Posted in Uncategorized

Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ

1․Ինչու են վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր  համարվում․

Վիրուսերը  չունեն  բջջային կառուցվածք։Վիրուսները վարակում են կյանքի բոլոր ձևերը ՝ կենդանիներին,բույսերին  նույնիսկ բակտերիաներին։

2․Ինչ վիրուսներ գիտեք

Բույսերի վիրուսային հիվանդություներից հայտնի է ծխախոտի,ոլոռի և այլ մաշակովի  խճանկարային հիվանդությունը։Մարդու վիրուսայի  հիվանդություններից են օրինակ՝ գրիպը,կարմրուկը,ծաղիկը,պոլիոմիելիտը։

3․Ինչից են կազմված վիրուսները և ինչպիսի կառուծվածք ուննեն։

Վիրուսի մասնիկը կամ վիրիոնը կազմված  է ԴՆԹ-ից կամ ՌՆԹ-ից որը պատված  է սպիտակուցով։Կան նաև  բարդ վիրիոններ որոնք  պարունակում են  ֆերմենտներ և շշրջապատված են  լիպիդային թաղանթով։Դրանցից են օրինակ՝ բշտիկավոր ստոմատիտի կամ մարդու իմունային անբավարարության(ՁԻԱՀ) վիրուսները։

4․ԻՆչ են բակտերիաֆագերը։

Կան վիրուսներ որոնք բնակվում և բազմանոււմ են բակտերիաներում։Դրանք բակտերիաֆագերն են կամ ուղղակի ֆագեր։Դրանց մի մասը քայքայյում են բակտերիաներին և այդ  մատճառով  կարող է օգտագործվել  տարբեր բակտերիայի հիվանդությունների ,օրինակ՝ դիֆթերիայի կամ խոլերայի բուժման նպատակով։

 

Posted in Uncategorized

Հոսանքի ուժ․ Ամպերաչափ

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, և կարող են ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:

I=q։t

Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

Ամպերի սահմանման հիմքում ընկած է հոսանքի մագնիսական ազդեցությունը: 1Ա-ին զուգահեռ հաճախ գործածվում են 1մԱ =103Ա և 1մկԱ =106Ա  միավորները:
Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը.
q=It (2)
(2) բանաձևը թույլ է տալիս սահմանել էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը (Կլ).  1Կլ=1Ա1վ=1Ավ
Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է:
Posted in Uncategorized

Էլեկտրական լարում։Վոլտաչափ

Էլեկտրական   հոսանքը  լիցքավորված   մասնիկների   ուղորդված շարժումն  է որն  առաջանում  է երբ  էլէկտրական  դաշտի  կողմից  նրանց  վրա ուժ  է  ազդում։հոսանքի  աշխատանքը համեմատական  է  տեղափոխված  լիցքի  քանակին `q-ին հետևաբար   նրա  հարաբերությոնը այդ  լիցք քանակին  հաստատուն  մեծություն է և կարող  է բնութագրել էլեկտրական  դաշտը  հաղորդիչի  ներսում ։ Այդ  ֆիզիկական  մեծությունը կոչվում է լարում և   նշանակվում է U տառով։

 

Լարումը  ցույց  է  տալիս  տվյալ  տեղամասով 1Կլ լիցք անցնելիս  էլեկտրական դաշտի կատարած  աշխատանքը։

Լարումը սկալյար ֆիզիկական  մեծություն է  որը  հավասար  է դաշտի  կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով  տեղափոխած  լիցքի  քանակին։

U=A։q

Էլեկտրական լարման  միավորը կոչվում է վոլտ հոսանքի  առաջին աղբյուր ստեղծող Ա.Վոլտայի  պատվին։

1Վ այն  լարումն  է որի  դեպքում  շղթայի  տեղամասող 1Կլ լիցք  տեղափոխելիս էլեկտրական  դաշտը կատարում  է 1Ջ աշխատանք։

1Վ= 1Ջ։1կլ=1Ջ/Կլ

Լարում  չափող  սարքը անվանում  են  վոլտարափ։

 

Posted in Uncategorized

Հիմնային օքսիդի ստացումը և հատկությունները

Հիմնային օքսիդի ստացումը  և  հատկությունները `

Mg—>MgO—>Mg(OH)2—> MgCl2—›  Մետաղ—›հիմնային օքսիդ—›հիմք—›աղ

Cu —›CuO —›CuCI2—›CuSO4—›Cu(OH)2—›CuO—›Cu գրեք բոլոր ռեակցիաների հավասարումները, նշելով  ռեակցիաների տեսակները, դասակարգեք բոլոր  նյութերը և անվանեք

Առանձնացրեք   վերօքս   ռեակցիաները և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով

Գրեք իոնափոխանակման ռեակցիաների հավասարումների լրիվ և կրճատ ձևերը:

Posted in Uncategorized

Вера в мечту

Я думаю, что мечты сбываются, и каждый должен верить в них.У каждого в этой жизни есть мечты и мечты только о хороших вещах․Но не все считают, что они будут работать․У меня тоже много мечты.Есть мечты, которые даже мы можем осуществить, сделав это целью.Есть мечты, которые даже мы можем осуществить, сделав это целью.Но есть мечты, которые невозможно воплотить в реальность.Я хочу, чтобы все верили в мечты, потому что жизнь такая красочная.

Posted in Uncategorized

ՀՀ․ կենդանական աշխարհը

Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ:

Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:

Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:

Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:

Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի:

Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:

Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և  այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այդ երեք տեսակներն էլ անհետացման վտանգի տակ են, որի պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Լեռնային տափաստաններում լայն տարածված են ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը և խլուրդը: Թռչունների շատ տեսակներ, ոչնչացնելով մշակաբույսերին վնասող միջատներին, մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը: Այդ տեսակետից շատ հետաքրքրական է սևճակատ շամփրուկը, որը նստում է էլեկտրական լարերին և հսկում շրջապատը: Երբ որևէ միջատ է հայտնվում անմիջապես որսում է: Մեծ օգուտ են տալիս նաև սարյակները, որոնց դիմավորելու համար պատրաստում են նույնիսկ բույնատնակներ:

Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ: Խոսրովի անտառում հանդիպում են հսկա անգղներ, որոնց քաշը հասնում է մինչև 12կգ, իսկ թևերի բացվածքը` 3մ:

Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների ու գույնզգույն թիթեռների առատությամբ:

Բազմատեսակ կենդանիներ են տարածված Հայաստանի ջրերում, ճահճուտներում և ճահիճ-եղեգնուտներում: Կաթնասուններից հայտնի են վարազը, եղեգնակատուն, իսկ թռչուններից` բադը, սագը, կարապը, արագիլը:

Արաքս գետում կա ձկան 13 տեսակ (լոքո, սպիտակաձուկ): Սևանա լճում լողում են` իշխանը, կողակը, կլիմայավարժեցված սիգը: Արփի լիճը հայտնի է իր ծածանով: Լեռնային գետերի վերին հոսանքները հարուստ են կարմրախայտով:

Հետաքրքիր են ձմեռելու, բազմանալու և սնվելու նպատակով` կենդանիների պարբերական տեղաշարժերը: Օրինակ, 20-25 տարի առաջ եգիպտական տատրակները Հայաստանում չվող թռչուններ էին, իսկ այժմ նրանք ձմեռում են Երևանում և նրա մերձակայքում:

Հայաստանի կենդանական հարստությունների արդյունագործական նշանակությունը մեծ չէ:

Ընդհանուր առմամբ Հայաստանը ունի բոլորովին վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Կենդանիներն կարծես թե ավելի հետաքրքիր, տաքարյուն և հյուրընկալ են դարձնում այստեղի բնությունը:

Posted in Uncategorized

Հայատսանի Հանրապետուտթյան կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձային

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինըԿլիմայական մարզեր և վերընթաց գոտիներ

 

Սև և Կասպից ծովերի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Իրանական սարահարթի ազդեցությունը

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

ՀՀ ամենատաք վայրերը

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։ Այստեղ նկատվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը (+42 աստիճան)։

ՀՀ ամենացուրտ վայրը

Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։

 

 

 

 

Սև և Կասպից ծովերի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Իրանական սարահարթի ազդեցությունը

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթայի ազդեցությունը

Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

ՀՀ ամենատաք վայրերը

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։ Այստեղ նկատվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը (+42 աստիճան)։

ՀՀ ամենացուրտ վայրը

Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։

 

Մթնոլորտային տեղումներ

Հանրապետությունում օդի խոնավությունը բաշխված է բավականին անհավասար։ Հայաստանի Հանրապետությունում ամենից շատ տեղումները թափվում են Արագածի, Ջավախքի, Գեղամա, Զանգեզուրի և բարձրադիր մյուս լեռների գագաթամերձ գոտիներում (800-900 մմ)։ Ամենից քիչ տեղումները լինում են գոգահովիտներում և ցածրադիր հարթավայրերում, առանձնապես չորային է Արարատյան դաշտը:

Հայաստանի Հանրապետությունում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը։ Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին։ Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը։ Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին։

Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ։

Ձմռանը տեղումները թափվում են հիմնականում ձյան ձևով։ Ցածրադիր շրջաններում, Արարատյան դաշտում, Մեղրիում և Դեբեդի ստորին ավազանում ձյան ծածկույթ կամ համարյա չի առաջանում, կամ շատ կարճ է տևում, սակայն բարձր լեռներում այն պահպանվում է մինչև ամռան երկրորդ կեսը, իսկ Արագածի և մասամբ Կապուտջուղի գագաթներին՝ երբեմն նույնիսկ ամբողջ տարին։ Ձնածածկույթի ամենամեծ հաստությունը լինում է հանրապետության հյուսիսային շրջաններում (երբեմն հասնում է 1-1,5 մետրի)։

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք

)Բովանդակությունը՝ Օքսիդներ դասակարգումը, ստացումը, հատկությունները

Առաջադրանքներ. հետևյալ օքսիդները՝ K2O, SO2, N2O3, CaO, P2O5, Al2O3, SO3, N2O5, ZnO,  CO, N2O, CO2, SiO2, MgO,  Na2O,  Fe2O3

  • դասակարգել` հիմնային, թթվային, երկդիմի, անտարբեր  օքսիդների:
  • որոշել տարրերի օքսիդացման աստիճանները
  • գրել բոլոր օքսիդներին համապատասխանող կամ հիմքերի  կամ  թթուների բանաձևերը
  • գրել  օքսիդների հնարավոր փոխազդեցության ռեակցիաների  հավասարումները ջրի, թթուների, հիմքերի հետ:

Դասագրքից սովորեք ՙՙԱնօրգանական նյութերն  և դրանց  դասակարգումը  և օքսիդները                                               (11-ից 16 էջերը) և  կատարեք 12  և  18  էջերի առաջադրանքները

Հարցեր և վարժություններ

1. Ի՞նչ փորձերի հիման վրա կարելի է եզրակացնել, որ նատրիումի նիտրատի (NaNO3) և կալիումի ֆտորիդի (KF) ջրային լուծույթներն էլեկտրական հոսանք են հաղորդում:

2. Ըստ հաղորդականության` ինչպե՞ս են դասակարգվում ջրում լուծելի նյութերը:

3. Ո՞ր նյութերն են համարվում էլեկտրոլիտներ: Առաջարկե’ք էլեկտրոլիտների նվազագույնը երեք օրինակ:

Էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթները էլեկտրական հոսանք են հաղորդում (II կարգի հաղորդիչներ), օրինակ` թթուները, հիմքերը և աղերը:

4. Ո՞ր նյութերն են համարվում ոչ էլեկտրոլիտներ: Առաջարկե’ք ոչ էլեկտրոլիտների նվազագույնը երեք օրինակ:

Ոչ էլեկտրոլիտներն այն նյութերն են, որոնց ջրային լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում, օրինակ` օրգանական միացությունների մեծ մասը, ինչպես նաև` մի շարք անօրգանական նյութեր՝ թթվածինը (O2), ազոտը (N2), ազոտի (I) օքսիդը (N2O) և այլն:

5. Ջրում լուծել են հետևյալ գազերը` ֆտորաջրածին (HF), թթվածին (O2), ազոտ (N2), ծծմբի (IV) օքսիդ (SO2): Թվարկված գազերից որի՞ լուծույթներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում:

  • (HF)

6. Պինդ վիճակում գտնվող հետևյալ նյութերից երկու սյունակով դո՛ւրս գրեք համապատասխանաբար էլեկտրական հոսանքի հաղորդիչներն ու ոչ հաղորդիչները՝ պղինձ, փայտ, ալյումին, կալցիումի ֆտորիդ, բամբակ, երկաթ, մարմար, արծաթ, կալիումի բրոմիդ, նատրիումի հիդրօքսիդ:

  • կալցիումի ֆտորիդ-ոչ հաղորդիչ
  • կալիումի բրոմիդ-հաղորդիչ
  • նատրիումի հիդրոքսիդ-հաղորդիչ
  • երկաթ-որ հաղորդիչ
Posted in Uncategorized

Հայաստանի օգտակար հանածոները

Հայաստանը աչքի է ընկնում օգտակար հանածոների  բազմազանությամբ։Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքայի օգտակար  հանածոներ։Մինչ դեռ մետաղային և ոչ մետաղայի  օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական  նշանակություն։Դեռ հին ժամանակներից շահագործվել  է պղինձ,կապար,արծաթի և ոսկու մի շարք հանքեր։

  • Մետաղային օգտակար հանածոներ․

Հայաստանում հայտնաբերվել են 30 տարբեր մետաղների ավելի քան 900 հանքավայրեր։

  • Գունավոր մետաղներ․

Գունավոր մետաղներից Հայաստանը հարուստ է հատկապես՝ պղնձի, կապարի,ցինկի և ալյումինի հումքի պաշարներով։Հանրապետության տարածքում պղնձի պաշարների 80-90% կենտրոնացված են Կապանի,Քաջարանի,Ագարակի հանքավայրերում։Հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին՝ Ալավերդու և Շամլուղի հանքավայրերին։Պղինձն օգտագործվում է մեքենաշինության բոլոր բնագավառներում, արտադրվում է մեքենաների դետալներ,մասեր,խողովակներ։Արտադրվում է նաև էլեկտրահաղորդիչ լարեր և այլն։

  • Մոլիբդեն

Մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9%  գտնվում է Սյունիքի մարզում։Հանրապետությունում հատկապես նշանակալի են Քաջարանի և Ագարակի հանքավայրերը։Մոլիբդենը կիրառվում է հատկապես պողպատի արտադրության մեջ, որը բարձրացում է պողպատի որակը։

  • Կապար,Ցինկ

Կապարա-Ցինկային հանքավայրերը գտնվում են  Սյունիքի,Լոռու,Տավուշի Վայոց ձորի մարզերի տարածքներում։Նրանք օգտագործումը մեծ է մեքենաշինության,էլեկտրատեխնիկական  արձյունաբերություններում։

  • Դոլոմիտ(Մագնեզիումի հումք)

Մեծ նշանակություններ ունեն Արզականի և Լուսաձորի  դոլոմիտների հանքավայրերը։Մագնեզիումը լայնորեն կիառում են  ինքնաթիռաշինության ռազմական արձյունաբերության մեջ։

  • Երկաթ

Հանքավայրերից հատկանշական են  Կապուտանի,Սվարանցի,Երկաթի հանքավայրերը։Երկաթի հանքաքարի բազայի վրա հիմնվում է սև մետաղաձուլությունը։

  • Ազնիվ մետաղներ

Ազնիվ մեաղներից Հայստանում  կարևոր նշանակություններ ունեն ոսկու պաշարները։Հանքավայրերի  թիվը այստեց անցնում է 1 տասնյակից որոնք գտնվում են Գեղարքունիքի,Կոտայքի և Լոռու մարզերում։Ոսկու հանքավայրերից  այժմ գործնական մեծ նշանակոււթյուն ունեն Սոտքի և Մեղրաձորի հանքավայրերը։Կառուցման մեջ է գտնվում Ամուլսարի հանքավայրը որը ունի մոտ 74 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։

  • Ոչ  մետաղային օգտակար հանածոներ

Ոչ մետաղական օգտակար հանածոներից  հանրապետության ընդերքը հարուստ է հատկապես քարանյութերով։Դրանք են ՝ տուֆեր,բազալտներ,անդեզիտներ,պեմզան,պեռլիտներ,հրաբխային խարամներ,մարմարներ,գրանիտ,կրաքարեր,բետոնիտներ,հրակայուն կավեր։

  • Տուֆ

Տուֆը ծակոտկեն թեթև  քար է առաջացել է հրաբխայի ժայտքումից։Հայաստանում տուֆերը բաժանվվում են 5 հիմնական տիպերի՝Արթիկի,երևանյան,անիական,Բյուրականի և ֆելզիտային։

  • Բազալտ

ՀՀ-ում շատ խոշոր դեր են խաղում  բազալտները ու դրա խմբին պատկանող մյուս ապարները։Բազալտները առաջացել են  հրաբխային ժայտքումների ժամանակ երկրի մակերևույթ դուրս եկած լավայից։Նրանց պաշարները խոշոր են  Շիրակի,Արագածոտնի,Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։

  • Մարմար

Հանրապետության բնական քարանյութերի շարքում առանձնահատուկ դեր ունի մարմաը։Հայտնի են մարմարի պաշարներով Արարատի,Տավուշի,Գեղարքունիկի,Սյունիքի մարզերը։ Այժմ հանքավայրերից շահագործվում են Արարատի,Իջևանի ու Ենոքավանի հանքավայրերը։

  • Գրանիտ

Հայաստանը հարուստ է նաև գրանիտի պաշարներով։Դրանց  առավել խոշոր պաշարները գտնվում են   Տավուշի,Սյունիքի և Կոտայքի մարզերում։Կիրառվում է հուշարձանների պատրաստման համար,ինչպես նաև շինարարական նպատակներով, արտադրում են երեսպատման սալիկներ։

  • Քարաղ

 

Posted in Uncategorized

Հայաստանի ռելիեֆը

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում  և  զբաղեցնում էԿուրի և Արաքսի միջև ընկած տարացքի մեծ մասը։Այն  զբաղեցնում է 29740 կմ² տարածք։ Ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք  կազմում է 360կմ,իսկ արևմուքից արևելք 200կմ։Հարևան երկրների հետ մեր երկրի սահմանի երկարությունը կազմում է մոտ 1448կմ։Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից,արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Արդրբեջանին,հարավից ՝Իրանին, իսկ արևմուտքից Թուրքիային։Հայաստանի տարածքը ունի բարդ երկրաբանական կառուցվածք և բազմազան ռելիեֆ։Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է․ ամենացածր կետը Դեբեդի կիրճում է (ծովի մկարդակից 375մ),իսկ ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է (4090մ):Հայաստանի  հարթավայրերի տարածքը կազմում է4720կմ²։Հանրապետության տարացքի 39%-ը գտնվում է ծովի մակարդակի 2100մ բարձրության վրա։Հայաստանի տարացքում առկա են ռելեֆի ծագման 4 տարբեր տեսակներ․

  1. Ծալքաբեկորային լեռների տարածք և Փոքր Կովկասի միջլեռնային հովիտ։Զբաղեցնում է  Հայաստանի հյուսիսարևելյան մասը,հիմնականում Կուր գետի ջրավազանը,դրանք են՝ Վիրահայոցի,Բազումի,Փամբակի,Գուգարաց,Սևանի լեռնաշղթաները և դրանց միջև գտնվող հովիտները և հարթավայրերը։Ամեանաբարձր կետը  Թեժլեռն է(3101մ):
  2. Հրաբխային ծածկույթով տարածքներ՝Աշոցքի, Արագածի,Գեղամա,Վարդենիսի,Սյունիքի զանգվածներ։Ռելիեֆի  ձևերը մեղմ են ունեն թույլ էրոզիոն մասնատվածություն։ Ամենաբարձր կետը  Արագածն է։
  3. Ծալքավոր լեռների մերձարաքսյան համակարգ․ Գտնվում է Արաքս գետի ձախ ափին։Դրանք Բարգուշատի,Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներն են։Ամենաբարձր կետը Կապուտջուղ գագաթն է (3904մ)։
  4. Արարատյան դաշտ․ Այն ներառում է Արարատյան հովտի ստորին հողամասը որը տեկտոնային իջվածք է։