն բանալիներից, որոնք բացում են Համլետի խորախորհուրդ հոգին:
ստորադասական, կապակցման միջոց որոնք, որոշիչ
- Մեր պատմության մեջ հիշատակվում է, որ Նաիրիի հայերը եղել են կապուտաչյա ու խարտյաշ:
ստորադասական, կապակցման միջոց որ, ուղիղ խնդիր
- Համլետի պատասխանը պետք է արտասանվի այնքան բնական ու հանդարտ, որ կասկած չհարուցի նրան շրջապատող լրտեսական ականջներին:
ստորադասական, կապակցման միջոց որ, նպատակի պարագա
- Քո ասածով որ շարժվեի, տարեգիրքը հեղափոխության տարեդարձին լույս չէր տեսնի։
պատճառի պարագա
- Ես ջանում էի, որ անբասիր պահեմ ուսուցչի անունը:
ստորադասական, կապակցման միջոց որ, նպատակի պարագա
- Ես այն ոգին եմ, որ դրախտի բուրմունքներն է տարածում աշխարհեաշխարհ:
ստորադասական, կապակցման միջոց որ, որոշիչ










