Posted in Uncategorized

Գործնական աշխատանք 4

Գործնական  աշխատանք 4.Օքսիդների  ստացումը  և հատկությունները.

Հիմնային օքսիդի ստացումը  և  հատկությունները`

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—›  Մետաղ—›հիմնային օքսիդ—›հիմք—›աղ

Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu գրեք  բոլոր ռեակցիաների հավասարումները, նշելով  ռեակցիաների տեսակները, դասակարգեք բոլոր  նյութերը և անվանեք

Առանձնացրեք   վերօքս   ռեակցիաները և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Գրեք իոնափոխանակման ռեակցիաների հավասարումների լրիվ և կրճատ ձևերը

Փորձ1. Հիմնային օքսիդի` մագնեզիո ւմի օքսիդի ստացումը մագնեզիումը օդում վառելով։
2Mg+O2-Mg2O2+Q

Փորձ2Հիմքի`Մագնեզիումի հիդրոքսիդի ստացումը Մագնեզիումի օքսիդը ջրում կուծելով
MgO+H2O-Mg(OH)2

Համոզվելու համար հիմք է ստացել թե ոչ օգտագործում ենք ֆենոֆտալին։

Posted in Uncategorized

Հայ-Հռոմեական Պատերազմ

Հայ-հռոմեական պատերազմը (Ք.Ա. 69-66թթ.)

Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ:

Պատերազմի սկիզբը, Տիգրանակերտի ճակատամարտը

Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը:

Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը

Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց:

Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո

Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը: Ք.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին:

Տիգրան Կրտսերի խռովությունը

Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան:

Արտաշատի պայմանագիրը

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:

Posted in Uncategorized

Կրասոսի արշավանքները

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»:

Posted in Uncategorized

Արածնիի և Տիգրանակերտի ճակատամարտը

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսումհռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69-67 թվականներ և 66 թվական։ Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։

 

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծիդեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Posted in Uncategorized

Էլեկտրական հոսանքի ազդեցությունը

Այն մարմինները  Որոնք ընդունակ են իրենց միջոցով  էլելկրական լիցք հաղորդել  կոչվում են  էլեկտրականության հաղորդիչներ։

Մենք չենք կարող տեսնել էլեկտրական լիցքերը և նրանց շարժումը հաղորդիչով։ Սակայն էլեկտրական հոսանքի առկայության, նրա ինտենսիվության մասին կարող ենք դատել ըստ նրա ազդեցությունների, որոնք չորսն են՝  ջերմայինմագնիսական, քիմիական և կենսաբանական։

Հոսանքի ջերմային ազդեցությունը.
Երբ հաղորդիչով հոսանք է անցնում այն տաքանում է, երբ անջատում են՝ սառչում է:
Հոսանքի ջերմային ազդեցության վրա է հիմնված բոլոր ջեռուցիչ սարքերի աշխատանքը, որոնցում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի։ Շարժանկարի փորձում երևում է, որ մետաղյա լարը, որով էլեկտրական հոսանք է անցնում, տաքանում և երկարում է:
Հոսանքի ջերմային ազդեցության վրա է հիմնված նաև շիկացման լամպերի աշխատանքը, որոնցում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային և լուսային էներգիայի։
Հոսանքի մագնիսական ազդեցությունը.
Հաղորդիչի միջով հոսանք անցնելիս նրա մոտ տեղադրված մագնիսական սլաքը շրջվում է։ Երբ մեխի վրա փաթաթված լարով հոսանք է անցնում, մեխը մագնիսանում և ձգում է երկաթյա փոքրիկ մարմինները։
Հոսանքի քիմիական ազդեցությունը.
Եթե լուծույթի միջով հոսանք է անցնում, ապա փոխվում է նրա քիմիական բաղադրությունը՝ առաջանում է նստվածք: Օրինակ պղնձարջասպի լուծույթով հոսանք անցնելիս անջատվում է պղնձի գորշ կարմրավուն նստվածք։ Դա հոսանքի քիմիական ազդեցության արդյունքն է:
Հոսանքի կենսաբանական ազդեցությունը.
Էլեկտրական հոսանքը որոշակի ազդեցություն կարող է ունենալ մարդկանց և կենդանիների վրա:Այն կարող է ազդել արյան շրջանառության,սրտի աշխատանքի, ինչպես նաև բույսերի աճի վրա։ Հոսանքի ազդեցությունը կիրառվում է բուժական նպատակներով։
Posted in Uncategorized

Էլեկտրևական հոսանքի ազդեցությունը

Էլեկտրական հոսանքն ուղեկցող երևույթները կամ հոսանքի ազդեցությունները հոսանքի առկայությունը որևէ միջավայրում :

Մենք չենք կարող տեսնել էլեկտրական լիցքերը և շարժումը հաղորդիչով : Բայց էլեկտրական հոսանքի առկայության մասին կարող ենք դատել ըստ նրա ազդեցությունների , ոչոնք չորսն են `  ջերմային , մագնիսական , քիմիական և կենսաբանական :

Եթե լուծույթի միջով հոսանք  է անցնոևմ , ապա փոխվում է նրա քիմիական բաղադրությունը `   առաջանում է նստվածք : Դա հոսանքի քիմիական ազդեցության պատճառն է :

Էլեկտրական հոսանքը կարող է որևէ ազդեցություն ունենալ նքև կենդանիների և մարդկանց վրա : այն կարող է ազդել արյան շրջանառության վրա, սրտի աշխատանքի վրա , իմչպես նաև բույսերի աճի վրա : Հոսանքի ազդեցությունը կիրառվում է բուժական նպատակներով :

Posted in Uncategorized

Գրավոր Աշխատանք

Յուրաքանչյուր  առաջադրանքը  0,333  միավոր  է

1.Ո՞ր  շարքում   են    նշված   միայն  ֆիզիկական  մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլպղնձե   թաս,  ալյումինե  կաթսա,   ռետինե  գնդակ,  պղնձե  կուժսառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)  3                                         2)  6                                           3)  4                                        4) 5

3. Նշվածներիցո՞ր շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել  սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը  2 սմ էիսկ  ոսկու              խտությունը  19,3 գ/սմ3 է.

     1) 38,6գ                                 2) 9,65գ                                3) 3,86գ                                4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                                 3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                                 4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.                                             HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

 

      Օքսիդ        ԹԹու        Հիմք              Աղ
Na2O-նատրիումի օքսիդ

BaO-Բարիումի օքսիդ

CO2-ածխաթթու գազ

Al2O3-ալյումինի  օքսիդ

 

HNO3-Ազոտական թթու

HCl-Աղաթթու

H2SO4-ծծմբական թթու

H3PO-օրթոֆոսֆորական թթու

 

Ca(OH)2-Կալիումի հիդրօքսիդ

Fe(OH)2-երկաթի  հիդրօքսիդ

NaOH-Նատրիումի հիդրօքսիդ

 

AgNo3-արծաթի նիտրազ

NaHCO3-Խմելու սոդա

K2SiO3

NaCl-նատրիումի քլոր

9.Ո՞ր  շարքում  է գրված  ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ  և  ազոտ   քիմիական    տարրերի  նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C                                                                                                                            10. Ո՞ր տարրական  մասնիկներից   է  կազմված  ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք հետևյալ ….  տարրի ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը Al
բ կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z +13
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների-13, նեյտրոնների-27, էլեկտրոնների  թիվը-27)1
դ)  պարբերության  համարը,-13 լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը….

ե)  խմբի  համարը-3, ենթախումբը-2 (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների-2,8,3

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

ը ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…                                                                            

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

ժ Կատարեք  հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները

օքսիդում:

 

  1. Համապատասխանեցրեք նյութի  հատկությունները  և  անվանումը.   
                                             Հատկությունները             Անվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ

    բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ

     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ

     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ

    1) կավիճ       2) սախարոզ

   3) քացախաթթու

   4) թթվածին

   5)  քլոր

   6)  յոդ

Posted in Uncategorized

Հայաստանի գետերը

Հայստանը հարուստ է ջրային պաշարերով։Հայաստանում կա մոտ 9480 գետեր,որոնցից 379-ը ունեն 10-կմ ավելի երկարություն։Երկրի տարացքի մոտ 4․7%-ը կազմում է ջուրը։Հայաստանի գետերի մեծ մասը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին։ՀՀ-ի ամենախոշոր գետը Արաքսն է որը հոսում է Թուրքիայի և Իրանի։

Հայստանի գետերից են  Ախուրյան,Մեծամոր,Քասախ,Հրազդան,Արփա,Որոտան,Դեբետ,Հրազդան,Աղստև,Ողջի Փամբակ,Ձորագետ,Գետիկ գետերը։

Ախուրյան  գետի տարացքը կազմում է 184 կմ  և այն սկիզբ է առնում  Արփի լճից։

Մեծամոր գետի տարացքը փոքր է 40 կմ սակայն այս գետը Հայաստանի Հանրապետության ամենաջրառատ գետն է։

Քասախ գետը սկիբ է առնում  Արագած և Փամբակ  լեռների լանջերից։

Արաքս գետը հոսում է նեղ կիրճով  հատում է ՀՀ պետաան սահմանը և թափվում  է Արաքս գետը։

Որոտան գետը  Զանգեզուրի ամենամեծ գետն է նրա տարացքը  կազմում է  178 կմ ։

Posted in Uncategorized

Մարմինների էլեկտրականացման բացատրություն

Յուրաքանչյուր ատոմում պրոտոնների թիվը հավասար է էլեկտրոնների թվին: Էլեկտրոնները ունեն բացասական լիցք, իսկ պրոտոնները դրական: Մարմնի ամբողջ բացասական լիցքը հավասար է դրական լիցքին, այսինքն մարմինը լիցք չունի: Երկու տարբեր մարմիններ հպելիս որոշակի ցվով էլեկտրոններ անցնում են մի մարմնից մյուսին, որի դեպքում հպվող մարմինները էլեկտրականանում են: Մարմինն էլեկտրականանում է, երբ այն ձեռք է բերում կամ կորցնում էլեկտրոններ:

Էլէկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլէկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում. էլէկտրական լիցքը վերաբաշխվում է մարմինների միջև: Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն: Այս փաստը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք: