Posted in Uncategorized

Ջերմաքանակի հաշվում

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

Եթե ջերմափոխանակության ժամանակ մարմնի ներքին էներգիան աճում է, այսինքն՝ մարմինը տաքանում է, ապա ասում են, որ այն շրջապատից ջերմաքանակ է ստանում: Հակառակ դեպքում, երբ ներքին էներգիան նվազում է, այսինքն՝ մարմինը սառչում է, ապա ասում են, որ այն շրջապատին ջերմաքանակ է տալիս:Ընդունված է մարմնի ստացած ջերմաքանակը համարել դրական, իսկ տվածը՝ բացասական մեծություն:

Քանի որ սահմանման համաձայն, ջերմաքանակը էներգիա է, որը մարմինը տալիս կամ ստանում է ջերմափոխանակության ժամանակ, ապա բնական է այն արտահայտել նույն միավորով, ինչ էներգիան է: Ուրեմն  Միավորների միջազգային համակարգում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է:Գործնականում հաճախ օգտվում են նաև կիլոջոուլ (կՋ) և մեգաջուլ (ՄՋ)

միավորներից:1 կՋ =1000 Ջ =10³Ջ, 1 ՄՋ =1000000 ՋՏեսակարար  ջերմունակությունՋերմաքանակը, որը մարմինը ստանում է տաքանալիս կամ տալիս է սառչելիս, կախված է մի շարք գործոններից: Հասկանալի է, որ ինչքան երկար ժամանակ է տաքանում ջուրը, այնքան ավելի շատ ջերմաքանակ է նա ստանում գազօջախից: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ առաջին գործոնը, որից կախված է մարմինը որոշակի չափով տաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը, նրա զանգվածն է: Ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան շատ ջերմաքանակ է հարկավոր հաղորդել նրան՝ ջերմաստիճանը նույն չափով բարձրացնելու համար:Սառը ջուրը տաքացնելիս սկզբում ստացվում է գոլ, ապա՝ տաք և հետո միայն՝ եռման ջուր:Դրանից կարելի է եզրակացնել, որ

երկրորդ գործոնը, որից կախված է տվյալ զանգվածով մարմինը տաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը՝ նրա ջերմաստիճանի փոփոխությունն է: Ընդ որում

որքան շատ պետք է տաքացնել մարմինը, այնքան շատ ջերմաքանակ պետք է հաղորդել նրան:Միաժամանակ գազօջախին դրված նույն քանակի կաթը շուտ կեռա, թե՞ ջուրը (նկ. 2): Դիտումները ցույց են տալիս, որ կաթն ավելի շուտ է տաքանում: Նշանակում է տարբեր նյութերից կազմված նույն զանգվածով մարմինները նույնքան տաքացնելու համար տարբեր ջերմաքանակներ են պահանջվում:Հետևաբար,

երրորդ գործոնը, որից կախված է մարմինը որոշակի չափով տաքացնելու համար անհրաժեշտ ջերմաքանակը, նրա նյութի տեսակն է:

Untitled00.png

Մարմնի տաքացման համար անհրաժեշտ է ջերմաքանակը կախված է նրա զանգվածից, ջերմաստիճանի փոփոխությունից և նյութի տեսակից:Երբ մարմնի ջերմաստիճանն իջնում է, ինքն է ջերմաքանակ տալիս շրջապատին: Բնականաբար, հովանալիս մարմնի տված ջերմաքանակը կախված է նույն գործոններից, ինչ որ տաքանալիս ստացած ջերմաքանակը: Իսկ թե ինչպե՞ս է ջերմաքանակը կախված նշված գործոններից՝ ցույց է տալիս փորձը:Օրինակ Փորձը ցույց է տալիս, որ 1 կգ զանգվածով ջուրը 1°-ով տաքացնելու համար պահանջվում է 4200 Ջ ջերմաքանակ՝  իսկ նույն՝ 1 կգ զանգվածով պղինձը դարձյալ 1°-ով տաքացնելու համար՝ 400 Ջ:Նշանակում է 1 կգ զանգվածով տարբեր նյութերը 1°-ով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ:Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:ՈւշադրությունՅուրաքանչյուր նյութ իր տեսակարար ջերմունակությունն ունի: Դրանք որոշված են փորձերի միջոցով և կազմված են համապատասխան աղյուսակներ: Անհրաժեշտության դեպքում ձեզ հետաքրքրող նյութի տեսակարար ջերմունակությունը կարող եք վերցնել այդ  աղյուսակներից, որոնք կարող եք գտնել դասագրքում, խնդրագրքերում, համացանցում և այլն:Նյութի տեսակարար ջերմունակությունը սովորաբար նշանակում են լատինական c տառով:Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):  Օրինակ՝ կապարի տեսակարար ջերմունակությունը հավասար է 140Ջ/(կգ·°C): Այս թիվը ցույց է տալիս, որ 1 կգ կապարը 1°C-ով տաքանալիս կլանում, իսկ սառչելիս անջատում է 140 Ջ ջերմաքանակ:Աղյուսակներից երևում է, որ ագրեգատային տարբեր վիճակներում (պինդ, հեղուկ, գազային) միևնույն նյութի տեսակարար ջերմունակությունը տարբեր է: Օրինակ՝ ջրի տեսակարար ջերմունակությունը 4200 Ջ/(կգ·C) է, իսկ սառույցինը՝ 2100Ջ/(կգ·°C):  Մարմնի տաքացման համար անհրաժեշտ և դրա հովացման դեպքում անջատվող ջերմաքանակի հաշվում։

Ջերմաքանակը հաշվելու համար պետք է իմանալ այն նյութի տեսակարար ջերմունակությունը, որից պատրաստված է մարմինը, այդ մարմնի զանգվածը և սկզբնական (t1 ) ու վերջնական ( t2) ջերմաստիճանների տարբերությունը:Մարմինը տաքացնելու համար անհրաժեշտ կամ հովանալիս դրանից անջատվող Q ջերմաքանակը հաշվելու համար պետք է նյութի c տեսակարար ջերմունակությունը բազմապատկել մարմնի m զանգվածով և դրա t2  ու

t1 վերջնական ու  սկզբնական ջերմաստիճանների տարբերությամբ:

Q=cm(t2C0−t1C0)ՈւշադրությունԲազմաթիվ փորձերի արդյունքում ստացված այս բանաձևը վկայում է, որ մարմինը տաքանալիս մարմնի ստացած կամ հովանալիս նրա տված ջերմաքանակը ուղիղ համեմատական է մարմնի զանգվածի և վերջնական ու սկզբնական ջերմաստիճանների տարբերությանը: Համեմատականության c գործակիցը մարմնի ջերմային հատկությունները բնութագրող տեսակարար ջերմունակությունն է: Եթե     t2>t1, ապա Q>0, այսինքն՝ տաքանալիս մարմինը ստանում է ջերմաքանակ: Հակառակ դեպքում, t2 <t1, ապա Q<0, այսինքն՝ սառչելիս մարմինը շրջապատին ջերմաքանակ է տալիս:Ներքին էներգիայի պահպանման օրենքըՄի անգամ ևս անդրադառնանք ներքին էներգիայի փոփոխման եղանակներին: Ինչպես առանձին վերցրած մարմնի, այնպես էլ մարմինների համակարգի ներքին էներգիան կարող է փոփոխվել երկու պատճառով՝ աշխատանք կատարելու և ջերմափոխանակության:Պատկերացնենք մի համակարգ, որի վրա արտաքին ազդեցություններ չկան (կամ դրանք համակշռված են), և որը ջերմամեկուսացված է շրջապատից: Վերջինս նշանակում է, որ համակարգի մարմինների և դրա կազմի մեջ չմտնող այլ մարմինների միջև ջերմափոխանակություն տեղի չի ունենում: Այդպիսի համակարգերը կոչվում են

փակ կամ մեկուսացված:ՈւշադրությունՄեկուսացված համակարգի սահմանումից բխում է, որ բացակայում են նրա ներքին էներգիայի փոփոխման բոլոր պատճառները: Ուրեմն, ինչ կարելի է ասել այդ համակարգի ներքին էներգիայի մասին: Միակ եզրակացությունն այն է, որ այդ համակարգի ներքին էներգիան երբեք չի փոխվում, այսինքն՝ պահպանվում է:Մեկուսացած համակարգում ընթացող կամայական պրոցեսների դեպքում նրա ներքին էներգիան պահպանվում է:

Սա ներքին էներգիայի պահպանման օրենքն է: Մեկուսացած համակարգի ներքին էներգիայի պահպանումը նշանակում է այդ համակարգը կազմող մասնիկների հավերժական ջերմային շարժում:Ջերմային հաշվեկշռի հավասարումըՆերքին էներգիայի պահպանման օրենքը կիրառենք տարբեր ջերմաստիճաններ ունեցող երկու մարմնից բաղկացած փակ համակարգի համար: Այս մարմինների հպման դեպքում նրանց միջև ջերմափոխանակություն կսկսվի: Ջերմափոխանակության ընթացքում ավելի տաք մարմինը կտա իր էներգիայի մի մասը, իսկ ավելի սառը մարմինը կստանա այն: Պրոցեսը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև դրանց ջերմաստիճանները հավասարվեն: Քանի որ այդ մարմինների գումարային ներքի էներգիան, նույնքան աճում է մյուս մարմնի ներքին էներգիան: Նշանակում է, որ համակարգի մարմինների տված և ստացած ջերմաքանակների գումարը հավասար է զրոյի: Եթե մարմինների տված և ստացած ջերմաքանակները նշանակենք Q1 և Q2, ապա Q1+Q2=0 , այս հավասարումը հայտնի է որպես ջերմային հաշվեկշռի հավասարում:

 

Posted in Uncategorized

Գոլորշիացում

Գոլորշացում, հեղուկ կամ պինդ վիճակից ջրի անցումը գազային վիճակի՝ գոլորշու։ Բնական պայմաններում գոլորշացումը ցամաքի և ջրի մակերևույթից մթնոլորտին խոնավություն հաղորդելու միակ ձևն է և կազմում է ջրի շրջապտույտի հիմնական բաղադրիչը։ Պինդ մարմինների գոլորշացումը կոչվում է սուբլիմում։

Գոլորշացում

Գոլորշացման սաստկության վրա ազդում են օդի ջերմաստիճանը, գոլորշունակ մակերևույթը, օդում ջրային գոլորշու պարունակությունը, քամու ուժգնությունը և այլն։ ՀՀ-ում տարեկան տեղումների 620 մմ-ից մոտ 410 մմ գոլորշանում է, 210 մմ մակերևութային հոսքն է։ Սևանա լճի  մակերևույթից տարեկան գոլորշանում է միջին հաշվով 1000 մմ ջուր, իսկ լճամերձ հողատարածքից՝ մոտ 350 մմ։ Արարատյան դաշտում ջրից գոլորշացումը 1200-1400 մմ է, իսկ հողից՝ 400 մմ։ Ըստ բարձրության՝ գոլորշացման մեծությունը նվազում է, 3000 մ բարձրներում՝ մոտ 200 մմ գոլորշացման առավելագույն արժեքները դիտվում են ամռանը

Մոլեկուլների ջերմային շարժման հետևանքով գոլորշացում տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում․ գոլորշացման արագությունը մեծանում է ջերմաստիճանի, այսինքն՝ մոլեկուլների ջերմային շարժման ինտենսիվության աճին զուգընթաց։ Մեկուսացված տարածության մեջ (փակ անոթում) տվյալ ջերմաստիճանում գոլորշացումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ հեղուկից (կամ պինդ մարմնից) ազատ ծավալը չի լցվել հագեցած գոլորշիով։ Հագեցած գոլորշու ճնշումը կախված է միայն ջերմաստիճանից և վերջինիս բարձրացման զուգընթաց մեծանում է։

Հագեցած գոլորշու ճնշման և ջերմաստիճանի կապը պատկերող կորը կոչվում է գոլորշացման հավասարակշռության կոր։ Եթե հեղուկի միկրոխոռոչներում պարունակվող հագեցած գոլորշու ճնշումը հավասարվում կամ գերազանցում է գազային փուլի ճնշումը, ապա գոլորշացումը անցնում է եռման։ Եռման առավելագույն ջերմաստիճանը տվյալ նյութի կրիտիկական ջերմաստիճանն Է։ Կրիտիկական ջերմաստիճանով և ճնշումով է որոշվում կրիտիկական կետը՝ գոլորշացման հավասարակշռության կորի վերջնական կետը։ Այդ կետից վեր երկու փուլերի՝ հեղուկի և գոլորշու հավասարակշռությունը անհնար է։ Գոլորշացման ժամանակ հեղուկից պոկվող մոլեկուլը պետք է հաղթահարի մյուս մոլեկուլների ձգողության ուժը։ Այդ ուժի, ինչպես նաև արտաքին ճնշման դեմ կատարած աշխատանքի (մոլեկուլների ջերմային շարժման կինետիկ էներգիայի հաշվին) հետևանքով հեղուկը սառչում է։ Ուստի, նյութը հաստատուն ջերմաստիճանում գոլորշացնելու համար նրա զանգվածի յուրաքանչյուր միավորին պետք է հաղորդել ջերմության որոշակի քանակություն, որը կոչվում է գոլորշիացման ջերմություն։ Տեղակի գոլորշացման գազային միջավայրում, օրինակ՝ օդում, ավելի դանդաղ է ընթանում, քան վակուումում, քանի որ գազի մոլեկուլների հետ բախման ևետևանքով գոլորշու մոլեկուլների մի մասը վերադառնում է հեղուկ (կոնդենսացում)։ գոլորշացումը ընկած է շոգեէներգետիկայի, սառնարանային և այլ սարքավորումների աշխատանքի և նյութերի չորացման բոլոր պրոցեսների հիմքում։

։

Posted in Uncategorized

Ջերմահաղորդականություն

Ջերմահաղորդականություն, մարմնի տաք մասերից դեպի պակաս տաք մասերը ջերմության փոխանցում, որը հանգեցնում է ջերմաստիճանների հավասարեցման։ Ջերմահաղորդականությունյանը հատուկ է ջերմության փոխանցման ատոմամոլեկուլային բնույթը՝ մեծ Էներգիա ունեցող մասնիկների (մոլեկուլներ, ատոմներ, Էլեկտրոններ) էներգիայի անմիջական հաղորդումը փոքր էներգիայով մասնիկներին

Իզոտրոպ միջավայրում ջերմության տարածումը ենթարկվում է Ֆուրիեի օրենքին․

{\displaystyle {\vec {q}}=-\varkappa \,\mathrm {grad} (T),},

որտեղ {\displaystyle {\vec {q}}}-ն՝ ջերմային հոսքի խտության վեկտորն Է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, {\displaystyle \varkappa }-ն՝ Ջ-յան գործակիցը, որը կախված չէ ջերմաստիճանի գրադիենտից։ Ըստ մոլեկուլային-կինետիկ տեսության, Ֆուրիեի օրենքը տեղի ունի, եթե ջերմաստիճանի հարաբերական փոփոխությունը ազատ վազքի I միջին երկարության վրա անհամեմատ փոքր է մեկից։

Խորանարդային սիմետրիայից զուրկ բյուրեղներում {\displaystyle {\vec {q}}} վեկտորը զուգահեռ չէ gradT-ին և որոշվում է։

{\displaystyle P=-\varkappa {\frac {S\Delta T}{l}},}

առնչությամբ, որտեղ {\displaystyle P} երկրորդ սեռի տենզոր է։ Միավորների միջազգային համակարգում A-ն չափվում է վտ/(մ*K)-ով։

Իդեալական գազ

Իդեալական գազի համար, որի մոլեկուլներն ունեն միայն համընթաց շարժման էներգիա, A-ն տրվում է։

{\displaystyle \varkappa \sim {\frac {1}{3}}\rho c_{v}\lambda {\bar {v}}}

արտահայտությամբ, որտեղ {\displaystyle \rho }-ն գազի խտությունն է, {\displaystyle c_{v}}-ն՝ միավոր զանգվածի ջերմունակությունը հաստատուն ծավալի դեպքում, {\displaystyle {\bar {v}}}-ն՝ մոլեկուլների շարժման միջին արագությունը։ Քանի որ l~l/p, իսկ p~p (p-ն գազի ճնշումն է), ուստի իդեալական գազի A-ն կախված չէ ճնշումից։ Բազմատոմ մոլեկուլներից կազմված գազի A-ն հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև մոլեկուլների ներքին ազատության աստիճանները։ Խիտ գազերում և հեղուկներում, որտեղ միջմոլեկուլային միջին հեռավորությունը մոլեկուլի չափերի կարգի մեծություն է, միջմոլեկուլային ուժեղ փոխազդեցության առկայությունը նպաստում է ջերմության ավելի արագ փոխանցմանը (հեղուկում այն տարածվում է ձայնի արագությամբ)։ Պինդ մարմինների Ջ-յան բնույթը, մարմնի տեսակից կախված, տարբեր է։ Մետաղներն ունեն բարձր Ջ․, որը կապված է դրանց բարձր էլեկտրահաղորդականության հետ, այսինքն՝ պայմանավորված է հիմնականում հաղորդականության էլեկտրոնների շարժմամբ և փոխազդեցությամբ։

Մետաղների A-ի ջերմաստիճանային կախումը կարելի է հետագոտել, օգտվելով Վիդեման-Ֆրանցի օրենքից․

{\displaystyle {{\frac {\lambda }{\sigma T}}=const}}

(σ-ն էլեկտրահաղորդականության գործակիցն է)։ Բարձր ջերմաստիճաններում t ջերմաստիճանի նվազման հետ այն սկսում է ավելի արագ աճել և շատ ցածր ջերմաստիճաններում ձգտում է օ0 հաստատուն մեծության։ Ուստի A-ն բարձր ջերմաստիճաններում հաստատուն է, իսկ ցածր ջերմաստիճաններում՝ ուղիղ համեմատական T-ին։ Ոչ մետաղական բյուրեղներում (դիէլեկտրիկ, մաքուր կիսահաղորդիչ՝ ցածր ջերմաստիճաններում) ջերմության փոխանցումը կատարվում է ֆոտոններով։ A-ի որոշման համար կարելի է օգտվել

{\displaystyle \varkappa \sim {\frac {1}{3}}\rho c_{v}l{\bar {v}}\propto {\frac {1}{P}}},

բանաձևից, որտեղ v-ը ֆոնոնի միջին արագությունն է, c-ն՝ ցանցային ջերմունակությունը։ Միջին և բարձր ջերմաստիճաններում։ {\displaystyle {\sigma \sim {\frac {1}{T}}}}-ը սահմանափակվում է ֆոնոն-ֆոնոն փոխազդեցությամբ և բավական բարձր ջերմաստիճաններում հակադարձ համեմատական է դառնում T-ին։ l-ի ջերմաստիճանային կախումը Т-ի նվազման դեպքում կարելի է ներկայացնել l~exp(T*/T) տեսքով, որտեղ T-ն յուրաքանչյուր բյուրեղի համար բնութագրական ջերմաստիճանն է։ Ցածր ջերմաստիճաններում l-ը խիստ մեծանալով, ձգտում է մի հաստատունի, որը որոշվում է բյուրեղի չափերով։ Հաշվի առնելով ցանցային ջերմունակության ջերմաստիճանային կախումը, A-ի կախումը T-ից տարբեր տիրույթներում կարելի է ներկայացնել կորով:

Posted in Uncategorized

Ներքին էներգիա

Քննարկենք օրինակ: Սալի վրա  դրված գունդը բարձրացնենք վեր և բաց թողնենք (նկ. 1, ա): Գունդը վեր բարձրացնելով՝ նրան պոտենցիալ էներգիա հաղորդեցինք:  Գնդի անկման ժամանակ այդ էներգիան սկսում է նվազել, քանի որ գնդի բարձրությունը գնալով փոքրանում է: Իսկ գնդի կինետիկ էներգիան սկսում է աճել, քանի որ նրա արագությունն աստիճանաբար մեծանում է: Տեղի է ունենում մարմնի պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի, իսկ լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է: Եվ ահա գունդը բախվում է կապարե սալին ու կանգ առնում (նկ. 1, բ): Նրա և՛ կինետիկ, և՛պոտենցիալ էներգիաները սալի նկատմամբ դառնում են զրո: Հարվածից հետո զննելով գունդը և սալը տեսնում ենք, որ գունդը մի քիչ տափակել է, իսկ սալը մի փոքր փոս է ընկել:

Չափելով դրանց ջերմաստիճանը՝ տեսնում ենք նաև, որ դրանք տաքացել են:
Untitled444.png
Մենք գիտենք, որ տաքանալիս մարմնի մոլեկուլների ջերմային շարժման  միջին կինետիկ էներգիան մեծանում է: Բացի կինետիկ էներգիայից, մոլեկուլներն օժտված են նաև պոտենցիալ էներգիայով, քանի որ նրանք փոխազդում են միմյանց հետ (կախված հեռավորությունից` ձգում կամ վանում): Դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների միջև հեռավորությունները փոխվում են, ուստի փոխվում է նաև նրանց փոխազդեցությամբ պայմանավորված պոտենցիալ էներգիան:
Thermally_Agitated_Molecule.gifh2oreaction.gifhbonds.gif
Այսպիսով, գունդը սալին բախվելու հետևանքով

տեղի է ունենում այդ մարմինների մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիաների փոփոխություն: Սա նշանակում է, որ մեխանիկական էներգիան, որ փորձի սկզբում ուներ գունդը, անհետ չի կորել, այն փոխակերպվել է մոլեկուլների էներգիայի:

Ներքին էներգիան նշանակում են Uտառով: Մոլեկուլների ջերմային շարժումը երբեք չի դադարում: Ուստի յուրաքանչյուր մարմին, բացի մեխանիկական էներգիայից, ամեն պահի օժտված է նաև ներքին էներգիայով:
Բազմաթիվ փորձերի արդյունքներն ընդհանրացված  և ձևակերպված են

էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքում.

Էներգիան ոչնչից չի առաջանում և ոչ մի տեղ չի անհետանում: Էներգիայի քանակն անփոփոխ է, այն կարող է միայն մի ձևից փոխակերպվել այլ ձևի:

Ներքին էներգիայի փոփոխման եղանակներն են աշխատանքը և ջերմափոխանակությունը:

Մարմնի ներքին էներգիան կախված է նրա մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիայից, որն իր հերթին կախված է մարմնի ջերմաստիճանից: Հետևաբար, ներքին էներգիան կախված է մարմնի ջերմաստիճանից:
Օրինակ
Պարզելու համար, թե ինչ եղանակով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան, դիմենք փորձի օգնությանը: Հենարանի վրա ամրացնենք բարակ պատեր ունեցող արույրե խողովակ: Դրա մեջ մի քիչ եթեր լցնենք և ամուր փակենք, խողովակի վրա պարան փաթաթենք և դրանով շփենք այն՝ արագորեն մեկ այս, մեկ այն կողմ ձգելով պարանը: Որոշ ժամանակ անց եթերը սկսում է եռալ, և առաջացած գոլորշին դուրս է նետում խցանը (նկ. 2): Այսինքն, պարանի միջոցով աշխատանք կատարելով շփման ուժերի դեմ` բարձրացրինք խողովակի և նրանում գտնվող եթերի ջերմաստիճանը: Իսկ դա նշանակում է, որ մեծացրինք նրանց ներքին էներգիան:   Նմանատիպ եղանակով մեր նախնիները կրակ են ստացել: Դրա համար նրանք փայտի երկու կտորներ շփել են միմյանց այնքան ժամանակ (նկ. 3):
Untitled.png

Ներքին էներգիան կարելի է փոփոխել առանց աշխատանք կատարելու:

Օրինակ
Եթե ջրով լի թեյամանը դնենք գազօջախի վրա, թեյամանը և ջուրը կտաքանան: Սառը գդալը կտաքանա, եթե գցենք տաք թեյի մեջ: Սենյակի օդը տաքանում է, երբ այնտեղ վառարան ենք վառում: Արևի ճառագայթներից շենքի տանիքը տաքանում է: Այս բոլոր դեպքերում մարմինների ներքին էներգիան փոխվում է՝ առանց աշխատանք կատարելու:
Մարմինների միջև ջերմափոխանակություն հնարավոր է, եթե այդ մարմինների ջերմաստիճանները տարբեր են: Ընդ որում, ջերմափոխանակության  հետևանքով սառը  մարմինը տաքանում է, իսկ տաքը` սառչում: Այսինքն,  բարձր ջերմաստիճան ունեցող մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է ցածր ջերմաստիճան ունեցող մարմնին: Նույնն է նաև, եթե ասենք՝ տաք մարմնի մոլեկուլների ջերմային շարժման կինետիկ էներգիայի մի մասը փոխանցվում է սառը մարմնի մոլեկուլներին:
Թեյի գդալի օրինակում դա տեղի է ունենում այսպես. գդալի և ջրի հպվող մասերում, տաք ջրի և սառը մետաղի մոլեկուլները ջերմային շարժման հետևանքով բախվում են միմյանց: Դրա հետևանքով ավելի մեծ կինետիկ էներգիա ունեցող ջրի մոլեկուլները իրենց էներգիայի մի մասը տալիս են մետաղի մոլեկուլներին: Արդյունքում ջրի մոլեկուլների կինետիկ էներգիան նվազում է, իսկ գդալի մասնիկների կինետիկ էներգիան՝ աճում, այսինքն՝ գդալը տաքանում է, իսկ ջուրը` սառչում: Դա շարունակվում է, մինչև որ ջրի և գդալի ջերմաստիճանները հավասարվում են:
Այս եղանակներից առաջինի իրականացման դեպքում մարմնի մեխանիկական էներգիան փոխակերպվում է ներքին էներգիայի կամ հակառակը: Երկրորդ եղանակի դեպքում մի մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է մյուս մարմնին` առանց աշխատանք կատարելու:
Երկու եղանակներն էլ հանգեցնում են միանման արդյունքի: Այսինքն` վերջնական արդյունքով հնարավոր չէ որոշել, թե հատկապես ո՛ր եղանակով է փոխվել մարմնի ներքին էներգիան: Այսպես՝ սեղանի վրայից վերցնելով պողպատե տաք շյուղը՝ մենք չենք կարող ասել, թե որ եղանակով են այն տաքացրել՝ շփմա՞ն, թե՞ տաք մարմնի հետ հպման միջոցով: Սկզբունքորեն կարող է լինել և՛ մեկը, և՛ մյուսը, ինչպես նաև երկուսը միաժամանակ:
Posted in Uncategorized

Ագրեգատային վիճակներ

Նյութերը կարող են լինել երեք ագրեգատային վիճակներում պինդ,հեղուկ և գազային։Ջրի ագրեգատային վիճակներն են պինդ հեղուկ և գազային։ Ընդհանրապես նյութի ագրեգատային վիճակը կախված է մոլեկուլների ասավորությունից և նաև այդ մոլեկուլների շարժումից։Բոլոր նյութերը կարող են փոխել իրենց ագրեգատայիին վիճակը  մի ագրեգատային վիճակի փոխվել մյուսը։Ջուրը այն եզակի նյութերից է, որ լինում է երեք ագրեգատային վիճակներում։Ջուրը երբ գտնվում է պինդ ագրեգատային վիճակաում լինում է սառույցի տեսքով։Պինդ վիճակից  դեպի հեղուկ վիճակ անցումը կոչվում է հալում, իսկ հեղուկ վիչակից դեպի պինդ վիճակը կոչվում է պնդացում կամ բյուրեղացում։Նյութի անցումը պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է  կոչվում է սուբլիմացիա  իսկ  հակառակ պրոցեսը՝  դեսուբլիմացիա: Եթե մենք ցանկանում են պինդ մարմինը հալեցնել պենք է մեր առարկան  դնենք այնպիսի վայրում  որտեղ ջերմությունը ավելի շատ է։Օրինակ եթե մենք ցանկանոմ ենք, որ ջուրը պինդ վիճակից վերածվի հեղուկ վիճակի պետք է ջուրը դնենք +100 ջերմաստիճանից բարձր վայրում իսկ եթե ցանկանում ենք, որ  հեղուկ ջուրը  վերածվի սառույցի պետք է այն դնենք  -0 ջերմաստիճանից ցածր  վայրում։

Posted in Uncategorized

Գնում եմ ավագ դպրոց

Երկրորդ ամիսն է արդեն սովորում եմ Մխիթար Սեբաստասի  կրթահամլիրում  և հասցրել եմ շատ սիրել այս դպրոցը ճիշտ է միջին դպրոցում շատ  քիչ եմ սովորել  դպրոցում սակայն շատ գիտելիքներ եմ ստացել։Մյուս ուսունակակն տարվա սկիզբ  տեղափոխվելու ենք ավագ դպրոց     շատ զարմանալի  է քանի, որ այլ դպրոցներում աշակերտները ավագ դպրոց են տեղափոխվում  իններորդ դասարանից հետո իսկ այստեղ ութերորդ դասարանից հետո սակայն դա էական չէ    ես շատ ուրախ եմ քանի, որ սովորում եմ այսպիսի լավ և ժամանակակից դպրոցում որտեղ  միշտ հարգում են աշակերտի իրավունքնրը ես վսահ եմ, որ ավագ դպրոցում ամեն ինչ կլինի նույնը։Ավագ դպրոցում արդեն  պետք է ավելի ու ավելի լուրջ վերաբերվեմ  դասերիս  և պատրաստվեմ քնություններին։

Posted in Uncategorized

Կանադա

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ[9])։ Մայրաքաղաքը Օտտավան է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը: Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր: Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։ Մոտավոր հաշվարկներով Կանադայում է գտնվում աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ յոթերորդը: Միակ սահմանակից երկիրը ԱՄՆ-ն է:

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում՝ ըստ 2015 թվականի տվյալների, համաձայն որի Կանադայի ՀՆԱ-ն գրեթե 1․79 տրիլիոն ԱՄՆ դոլար է։ Կանադան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Մեծ ութնյակի անդամ երկրների շարքում է։ Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է գլոբալիզացվածության բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ։ Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ-ից և անևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից «Ժառանգություն» հիմնադրամի («Հերիթիջ ֆաունդեյշնի») տնտեսական ազատության ցուցանիշով, որը բնութագրվում է եկամտի ոչ հաստատունության (ստաբիլության) համեմատաբար ցածր մակարդակով: Կանադայում ընտանեկան միջին եկամուտը մեկ շնչի համար 23,900 ԱՄՆ դոլար է, ինչն ավելի բարձր է, քան «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» միջին ցուցանիշը[92]։ Ավելին՝ Տորոնտոյի արժեթղթերի բորսան աշխարհի յոթերորդ ամենախոշոր արժեթղթերի բորսան է շուկայի կապիտալիզացվածությամբ, որում ներառված են 1500 ընկերություններ ավելի քան երկու տրիլիոն ԱՄՆ դոլարի հասնող շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով՝ համաձայն 2015 թվականի տվյալների։

2014 թվականին Կանադայի արտահանումն ընդհանուր հաշվով ավելի քան 528 միլիարդ դոլար է կազմել, մինչդեռ ներկրված ապրանքների արժեքն ավելի քան 523 միլիարդ դոլար է եղել, որից 349 միլիարդ դոլարը ստացվել է Միացյալ Նահանգներից, 49 միլիարդը՝ Եվրոպական միությունից և 35 միլիարդը՝ Չինաստանից։ Երկրի 2014 թվականի առևտրային ամբողջական շահույթը կազմել է մեկ միլիարդ կանադական դոլար, համեմատության համար կարելի է նշել, որ 2008 թվականին այն կազմել էր 46.9 կանադական դոլա։

20-րդ դարասկզբից սկսած Կանդայի արտադրության, հանքարդյունաբերության և սպասարկման ոլորտի շնորհիվ երկիրը գերազանցապես գյուղական տնտեսությունից անցում է կատարել քաղաքային, արդյունաբերական տնտեսության։ Ինչպես շատ այլ զարգացած երկրներ, Կանադայի տնտեսության մեջ ևս գերակշռում է սպասարկման ոլորտը, որը աշխատանքով է ապահովում երկրի աշխատուժի երեք քառորդին։ Այնուամենայնիվ Կանադան առաջնային սեկտորների կարևորությամբ արտասովոր կերպով է առանձնանում զարգացած երկրների շարքում, այն է, անտառաշինության և բենզինի արդյունաբերություններն ամենաառանցքային բաղադրիչներն են։ Հյուսիսային Կանադայի շատ քաղաքներ, որտեղ արդյունաբերությամբ զբաղվելը դյուրին չէ, մոտակա հանքերի և անտառանյութի պաշարների շնորհիվ են զարգանում։ Կանադան ունի նաև մեծածավալ անդյունաբերության սեկտոր, որի կենտրոնը հարավային Օնտարիոն և Քվեբեկն է, որտեղ մասնավորապես կարևոր են ավտոմեքենաների արտադրությունը և օդագնացությունը:

Քաղաքական համակարգ

Պառլամենտական բլուրը Կանադայի մայրաքաղաքում՝ Օտտավայում

Կանադան սահմաադրական միապետությունէ, որը օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հիմքն է։ Միապետը Էլիզաբեթ II թագուհին է, ով նաև Համագործակցության 15 թագավորությունների և Կանադայի 10 գավառների միապետն է։ Թագուհու ներկայացուցիչը՝ Կանադայի գեներալ-նահանգապետը (ներկայումս՝ Դևիդ Ջոնսթոն), իրականացնում է Կանադայի դաշնային թագավորական պարտականությունների մեծ մասը։

Թագավորական և փոխթագավորական մարմինների մասնակցությունը երկրի կառավարմանը սահմանափակ է։ Գործնականում գործադիր իշխանությունը ղեկավարվում է Կաբինետի և Թագի նախարարների կոմիտեի միջոցով, որոնք պատասխանատու են Համայնքների պալատի առջև, որն ընտրվում և ղեկավարվում է Կանադայի վարչապետի կողմից (ներկայումս՝ Ջասթին Տրյուդո)։ Այնուամենայնիվ, որոշակի ճգնաժամային իրավիճակներում գեներալ-նահանգապետը կամ միապետը կարող են կիրառել իրենց իշխանությունը՝ առանց նախարարների խորհրդի կարծիքի ։ Կառավարության կայունությունն ապահովելու համար գեներալ-նահանգապետը սովորաբար վարչապետ է նշանակում այնպիսի անձի, ով ղեկավարում է տվյալ ժամանակաշրջանի առաջատար քաղաքական կուսակցությունը և որը Համայնքների պալատում կարող է ստանալ մեծամասնության աջակցությունը։ Այսպիսով, վարչապետի կաբինետը կառավարության ամենաազդեցիկ մարմիններից է, որը նախաձեռնում է օրինագծերի մեծ մասը, որը պետք է այնուհետև հաստատվի պառլամենտում և, ինչպես արդեն նշվեց, նշանակում է գեներալ-նահանգապետին, լեյտենանտ-նահանգապետներին, սենատորներին, դաշնային դատարանի դատավորներին, Թագի ընկերակցությունների և կառավարական գործակալությունների ղեկավարներին։ Երկրորդ ամենաշատ տեղեր զբաղեցրած կուսակցության ղեկավարը սովորաբար դառնում է Նորին մեծության ընդդիմությանղեկավարը և համարվում է ընդդիմական պառլամենտական համակարգի մի մասը, որը պետք է զսպի կառավարությանը։

Կանադայի սենատը Կենտրոնական շենքում Պառլամենտական բլրի վրա

Համայնքների պալատի 338 անդամներից յուրաքանչյուրն ընտրվում է ընտրատարածքի պարզ մեծամասնությամբ։ Ընդհանուր ընտրությունները կազմակերպվում են գեներալ-նահանգապետի առաջարկով կամ վարչապետի խորհրդով՝ նախկին ընտրության 4 տարվա ընթացքում կամ երբ կառավարությունը Պալատում կորցնում է վստահության քվեն։ Սենատի 105 անդամները, որոնց տեղերը բաշխվում են ըստ շրջանների, իրենց պարտականությունները կատարում են մինչև 75 տարեկանը։ 2015 թվականի ընտրությունների արդյունքում 5 կուսակցություններ (Լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը (իշխող կուսակցությունը և շուտով՝ Պաշտոնական ընդդիմությունը), Նոր դեմոկրատական կուսակցությունը, Քվեբեկի բլոկը և Կանաչ կուսակցությունը) իրենց ներկայացուցիչներն ունեցան դաշնային պառլամենտում։

Ըստ Կանադայի դաշնային կառուցվածքի՝ կառավարության պարտականությունները բաժանվում են դաշնային կառավարության և 10 գավառների միջև։ Գավառների օրենսդիր մարմինները միապալատ են և գործում են պառլամենտական ձևով՝ Համայնքների պալատի նման[41]։ Կանադայի 3 տարածքներ ևս օրենսդիր մարմիններ ունեն, բայց դրանք միապետական չեն և ավելի քիչ սահմանադրական պարտականություններ ունեն, քան գավառները[47]։ Տարածքային օրենսդիր մարմիններն իրենց կառուցվածքով ևս տարբերվում են գավառների օրենսդիր մարմիններից։

Կանադայի բանկը երկրի կենտրոնական բանկն է։ Ի լրումն, Ֆինանսների և Արդյունաբերության նախարարներն օգտագործում են Կանադայի վիճակագրության գործակալությունը՝ ֆինանսական պլանավորման և տնտեսական քաղաքականության զարգացման համար։ Կանադայի բանկը միակ իրավասու կառույցն է, որը թողարկում է կանադական թղթադրամներ։ Բանկը չի թողարկում մետաղադրամներ․ դրանք թողարկվում են Կանադայի մետաղադրամների թագավորական պալատիկողմից։

 

Posted in Uncategorized

Հավաքից հավաք ամփոփում

Ես արդեն  երկու ամիս է, ինչ սովորում եմ կրթահամալիրում և արդեն շնորհիվ ընկեր Հռիփսիմեի  հայոց լեզվից գիտեմ շատ բաները, որը հին դպրոցում սովորել էի, սակայն ոչինչ  չէի հասկացել։ Մենք անցել ենք խնդիրները և պարագանները։ Ինձ  շատ դուր էր գալիս այն, որ ընկեր Հռիփսիմեն մեզ  ամեն վայրկյան   պատրաստ էր մեզ օգնել, բացատրել, եթե մենք չենք հասկանում թեման, այդպես ավելի  հաճելի է սովորելը և ավելի լավ ես հասկանում դասը։ Երկու ամիս է արդեն ՝ սովորում եմ այստեղ, սակայն այնքան բան եմ  հասցրել  իմանալ։ Երբ առաջին օրերին գալիս  էի դպրոց,  նորից նախագծային շաբաթ էր,  և ես ու ընկրուհիներս ուսումնասիրում էինք Ղազարոս Աղայանի պատմվածքները և ինձ շատ դուր եկան դրանք,  քանի որ Աղայանի պատմվածքները շատ հետաքրքիր էին և խորիմաստ։ Ես կատարեցի մի քանի վերլուծություններ, որոնք կարող եք տեսնել իմ բլոգում։

Իսկ այդ շաբաթը վերջացնելուց հետո մենք անցանք խնդիրներին և պարագաներին։ Ես չէի pատկերացնում, որ  հայոց լեզուն այսքան  հետաքրքիր առարկա է ։Նաև ուրբաթ օրերը ընթերցանության օր է,  և ես ընթերցում եմ <<Թոմ Սոյերի արկածները>> գիրքը։Նաև կատարում ենք թարգմանություններ, որոնց միջոցով ավելի լավ ենք սկսում հասկանալ օտար լեզուները։

Posted in Uncategorized

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։ Ամերիկյան երկու նահանգներ ցամաքային սահման չունեն երկրի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսիային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է բրիտանական տասներեք գաղութների միավորման հետևանքով՝ 1776 թվականին հուլիսի 4-ին[14]։ Այն կարելի է համարել Ամերիկայի ազգային-ազատագրական պայքարում տոնած հաղթանակի գլխավոր հետևանքներից մեկը[14]։ 1787 թվականին ընդունվեց ամերիկյան սահմանադրությունը[14], որն իր տեսակով առաջինն էր մարդկության պատմության մեջ։ Նույն տարում ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց ազատագրական շարժման ականավոր գործիչ Ջորջ Վաշինգտոնը։ 1865 թվականի դեկտեմբերի 18-ին Ամերիկայում վերացվեց ստրկությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց անդամակցել Ազգերի լիգային և Միջազգային արդարադատության մշտական պալատին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան խմբավորմանն օժանդակելը բարձրացրեց ԱՄՆ-ի հեղինակությունը Եվրոպայում, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո վերջինս դարձավ կապիտալիստական աշխարհի կորիզը։ 1945 թվականին ԱՄՆ-ն դարձավ առաջին միջուկային տերությունն աշխարհում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս զբաղեցնում է 9,826,675 կմ² տարածք (4-րդն աշխարհում) և ունի 322 370 752 մարդ (ըստ 2015 թվականի նախահաշվարկի) բնակչություն (3-րդն աշխարհում։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։ Մայրաքաղաքը Վաշինգտոնն է, խոշորագույն քաղաքը՝ Նյու Յորքը։ Նյու Յորքից բացի, երկրի տարածքում կան 9 քաղաքներ ևս, որոնց բնակչությունը գերազանցում է մեկ միլիոնը։ Դրանք են Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուստոնը, Ֆինիքսը, Ֆիլադելֆիան, Սան Անտոնիոն, Սան Դիեգոն, Դալասը և Սան Խոսեն]։ Պետական լեզուն անգլերենն է, որը այստեղ տարածվել է գաղութային տարիներին։

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Արդյունաբերություն

ԱՄՆ-ի արդյունաբերությունը ներառում է գոյություն ունեցող բոլոր ճյուղերը, ենթաճյուղերը և արտադրության տեսակները։ Երկրի «դեմք»-ը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման մեջ որոշում են էլեկտրաէներգետիկան, ավտոմոբիլաշինությունը, ավիահրթիռատիեզերական, նավթավերամշակման և նավթաքիմիական արտադրությունները։ Արագ են զարգանում ռադիոէլեկտրոնիկան, համակարգիչների արտադրութունը և կենսատեխնոլոգիան։

Մեքենաշինություն

ԱՄՆ Բոինգ ընկերության ինքնաթիռ

Ավտոմոբիլաշինությունն ԱՄՆ-ի արդյունաբերության ազգային ճյուղն է։ Աշխարհում առաջին անգամ այնտեղ է սկսվել ավտոմեքենաների զանգվածային թողարկումը։ ԱՄՆ-ի «ավտոմոբիլաշինության մայրաքաղաք»-ը Դետրոյտն է՝ «Ֆորդ», «Ջեներալ Մոտորս», «Կրայսլեր» ընկերությունների գրասենյակներով և ձեռնարկությւոններով։ «Բոինգ»-ը ինքնաթիռներ արտադրող ամենախոշոր ընկերությունն է աշխարհում։

Գյուղատնտեսություն Զարգացման բարձր մակարդակը և աշխատանքի բարձր արտադրողականությունը, տեխնիկական հագեցվածությունը, տարածաշրջանային մասնագիտացումը։ Մեծ Հարթավայրերում ձևավորվել է «ցորենի գոտի»-ն, Կենտրոնական հարթավայրերում՝ «Եգիպտացորենի գոտի»-ն, հարավային նահանգներում «բամբակի գոտի»-ն, մերձլճային շրջային և հյուսիս-արևելքում՝ «կաթնային գոտի»-ն։ Տիրապետող են խոշոր ագարակատերերը։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության կարևոր առանձնահատկությունն այն է, որ համախառն արտադրանքի մեծ մասը (ավելի քան 70 %) տալիս է անասնապահությունը, որի առաջատար ճյուղը տավարաբուծությունն է։ ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը լիովին բավարարում է բնակչության պարենի պահանջմունքները, իսկ կարևոր մի շարք արտադրանքների գծով աշխարհում գրավում է առաջին տեղը։

Posted in Uncategorized

Տրամաբանական մաթեմաթիկա

 

Աղջիկների 2/3 – ը և տղաների 3/4 – ը նախընտրեցին օգտագործել գրիչ մատիտի փոխարեն։ Աղջիկները կազմում էին սովորողների 60% – ը։ Ոսանողների քանի՞ տոկոսը նախընտրեց օգտագործել գրիչ։

Լուծում-1)60։3×2=40%

2)40:4×3=30%

3)40+30=70%

Պատ՝70%:

2. Հշվիր պատկերի մակերեսը

էէէ

Լուծում՝1)20×20=40սմ

2)4×10=40

3)400-40=360սմ

Պատ՝360սմ։

3. Գտիր X ևY –ը
XX3 = XYYX

x.x3:x.x=y.y=x2=y2

. Քառակուսու ներսում ներգծված ո՞ր եռանկյան մակերեսն է ամենամեծը։

էէէ

 

5. Մգացված պատկերի մակերեսը մեծ շրջանի մակերեսի ո՞ր մասն է։

էէէ

3.P.R=3,14.R=9

9-7=2

What is more powerful than evil?

Is there anything more powerful than evil?

Is evil a problem?

Write down your options.

In my opinion evil is a problem but every problem  has  a soulution. If a person has a will power  he solve all his problems.

7. Նկարագրեք շարժումը

111

Նկարը չի պտտվում նկարը իչնում է դեպի ներքև։

8. Բրունո Կատալանոի գործերց է։  Ինչպե՞ս եք հասկնում այս քանդակը;

222

Կարծում եմ քանդակագործը փորձել է ցույց տալ, որ մարդը  հանդիսանում է բնության մի մաս, և իր մեջ  կրում է ամբողջ բնություը։

9. Հնարավո՞ր է նման բան

222

Կարծում եմ, որ նկարրիչը այնպպիսի դիրքից է  նկարել, որ նկարը այսպես է ստացվել։

 

 

Design a site like this with WordPress.com
Get started