Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, պորտ.՝ República Federativa do Brasil), պետություն Հարավային Ամերիկայում։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան։ Բրազիլիան իր տարածքով և բնակչության թվով աշխարհում հինգերորդն է։ Բրազիլիական ազգը ձևավորվել է անցյալ դարում, եվրոպացի վերաբնակիչների, աֆրիկյան նեգրերի և տեղաբնիկ հնդկացիների միախառնումից։ Այդ պատճառով էլ մարդաբանական տեսակետից շափազանց խայտաբղետ են։ Բնիկների՝ հնդկացիների պահպանված ցեղախմբերը հիմնականում բնակվում են Ամազոնիայի խորքերում։ Մինչև այժմ կան ցեղեր, որոնք գտնվում են զարգացման նախնադարյան մակարդակի վրա։ Բրազիլիայում մարդկանց զարգացման մակարդակի և կյանքի որակի տարբերությունները հիրավի ապշեցուցիչ են։ Եթե, օրինակ, Սան Պաուլոյում շատերն ապրում են ժամանակակից մինչև 80 հարկանի երկնաքերներում, ապա Ամազոնիայի ջունգլիներում կարելի է հանդիպել ծառերի վրա բնակվողների։ Բնակչության 95 տոկոսը բրազիլացիներ են։ Մնացածը ազգային փոքրամասնունթյուններն են, որոնք ներգաղթել են 19-20-րդ դարերի ընթացքում Եվրոպայից՝ իտալացիներ, իսպանացիներ, գերմանացիներ, և Ասիայից՝ ճապոնացիներ, արաբներ, հայեր։ Բրազիլիայի ազգաբնակչությունը 2015 թվականին կազմում է մոտավորապես 212,346,064 (25 բնակիչ յուրաքանչյուր քառ. կմ վրա), տղամարդկանց և կանանց թվաքանակների հարաբերակցությունը կազմում էր 0.951։ Բնակչությունը շատ խիտ կենտրոնացված է հարավ–արևելյան և հյուսիս–արևելյան շրջաններում, սակայն ամենածավալուն տարածաշրջաններն են համարվում կենտրոնական–արևմտյան և հյուսիսային շրջանները, որոնք միասին կազմում են Բրազիլիայի ընդհանուր տարածքի 64.12%–ը, ունենալով ընդամենը 29.1 միլիոն բնակչություն։ Ներկայումս Բրազիլիայի բնակչության թիվը ավելանում է հիմնականում բնական աճի հաշվին՝ տարեկան 0.77%։ Բնակչության տեղաբաշխումը խիստ անհավասար է։ Բնակչության մոտ կեսն ապրում է մերձատլանտյան առափնյա նեղ գոտում, մինչդեռ Ամազոնի դաշտավայրի հսկայական տարածքներ անմարդաբնակ են։
Բրազիլիայում կրոնը ձևավորվել է ստրկացված աֆրիկյան ցեղերի և բնիկների կրոնական սովորույթների և կաթոլիկության բախմամբ Բրազիլիայի պորտուգալական գաղութացման շրջանում այս տարբեր հավատքների բախումը հանգեցրեց բրազիլական կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո գտնվող բազմատեսակ սինցետիստական պրակտիկայի զարգացմանը, որը բնորոշված ավանդական պորտուգալական տոնակատարություններով և որոշ դեպքերում ոգեհարցությունով (կրոն որը սպիրիտուալիզմի և քրիստոնեության համադրություն է): Կրոնական բազմակարծությունը ընդլայնվեց 20-րդ դարումև բողոքական համայնքը ընդլայնվեց ներառելով բնակչության ավելի քան 22 տոկոսը Ամենահայտնի բողոքական դենոմինացիաները պենեկոստալներն ու ավետարանականներն էին: Այլ նշանավոր բողոքական ճյուղերը ներառում էին բապտիստներին, ադվենթիստներին, լյութերալիստներին և բարեփոխված ավանդութները
Լատինամերիկյան միակ երկիրն է, որի պետական լեզուն պորտուգալերենն է։
Գյուղատնտեսություն
Բնորոշ է խոշոր կապիտալիստական հողատիրությունը։ Ճյուղում զբաղվածների 80%-ից ավելին հողազուրկ վարձու աշխատողներ են, մինչդեռ սեփականատերների 2%-ը իր ձեռքում է կենտրոնացրել հողատարածությունների կեսից ավելին։
Բուսաբուծություն[ Արտահանման գլխավոր կուլտուրաներն են սուրճը, կակաոն, բամբակենին, շաքարեղեգը, սիսալը, բանանը։ Պարենային մշակաբույսերից աճեցնում են եգիպտացորեն, բրինձ, ցորեն, հացարմատ, լոբի։ Աշխարհում առաջին տեղն է գրավում սուրճի բերքով և արտադրությամբ, ինչպես նաև բանանի բերքով (1984), 2-րդ տեղը կակաոյիունդերի բերքով։
Անասնապահություն
Բազմացնում են առավելապես խոշոր եղջերավոր անասուններ և ոչխար։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Անտառներում հավաքում են հևեայի հյութ (կաուչուկ), կատարում բնափայտի (գլխավորապես արաուկարիայի) մթերում:



