Posted in Uncategorized

Թթուներ

Թթուներ, քիմիական միացություններ, էլեկտրոլիտներ, որոնք դիսոցվելիս առաջացնում են ջրածնի կատիոն (H+, Բրյոնսթեդի թթուներ) և թթվային մնացորդի անիոններ կամ միացություններ, որ կարող են ընդունել էլեկտրոնային զույգ կովալենտ կապի ձևավորմամբ (Լյուիսի թթուներ) Մասնավորապես՝ թթուների բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևերով. HnR որտեղ R-ը մնացորդ է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը։ Թթվի բաղադրությունում առկա և մետաղի ատոմով (ատոմներով) տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թիվը, որը բնորոշում է թթվի հիմնայնությունը, կարող է չհամընկնել թթվի բաղադրությունում առկա ջրածնի ատոմների ընդհանուր թվին։ Այսպես՝ ֆոսֆորային թթուն (H3PO3) ոչ թե եռահիմն է (ինչպես կարելի էր եզրակացնել այդ թթվի քիմիական բանաձևից), այլ՝ երկհիմն։ Պատճառն այն է, որ տվյալ թթվի բաղադրությունում առկա ջրածնի 3 ատոմից միայն երկուսը կարող է մետաղի ատոմներով տեղակալվել։ Ահա թե ինչու ֆոսֆորային թթվի առավել ճշգրիտ քիմիական բանաձևն է H2(HPO3

Կենցաղում ու տեխնիկայի ոլորտում թթու սովորաբար կոչվում են Բրյոնսթեդի թթուները, որոնք ջրային լուծույթներում առաջացնում են հիդրօքսոնիումի իոնի ավելցուկ՝ H3O+։ Այդ իոնների առկայությունը պայմանավորում է թթուների լուծույթները թթվային համը, հայտանյութերի գույնը փոխելու ունակությունը, իսկ բարձր խտության դեպքում՝ թթուների գրգռիչ հատկությունը։ Թթվի Ջրածնիատոմներն ունակ են տեղակալվել մետաղների ատոմներով՝ առաջացնելով աղեր, որոնք պարունակում են մետաղների կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ։

Թթուները՝ որպես քիմիական միացությունների դաս, որ օժտված են մի շարք մոտ հատկություններով, հայտնի են հին ժամանակներից։

1778 թվականին ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն ենթադրել է, որ թթվային հատկությունները պայմանավորված են նրանց կազմում թթվածնի առկայությամբ։ Այդ վարկածը եղել է անհիմն, քանի որ շատ թթուներ իրենց կազմում չունեն թթվածին, իսկ թթվածին պարունակող բազմաթիվ միացություններ չեն ցուցաբերում թթվային հատկություններ։ Այնուամենայնիվ, հենց այդ վարկածն է հիմք հանդիսացել անվանում տալու թթվածնին՝ որպես քիմիական տարրի։ 1833 թվականին գերմանացի քիմիկոս Յուստուս Լիբիխը սահմանել է թթուն՝ որպես ջրածին պարունակող միացություն, որում ջրածինը կարող է տեղակալվել մետաղով։

Թթուների ու հիմքերի ընդհանուր տեսության ստեղծման առաջին փորձը նախաձեռնել է շվեդ ֆիզիկաքիմիկոս Սվանտե Արենիուսը։ 1887 թվականին ձևակերպված նրա տեսության մեջ թթուն սահմանվում է որպես միացություն, որը դիսոցվում է ջրային լուծույթում՝ առաջացնելով H+ ջրածնի իոններ։ Շուտով պարզվել է Արենիուսի տեսության սահմանափակ լինելը։ Նախ բացահայտվել է, որ անհնար է պատկերացնել չսոլվատացված Н+ կատիոնի գոյությունը լուծույթում, երկրորդ՝ Արենիուսի տեսությունը հաշվի չի առնում լուծիչի ազդեցությունը թթվահիմնային հավասարակշռության վրա, ի վերջո պարզվել է, որ տեսությունը կիրառելի չէ ոչ ջրային համակարգերի վերաբերյալ

Համաձայն Ֆրանկլինի սոլվենտային տեսության, որ ստեղծվել է 1924 թվականին, թթու կոչվել է այն նյութը, որը լուծվելիս ավելացրել է այն կատիոնների թիվը, որոնց ձևավորվում են լուծիչի դիսոցման ժամանակ։ Տվյալ տեսությունը կարևոր դեր է կատարել թթուների ոչ ջրային լուծույթների ուսումնասիրման համար։ Թթուների ու հիմքերի քիմիական տեսությունը ձևավորվել է Ա. Հանչի (1917-1927) աշխատանքներում։ Ըստ Հանչի՝ թթուներ կոչվում են ջրածնի այն միացությունները, որոնցում ջրածինը կարող է տեղակալվել մետաղով կամ ոչ մետաղական ռադիկալով՝ առաջացնելով աղ։

1923 թվականին ստեղծվել են Բրյոնսթեդ-Լոուրիի ու Լյուիսի տեսությունները, որոնք լայնորեն կիրառվում են ներկայում։

Ոչ օրգանական թթուներ

Թթվածին պարունակող թթուների անվանումները բաղկացած են երկու մասից՝ բուն թթվի անունը (արտահայտված ածականով) և թթու բաղադրիչը (ծծմբական թթու, ֆոսֆորական թթու)։ Բուն թթվի անվանումը կազմվում է թթվակազմիչ տարրի հայերեն անվանմանը տարբեր ածանցների ավելացնելով.

  • -ային (եթե տարրը գտնվում է օքսիդացման միակ կամ ամենաբարձր աստիճանում),
  • օքսիդացման +5 միջանկյալ աստիճանը նշանակվում է -ական ածանցով (քլորական թթու՝ HClO3, բրոմական թթու՝ HBrO3, յոդական թթու՝ HIO3),

Եթե թթվակազմիչ տարրը երկու թթուներում էլ գտնվում է օքսիդացման նույն աստիճանում, բայց թթուները տարբերվում են «ջրի պարունակությամբ», ապա քիչ թթվածին պարունակող թթվի անվանն ավելացվում է մետա- նախածանցը, իսկ ավելի շատ թթվածին պարունակող թթվի անվանմանը՝ օրթո- նախածանցը, օրինակ՝ մետաֆոսֆորական թթու (HPO3) և օրթոֆոսֆորական թթու. (H3PO4

Մի քանի թթվակազմի տարրեր պարունակող թթվածնավոր թթուները կոչվում են իզոպոլիթթուներ։ Դրանք սովորաբար կոչվում են ավանդական անուններով (երկֆոսֆորական թթու H4P2O7, երկծծմբական թթու H2S2O7

Այն թթուները, որոնցում թթվածնի ատոմները տեղակալվել են ծծմբի ատոմներով, կոչվում են թիոթթուներ և ունեն համապատասխան թիո- նախածանցը (թիոֆոսֆորական թթու՝ H3PO3S)։ Եթե թթվի հիդրօքսիլ խմբերը կամ թթվածնի ատոմները տեղակալվել են հալոգենների ատոմներով կամ ամինախմբերով, ապա թթվի անվանն ավելացվում է նաև համապատասխան ածանցը (ամիդոֆոսֆորական թթու՝ H2PO3NH2),իսկ տեղակալված ծծմբական թթուներն ավանդաբար կոչվում են սուլֆոնական (քլորսուլֆոնական թթու՝ ClSO3H)։

Այն թթուները, որ ունեն -O-O- պերօքսիդային կամրջակ, վերաբերում են պերօքսիդային թթուներ և ունեն պերօքսիդ- մասնիկը (պերօքսիդմիածծմբական թթու՝ H2SO5) կամ գեր- նախածանցը (գերծծմբական թթու)

Օրգանական թթուներ

Ավանդաբար պարզագույն կարբոնաթթուների համար առավել տարածված են առօրյա գործածական անունները, որոնց մի մասը ստեղծվել են դեռևս 18-րդ դարում (քացախաթթու, կարագաթթու, ադիպինաթթու, ֆթալաթթու)։ Ածխածնի ատոմների զույգ թվաքանակով բարձրագույն կարբոնաթթուները նույնպես ունեն առօրյա անվանումներ, սակայն այնքան նման են, որ դրանց օգտագործումը կարող է շփոթմունքի տեղիք տալ (կապրիլաթթու, կապրինաթթու)։

Կարբոնաթթուների սիստեմատիկ անվանումները կազմվում են թթվին համապատասխանող ալկանի անվանը-ական թթու վերջավորության ավելացնելով։ Երբեմն ավելի հեշտ է անվանումը կազմել -կարբոնաթթու մասնիկի ավելացմամբ, որը նշանակում է, որ միացության մեջ ջրածնի մեկ ատոմը տեղակալվել է կարբօքսիլային խմբով։ Այդպիսի մոտեցում կիրառվում է այն դեպքում, երբ կարբօքսիլային խումբը միացված է ցիկլային համակարգին (ցիկլոպրոպանկարբոնաթթու)։

Եթե կարբոնաթթուն պարունակում է պերօքսիդային կամրջակ, ապա այդպիսի թթուների անվանմանն ավելացվում են պերօքսի-պեր- կամ գեր- մասնիկները (գերքացախաթթու, պերօքսիբենզոյաթթու)։

Ծծումբ պարունակող օրգանական թթուների նշանակման համար օգտագործվում են -սուլֆոնաթթու (RSO3H), -սուլֆինաթթու (RSO2H), -սուլֆենաթթու (RSOH) վերջավորությունները, որոնք նույնպես ավելացվում են RH ալկանի անվանը:

 

 

Posted in Uncategorized

Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացսականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

Միացությունները, որոնք պարունակում են թթվածնի երկու ատոմ կոչվում են պերօքսիդներ, սուպերօքսիդներ։ Կոպիտ ասած նրանք չեն մտնում օքսիդների դասի մեջ

Դասակարգում

Կա օքսիդների 4 հիմնական դաս՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։

Կախված նրանից թե ինչ քիմիական կազմ ունեն նրանք, տարբերում են.

  • Աղ առաջացնող օքսիդներ.
    • Հիմնային օքսիդներ (օրինակ, նատրիումի օքսիդ Na2O, պղնձի օքսիդ(II) CuO), մետաղների օքսիդները,
    • Թթվային օքսիդներ (օրինակ, ծծմբի օքսիդ(VI) SO3, ազոտի օքսիդ(IV) NO2), այն մետաղների օքսիդները, որոնց օքսիդացման աստիճանը V—VII է և ոչ մետաղները,
    • Ամֆոտեր օքսիդներ (օրինակ, ցինկի օքսիդ ZnO, ալյումինի օքսիդ Al2О3), մետաղների օքսիդները, որոնք ունեն III—IV օքսիդացման աստիճան և կան բացառություններ (ZnO, BeO, SnO, PbO)
  • Աղ չառաջացնող օքսիդներ. ածխածնի օքսիդ (II) СО, ազոտի օքսիդ(I) N2O, ազոտի օքսիդ(II) NO։

Անվանակարգում

IUPAC-ի անվանումներ ցանկի համաձայն օքսիդները անվանվում են «օքսիդ» բառով և քիմիական տարրի սեռական հոլովով. օրինակ՝ Na2O նատրիումի օքսիդ, Al2O3 ալյումինի օքսիդ։ Եթե տարրը ունի փոփոխական օքսիդացման աստիճան, ապա օքսիդի անվանման կողքին առանց բացատանիշի, փակագծերի մեջ նշվում է նրա օքսիդացման աստիճանը։ Օրինակ՝ Cu2О պղնձի օքսիդ(I), CuO պղնձի օքսիդ(II), FeO երկաթի օքսիդ(II), Fe2О3 երկաթի օքսիդ(III), Cl2O7 քլորի օքսիդ(VII)։

Կախված օքսիդում թթվածնի ատոմների թվից, դրանք կարող են ունենալ տարբեր անվանումներ։ Օրինակ, եթե պարունակում է մեկ ատոմ թթվածին, ապա անվանում են մոնօքսիդ, եթե երկու, ապա երկօքսիդ, իսկ եթե երեք, ապա՝ եռօքսիդ։ Օրինակ՝ ածխածնի մոնօքսիդ CO, ածխածնի երկօքսիդ СО2, ծծմբի եռօքսիդ SO3։

XIX դարից հրակայուն օքսիդները, որոնք գործնականորեն չեն լուծվում ջրում անվանեցին «հողեր»։

 

Կա օքսիդների 4 հիմնական դաս՝հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։

Հիմնային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Հիմքեր. դրանք մետաղների օքսիդներ են, օրինակ՝ Na2O, K2O, CaO, Fe2O3։

Թթվային են այն օքսիդները, որոնց համապատասխանում են Թթուներ. դրանք էլ ոչ մետաղների օքսիդներն են, օրինակ՝ N2O3, P2O5, Cl2O7, Mn2O7։

Երկդիմի են այն օքսիդները, որոնք կարող են փոխազդել թե թթուների, թե հիմքերի հետ.դրանք բոլորը համեմատաբար պասիվ մետաղների օքսիդներ են, ինչպես ZnO, FeO, Al2O3 օքսիդները։

Աղ չեն առաջացնում այն օքսիդները, որոնք չեն փոխազդում ոչ թթուների, ոչ հիմքերի հետ.դրանք ոչ մետաղների օքսիդներ են, ինչպես՝ NO, N2O, CO և այլն։

Հիմնային օքսիդներ

  • Հիմնային օքսիդ + ուժեղ թթու → աղ + ջուր
{\displaystyle {\mathsf {CuO+H_{2}SO_{4}\rightarrow CuSO_{4}+H_{2}O}}}
  • Թթվահիմնային օքսիդ + ջուր → հիդրօքսիդ
{\displaystyle {\mathsf {CaO+H_{2}O\rightarrow Ca(OH)_{2}}}}
  • Ուժեղ հիմնային օքսիդ + թթվային օքսիդ → աղ
{\displaystyle {\mathsf {CaO+Mn_{2}O_{7}\rightarrow Ca(MnO_{4})_{2}}}}
  • Հիմնային օքսիդ + ջրածին → մետաղ + ջուր
{\displaystyle {\mathsf {CuO+H_{2}\rightarrow Cu+H_{2}O}}}

Թթվային օքսիդներ[խմբա]

  • Թթվային օքսիդ + ջուր → թթու
{\displaystyle {\mathsf {SO_{3}+H_{2}O\rightarrow H_{2}SO_{4}}}}
  • Թթվային օքսիդ + հիմնային օքսիդ → աղ
{\displaystyle {\mathsf {CO_{2}+CaO\rightarrow CaCO_{3}}}}
  • Թթվային օքսիդ + հիմք → աղ + ջուր
{\displaystyle {\mathsf {SO_{2}+2NaOH\rightarrow Na_{2}SO_{3}+H_{2}O}}}

Եթե թթվային օքսիդը հանդիսանում է անհիդրիդ, ապա.

{\displaystyle {\mathsf {Ca(OH)_{2}+CO_{2}\rightarrow CaCO_{3}\downarrow +H_{2}O}}}
{\displaystyle {\mathsf {CaCO_{3}+H_{2}O+CO_{2}\rightarrow Ca(HCO_{3})_{2}}}}
{\displaystyle {\mathsf {SiO_{2}+Na_{2}CO_{3}\rightarrow Na_{2}SiO_{3}+CO_{2}}}}
  • Թթվի անհիդրիդ1 + անջուր թթու2 → թթվի անհիդրիդ2 + անջուր թթու1
{\displaystyle {\mathsf {2P_{2}O_{5}+4HClO_{4}\rightarrow 4HPO_{3}+2Cl_{2}O_{7}}}}

Ամֆոտեր օքսիդներ

  • Ուժեղ թթուներ կամ թթվային օքսիդների փոխազդեցության ժամանակ ցուցաբերում է հիմային հատկություններ.
{\displaystyle {\mathsf {ZnO+2HCl\rightarrow ZnCl_{2}+H_{2}O}}}
  • ։։{\displaystyle {\mathsf {ZnO+2KOH+H_{2}O\rightarrow K_{2}[Zn(OH)_{4}]}}} (ջրային լուծույթում)
{\displaystyle {\mathsf {ZnO+2KOH\rightarrow K_{2}ZnO_{2}}}}
Posted in Uncategorized

Կանադա

Տարածքը ՝ 9,970 հազ. կմ2

Բնակչությունը ՝ 34,3 մլն մարդ

Մայրաքաղաքը ՝ Օտտավա

Պետական կարգը ՝ սահմանադրական միապետություն

 

1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը

Կանադան սահմանակցում է ԱՄՆ- ին և ծովային հարևան է Գրելանդիային։ Կանադան ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Կանադայի տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը ՝ 35 մլն մարդ: Կանադան բաժանվում է 10 նահանգի: Հյուսիսային մասը ավելի ցուրտ է Գրելանդիային մոտ գտնվելու պատճառով, և այնտեղ գրեթե ոչ ոք չի ապրում:

 

2 Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները

Կանադայի առաջին նախադրյալը ԱՄՆ– ին սահմանակից լինելն է և հետևաբար Հարավում ունի ռեսուրսների մեծ պաշար, որոնցից աչքի է ընկնում ցորենը, եգիպտացորենը, քիչ քանակությամբ բամբակը և այլն:

3 Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11- րդ տեղն աշխարհում: Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ: Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ- ից և արևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից: Բայց այնտեղ դեռ նավթը անկայուն գին ունի:

 

 

Posted in Uncategorized

Բրազիլիա

Բրազիլիա

Տարածքը ՝ 8,5 մլն կմ2

Բնակչությունը ՝ 197 մլն մարդ

Մայրաքաղաքը ՝ Բրազիլիա

Պետական կարգը ՝ դաշնային հանրապետություն

 

1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները

Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Բրազիլիան սահմանակից է Գվինեային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային և Ուրուգվային:

2 Որո՞նք ենԲրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը

Բրազիլիայի տնտեսության առաջատար ճյուղերն են ՝ երկաթը, մանգանը, քրոմը, տիտանը, վոլֆրամը, անագի հանքաքարները և այլն:

Posted in Uncategorized

Классная робота

1. Сейчас студенты пишут диктант. Вчера они тоже  написали диктант. Что студенты писали вчера? 2. Я жду друга в метро. Утром я тоже буду ждать его в метро. Что он будет делать утром? Кого он ждал в метро? Где он ждал друга? 3. Друзья гуляют по Минску. В воскресенье они тоже ходили по Минску. Что они делали в воскресенье? Когда они ходили по
Минску? 4. Сейчас его семья живёт в Минске. А раньше она была в Москве. Где раньше была его семья? Когда его семья жила в Минске? 5. Сейчас Анна звонит домой. Вчера вечером она тоже звонила домой. Что Анна делала вчера вечером? Вчера вечером она звонила домой?

Posted in Uncategorized

Ավստրալիա

Ավստրալիա

Տարածքը ՝ 7682 հազ. կմ2

Բնակչությունը ՝ 23 մլն մարդ

Մայրաքաղաքը ՝ Կանբերրա

Պետական կարգը ՝ սահմանադրական միապետություն

 

1. Նշել Ավստրալիայի ափերը ողողող ջրային ավազանները

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի ՝  Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը ՝ Հնդկական օվկիանոսով:

 

2 Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը

Ավստրալիան հանդիսանում է աշխարհում տարածքով վեցերորդ պետությունը, Ռուսաստանից, Կանադայից, Չինաստանից, ԱՄՆ- ից և Բրազիլիայից հետո, զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի մոտ 5 %։ Նրա կազմի մեջ են մտնում ՝ Ավստրալիա մայրցամաքը և ափամերձ մյուս կղզիները, ընդհանուր 32 163 կմ² մակերեսով։ Ավստրալիայի ենթակայության տակ են գտնվում նաև մի քանի արտաքին տարածքներ ՝ Կոկոսյան կղզիները, մակերեսը ՝ 14 կմ², Ծննդյան կղզին, մակերեսը ՝ 135 կմ², Աշմոր և Կարտյե կղզիները, մակերեսը ՝ 199 կմ², Մարջանների ծովի կղզիները, մակերեսը ՝ 7 կմ² , Հերդ և Մակդոնալդ կղզիները, մակերեսը ՝ 372 կմ², Նորֆոլք կղզին, մակերեսը ՝ 35 կմ² և Ավստրալական անտարկտիկ տարածքը, մակերեսը ՝ 5 896 000 կմ²:

Posted in Uncategorized

ԱՄՆ

Տարածքը ՝ 9,4 մլն կմ2

Բնակչությունը ՝ 313 մլն մարդ

Մայրաքաղաքը ՝ Վաշինգտոն

Պետական կարգը ՝ դաշնային հանրապետություն

 

1. Բնութագրեք ԱՄՆ- ի աշխարհագրական դիրքը

ԱՄՆ- ի գրեթե ամբողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում: Այն բաղկացած է երեք հիմնական մասերից։ Դրանք են Միացյալ Նահանգների բուն տարածքը, Ալյասկայի նահանգը և Խաղաղ օվկիանոսում տեղակայված Հավայան կղզիները։ ԱՄՆ- ում շատ են ջրառատ գետերը, ինչպես նաև խոշոր լճերը: ԱՄՆ- ն գաղութատեր պետություն է: Այդ տիրապետություններն են Պուերտո Ռիկոն Կարիբյան ծովի մեջ, Արևելյան Սամոան, և մի շարք փոքր կղզիներ ՝ Խաղաղ օվկիանոսի մեջ:

 

2 Որո՞նք են ԱՄՆ- ի զարգացման նախադրյալները

 

3 Որո՞նք են ԱՄՆ- ի խոշոր ագլոմերացիաները

ԱՄՆ- ի խոշոր ագլոմերացիաներն են ՝ Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը և Չիկագոն:

Նյու Յորք ագլոմերացիայի բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 միլիոն մարդ։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է ՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ- ին։ Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը ՝ օրենքի։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60- 80- հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը ՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում:

Վաշինգտոն ագլոմերացիայի բնակչությունը 2015- ին կազմում է 8,3 միլիոն մարդ։ 1800 թ- ից ԱՄՆ- ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ- ի խորհրդարանի ՝ Կոնգրեսի շենքը ՝ Կապիտոլիումը, ԱՄՆ- ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը:

Լոս Անջելես քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 միլիոն մարդ։ Լոս Անջելեսը հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4- ին։ Լոս Անջելեսի բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը ՝ պետության մեջ քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև մեծ Լոս Անջելեսի ՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը:

 

4 Ինչպես է ամենրիկացի ազգը

Ամերիկացի ազգը  մեծամասնությամբ կազմված է ֆրանսիացիներից և անգլիացիներից:

 

Posted in Uncategorized

Ջերմության քանակի հաշվում Խնդիրների լուծում

Խնդիր 1

m=1գրամ=0,001կգ

t=1 աստիճան

c=380xՋ։կգ

Q-?

Q=cmt=380ջ։կգ x 0,001կգ=0,38ջ

Պատ՝2։

Խնդիր 2
m=250կգ

t=1 աստիճան

c=380 x ջ։ կգ

Q-?

Q-cmt=380 x ջ։ կգ = 1 x 0,25=95 ջ

Պատ ՝95 ջ։

Խնդիր 3

m-250  գրամ=0,25 կգ

t1-20 աստիճան

t2=620 աստիճան

c-380 x ջ։կգ

Q-?

QCM(t2-t1)=380 x ջ։կգ =600 x 0,25=57000 ջ

Խնդիր 4

m-0,5 կգ

c-4200 ջ։կգ

t1-20 աստիճան

t2-21 աստիճան

Q-?

4200 ջ։կգ x  0,5=21000ջ

Posted in Uncategorized

Տեսակարար ջերմունակություն

1.Ինչ է ջերմաքանակը

Մարմնի ջերմաքանակը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը:

2.ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

3.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:

Գոլ

4.Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից:

Այո

5.Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:

Ջերմունակությունը բնութագրում  է մարմնի ջերմային հատկությունները:

6.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխմանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:

7.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հակությունները:

8.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

1Ջ(կգ*0C)

9.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)

10.Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2-t1)

11.Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը

Եթե ջերմափողունակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացված է արտաքին միջավայրից ապա դա նշանակում է, որ այդ մարմինների ջերմությունը ինչ-որ ժամանակ հետ կհավասարվի: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է:

Posted in Uncategorized

Լաբարատոր աշխատանք

Փորձ առաջին

Կոնվեկցիայի փորձ

Փորձի համար անրաժեշտ է կալիումի մերմագալակ, լուցկի,ամրակալան,թաթիկ:

Ջրի մեջ լցնում ենք մի քանի բյուրեղ կալիումի պերմանգանատ ու չենք խառնում,ոչպեսզվի այն մնա վերևում։ Հետո ապիրտայրոցի միջոցով մի կողմիվ վառում ենք։ Կտեսնենք,որ կալյամի պերմանգանատը սկսում է խառնվել ջրի հետ և իջնում է ներքև, իսկ տաքացած ջուրը՝ դեպի վերև։

Փորձ երկրորդ

Դիֆուզիայի փորձ

Վերցնում ենք  անոթը  և նրա մեջ լցնում ենք ջուր այնուհետև վերցնում ենք մի քանի բյուրեղ կալիումի պերմանգանատից և գցում ջրի մեջ  իսկ հետո վառում ենք սպիրտայրոցը  և կտեսնենք, որ բյուրեղները տարածվում են ամբողջ ջրով մեկ։

Փորձ 3

Կոնվեկցիայի փորձ

Անոթը մի փոքր թեքենք ու մեջը լցնենք ջուր։Ավելացնենք մի քանի բյուրեղ կալիումի պերմանգանատ։Անոթի կենտրոնից սպիրտայրոցի կենտրոնից տաքացնենք։ Վերևի մասում ջուրը կեռա,իսկ ներքևի մասում կմնա սառը,այնպես,որ հանգստ կարող ենք ձեռքոց կպչել։