Posted in Uncategorized

Классна работа

236. Вставьте вместо точек личные местоимения.
Образец: Когда Антон увидел меня, он подошёл … .
Когда Антон увидел меня, он подошёл ко мне.
1. Если я встречу своего друга, я обязательно подойду к нему и передам ему
вашу просьбу. 2. На вечере в интерклубе Борис увидел своих друзей и подошёл  к ним . 3. Когда Андрей увидел Олега, он подошёл к нему и поздоровался с ним.
4. Мы обрадовались, когда увидели Анну, и сразу подошли к нему. 5. Найдите
меня завтра, подойдите ко мне и я скажу вам о времени вашего отъезда в Ясную
Поляну.

Posted in Uncategorized

Ջրածնի ամսագիրը

Ջրածին

  1. Ջրածնի ընդհանուր բնութագրումը, (1p,0n)1e,
  2. կարգաթիվը -1
  3. դիրքը պարբերական համակարգում, պարբերությունը-1, խումբը—-1խումբ,գլխավոր ենթախումբ

Հարաբերական ատոմային զանգված՝   Ar(H)=1

Պարզ  նյութի  քիմիական բանաձևը`H2

            Հարաբերական մոլեկուլային զանգված Mr(H2)=2

             ԻզոտոպներըՊրոտիում-1H  , դեյտերիում-                      2D,տրիտիում-3T

          Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը—+1)1e

        Վալենտականություն-1, օքսիդացման աստիճանը—-                 +1,-1

       Ջրածնի քիմիական հատկությունները

1.2H2 +O2 =2H2O

2.H2+Cl2=2HCl

 H2+S=H2S

3.2Na0+H20 =2Na+1H-1

Na0 -1e= Na+1

H20+2e= 2H-1

4.CuO +H2 = Cu +H2O

   սև             կարմիր   

Fe(OH)2=FeO +H2O

Fe2O3 +3H2= 3H2O +2Fe            

HgO +H2= H2O+Hg

S+4O-22+ H2O=H2SO3

Ca->CaO->Ca(OH)2->CaCl2

2Ca +O2=2CaO

CaO +H2O= Ca(OH)2

Ca(OH)2+2HCl= CaCl2+2H2O

PbO+H2= H2O+Pb

Փորձ 1. Ջրածնի ստացումը ջրի էլեկտրոլիզի միջոցով

2H2O =2H2 + O2

Սարքի մեջ ջուր լցնենք և հաստատուն էլեկտրական հոսանքանցկացնենք : Քիչ անց` U-ձև խողովակի երկու ճկափողում հավաքվում են գազեր, որոնց ծավալները տարբեր են, Խողովակներից մեկում գազի ծավալը երկու անգամ ավելի է: Ճշտելու նպատակով, թե ի՞նչ գազեր են առաջացել, առկայծող մարխը մոտեցնենք քիչ ծավալով գազին ու փականը բացենք: Մարխը բռնկվում է: Դա վկայում է, որ տվյալ գազը թթվածինն է: Այնուհետև երկրորդ խողովակին, որտեղ գազի ծավալը երկու անգամ ավելի է, այրվող մարխը մոտեցնենք ու փականը բացենք: Այս դեպքում բռնկվում է գազը և յուրահատուկ շառաչյունով այրվում: Նշանակում է երկրորդ գազը ջրածինն է:

Փորձ 2.     Ջրածնի ստացումը ակտիվ մետաղների և թթուների    

                               փոխազդեցությամբ

Փորձանոթի մեջ գցեք  3-4  հատ ցինկի կտորներ, վրան զգուշությամբ ձագարի միջոցով ավելացրեք աղաթթվի լուծույթ փորձանոթի  ¼ մասով: Ի՞նչ նկատեցիք:Անջատվող գազը ստուգեք այրվող լուցկու միջոցով: Գրեք քիմիական ռեակցիաների հավասարումները
                 Zn+2HCl=ZnCl2+H2

    
 Փորձ 3.     Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի

                                               փոխազդեցությունից

                               2Na + 2H2O = 2NaOH + H2

               Ալկալիական մետաղներն են`Li,  Na, K, Rb, Cs, Fr

Թասի մեջ լցրեք ջուր, վրան ավելացրեք մի քանի կաթիլ ֆենոլֆտալեին:Պինցետով նաֆտից հանեք նատրիում, չորացրեք ֆիլտրի թխթի միջոցով և զգուշությամբ գցեք ջրի մեջ:Լուծույթը ներկվեց մորու գույն:

Նույնը փորձը կարելի է կատարել կալցիումի հետ:

Փորձ 4.Ջրածնի փոխազդեցությունը պղնձի(II)օքսիդի հետ (ջրածնի վերականգնող) հատկությունը

Փորձանոթի հատակին գդալիկի օգնությամբ մի քիչ պղնձի(II) օքսիդի  փոշի տեղադրեք և ամրացրեք ամրակալի թաթին թեք վիճակում,որպիսզի առաջացող ջուրը չլցվի  օքսիդի վրա: Նախորդ փորձում նկարագրված ձևով ստացեք ջրածին և.խողովակի միջոցով ջրածինը անցկացրեք պղնձի(II)օքսիդով լցված փորձանոթի մեջ փորձանոթը տաքացնելով սպիրտայրոցի միջոցով:Փորձանոթի պատերին առաջանում է փայլուն կարմրավուն թաղանթ` պղինձը, իսկ փորձանոթի վերին մասում հայտնվում են ջրի կաթիլներ:

Cu+2O -2+H20 =Cu0 +H2+1O-2

Cu+2  +2 e= Cu0օքսիդիչ

H20-2e=2 H+1վերականգնիչ։

 

Posted in Uncategorized

Ջերմահաղորդման տեսակները

1․ Ջերմահաղորդականություն,2․Կոնվեկցիա,Ճառագայթում։

1․Մոլեկուլների  շարժման և  փոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը   մարմնի տաք  մասերից  սառը մասերին անվանում են  ջերմահաղորդականություն։

2․Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի  անհավասարաչափ տաքացմանը։

3․ Ջերմահաղորդումը ջերմայի ճաառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ջառագայթային ջերմափոխանակում։

Մի քանի  փորձեր կոնվեկցիայից․

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․

Ամրակալան թաթիկով, սպիրտայրոց, լուցկի, կալիումի պերմանգանատ, ջուր, հրակայուն անոթներ(սրվակ քառակուսիաձև), փորձանոթ։

Փորձի ընթացքը

Վերցրեցինք հրակայուն պորձանոթը ամրացրեցի ամրակալման թաթիկին նրա մեջ լցրեցինք ջուր որից հետո գցեցի մի քանի կալումի պերմանգանատի բյուրեղ լուցկով այեցի սպիրտայրոցը և դրեցի մի անկյունում որոշ ժամանակ հետո տեսանք այդ սյունով տաքացած շերտը բարձրանում էր վերև իսկ սառը շերտը գունաոր շերտով մյուս ծնկով բարձրանում էր վերև։Սառը շերտերը պերմանգամատի գույնի շերտով մյուս ծնկով իջավ նեքև և գեղեցիկ ստցվում սառը և տաք ջրերի շրջապտույտը։ Կատարվեց կոնվեցիա հեղուկի ջերմահաղորդումը սառը և տաք շերտերի  տեղափոխմամբ։

 

Փորձ երկրորդ ՝

Ամրակալան թաթիկով, սպիրտայրոց, լուցկի, կալիումի պերմանգանատ, ջուր, հրակայուն անոթներ(սրվակ քառակուսիաձև), փորձանոթ։

Փորձի ընթացքը՝

Ամրակալանին ամրացրեցինք օղակ, հետո օղակի վրա դրեցինք փորձանոթ։ Փորձանոթի մեջ լցրեցինք ջուր, որից հետո լցրեցինք կալյումի պերմանգանատ հետո փորձանոթի տակից դրեցինք սպիրտայրոց միքիչ սպասելուց հետո տեսանք, որ ջուրը վերևի մասում եռում է իսկ ներքևում սառն է։

 

 

 

 

Posted in Uncategorized

Եթե ես հարուստ լինեի

Եթե ես հարուստ լինեի  առաջին հերթին այն չէի  ծախսի  իմ հաջույքների համար կօգնեի այն մարդկան  ովքեր իսկապես ունեն դրա կարիքը։Կօգնեի այն երեխներին ինչպես նայև մեծերին ովքեր վատառողջ են և  ցանկանում են  ապրել և ։Հետո կոգնեի այն ընտանիքներին  ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ և  չեն կարողանում ապրել  և վայելել  ինչպես մարդկանց մեծ մասը։Իսկ երբ արդեն կհամոզվեմ, որ  մարդկանց մեծ մասը ապրում է  լավ  ես այդ  մնացած գումարը կներդնեի քաղաքի  զարգացման համար, որ հայերը վերադառնան հայրենիք և երբեք չմտածեն  Հայաստանից գնալու մասին։

Posted in Uncategorized

Շնչառական համակրգի հիվանդությունները

Շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական վիրուսային վարակները։ Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունները ընդհանուր անվանում են սուր շնչառական հիվանդություններ։ Շնչառական հիվանդություններով ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը։ Շնչառական հիվանդություններից են նաև հարգրիպային, ադենովիրուսային, ռինովիրուսային, շնչառասինցիտիալ և այլ վարակներ։շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական վիրուսային վարակները։ Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունները ընդհանուր անվանում են սուր շնչառական հիվանդություններ։ Շնչառական հիվանդություններով ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը։  Շնչառական հիվանդություններից են նաև հարգրիպային, ադենովիրուսային, ռինովիրուսային, շնչառասինցիտիալ և այլ վարակներ։

Պատճառներ․
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազվադեպ՝ վարակակիրը, որի խոսակցության, հազալու, փռշտալու ժամանակ թքի, խորխի, քթի լորձի կաթիլների հետ վիրուսներն ընկնում են օդի մեջ, ապա շնչառվող օդի միջոցով թափանցելով առողջ մարդու վերին շնչուղիների (քիթ, կոկորդ) լորձաթաղանթներ (էպիթելներ)՝ քայքայում են դրանք։ Հարուցիչներն արտադրում են օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն ունեցող նյութեր՝ Էնդոտոքսիններ։ Կարող են վարակվել նաև կենցաղային իրերից (սպասք, սրբիչ, խաղալիք և այլն)։

Հարգրիպների հարուցիչները հարգրիպային վիրուսներն են, որոնք իրենց ակտիվությունը կորցնում են սենյակային ջերմաստիճանում (մի քանի ժամից), սակայն լավ են պահպանվում 4° C ջերմաստիճանում։ Բոլոր եղանակներին հանդիպում են հիվանդության եզակի դեպքեր, իսկ ցուրտ եղանակներին մանկական հիմնարկներում լինում են համաճարակային բռնկումներ։

Ադենովիիուսային վարակ։ Ադենովիրուսները կայուն են հակաբիոտիկների հանդեպ, լավ են պահպանվում ցածր ջեիմաստիճանի պայմաններում։ Ոչնչանում են անդրամանուշակագույն ճառագայթների, ֆորմալինի և ֆենոլի (5 %-անոց լուծույթ) ազդեցությունից։ Սովորաբար մինչև 6 ամսական երեխաներին մորից վարակների հանդեպ իմունիտետ (անընկալություն) է փոխանցվում։ Հիվանդանում են բոլոր եղանակներին։

Հարգրիպների գաղտնի շրջանը 1-7 օր է։ Հիվանդությունն սկսվում է թուլությամբ, թեթև հարբուխով և հազով, ջերմաստիճանը կարող է թեթևակի բարձրանալ։ Այնուհետև ի հայտ են գալիս ձայնի խռպոտում, կոկորդում քերծման զգացում, կոշտ հազ։ 1-3 տարեկան երեխաների կոկորդի լորձաթաղանթի այտուցման հետևանքով այն կարող է սեղմվել։ Բնորոշ են նաև շնչառության հանկարծակի դժվարացումը և ձայնի խռպոտումը։

Ռինովիիուսային վարակի հարուցիչները ռինովիրուսներն են, որոնք 2 ժամ դիմանում են 50° C ջերմաստիճանի պայմաններում, լավ են պահպանվում 4° C-ում և սառեցրած վիճակում։ Հիվանդությունը եզակի դեպքերով հանդիպում է բոլոր եղանակներին, համաճարակ չի լինում։

Ռինովիիուսային վարակի գաղտնի շրջանի միջին տևողությունը 2-3 օր Է։ Նկատվում են թուլություն, գլխացավ, հարբուխ՝ դեղնականաչավուն, լորձաթարախային արտադրությամբ, հազ։ Ջերմաստիճանը կարող է աննշան բարձրանալ։ Նորածինները և կրծքի երեխաները շատ ընկալունակ են հարուցիչների նկատմամբ, հիվանդության ընթացքը ծանր Է, հնարավոր են բարդություններ՝ թոքերի և միջին ականջի բորբոքումներով։

Շնչառասինցիտիալ վարակի հարուցիչը շնչառասինցիտիալ վիրուսն Է, որն արագ ոչնչանում է սենյակային ջերմաստիճանում։
Շնչառասինցիտիալ վարակի գաղտնի շրջանը 3-7 օր է։ Սովորաբար սկսվում է աստիճանաբար՝ թուլությամբ, ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ։ Բրոնխաբորբով բարդանալու դեպքում ջերմաստիճանը բաբձրանում է մինչև 38-39° C, առաջանում են հազ, հարբուխ, երբեմն՝ կրուպ։ Աինչև 1 տարեկան երեխաների մոտ հաճախ լինում է թոքերի ծանր բորբոքում։

Բուժում
Սուր շնչառական հիվանդությունները տնային պայմաններում բուժելիս հիվանդին պետք է մեկուսացնել առանձին սենյակում։ Ընտանիքի անդամները և հիվանդին խնամողները պետք է կրեն (թանզիֆե կամ պատրաստի) պաշտպանական դիմակ, կանոնավոր օդափոխեն սենյակը և փոխեն անկողնու սպիտակեղենը, առանձնացնեն հիվանդի սպասքը։ Հիվանդի սենյակի հատակը և կահույքը պետք է մաքրել խոնավ շորով՝ օրը 2 անգամ։

Հիվանդի ջերմաստիճանը բարձրանալիս նրան լավ ծածկել, կիտրոնով, մորիով տաք թեյ տալ (որքան հնարավոր Է շատ հեղուկներ՝ թեյ, օշարակ, կոմպոտ, հյութ խմեցնել)։ Սնունդը պետք է լինի դյուրամարս և սպիտակուցներով հարուստ (արգանակ, մսի և ձկան կոտլետներ, կաթնաշոռ, բանջարեղեն, միրգ)։ Հատուկ դեղանյութ է լեյկոցիտային ինտերֆերոնը, որը պետք է կաթեցնել 2-3 օր (1-2 ժ մեկ)՝ յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ։
Ընտանիքի անդամներին նույնպես պետք է օրը 2-3 անգամ (6 ժ մեկ) յուրաքանչյուր քթանցքում 5 կաթիլ ինտերֆերոն կաթեցնել։

Ադենովիրուսային թոքաբորբորբի բուժումը հիվանդանոցային է։

Հարգրիպների բուժումը կատարվում է տնային պայմաններում կամ հիվանդանոցում` կախված հիվանդության ծանրությունից:

 

 

Posted in Uncategorized

Ղազարոս Աղայան <>

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

Վերլուծություն։Արդեն հինգ օր է կարդում եմ Աղայանի ստեղծագործությունները և ամեն ստեղծագործությունը թողնում  է շատ մեծ տպավորություններ։Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է տարվա 4 եղանակնեը և այնքան  գեղեցիկ է գրված որ սկսում ես սիրել բոլոր եղանակները։

Posted in Uncategorized

Խնդիրների լուծում

1. 30·40/100=12կգ
30-12=18կգ
Պատ.՝ սպիրտ-12կգ, ջուր-18կգ

2. 25·24/100=6կգ
25-6=19կգ
Պատ.՝աղ-6կգ, ջուր-19կգ

3. 8·100/100+12·0/100=20·x/100
8·100+12·0=20x
20x=
x=800/20
x=40%

4.
40·100/100+120·0/100=160·x/100
40·100+120·0=160x
160x=4000
x=4000:160
x=25%

5. Սպիրտ-30%
ջուր-70%-56գ
լուծույթ-100%-xգ

70·x=56·100
x=56·100/70
x=80կգ
Պատ.՝80կգ:

 

6. Աղ-35%
ջուր-65%-39կգ
լուծույթ-100%-xկգ

x·65/100=39
x=39·100/65
x=60կգ

ջուր-68%
լուծույթ-100%-xգ

32·x=80·100
x=80·100/32
x=250գ
Պատ.՝250գ:

9. Սպիրտ-15%-xգ
ջուր-85%-153գ

85·x=15·153
x=15·153/85
x=27գ
Պատ.՝27գ:

10. Աղ-34%-xգ
ջուր-66%-165գ

66·x=34·165
x=34·165/66
x=85գ
Պատ.`85գ:

 

Posted in Uncategorized

Նախագիծ՝Քիմիական տարերի տարածվածությունը

1․ Քիմիական տարերի  տտարածվածությունը  բնության մեջ։

Քիմիական տարրերի տարածվածությունը  Մթնոլորտում տարրերի պարունակությունն այլ էԵրկրի մակերևույթին

մոտ շերտերում հիմնականում ազատ ազոտ է (78 %) և թթվածին (21 %): Ամենավերևի շերտերում գերակշռում է ջրածինը:

Մարդու օրգանիզմում առավել շատ են թթվածինըածխածինըջրածինը և ազոտը։

Բույսերի և կենդանիների բնականոն կենսագործունեության համար 30-ից ավելի միկրոտարրեր համարվում են անհրաժեշտ։ Դրանց մեծ մասը մետաղներ են (Fe, Cu, Zn, Mn, Mo, Co և այլն), մյուս մասը՝ ոչ մետաղներ (J, Se, Br, F, As)։ Օրգանիզմում միկրոտարրեր մտնում են կենսաբանորեն ակտիվ տարբեր

միացությունների՝ ֆերմենտների, վիտամինների, հորմոնների, շնչառական պիգմենտների բաղադրության մեջ և ներգործում նյութափոխանակության պրոցեսների ակտիվության, իսկ որոշ միկրոտարրեր աճի (Mn, Zn, J), արյունաստեղծման (Fe, Cu, Со), հյուսվածքային շնչառության (Cu, Zn), բազմացման (Mn, Zn՝ կենդանիների, Mn, Cu, Mo՝ բույսերի համար), ներբջջային փոխանակության վրա և այլն։

2․Տիեզերաքիմիան  հայտնաբերեց նյութի՝ Երկրի համար անսովոր վիճակներ՝ պլազմային վիճակը Արևի և աստղերի վրա, կոնդենսված He, H2, CH4, NH3 և այլ գազերի առկայությունը մեծ մոլորակների մթնոլորտում շատ ցածր ջերմաստիճաններում են։ Աստղաֆիզիկայի, մասնավորապես ռադիոաստղագիտության, զարգացման շնորհիվ մեծացան տիեզերաքիմիայի համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման հնարավորությունները։ Բազմաթիվ տարրերի ատոմներ, պարզ և բարդ մոլեկուլներ, անգամ միներալներ, հայտնաբերվեցին միջաստղային տարածություններում։Տիեզերքում տարածված են թեթևագույն տարրերը` ջրածինը և հելիումը։ Օրինակ, Արեգակի զանգվածի 3/4-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։

3․Քիմիական տարերի տարածվածությունը երկրակեղեվում․

Երկրակեղևը մեր մոլորակի զանգվածի 1%-ից քիչ է։ Իսկ երկրակեղեվում ամենատարածված տարրը թթվածինն է,որը  կազմում է  մոլորակի զանգվածի 46․6% -ը։ Սիլիցոիումը երկրորդ ամենատարածվան է 27․7%, իսկ հետո ալյումինը8․1%, երկաթը 5․0%, կալցիումը3․6%,նատրիումը2․8%,կալիումը2․6% ևմագնեզիումը2․1%:

Այս ութ տարերը իրար հետ կազմում են երկրակեղևի 98․5%-ը։

Օվկիանոսային երկրակեղևը հարուստ է մագնեզիումով և երկաթով ու այն խիտ է,  քան ցամաքային երկրակեղևը։

4․Քիմիական տարերի տարածվածությունը մարդու օրգանիզմում։

Մարդու օրգանիզմում ամենաշատը  թթվածին (O)  տարրն է ու այն կազմում է ամեն մարդու  քաշի մոտավորապես 65%-ը։ Ածխածինը կազմում է մարդու  օրգանիզմի մոտավորապես 18%-ը և այն երկրորդ ամենաշատ հանդիպվող նյութն  է։Չնայած օրգանիզմում  ամենատարածվածը ջրածնի (H)  ատոմներն են, դրանց քաշը այնքան փոքր է,որ կազմում է,որ  այն կազմում է զանգվածի միայն 10%-ը։ Մարդու օրգանիզմում կան 60 տարբեր տարեր։

4․ Ամենա տարածված նյութը օդում։

O2
Թթվածինն անգույն, անհամ և անհոտ գազ է: Այդ պատճառով մեր զգայարաններն այն չեն ընկալում: Սակայն թթվածնի բացակայությունը կամ անբավարարությունը կզգանք անմիջապես. պարզապես շնչահեղձ կլինենք:
Երկրի վրա թթվածինն ամենատարածված քիմիական տարրերից է և հանդիպում է ամենուրեք, այն կազմում է օդի, ջրի, երկրակեղևի, կենդանի օրգանիզմների, բույսերի զգալի մասը: Թթվածինը մտնում է մեր սննդամթերքի՝ ածխաջրերի, ճարպերի, սպիտակուցների բաղադրության մեջ:
Թթվածինը կարևոր է հատկապես նրանով, որ մենք շնչում ենք այն: Շնչառությունը Երկրի կենսոլորտի, կյանքի գոյատևման ամենակարևոր նախապայմանն է:
Թթվածինը մթնոլորտում գտնվում է ազատ վիճակում (O2) և կազմում է նրա հինգերորդ մասը: Մթնոլորտի վերին շերտերում թթվածինը գտնվում է օզոնի (O3) ձևով, որը կարևոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի պահպանության խնդրում: Մթնոլորտում թթվածնի կորուստը՝ օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով, բույսերը վերականգնում են լուսասինթեզով: Նրանք նույնպես շնչում են, սակայն դա տեղի է ունենում օրվա միայն մութ ժամերին՝ գիշերը:
Թթվածնի հետ նյութերի փոխազդեցությունը կոչվում է օքսիդացում: Օքսիդացման ռեակցիաներ են այրումը, շնչառությունը, մետաղների ժանգոտումը, բույսերի մնացորդների փտումը և այլն:
Այրումն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատմամբ: Այրվում են փայտը, ածուխը, թուղթը, բնական գազը, նավթը և այլն: 
Կենսաքիմիական շարժընթացներում տեղի է ունենում դանդաղ օքսիդացում, որի ժամանակ թթվածնի հետ նյութի փոխազդեցությունն ընթանում է դանդաղ, ջերմությունն անջատվում է աստիճանաբար՝ առանց լույսի անջատման: Դանդաղ օքսիդացում են, օրինակ, խաղողաշաքարի (գլյուկոզի) օքսիդացումն օրգանիզմում, բույսերի մնացորդների փտումը, շնչառությունը, լուսասինթեզը, երկաթի ժանգոտումը խոնավ օդում:
Տեխնիկայում թթվածինը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորմամբ և ջրի էլեկտրոլիզով:

 

 

 

Posted in Uncategorized

Ղազարոս Աղայան «Վաճառականի Խիղճը»

Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքան էլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում, բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը «մերձիմահ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է, որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել է վաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականը առհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարի պահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդ ժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատեր քահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտ գործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել: Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում: Ասում է, թե իբր անցնում էր տան մոտով, ուզեց այցելել: Քիչ անց իրար հաջորդելով գալիս են տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում: Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից մի քանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա: Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, և նա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորը հարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թե չունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին, երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետ բերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է: Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրա զավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից և հրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետ բերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին: Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին:

Վաճառականը շատ անմարդկային մարդ է քանի որ ընդհարապես հաշվի չեր առնում մարդու կարգավիճակը և  այդքաան գումար ունենալուց հետո նորից ձկտում էր գումարին եթե  ես լինեի վաճառականը տղային կթողնեի, որ առանց գումար վեադառնար իր գյուղ և նրան  գումարով կոգնեի։Սակայն ես մեղավորություն եմ տեսնում տեսնում նաև տղայի ծնողների մեջ քանի, որ նրանք ինչքանել լինեին դժվարության մեջ նրանք պետք է  օգնեին իրենց երեխային ամեն կերպ։

Իսկ քահանայինման մարդիկ ցավոք շատ քիչ են ովքեր ամեն ձև օգնում են մարդկանց դժվարություններից հանում են։