Posted in Uncategorized

ՀՀ տնտեսություն

Համաձայն Ֆորբս ամսագրի  2011 թվականի տվյալներով  Հայաստանը  աշխարհում երկրորդն է վատ տնտեսական ցուցանիշներով։Անկախանալուց առաջ Հայաստանի տնտեսությունը հիմնականում արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաուչուկի արտադրությունը, սննդարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում: Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց։Այսպես նախորդ տարիների համեմատ  ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերությունը։Էներգիայի գերակշռող մասը արտադրվում է Ռուսաստանից ներկրվող վառելիքով ներառյալ գազը և միջուկային վառելիքը (միակ ատոմակայանի համար)։

Հատկապես ծանր կրելով 2008 թ. տնտեսական անկման հետևանքները՝ Հայաստանը վերականգնման նշաններ է ցույց տալիս: Տնտեսության վերականգնմանն աջակցելու և երկրի համախառն ներքին արտադրանքը (ՀՆԱ) խթանելու նպատակով՝ կառավարությունն ուշադրությունը կենտրոնացրել է արտահանման ոլորտները զարգացնելու, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) օժանդակելու և հարևան երկրների ու Եվրոպական միության (ԵՄ) հետ իր առևտրային կապերն ընդլայնելու վրա:

2015 թ.-ից ի վեր խորհրդարանական հանրապետություն հանդիսացող Հայաստանը դեպի ծով ելք չունեցող փոքր երկիր է: Երկրի մոտավորապես 3 միլիոն բնակչությունը գլխավորապես պատկանում է ցածր միջին եկամտային խմբին:

Հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով՝ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է թե´ լայն սպառման ապրանքների արտահանումից, և թե´ կապիտալի մեծ ներհոսքից՝ իր բարձր ընթացիկ հաշվի պակասուրդը ֆինանսավորելու համար:

ՀՆԱ և տնտեսության վերականգնում

Հայաստանում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 3 898 ԱՄՆ դոլար (2016 թ.):

Տնտեսական անկումից առաջ Հայաստանն ուներ ՀՆԱ-ի ավելի քան 10 % միջին տարեկան իրական աճ: Այդ աճը հիմնականում պայմանավորված էր մեծաթիվ սփյուռքից Հայաստան ուղղված դրամական փոխանցումներով:

Անմիջապես ֆինանսական ճգնաժամին հաջորդող տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը նվազեց 14,1 %-ով:

Սկսած 2010 թ.-ից՝ երկիրը վերականգնման միտումներ է դրսևորում: 2013-2015 թթ. ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը շարունակեց մնալ կայուն՝ 3-4%:

Ի աջակցություն երկրի ավանդական արդյունաբերական տնտեսությանը՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տնտեսության արտահանման ոլորտներն ընդլայնելու և աճի նոր ոլորտներ զարգացնելու ուղղությամբ, ներառյալ ՓՄՁ-ները:

Posted in Uncategorized

Задание

1. Из текста выписать страдательные причастия прошедшего времени, выделить суффикс

Мы вошли в лес, который был освещен лучами осеннего солнца. Расчищенная дорожка вела к неугомонному морю. Мы часто останавливались, пораженные яркой красотой необыкновенного леса. На пожелтевшей траве лежали опавшие листья. Березы как будто окутаны золотистой листвой, сверкавшей на солнце. Очень красивы клены, одетые в багряную листву. Часто мы видим позолоченные солнцем и осенью листья, тихо падающие на землю. Дорожки пустынны, но на них листья, печально шуршащие под ногами. Иногда попадется дача, окруженная деревянными выкрашенными масляной краской забором.

 

2. Прочтите текст шуточного письма, которое было написано одним сказочным героем. Выпишите из текста краткие страдательные причастия, выделите суффикс и укажите глагол, от которого образовано данное причастие

Живем очень хорошо. Дом всегда прибран, белье выстирано и выглажено. В комнате очень уютно: пол застелен ковром, шторы накрахмалены и обшиты оборочками, стены украшены картинами. Цветы вовремя политы и подкормлены.

Книги разложены по полочкам. Игрушки бывают разбросаны, но вечером они всегда собраны и спрятаны в специальные ящики.

Наши дети вымыты, обстираны, причесаны. Носики у них всегда вытерты, банты и шнурки завязаны. Девчонки наряжены и накрашены. Мальчишки одеты и обуты.

 

3. Разделите данные словосочетания на 2 группы: отглагольные прилагательные, страдательные причастия. Вставьте н или нн

Жаренный картофель, поджаренная рыба, черченый мной график, квашеная капуста, выточеная игрушка, моченные яблоки, сушенная на чердаке черемуха, решеная задача, вяленная рыба, топленое молоко.

 

4. Спишите, расставляя знаки препинания. Обозначьте причастные обороты, составьте схемы предложений

1) Наступает золотая осень приносящая дожди. 2) Река огибавшая берег уходила в горы. 3) Не закрытая тучей заря освещала окна.4) Мы опускаем руки в воду струящуюся между пальцев. 5) Замёрзшие за ночь цветы оживали.6) Листья кружащиеся в воздухе падают на землю.

 

5. От данных глаголов образуйте и запишите все возможные формы причастий

Накормить, насаждать, раскаяться, обидеть, оберегать, омывать, объявить, отчаяться, зависеть, увлекать.

 

6. Прочитайте текст и выполните задания

Из всех слов могучего и первородного русского языка, полногласного, кроткого и грозного, бросающего3 звуки взрывным водопадом, журчащего неуловимым ручейком, исполненного говоров дремучего леса, шуршащего степными ковылями, поющего ветром, что носится и мечется и уманивает сердце далеко за степь, пресветло сияющего серебряными разливами полноводных рек, втекающих в синее море, — из всех несосчитанных самоцветов этой неисчерпаемой3 сокровищницы языка живого, сотворенного3 и, однако же, без устали творящего3, больше всего я люблю слово — воля. Так было в детстве, так и теперь. Это слово — самое дорогое и всеобъемлющее.

(К. Бальмонт)

 

1. Найдите в тексте причастия.

2. Определите их разряд (действительные и страдательные) и время.

3. Назовите глаголы, от которых они образованы. Установите, с помощью каких суффиксов образованы причастия.

4. Определите синтаксическую функцию причастий в тексте. Придумайте предложения, в которых причастия выступают в роли сказуемых.

5. Сделайте морфологический разбор указанных слов.

 

Тест по теме ,,Причастие,,

1. В каком ряду все слова являются причастиями?

а) перевернув, посидев, невпопад, раскидистый

б) перепрыгнувший, решаемый, вынув, несчастный

в) гонимый, затемнена, нагретая, назначено

г) разделенный, держащий, расставаясь, увлекая

 

2. Сколько причастий в двух приведенных предложениях?

Это были опаленные летним солнцем, утомленные тяжелым трудом люди. Руки их были исцарапаны, ноги испачканы землей.

а) 2

б) 3

в) 4

г) 5

 

3. В каком варианте форма причастия образована от глагола неправильно?

а) закрутить- закрутивший

б) решать- решенный

в) возвращаться- возвращающийся

г) изучать- изучавший

 

4. В каком варианте грамматические признаки причастия определены неправильно?

а) убранный- страдательное причастие совершенного вида, прошедшего времени

б) бегущий– действительное причастие несовершенного вида, настоящего времени

в) принятый- страдательное причастие совершенного вида, настоящего времени

г) слышавший- действительное причастие несовершенного вида, прошедшего времени.

 

5. В каком варианте содержится ошибка в определении грамматических признаков выделенных в предложении слов?

В облике этой улицы угадываются старинные черты: кое-где сохранившиеся двухэтажные и даже одноэтажные дома с мезонинами; пустырь на месте снесенного дома и открытый двор без заборов и ворот, с разросшимися густо тополями и кленами, из-за которых виднеется обшитое желтыми досками двухэтажное здание, служившее в старину подсобным помещением, а впоследствии приспособленное под жилье.

а) сохранившиеся- причастие, действительное, прошедшего времени, совершенного вида, возвратное, полное, в форме именительного падежа, множественного числа, в предложении является определением;

б) снесенного- причастие, страдательное, прошедшего времени, совершенного вида, невозвратное, полное, в форме мужского рода, родительного падежа, единственного числа, в предложении является определением;

в) разросшимися– причастие, действительное, прошедшего времени, совершенного вида, возвратное, полное, в форме творительного падежа, множественного числа, в предложении является определением;

г) обшитое- причастие, страдательное, настоящего времени, совершенного вида, невозвратное, полное, в форме среднего рода, именительного падежа, единственного числа, в предложении является определением.

Posted in Uncategorized

Գրավոր աշխատանք

1. Բնական և արհեստական ընտրություն, միկրո և մակրոէվոլյուցիա նկարագրել

Մակրոէվոլյուցիան դա ցեղերի առաջացումն է, որոնք կարող են ապրել նույն պայմաններում, ունեն գրեթե նույն ֆիզիոլոգիական հատկություններ։

 

Միկրոէվոլյուցիան դա նոր տեսակի առաջացումն է, որը բազմանում է սեռական ճանապարհով։

2.Գոյության կռիվ , թվարկել տեսակներ և նկարագրել։

Գոյության կռիվը դա բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքարն է, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։

Կա գոյության պայքարի 3 ձև
Պայքար բնության ուժերի դեմ, միջտեսակային պայքար, ներտևսակային պայքար։

Առաջինը պայքար է օրգանիզմի և միջավայրի պայմանների միջև, որում հաղթում են ամենալավ հարմարվածները։
Միջտեսակային պայքար կարող է տեղի ունենալ գիշատիչի և զոհի միջև կամ իրարից ծագումով հեռու գտնվողների միջև, օրինակ, խոտակեր կաթնասունների և խոտակեր միջատների միջև։
Ներտեսակային պայքարը դա գոյության պայքարի ամենաուժեղ և որոշիչ ձևն է, և, որպես մրցություն այն տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև՝ սննդի և լույսի համար։ Եվ այս պայքարում կռվի արդյունքը ոչնչացումն է։

3. Արոմորֆոզ, իդիոադապտացիա, դեգեներացիա նկարագրել՝ բերելով օրինակներ

Իդիոադապտացիան դա օրգանիզմի ադապտացիան է տարածքին հարմարվելու համար: Օրինակ՝ դելֆինի պոչի առաջացումը դա իդիոադապտացիա է:

Արոմորֆոզը դա օրգանիզմի բարդացումն է, որի շնորհիվ օրգանիզմը կարողանում է որոշակի տարածքներ գրավել:

Դեգեներացիան դա օրգանիզմի կազմավորվածության պարզեցումն է, որի շնորհիվ առաջանում է նոր տեսակի ծախկմանը:

4. Արտաքին միջավայրին հարմարվելու հարմարաքներ՝ հովանավորող , նախազգուշացնող գունավորում, միմիկրիա, արտաքին միջավայրին հարմարվելու ունակություն ՝ բերել օրինակներ բոլորից։

Միմիկրիան դա կենդանիների պաշտպանական գունավորման տեսակներից մեկն է, որի դեպքում  կենդանին նմանվում է շրջապատող միջավայրի առարկաներին, բույսերին։

Իդիոադապտացիաներն օրգանիզմների այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք նպաստում են բնակչության միջավայրի կոնկրետ պայմաններին հարմարվելուն։

Ինքնակարգավորումը դա օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների հարաբերական կայունությունը ավտոմատորեն պահպանելու ունակությունն է։

Posted in Uncategorized

Տիգրան Մեծ

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ  Μέγας, մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Այրարատ, Արտաշեսյանների թագավորություն — մ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Posted in Uncategorized

Արշակ 2

Արշակ Բ- ն Հայոց Արշակունի թագավոր է 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։

350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ- հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309- 379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին ՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։

Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը ՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին ՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։

Մեկ այլ վարկածի համաձայն ՝ երբ Արշակը գահ է բարձրացել, սկսել է վարել հավասարակշռման քաղաքականություն, ուստի տասը հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք դաշինք են կնքել և Հայաստան բերել Արշակի հարսնացու Օլիմպիային։ Վերջինս Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մահացած եղբոր Կոստասի նշանածն էր, պրետորյաների պրեֆեկտ Աբլաբիոսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ եղել է նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր։ Վերջինս մինչ այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս է ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչ այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկել Հռոմ։

Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի ՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր ՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր ՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը, թե՛ եղբորորդիներին։ Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից ՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ ՝ փորձելով սիրաշահել նրա հորը ՝ Անդովկ իշխանին։ Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը։

Posted in Uncategorized

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմը 450- 451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն է, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև ՝  վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ- ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը:

Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում ՝ Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզնական շրջանում ապստամբությունը ղեկավարվում էր Վասակ Սյունու կողմից։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ ՝ Սյունիք: Այս իմանալով ՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ՝ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66- հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում ՝ Տղմուտ գետի ափին ՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26- ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ:

Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրա, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում ՝ 463- 464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք

Posted in Uncategorized

Բագրատունյաց թագավորության հզորացում

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020):

Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին: Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ: Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ:

Այսպես, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) թագավոր Դավիթ Անհողինը 1001թ. ապստամբեց Գագիկ Ա-ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը, Գագիկը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը: Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ Անհողին մականունը: Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ իր տիրույթների մեծ մասը:

Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:

 

998թ. արաբ ամիրա Մամլանը հարձակվեց Հայաստանի և Վրաստանի վրա: Նրա դեմ դուրս եկավ հայ-վրացական միացյալ բանակը և ճակատամարտում ծանր պարտության մատնեց արաբներին: Դրանով վերջ տրվեց արաբ ամիրայությունների հետագա ոտնձգություններին:

 

Գագիկ Ա-ի թագավորության շրջանում Հայոց տերությունը նշանակալից ուժեղացավ: Այդ տարիներին ավելի մեծ ծավալով շարունակվեցին շինարարական աշխատանքները, երկիրը բռնեց հետագա բարգավաճման ճանապարհը: Ծաղկում էր Անին: Այնտեղ կառուցվում էին նորանոր՝ մեկը մյուսից գեղեցիկ շինություններ: Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով: Զվարթնոցի նշանավոր տաճարը քանդվել, կործանվել էր: Թագավորը դրա նմանությամբ մի տաճար կառուցել տվեց Անիում: Նրա օրոք Անին շարունակեց կառուցապատվել աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ գեղեցիկ շինություններով:

 

Գագիկ Ա-ի ժամանակ հզորացավ Պահլավունիների իշխանական գերդաստանը: Այդ տոհմի ներկայացուցիչները ժառանգաբար վարում էին սպարապետի պաշտոնը: Հատկապես նշանավոր եղավ սպարապետ Վահրամ Պահլավունին: Պահլավունիները ևս շինարարական լայնածավալ աշխատանքներ էին սկսել: Նրանք են կառուցել Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին, Ամբերդը, Մարմաշենը և այլն: Շինարարական աշխատանքներ ծավալվեցին նաև Վասպուրականում, Սյունիքում, Արցախում և Հայաստանի այլ մասերում:

Գագիկ Ա-ի մահից հետո Անիի թագավորությունը քաղաքականապես թուլացավ և տրոհվեց, սակայն երկրի տնտեսության խաղաղ բարգավաճումը շարունակվեց:

Posted in Uncategorized

Ջրածին

Ջրածնի իզոտոպերն են՝

Պրոտիում՛

Դեյտերիում

Տրիտիում

Իզոտոպները միևնույն քիմիական տարի ատոմներն են որոնք միջուկում ունեն միևնույն թվով պրոտոններ սակայն միջուկում ունեն  տարբեր թվով նեյտրոններ հետևաբար տարբեր զանգվածային թվեր։

Ատոմի միջուկում նեյտրոնների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով։

N=A-Z

Առաջադրանք 2

Որոշեք սովորական ջրի,ծանր ջրի,ռադիոակտիվ ջրի հարաբերական մոլոկուլային զանգվածները:

Mr(¹H₂¹⁶O)=2xAr(H+ArO)=2×1+1×16=18
Mr(²D¹⁶)=2xAr(D+ArO)2×2+16×1=20
Mr(³T₂¹⁸)=3×2+18=24

Mr(²D₂¹⁶O)=2xAr(D)+Ar(O)
Mr(³T₂O)=2×3+16=22

Posted in Uncategorized

Կենդանի օրգանիզմի քիմիան

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը

Կենդանի օրգանիզմի վեց ամենատարածված տարրերն են ածխածինը, ջրածինը, թթվածինը, ազոտը, ֆոսֆորը և ծծումբը:

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,նրա  բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի  կառուցվածքային  միավորը բջիջն է: Բջջի մեջ ամենաշատը ջուրն է (70%-80%), սպիտակուցներ (10%-20%), ճարպեր (1%-5%), ածխաջրեր (0,2%-2%), նուկլեինաթթուներ (0,2%-2%):

  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում

Անօրգանական հիմնական միացությունները ջուրն են և որոշ թթուներ, հիմքեր և աղեր: Մարմինը կազմված է 60-75% ջրից:

Անօրգանական – H2O, NaCl, Kl

  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով  կարելի  որոշել  օսլայի առկայությունը սննդանյութերում

Օսլայի քիմիական թեստ է յոդի լուծույթ ավելացնել և որոնել գույնի փոփոխություն: Օսլայի առկայության դեպքում յոդը վերածվում է կապույտ / սև գույնի:

  • Ի՞նչ պայմաններ  են  անհրաժեշտ  բույսի  աճի  համար

Բույսերին աճելու համար հարկավոր է հինգ բան ՝ արևի լույսը, պատշաճ ջերմաստիճանը, խոնավությունը, օդը և սնուցիչները:

  • Ի՞նչ  է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉

Ֆոտոսինթեզն այն գործընթացն է, որով բույսերը կերակուր են ստանում: Այն արևի լույսը `ածխաթթու գազը շաքարավազի է վերածում, որը բջիջը կարող է օգտագործել որպես էներգիա:

  • Ո՞րն է  վիտամինների  դերը  կենդանի  օրգանիզմներում:

Նրանք մարմնում կատարում են հարյուրավոր դերեր: Օգնում են ոսկորները ամրացնել, բուժել վերքերը և ուժեղացնել իմունային համակարգը: Նրանք նաև վերածում են սնունդը էներգիայի և վերականգնում բջջային վնասը:

Posted in Uncategorized

Площадь Республики

Площадь Республики – центральная площадь города, созданная по проекту архитектора А. Таманяна в 1926 г. и до 1991 года носившая имя Ленина. Площадь знаменита своей монументальной архитектурой в глубоко национальном стиле. Форма площади представляет собой сочетание двух геометрических фигур: овала и трапеции. В архитектурный ансамбль площади входят пять зданий. С восточной и западной сторон симметрично расположены Дом правительства Армении и Дом министерств.

На стене Дома Правительства, смотрящей на площадь, находятся городские куранты. Здание имеет национальный колорит. Колонны и арки на фасадах зданий богато украшены тонкой резьбой, в которой использованы мотивы древнеармянского орнамента. Завершают композицию здания гостиницы «Mariott Armenia», Дом связи и здание Музейного комплекса, перед которым находятся фонтаны, озаряемые ночью разноцветными световыми эффектами. Овальная часть площади имеет красивую мозаичную роспись.

К площади примыкает небольшой бульвар, где в 1968 году были установлены 2750 небольших фонтанчиков, символизирующих возраст города Еревана.square1_sm