Posted in Uncategorized

Խմելու ջրի հիմնախնդիրները

  1. 1. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ  Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարեւոր ռազմավարական նշանակություն եւ միջազգային հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետեւ գնալով ավելի շատ են աղտոտվում եւ կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրաօգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն մարդու կողմից նրա ինտենսիվ աղտոտումը կենսաբանական, քիմիական եւ ռադիոակտիվ նյութերով կարող է անօգտագործելի դարձնել նաեւ այդ կենսական միջավայրը:    Քաղցրահամ ջուրը սահմանափակ եւ խոցելի ռեսուրս է: Մաքուր ու անվտանգ ջրի նկատմամբ մարդու կենսական պահանջը բացատրվում է ջրի բացարձակ ֆունկցիոնալ անփոխարինելիությամբ: Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Համաձայն որոշ գնահատականների, զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկրներում մեկ լիտր հում նավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք: Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր արեւելքի, Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն է դարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակի ջուր է օգտագործում Եվրոպան:
  2. 2. • Բնության վրա ներգործող անտրոպոգեն մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոն: Միանգամայն ընդունելի է, որ 21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթը կդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելի սուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդ մարդ: Ենթադրվում է, որ արդեն 2005թ. հասարակածային գոտում կբնակվի երկրագնդի բնակչության 1/3-ը, որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիական լարվածությունն աշխարհում: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է եւ պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլեւ քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւ Եթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսի խնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի, Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետի հոսքի համար:
  3. 3. • Ջուրը միակ նյութն է բնության մեջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում /հեղուկ, պինդ և գազային/:• Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է /հյութեր, բենզին և այլն/ ջրի տարբեր կոնցենտրացիայի լուծույթներ են: Ընդհանրապես ջրի մեջ պարունակվում են պարբերական համակարգի գրեթե բոլոր քիմիական տարրերը: Ջուրը ամենահզոր լուծիչն է բնության մեջ:• Ջուրը էլեկտրոլիտ է: Ջրի շնորհիվ մարդու օրգանիզմում էներգիան փոխանցվում է տարբեր օրգաններ:• Դեպրեսիան և հոգնածությունը օրգանիզմում ջրի անբավարար քանակության արդյունք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել կարգավորել իրավիճակը:• Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գոտում և հոսում դեպի բարեխառն կլիմայի գոտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղությամբ:• Ջրի այն քանակությունը, որ գոյություն ուներ մի քանի հազար տարի առաջ, մինչև հիմա է գոյություն ունի Երկագնդի վրա: Ուղղակի ջուրն այն յուրահատուկ նյութն է, որ կարող է ինքնամաքրվել` մի ֆիզիկական վիճակից մյուսին անցնելով /օրինակ` սառույցի հալվելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով/:
  4. 4. • Ջրային ռեսուրսների մաքրության պահպանումը և գետեր, լճեր, ջրամբարներ արտադրական և կենցաղային հոսքաջրերի բացթողման պայմանների որոշումը սերտորեն կապված է բնական ջրային օբյեկտների ինքնամաքրման ընդունակության քանակական գնահատման հետ:     Ջրային օբյեկտները համարվում են աղտոտված, եթե դրանցում ջրի կազմը և հատկությունները փոփոխվում են մարդկանց արտադրական և կենցաղային գործունեության ուղղակի և անուղղակի ազդեցության հետևանքով, և այն մասնակի կամ լրիվ պիտանի չի լինում ջրօգտագործման համար:     Հոսքաջրերի աղտոտումից մակերեսային ջրերի պահպանման կանոնների համաձայն` բնական ջրերի մաքրության և պիտանիության աստիճանը գնահատելու համար, ելնելով մակերեսային ջրերի օգտագործման նպատակից` տնտեսական, խմելու, ռեկրեացիոն, ձկնատնտեսական, մշակվել է ջրում տարբեր նյութերի սահմանային թույլատրելի քանակը (ՍԹՔ): Ջրերի մաքրության մակարդակի գնահատումը կատարվում է դրանց մեջ պարունակվող առանձին նյութերի քանակը հարաբերելով ՍԹՔ-ին:
  5. 5. • Ըստ ջրի մաքրության պահպանության և վերարտադրության ապահովման օրենքների` արգելվում է ամեն մի գործողություն, որը, փոխելով ջրերի ֆիզիկական, քիմիական, կենասաբանական հատկությունները, նվազեցնելով բնական ինքնամաքրման ունակությունը, կարող է վնաս պատճառել մարդկանց առողջությանը, հանգեցնել ձկների պաշարների նվազմանը, ջրամատակարարման պայմանների վատթարացմանը կամ ջրամբարի ինքնամաքրման գործընթացի խախտմանը: Չի թույլատրվում գործարկել նոր ձեռնարկություններ , արտադրամասեր և այլ օբյեկտներ, որոնք չեն ապահովում հոսքաջրերը արդյունավետ ձևով մաքրող միջոցներով, նույնիսկ նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել գետերը, լճերը և մյուս ջրամբարներն ու աղբուրները չմաքրված ու չվնասազերծված արդյունաբերական ու կենցաղային հոսքաջրերով ու թափոններով աղտոտելու, առանց աղտոտումը կանխող կառույցների ու սարքավորումների ձեռնարկություններ, կոմունալ և այլ օբյեկտներ վարձակալության հանձնելու համար։
Posted in Uncategorized

Ջրի անձնագիրը

Ջրի անձնագիրը 

Անձնագիր

Նշվածները նախագծային թեմաներն են
Ջրի անձնագրի կազմումը`

 ջրի ընդհանուր բնութագրումը

 Քիմիական բանաձևը H2O

Հարաբերական մոլեկուլային զանգված Mr 32

Իզոտոպները—16  O,17 O,18 O

Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվըպարբերությունըխումբը 8, 2 6  գլխավոր ենթախումբ 

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը 8p 8n 8e  2/6

Վալենտականությունըօքսիդացման աստիճանը o,-2,-, +1+2  F

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը 16-1.66.10-27kg=2.56*10-26kg 

Թթվածնի ալոտրոպիկ  տարաձեվություններ

O 2 և O3

 

լրացուցիչ ՝ ջուրը որպես լուծույթներ, խմելու ջրի հիմնախնդիրները

 

Posted in Uncategorized

Ջուրը մարդու օրգանիզմում

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել:
Ջրի հետ կապված ուսումնասիրությունները բերեցին նրան, որ ջուրը ունի հիշողություն, որ ջուրը լսում և հիշում է շրջակայքում կատարվածամեն բան: Ջրի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում է մարդը` իր էմոցիոնալ վիճակով ու ամեն մի արտասանած բառով: Սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան` ցածրացնում:
Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Աղոթքներ ընթերցելով մարդը փոխում է ջրի կառուցվածքը: Բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում:
Իր դրական ու բացասական մտքերով մարդն ազդում է բնության վրա, քանի որ բնության մեջ բոլոր օրգանիզմները ջուր են պարունակում:Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
Հետաքրքիր փաստեր ջրի մասին
1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :

3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը , այն դեպքում , երբ ձյունը կազմում է 85% : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:

Posted in Uncategorized

Ջրի քիմիականն և ֆիզիկական հատկությաունները

Ջրի ֆիզիկական հատկությունները
Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ  պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։
download.jpg
      Գ. Գալիլեյ
 (15641642)
Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ հատկություններով՝
 1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:
Iceberg.jpg
        ջրի երեք ագրեգատային վիճակները
2.Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:
Kochendes_wasser02.jpg
                        ջրի եռալը
лед-песочница-озеро-Мичиган-Чикаго-602512.gif
                         ջրի պնդանալը
3. Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։
11.jpg
              ջրի տաքացումը բնության մեջ
4. Ջուրը սառույցի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։
Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։
Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը
ամենամեծ խտությունն ունի +4°C– ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):
5511228-whales-in-northern-ocean.jpg
Ջրի մոլեկուլի կառուցվածքը
Ջրի մոլեկուլը դիպոլ է, որն ունի դրական և բացասական լիցքավորված բևեռներ։
stroenie-molekuly-vody.jpg
           ջրի մոլեկուլի կառուցվածքը
Ջրածնի միջուկների մոտ առկա է էլեկտրոնային խտության պակաս, իսկ մոլեկուլի հակառակ ծայրում՝ թթվածնի միջուկի մոտ, էլեկտրոնային ամպի ավելցուկ է։ Հատկապես էլեկտրոնային ամպի նման բաշխումն էլ պայմանավորում է ջրի մոլեկուլի բևեռայնությունը։
0011-015-Svojstva-vody-Anomalija-svojstv-vody.png
Ջրի մոլեկուլի բևեռայնությունը` չկոմպենսացված էլեկտրական լիցքերի առկայությունը, ծնում է մոլեկուլների խմբավորման՝ խոշոր խմբակցություններ  կամ ասոցիատներ առաջացնելու հակում։
Ջրի առանձին մոլեկուլները, որոնցից յուրաքանչյուրը դիպոլ է, միանում են հետևյալ ձևով. մեկ մոլեկուլի մասնակի դրական լիցք ունեցող ջրածնի ատոմների և մյուս մոլեկուլի մասնակի բացասական լիցքով թթվածնի ատոմների միջև առաջանում են ջրածնային կապեր՝ կառուցվածքին տալով կեղծ պոլիմերային շղթայի տեսք։ Ջրածնային կապերը շատ թույլ են ներմոլեկուլային կովալենտային կապերի համեմատ։ Դրանք առաջանում են ինքնաբերաբար և արագ քանդվում են։ Ջերմային տատանումների ազդեցության տակ կրկին առաջանում են հեշտությամբ՝
                                                              nH2O (H2O)n
download (1).jpg
միջմոլեկուլային ջրածնային կապի առաջացումը
Ջրի անոմալ հատկությունները հիմնականում պայմանավորված են ջրի մոլեկուլների միջև ջրածնային կապերի առաջացումով:
Ջրի քիմիական հատկությունները։

1.Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
H2Օ⇌H++ OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++ OH-
2.Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)՝
2Na+2H2O=2NaOH+H2↑
Ca+2H2O=Ca(OH)2+H2↑
պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)՝
Zn+H2O=ZnO+H2↑
3Fe+4H2O=Fe3O4+4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O=2KOH
BaO+H2O=Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
2 H 2 O → N a O H ∘ 2 H 2 + O 2 ↑ {\displaystyle ~\mathrm {2H_{2}O{\xrightarrow {NaOH^{\circ }}}\ 2H_{2}+O_{2}\uparrow } }

6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
nH2O+H2SO4=H2SO4 • nH2O
CuSO4+5H2O=CuSO4 • 5H2O
Na2CO3+10H2O=Na2CO3 • 10H2O

Na2SO4+10H2O=Na2SO4 • 10H2O

Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3
MgS+2H2O=Mg(OH)2+H2S

Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Posted in Uncategorized

Տրամաբանական մաթեմաթիկա 3

Երկիր մոլորակը արևի շուրջը պտտվում է 365 օրում, այսինքն՝ մեր մեկ տարին 365 օր է:  Մերկուրի մոլորակը, որը ամենամոտիկն է արևին մեր արեգակնային համակարգում, արևի շուրջը պտտվում է 88 օրում, այսիքն՝ մեկ տարին այս մոլորակի վրա 88 օր է:  Իսկ հիմա հաշվիր՝ եթե դու Մերկուրի մոլորակում ապրեիր, ապա քանի՞ տարեկան կլինեիր։

  1. Ես 14 տարեկան եմ հետևաբար եթե ապրեի մերկուրի մոլորակի վրա տարիքիցս մեծ կլինեի 4 անգամ։

Պատ 56 տարեկան։

2. X -ի ո՞ր արժեքի դեպքում է նկարի արտահայտությունը ճշմարիտ:

5124

Պատ՝5։

3. Նշված զանգվածներից ո՞րն է ամենափոքրը – 100 լուսին,  Մարսը և Վեներան միասին, 10 Մարս մոլորակ, Երկիր մոլորակ:

5124

Երկիր մոլորակի զանգվածը՝  5.9742 x 1024 կգ ,           

Վեներա մոլորակի զանգվածը ՝ 4.8685 x 1024 կգ

Մարս մոլորակի զանգվածը՝  6.4185 x  1023 կգ 

Լուսնի զանգվածը՝ 7.3477 x 1022 կգ

Պատ՝ Մարսը և Վենեռան միասին։

4. Մարդը իր սարքավորումներով 180 կգ է կշռում Երկիր մոլորկի վրա, բայց նույն մարդը նույն սարքավորումներով լուսնի վրա կշռում է 30 կգ: Փարիզի Էյֆելյան աշտարակը մոտ  7200 տ է կշռում:  Լուսնի վրա աշտարակը քանի՞ տոննա կլինի:

5124

Լուծում՝

180։30=6

7200:6=1200

Պատ՝1200տ։

 

5. Դատարկ բեռնատար մեքենան 5600 կգ է:  24 նմանատիպ տուֆ քարերով բեռնելուց հետո զանգվածը դառնում է 20000 կգ:  Քանի՞ կիլոգրամ էր ամեն մի քարը:

5124

Լուծում՝20000-5600=14400

14400:24=600

Պատ՝600 կգ;

6. Քանի՞ խնձոր կարող եմ այնպես դասավորել, որ բոլորը իրարից հավասար հեռավորության վրա գտնվեն:

5124

7. Պատկերը ժամսլաքի ուղղությամբ պտտում ենք 315 աստիճանով:  Գտիր A տառի նոր դիրքը:

5124

Պատ՝ H  տառի դիրքը կլինի նոր դիրքը;

8. Մեքենա վաճառողը վաճառում է $50000 արժողությամբ յոթ մեքենա:  Ամեն մեքենայից իրեն մնում է գումարի 2% – ը:  Որքա՞ն գումար աշխատեց վաճառողը:

Black car

50000 x2:100=1000

1000×7=7000:

9. Թիվը կոչվում է կատարյալ, եթե այն հավասար է իր բոլոր բաժանարարների գումարին, օրինակ՝ 1 + 2 + 4 + 7 + 14 = 28: Ո՞րն է 28 -ից փոքր կատարյալ թիվը:

Պատ՝6;

 

10. Հավեք գումարը

1-2+3-4+5-6+7-2016+2017=5

11. English riddles

There is a room that nobody can enter.  What room is that?

Mashroom.

No need to breathe,                                                                                                                       Alive without breath,
As cold as death,
Never thirsty, ever drinking…

 

Posted in Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա 2

  1. Տեղափոխելով մեկ լուցկու հատիկ ստացիր ճիշտ հավասարություն
  2. XI – V = IV   Պատ՝ X-VI=IV:

2. Հաշվիր 1000 – ի  100% – ը։

Պատ՝10։

3. Դահլիճում կա այնքա շարք, որքան աթոռ կա յուրաքնչյուր շարքում։  Քանի՞ շարք կա դահլիճում, եթե աթոռների ընդհանուր թիվը 400 է։

Լուծում՝  x.x=400

  =400

x=20

Պատ՝20 շարք։

Իրար հաջորդդող երկու բնական թվերի քառակուսիների գումարը 92- ով մեծ է փոքր թվի եռապատիկից։  Գտեք այդ թվերը։

Պատ՝7,8։

5. You see a boat filled with people.  It has not sunk, but when you look again you don’t see a single person on the boat.  Why?  How is this possible?

In my opinion, at that time everyone was leaving the boat։

6.  What a word in the English language does the following: the first two letters signify a male, the first three letters signify a female, the first four letters signify a great, while the entire world signifies a great woman.  What word is this?

 

7. Տեղափոխելով մեկ լուցկու հատիկ ստացիր ճիշտ հավասարություն

VII =I

8. Այս պատկերներից որո՞նք կարող են չորս նմանատիպ մասերի բաժանվել

էէէ

Պատ`Ոչ ոք։

9. Պատկերված է հավասարասրուն եռանկյուն։  Հաշվիր առաջացած անկյունները։  Ո՞ր անկյուններն են իրար հավասար։

էէէ

Կա 20 անկյուն, բոլոր հանդիպակած անկյունները իրար հավասար են։

10. Հաշվիր

(0,0002)-4

1:5000-4

5000-4

Պատ՝5000-4։

 

Posted in Uncategorized

Классная робота

Упражнение 1. Раскройте скобки. Используйте необходимые предлоги (в, к и пр.).
1. Летом я поеду на родину к родителям.(родина, родители). 2. Александр ездилк брата на Одессу. (Одесса, брат). 3. Марина идёт на болницу к врачу(больница, врач). 4. Пётру нужно пойти к представителю  (лаборатория, преподаватель). 5. Вечером Али часто ходит на шестое общежитие к шестое общежитиеу (шестое общежитие, друг). 6. Мария часто ездит в Москву к родственникам(Москва, родственники). 7. Мама ходила в школу к учительницу (школа, учительница). 8. Нам надо пойти в школу к екретарьу (школа, секретарь).

Posted in Uncategorized

Домашнная робота

1) Вчера родители были в театре. (Они)иx не было дома три часа.

2) Утром в понедельник я иду в поликлинику. (Я)мне будет на уроке.

3) В субботу Ира идёт в кино. (Она)ее не будет дома.

4) Олег пошёл на стадион. (Он)его не будет весь день.

5) Наша семья едет на дачу. (Мы)нас не будет всё лето.

6) Когда ты приехал? Почему (ты)тебя  не было на лекции?

7) Игорь Николаевич, вы не придёте?  (Вы)и не будет на концерте?

8) У (я)меня. есть собака.

9) У (вы)ниx.есть дети?

10) У (мы)нас нет времени.

11) У (ты)тебя  есть деньги?

12) У (они)ниx дома очень красивые окна

13) У (она)нее .сестры две дочки.

14) У (он) него шефа новая машина.

15) У (ты)него есть карта Москвы?

16) У (вы)вас. есть новый учебник?

17) У (я) меня завтра день рождения!

Posted in Uncategorized

Ջրածնի քիմիական և ֆիզիկական հատկությունները

Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։
Ջրածինը լավ լուծվում է որոշ մետաղներում (Ni, Pd, Pt) 1 ծավալ պալադիումում լուծվում է 850 ծավալ ջրածին՝ տաքացնելիս այն քանակապես անջատվում է։ Ջրածնի դիրքը 1 և 7 րդ խմբում պայմանավորված է նրանով, որ ջրածնի ատոմը կարող է կորցնել էլեկտրոն նմանվելով ալկալիական մետաղներին եվ վերցնել էլեկտրոն նմանվելով հալոգեններին այսպիսով ջրածնի ատոմը օժտված է վերօքս երկակիությամբ կարող է լինել և օքսիդիչ, և վերականգնիչ։
Ջրածնի ատոմը պարզագույնն է՝ բաղկացած է միջուկից և մեկ էլեկտրոնից, իոնացման պոտենցիալը՝ 13,595 Էվ, էլեկտրոնային խնամակցության էներգիան (հիմնական վիճակում գտնվող ատոմի և բացասական իոնի էներգիաների տարբերությունը)՝ 0,754 էվ։ Քվանտային մեխանիկայի օգնությամբ հաշված են ջրածնի ատոմի հնարավոր էներգետիկ վիճակները։
Այլ գազերի հետ համեմատած ջրածինն ունի ամենամեծ տեսակարար ջերմահաղորդականությունը՝ 4,12• 10−4 կալ/սմ վրկ։ Ջրածինը չափազանց դժվար հեղուկացող գազ է (կրիտիկական ջերմաստիճանը՝ -240°С)։
Հեղուկ ջրածինը թեթև (70,8 կգ/մ3, -253°С), անգույն, դյուրաշարժ հեղուկ է։
Պինդ ջրածինը բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ3։ Սովորական պայմաններում ջրածնի մոլեկուլը երկատոմ է՝ Н2 (ատոմների հեռավորությունը՝ 0,7414 А), դիսոցման էներգիան՝ 4,776 էվ (մոլ)։

Քիմիակն հատկությունները

Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիայով H+H→H2 ΔH=-436 կՋ է։ Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։
Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի (օքսիդանում է) և ակտիվ մետաղների (վերականգնվում է) հետ, առաջացնում հիդրիդներ։ Ոչ մետաղների հիդրիդներն անգույն, սովորաբար տհաճ հոտով, թունավոր գազեր են, մետաղներինը՝ սպիտակ, բյուրեղական (իոնական) նյութեր։
Ջրածնի և հալոգենների խառնուրդները պայթուցիկ են․ ֆտորի հետ անմիջապես, քլորի հետ պայթում է լուսավորելիս, անգամ -252 °C-ում բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Առաջանում են հալոգենաջրածիններ՝ ֆտորաջրածին (HF), քլորաջրածին (НСl), բրոմաջրածին (HBr) և յոդաջրածին (HI), որոնց ջրային լուծույթներն ուժեղ թթուներ են։
Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով։ Պայթուցիկ են 4-94 ծավավալ % H2 պարունակող խառնուրդները՝ թթվածնի և 4-74% Н2 պարունակող խառնուրդները օդի հետ։
Ջրածինը թթվածնի հետ առաջացնում է նաև ջրածնի պերօքսիդ՝ H202։ Տաքացնելիս ջրածինը ծծմբի հետ միանում է հեշտությամբ, սելենի և տելուրի հետ՝ դժվարությամբ։ Առաջանում են ծծմբաջրածին՝ H2S, սելենաջրածին՝ H2Se, և տելուրաջրածին՝ H2Te, որոնք տհաճ հոտով ջրում լուծելի գազեր են (լուծույթները թթուներ են)։
Ջրածինը ազոտի հետ միանում է կատալիզատորի առկայությամբ՝ տաքացնելիս։ Ստացվում է ամոնիակ, NH3, որի ելքը մեծանում է ճնշումը բարձրացնելիս։ Ազոտի մյուս միացությունները ջրածնի հետ՝ հիդրազինը (N2H4), և ազոտաջրածնական թթուն (NH3), հեղուկներ են։
Ատոմական ջրածինը միանում է ֆոսֆորի, արսենի և անտիմոնի հետ։ Առաջանում են ֆոսֆին՝ PH3, արսին՝ AsH3, և ստիբին՝ SbH3, որոնք տհաճ հոտով, խիստ թունավոր գազեր են։
Ածխածինը ջրածնի հետ միանում է բարձր ջերմաստիճաններում՝ առաջացնելով (կատալիզատորի բացակայությամբ) մեթան՝ CH4, որը ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչն է։ Սիլիցիումաջրածինները և բորաջրածինները՝ В2Н6, В4Н10, В5Н9, В5Н11 և այլն, ստացվում են մագնեզիումի, սիլիցիդի կամ բորիդի և թթուների փոխազդեցությամբ։ Տաքացնելիս ջրածինն իրենց օքսիդներից վերականգնում է բազմաթիվ մետաղներ (Mo, W, Cr, Fe, Си և այլն) և ոչ մետաղներ (Сl, Տ, N, Si և այլն)։
Ածխածնի (II) օքսիդը (СО) կատալիզատորի առկայությամբ Ջրածնով վերականգնելով ստանում են օրգանական նյութեր (НСНО, СН3ОН և այլն)։
Ջրածինը միանում է չհագեցած ածխաջրածինների հետ, վերականգնում օրգանական միացությունները։ Ալկալիական, հողալկալիական և մի քանի այլ մետաղների հետ ջրածինը միանում է բարձր ջերմաստիճաններում առաջացնելով մետաղների հիդրիդներ՝ LiH, NaH, CaH2, ВеН2 և այլն։ Այդ հիդրիդները կայուն են, հալվում են առանց քայքայվելու, ջրի առկայությամբ հիդրոլիզվում են՝ անջատելով ջրածին, ուժեղ վերականգնիչներ են։ Նրանց հալույթները էլեկտրոլիտներ են, ենթարկվում են էլեկտրոլիզի (անոդի վրա անջատվում է ջրածին)։
Ջրածինը լավ է լուծվում բազմաթիվ մետաղներում (Pd, Pt, Ni և այլն)՝ առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ։ Մետաղներում լուծվելու ունակության շնորհիվ ջրածինը․ թափանցում է մետաղների միջով (դիֆուզիա), կոռոզիայի է ենթարկում պողպատը (դեկարբոնացում)։
Լույսի կամ ջերմության ազդեցությամբ H2 միանում է հալոգենների և այլ ոչ մետաղների հետ։
H 2 + C l 2 → 2 H C l {\displaystyle {\mathsf {H_{2}+Cl_{2}\rightarrow 2HCl}}}

H 2 + S → H 2 S {\displaystyle {\mathsf {H_{2}+S\rightarrow H_{2}S}}}

3 H 2 + N 2 → 2 N H 3 {\displaystyle {\mathsf {3H_{2}+N_{2}\rightarrow 2NH_{3}}}}
(400-500°С,p,Fe)
Ջրածինը միանում է թթվածնի հետ՝ հսկայական քանակի էներգիայի անջատմամբ (ջրածնաթթվածնային բոցի ջերմաստիճանը հասնում է 3000°С։
2 H 2 + O 2 → 2 H 2 O + Q {\displaystyle {\mathsf {2H_{2}+O_{2}\rightarrow 2H_{2}O+Q}}}

այս գազերի 2։1 հարաբերությունը կոչվում է շառաչող գազ, քանի որ ավարտվում է պայթյունով։
Ջրածինը ուժեղ վերականգնիչ է, այն վերականգնում է շատ մետաղներ իրենց օքսիդներից.
P b O + H 2 → P b + H 2 O {\displaystyle {\mathsf {PbO+H_{2}\rightarrow Pb+H_{2}O}}}

C u O + H 2 → C u + H 2 O {\displaystyle {\mathsf {CuO+H_{2}\rightarrow Cu+H_{2}O}}}

փոխազդում է նաև որոշ ոչ մետաղների օքսիդների հետ, ստացվում է ոչ մետաղ.
2 N O 2 + 4 H 2 → N 2 + 4 H 2 O {\displaystyle {\mathsf {2NO_{2}+4H_{2}\rightarrow N_{2}+4H_{2}O}}}

Մետաղների հետ ջրածինը առաջացնում է հիդրիդներ, որոնք պինդ նյութեր են և կարծես ջրածնի շտեմարան լինեն, որովհետև ջրի հետ՝ տալիս են ջրածին, որը հնարավոր է ապագայում օգտագործել որպես վառելիք՝ բենզինի փոխարեն։
H 2 + 2 N a → 2 N a H {\displaystyle {\mathsf {H_{2}+2Na\rightarrow 2NaH}}}

C a + H 2 → C a H 2 {\displaystyle {\mathsf {Ca+H_{2}\rightarrow CaH_{2}}}}

Օրգանական քիմիական ռեակցիաներում ջրածինը օգտագործում են հիդրացնելու համար։
R − C H = C H − R ′ + H 2 → R − C H 2 − C H 2 − R ′ {\displaystyle {\mathsf {R\!\!-\!\!CH\!\!=\!\!CH\!\!-\!\!R’+H_{2}}}\rightarrow {\mathsf {R\!\!-\!\!CH_{2}\!\!-\!\!CH_{2}\!\!-\!\!R’}}}

Posted in Uncategorized

Ինչ է իսկական ընկերությունը

Ամբողջ կյանքի ընթացքում մարդը ձեռք է բերում շատ ընկերներ սակայն կյանքի ընթացքում ամենալավ ընկերներն են մնու կողքիտ։ Ես ինչպես բոլորը ունեմ  ընկերներ սակայն շատ ցակվով կասեմ,որ ընկերներիս մեծ մասը եղել են կեղծավոր, ինձ հետ շփվել են միայն այն ժամանակ երբ մենակ են եղել  են շատ շբվող եմ  բայց այն դպրոցում այդպիսի  ընկերներս շատ են եղել։Լավ ընկերը միշտ լինում է կողքիտ դժվարության  ժամանակ ամեն ձև օգնում է քեզ  դուրս գալ  այդ դժվարությունից։Ես այստեղ ձեռք եմ բերել շատ ընկերներ և այնքան ուրախ եմ, որ հեց այսպիսի ընկերներ ունեմ  որոնց հետ ուրախ է անցնում  և վստահ  եմ,որ այս նոր հրաշալի ընկերների հետ կշբվեմ  շատ երկար։ Ես բոլորին ցանկանում եմ, որ բոլորը գտնեն իրենց  իսկական ընկերներին  որովհետև շատ դժվար է առանց ընկերների։