Posted in Uncategorized

Գոործնական աշխատանք՝ ջրածնի ստացումը լաբարատորիայում ը քիմիական հատկություններ

Փորձ երորրդ․

Փորձի անվանումը 

Ձրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի միջոցով։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝

Տարայով ջուր, Ֆիլտրի թուղթ, Ֆենոֆտալեին, լանցետ և պինցետ։

Փորձի Նկարագրումը՝

Պինցետով վերցնում ենք նավթի մեջից Նատրիումը դրեցինք ֆիլտրի թղթի վրա, չորացրեցինք և նորից պինցետով գցեցինք ջրով տարայի մեջ, որի մեջ ավելացրել էինք մի քանի կաթիլ Ֆենոֆտալեն, ջուրը ստացվեց մորու գույն և դարձավ հիմք, նկատեցինք ջրածնի անջատումը:

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք՝ ջրածնի ստացումը լաբարատորիայում և քիմիական հատկություններ։

Փորձ երկրորդ

Փորձի անվանումը

Ձրածնի այրումը 

Անհրաժեշտ սարքեր և նյութեր

Փորցանոթ, ձագար,ամրակալ,լուցկի

Փորձի Նկարագրումը՝

Լուցկին այրում ենք և մոտեցնում փորձանոթի մեջ անջատվող ջրածնին, լսվում է պայթուն և այդ խարնուրդը կոչվում է շարաչող գազ։

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք՝ ջրածնի ստացումը լաբարատորիայում և քիմիական հատկություններ

 Փորձ առաջին

Փորձի անվանումը՝

Ջրածնի ստացումը մետաղների և թթուների փոխազդեթությունից

Անհրաժեշտ սարքեր և նյութեր

Փորցանոթ, ձագար,ամրակալ,լուցկի։

Փորձի նկարագրումը՝

Մի քանի ցինկի կտորներ լցնում ենք փորձանոթի մեջ և ձագարի միջոցով ացելացնում ենք աղաթթուն. Նկատեցինք ջրածնի անջատումը ։

 

Posted in Uncategorized

Ղազարոս Աղայան “Ոսկի և երկաթ”

«Ոսկի և երկաթ
Ոսկին երկաթին անարգելով ասաց մեկ անգամ.

– Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին, դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ, որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
– Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս. ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը, իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
– Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի լավությունը չես տեսնում:

Այս   պատմվածքում ոսկին իր գեղեցկությունից կուրացած չէր տեսնում իրեն օգնող մարդկանց և չէր գնահատում իրենց կատարած աշխատանքը։Այդպիսի մարդկանց կողքին չի լինում ոչ մի ընկեր և ժամանակի ընթացքում նրանք նկատում են, որ մնացել են մենակ և այդպիսի ընկեր նորից ունենալ շատ դժվար կլինի։

 

Posted in Uncategorized

Նախագծային աշխատան ,,Կարդում ենք Աղայան,,

Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի  լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:

Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ:

Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: 
Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:

Տորք Անգեղի մասին։

Գերեզմանաքարը Խոջիվանքում

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվականը», լույս է տեսել 1882 թվականին, հաջորդը՝ «Բանաստեղծությունները», 1890 թվականին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտը» (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլստոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Օգտագործել է Ա., Ղ. Աղ., Թոմաս, Հաբաշ, Ղ., Ղ. Ա., Վիգեն, Փրեյդում, Փրեյդուն ծածկանունները։

Posted in Uncategorized

Առաջադրանք

Մի իմաստուն ելույթի ժամանակ մարդկանց ծիծաղելի պատմություն է պատմում: Մարդիկ  սկսում է բարձր զվարճանալ։

Մի քանի րոպե անց նա սկզբից է պատմում նույն պատմությունը։ Սակայն այս անգամ  մենակ մի քանիսն են ժպտում։

Իմաստունը երրորդ անգամ է պատմում հումորը, բայց ոչ մեկ չի ծիծաղում։
Նա ծիծաղւմ է ու շարունակում:

Նա  ժպտում  է և  շարունակում կարդալ իր   զվարճալի  պատմությունները  սակայն բոլորին  սկսել  էին  ձանձրեցնել իր պատմությունները: Սակայն  նրանք  չէին  պատկերացնում, որ իր  պատմություններով  ցանկանւմ  էր նրանց  սովորեցնել  լավ  խրատ:

Ծերունու իմաստուն  զվարճալի  պատմությունները:

Այս առակով  իմաստունը  ուզում է  մարդկանց  հասկացնել, որ պետք  չէ  ամեն  պատահած բանից  շարունակ  տանջվել  և  արտասվել;

Posted in Uncategorized

Երկրորդ օրը «Մուտք» ճամբարում

Երեկվանից դրական մտքերով լցված՝ առավոտյան եկա կրթահամալիր: Այնքան հաճելի է շուրջը տեսնել կենսուրախ ու ժպտացող մարդկանց: Նման մարդիկ շատ ն կրթահամալիրում: Այսօր մեծ հաճույքով առավոտյան կրկին պարեցի: Վերջում եղավ հայտարարություն, որ կրթահամալիրի գրադարանին հնդկական գրականություն են նվիրելու Հնդկաստանի դեսպանը և փոխդեսպանը: Ինձ շատ ուրախացրեց այդ նորությունը, քանի որ այդքան մեծ ու բազմազան գրականությամբ լեցուն գրադարանն էլ ավելի կհարստանա: Ամենահետաքրքիրը… Այսօր ես հանդիպեցի «Մուքտք» ճամբարի մասնակից մի տղայի և պրզվեց, որ ինչպես երեկ ընկեր Մարալն է ինձ պատմել դպրոցի մասին, ծանոթացրել դպրոցին, այդպես էլ այսօր ես պետք է պատմեմ նրան, ծանոթացնեմ: Ասեմ, որ շատ հաճելի ընթացավ այդ ամենը: Ես ինձ զգում էի դպրովին հարազատ մարդ և այդպես էլ ներկայացնում էի նրան: Այսօր կրկին ունեցանք մեդիապարապմունք: Ես արդեն ունեմ իմ բլոգը, ահա, պատմում ռմ այստեղ, իհակե, դեռ միայնակ դժվարանում եմ, հաճախ հարցեր եմ տալիս: Ընկեր Նվարդը ամեն ինչ շատ մանրամասն բացատրեց: Պարզվում է, որ բոլոր առաջադրանքները, աշխատանքերը մենք պետք է կատարենք բլոգում: Եղանք նաև հայրենագիտական ակումբում, որտեղ մասնակցեցինք ներկման աշխատանքներին, գեղեցկացնում էինք պատերն ու խողովակները գունավորում:

Ես շատ ուրախ և երջանիկ եմ, որ եկել եմ կրթահամալիր, քանի որ վստահ եմ, որ այստեղ ուսումս հաջողված կլինի: Նաև չմոռանամ խոսել ընկեր Մարալի մասին, ով հրաշալի մարդ և ընկեր է: Ես շատ ուրախ եմ, որ հենց նա է լինելու իմ կազմակերպիչը:

Posted in Uncategorized

ԻՄ ԱՌԱՋԻՆ Օրը ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Ես եկել եմ 131 դպրոցից, դեռ այնտեղ  գրանցված եմ: Սովորում եմ 8-րդ դասարանում: Մինչ այստեղ գալը կրթահամալիրի մասին լսել եմ շատ դրական արձագանքներ: Ասում էին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է մնացած բոլոր դպրոցներից: Գուցե թվա, թե ուռճացնում եմ, բայց ես 5-րդ դասարանից մինչև 8-րդ դասարան տեսել եմ անարդարություն, միմյանց հանդեպ չարություն և նախանձ, կեղծ ընկերություն: Այս ամենից հետո ես մի պահ հիասթափվել էի կյանքից, սակայն բոլորս գիտենք, որ ամեն դժվարություն կարելի է հաղթահարել: Եղբայրս սովորում է «Իրական» դպրոցում, նա տարիքով ավելի մեծ է: Ծնողներս առաջարկեցին, որպեսզի ես էլ փորձեմ ինձ գտնել կրթահամալիրում: Երբ առաջին քայլն արեցինք և եկանք կրթահամալիր, արդեն ամեն ինչ հետաքրքիր էր: Մեզ առաջարկեցին մասնակցել «Մուտք» ճամբարին: Այսօր ճամբարի առաջին օրն էր, և ես վերադառնում եմ տուն մեծ Continue reading “ԻՄ ԱՌԱՋԻՆ Օրը ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ”