Ջեյմս Ջոուլն աշակերտել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնին և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները: 1841 թ-ին նա բացահայտել է (Է. Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք):1843–50 թթ-ին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը: Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը: 1851 թ-ին Ջոուլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը՝ ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում: Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները. մասնավորապես նոսրացած գազերի ընդարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել էր իդեալական գազի համար: Անգլիացի ֆիզիկոս Վ. Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբատ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ): Նա կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը: Ջոուլը հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից: Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք: Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում:
Category: Uncategorized
Ընտանիք
Ընտանիքը մեծ հասկացություն է ։Այն բնության հրաշալիքներից մեկն է: Յուրաքանչյուր մարդ ընտանիքը տարբեր ձև է ընկալում ևպատկերացնում: Ընտանիքը միշտ չէ , որ բաղկացած է արյունակիցներից, ինչպես շատերի դեպքում է։ Կարելի է ասել , որ ընտանիքի անդամները մեր լավագույն ընկերներն են։ Նույնիսկ լավագույն ընկերները , որոնց հետ մենք չունենք արյունակցական կապ, կարող են դառնալ մեր ընտանիքի անդամը ։
Ընտանիքը կազմվում է սիրո հիմքի վրա, երբ հիմքում գտնվում է սերը այն ամուր է և անսասան։Առանց սիրո ընտանիքի հիմքը թույլ է և մի փոքր ցնցումից այն կարող է փուլ գալ ողջ ընտանիքը։ Ընտանիք ասելով հասկանում եմ այն ,որտեղ տիրում է ջերմ մթնոլորտ, որտեղ տիրում է սերը և հարգանքը միմյանց նկատմամբ:
Ընտանիք…….բնության պարգևած հրաշքներից մեկը և միաժամանակ նաև ամենալավ բանը կյանքում.Մարդն առանց ընտանիքի,նույնն է, ինչ մարմինն առանց հոգու կամ սրտի: Լինելով ընտանիքում քեզ զգում ես ավելի ապահով,ավելի ուժեղ և ընտանիքիդ հետ պատրաստ ես հաղթահարելու նույնիսկ ամենաբարդ փորձությունը կյանքում:
Սակայն որոշ ընտանիքներ ինչպես նշված էր կազմված չեն սիրո հիմքի վրա։ Այդ ընտանիքներում կառավարում է բռնոիթյունը հետևաբար այդ ամենից տուժում են բոլորը, իսկ երեխաները ունենում են հոգեկան շեխումներ։ Կարծում եմ ավելի նախընտրելի է հաշտ ու համերաշխ բաժանվել, քանց տանջել բոլոր նրանց ով ձեզ շրջապատում է։
Երեխայի նկատմամբ բռնությունը վերաբերմունք է, երբ երեխան դիտավորյալ ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Փաստ է, որ երեխայի պահվածքը կարող է ցույց տալ՝ նա ենթարկվում է բռնության, թե ոչ. օրինակ՝ վախը, երբ ծնողը մոտենում է երեխային,պասիվ ներփակված պահվածքը, ցանկացած մեծահասակի հետ ֆիզիկական շփումից խուսափելը, վախեցած հայացքը, անբացատրելի փոփոխությունները վարքում, փախուստը տանից, միտումնավոր ինքն իրեն վնասելու ցանկությունը հստակ վկայում են բռնության ենթարկվելու փաստը:
Երեխայի նկատմամբ բռնություն կարող է կիրառվել ոչ միայն անբարենպաստ, այլև համերաշխ ու հաջող ընտանիքներում: Այստեղ կարևորը ծնողի գործոնն է,երբ ծնողը երեխային վերաբերվում է ատելությամբ, կիրառում է դաժանություն՝ կարգ ու կանոն հաստատելու համար:
Օրինակ՝ ամենահետաքրքիրն այն է, որ, դաժան ծեծի ենթարկված երեխան հիմնականում չի խոստովանում, որ դա ծնողն է արել, ու չի դիմում բժշկի, օգնություն չի հայցում: Իսկ երբ, երեխան բացմաթիվ վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում, ծնողը դա բացատրում է դժբախտ պատահարով:
Վիճակագրական տվյալները փաստում են՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ ծնողների կողմից բռնության հետևանքով մահանում է 2-3 հազար երեխա, իսկ ամեն օր տանից փախչում է 100.000 երեխա, և անօթևանների թիվը գնալով աճում է: Յուրաքանչյուր տարի մոտ 2.000 երեխա փորձում է ինքնասպանություն գործել:Այս ամենն,իհարկե, ցավալի է: Օրինակ՝ Ռուսաստանում տարեկան մահանում է 2 միլլիոն երեխա,քանի որ ծնողները ծեծում են նրան:
Հասարակական հարաբերություններ
Հասարակական հարաբերություններ, բազմապիսի կապեր, որոնք առաջանում են սոցիալական խմբերի, դասակարգերի, ազգերի միջև ու դրանց ներսում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի և գործունեության պրոցեսում։ Բաժանվում են առաջնային (նյութական) և երկրորդային (գաղափարական) հարաբերությունների։ Նյութական (տնտեսական, արտադրական) հասարակական հարաբերությունները մարդկանց կամքից և գիտակցությունից անկախ, օբյեկտիվ անհրաժեշտությամբ գոյացող, նյութական բարիքների արտադրությանն ուղղված գործունեության հետևանք են։ Գաղափարական (քաղաքական, իրավական, բարոյական և այլն) հասարակական հարաբերություններն առաջանում են նյութական հասարակական հարաբերությունների բազայի վրա և վերջինի վերնաշենքն են։ Անհատները հասարակական հարաբերություններում հանդես են գալիս որպես սոցիալական որևէ հանրության, խմբի անդամ, ներկայացուցիչ։ Հասարակական հարաբերությունները դիալեկտիկական փոխազդեցության մեջ են մարդկանց անձնական հարաբերությունների հետ և որոշում են այդ հարաբերությունների էական կողմերը։ Սոցիալական տարբեր խմբերի, հանրությունների, կազմակերպությունների հասարակական հարաբերությունները որոշվում են արտադրական հարաբերությունների պատմականորեն որոշակի համակարգում ունեցած նրանց տեղով, սոցիալական այլ խմբերի հետ ունեցած փոխհարաբերություններով։
Հասարակական պահանջմունքներ
Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։ Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։
Ընտանիք
Ընտանեկան դերերը բոլոր այն սոցիալական դերերն են, որոնք անձիք կատարում են` ի հետևանք այն բանի, որ ունեն ընտանիք և այնտեղ որոշակի դիրք են զբաղեցնում։ Այդտեղ «ընտանեկան դեր» հասկացությունն ընդհանուր բնույթ ունի։ Ընդհանրապես ընտանեկան դերերը կարելի է բաժանել երկու խմբի`
1 ներընտանեկան դերեր
2 միջընտանեկան դերեր
Ներընտանեկան են այն կարգավիճակներն ու դերերը, որ ընտանիքի անդամներն ստանձնում են միայն այդ ընտանիքի անդամների հետ
Քվերկություն
Պարտադիր քվեարկությունն ապահովում է բարձր հաճախելիություն, ինչը բացառում է ընտրական գործընթացի անարդյունավետ ելքը։ Նման միջոցների կողմնակի արդյունքը լինում է այն, որ բացակայում է ընտրողների սեփական հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ, որը կասկածի տակ է դնում քվեարկման անկեղծությունն ու արդարացվածությունը։ Խոսքը նրա մասին է, թե որքանով է նման ձևով ընտրված իշխանությունը լեգիտիմ։ Սա մնում է՝ սահմանադրական իրավունքի շրջանակներում, քննարկման առարկա։ Իմ կարծիքով քվեարկելու իրավունք պետք է իրավունք ունենան նաև անչափահասները,մոտ 15 տարեկանից սկսած, քանի որ մեծահասակները այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք հարմար են միայն իրենց համար։
Ես դեմ եմ ընտրակաշառքերին, քանի որ ընտրությունները արդար չեն ընթանա։ Ես առավել ևս դեմ եմ, որ մարդիկ վերցնում են ընտրակաշառք և քվեարկում են ուրիշին, քանի որ նրանք ոչ միայն վաճառում են իրենց ձայնը, նրանք վաճառում են նաև իրենց խոսքը։
Самостоятельная работа

- Играли команды “Интер” и “Спартак”
- Не подалёку от стадиона.
- Дальше стадиона.
- Потому что в центре была пробка .
- На метро .
- Работники метро .
- “Интер”

- Как спортсмены поехали на стадион.
- И идти пешком на станцтю метро.
- Увидели их любимую футбольную команду на станции.
- Спортсмены опаздывают на матч, потому что на дороге пробка .
- Выиграла команда “Интер”
Пробки часто происходят из-за какой-то аварии, и да в моём городе часто бывают пробки на дороге Исакова.
В моём городе часто бывают пробки , и из-за этого очень часто я опаздываю.
Да я люблю спорт . Мне нравятся и воллейбол и футбол .
Да я люблю спорт. Мне нравится плавание .
Խնդիրների լուծում
1.200գ ջրում լուծել են 50գ կերակրի աղ:Հաշվեք աղի զանգվածային բաժինը լուծույթում:(w)։
m(լ-թ)-200գ
m(լ-չ)-50գ
W-?
Լուծում՝200։1000×100=2
Պատ՝2։
Աղեր
Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը աղերը նկարագրում է որպես քիմիական միացություն, որոնք կազմված են կատիոնից և անիոնից։ Կա նաև այլ բնորոշում՝ աղեր են կոչվում այն նյութերը, որոնք կարող են առաջանալ թթուների և հիմքերի փոխազդեցությունից գրի առկայությամբ։
Բացի մետաղի ատոմներից աղերում կարող են գտնվել նաև ամոնիումի (NH4+), ֆոսֆինի (PH4+) կատիոններ և այլ օրգանակ միացություններ, ինչպես նաև կոմպլեքսային կատիոններ և այլն։ Աղերում անիոնի դեր կարող են կատարել թթվային մնացորդների անիոնները, ինչպես անօրգանական, այնպես էլ օրգանական, ներառյալ կարբանոիդները և կոմպլեքսային անիոնները։
Լոմոնոսովը քիմիայից և ֆիզիկայից իր աշխատություններում այդպես է նշել աղը։
Աղ անվանումը նշանակում է փխրուն մարմիններ, որոնք լուծվում են ջրում և այն մնում է թափանցիկ, դրանք չեն այրվում, եթե ջրում ենթարկվում են կրակի ազդեցությանը։
Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են։ Մի շարք աղեր՝ մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»: Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում։ Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության, մետաղաձուլման, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատնտեսության մեջ, կենցաղում և այլուր։
Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ( KAl(SO4)2 . 12H2O), դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն։
Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Բնության մեջ տարածված է հալիտ միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ։ Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Անգլիայում և այլուր։ Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ Երևանում՝ Ավանի աղի հանքերը։ Կերակրի աղի խոշոր պաշարներ կան ծովերի, աղի լճերի և ստորերկրյա ջրերում։ Աղաջրերից աղն արդյունահանում են ջրի գոլորշիացման միջոցով։
Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։ Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով։ Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ։ Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։ Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։
Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար։ Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց։ 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար։
Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։
Ձմռանը սառցածածկույթի առաջացումը կանխելու նպատակով ձյունածածկ ճանապարհների վրա ցանում են աղ։ Վերջինս լուծվում է ձյան մեջ և իջեցնում սառցակալման ջերմաստիճանը. եթե սովորական ջուրը սառչում է 0 °C-ում, ապա աղաջուրը սառչում է ավելի ցածր ջերմաստիճաններում։
Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ։ Ամբողջ աշխարհում 1 տարում արդյունահանվում է ավելի քան 100 միլիոն տոննա աղ։ Ժողովրդի մեջ տարածված «աղ ու հաց» արտահայտությունը խորհրդանշում է բարեկամություն և հյուրընկալություն։
Աղերի տեսակներ
Եթե աղերին դիտարկենք թթուների մեջ կատիոնների կամ հիմքերի մեջ հիդրօքսո խմբերի փոխարինող, ապա կարելի է աղերը բաժանել հետևյալ խմբերի․
- Միջին (նորմալ) աղեր՝ թթուների կազմի մեջ եղած ջրածնի բոլոր ատոմները փոխարինվում են մետաղի ատոմներով (Na2CO3, K3PO4)
- Թթու աղեր՝ ջրածնի ատոմների մի մասն է փոխարինված մետաղի ատոմներով (NaHCO3, K2HPO4)։ Նրանք առաջանում են, երբ չեզոքացումը լրիվ չի տեղի ունենում (այսինքն միջավայրում կամ հիմքը քիչ է, կամ թթուն է շատ)
- Հիմնային աղեր՝ հիմքի ոչ բոլոր հիդրօքսո (OH–) խմբերն են դուրս մղվում թթվի թթվային մնացորդի կողմից (CuOH)2CO3)։ Նրանք առաջանում են, երբ միջավայրում կամ հիմքն է ավելցուկով լինում, կամ թթվուն՝ պակասորդով։
Կառուցվածքի մեջ եղած կատիոնների և անիոնների քանակից կախված աղերը առանձնացնում են հետևյալ տեսակների
- Պարզ աղերը կազմված են մեկ տեսակի կատիոնից և անիոնից (NaCl)
- Կրկնակի աղերը կազմված են երկու տարբեր կատիոններից (KAl(SO4)2·12 H2O)
- Խառը աղերը կազմված են երկու տարբեր անիոններից (Ca(OCl)Cl)
Տարբերում են նաև հիդրատացված աղեր (բյուրեղահիդրատներ), որոնց կազմության մեջ մտնում են բյուրեղացված ջրի մոլեկուլներ, օրինակ Na2SO4·10 H2O , և կոմպլեքսային աղեր, որոնք պարունակում են կոմպլեքսային կատիոն կամ կոմպլեքսային անիոն (K4[Fe(CN)6], [Cu(NH3)4](OH)2)։ Ներքին աղերը ձևավորվել են երկբևեռ իոններից, այսինքն մոլեկուլներից, որոնք պարունակում են ինչպես դրական լիցքավորված, այնպես էլ բացասական լիցքավորված իոններից։
Թթվածնավոր աղերի ավանակարգ
Աղերի անվանումը հիմնականում կապված է նրանց համապատասխան թթուների անվանումների հետ։ Քանի որ թթուները ունեն նաև ավանդական և պատահական անվանումներ, դրանց աղերը նույնպես անվանում ենք թթվային մնացորդին համապատասխան անվանումով (նիտրատներ, ֆոսֆատներ, կարբոնատներ և այլն)։
Աղերի ավանդական անվանումը բաղկացած է անիոնի և կատիոնի անվանումից։ նիոնների անվանումները հիմնված է թթվածնավոր տարրերի լատիներեն կամ հայերեն անվանումների վրա։ Եթե թթվածնավոր տարրը ունի օքսիդացման մեկ աստիճան, նրա անունը կարդալիս ավելացնում ենք -ատ երջավորությունը․
- CO32- —կարբոնատ
- GeO32- — գերմանատ
- Եթե թթվածնավոր թթուն ունի օքսիդացման երկու աստիճան, ապա ավելի բարձր օքսիդացման աստիճան ունեցող թթվային մնացորդին ավելացնում են -ատ ածանցը, իսկ ցածր օքսիդացման աստիճան ունեցողին՝ -իտ ածանցը՝
- SO42- —սուլֆատ
- SO32- —սուլֆիտ
Եթե տարրը կարող է ունենալ օքսիդացման երեք աստիճաններ, ապա ամենաբարձր, միջին և ցածր օքսիդացման աստիճանների անվանումները համապատասխանաբար տալիս ենք -ատ, -իտ, -հիպո ածանցները՝
- NO3– — նիտրատ
- NO2– — նիտրիտ
- NO22- — հիպոնիտրիտ
Վերջապես կարող են լինել չորս օքսիդացման աստիճան ունեցող տարրեր, որոնք ամենաբարձր օքսիդացման աստիճան ունեցողը ստանում է պեր- նախածանցը և -ատ ածանցը, հաջորդը՝ ըստ օքսիդացման աստիճանի նվազման՝ -ատ, -իտ, հիպո- նախանծանց և -իտ ածանց՝
- ClO4– — պերքլորատ
- ClO3– — քլորատ
- ClO2– — քլորիտ
- lO– —հիպոքլորիտ
- Մետա-, օրթո-, պոի-, դի-, եռ-, պերօքսի- և այլ ածանցները պահպանվում են թթուների անվանումները տալիս, պահպանվում են նաև անիոններն անվանելիս[10]:
Կատիոնների անվանումները համընկնում են տարրերի անվանումների հետ, որոնցից նրանք ձևավորվում են, իսկ անհրաժեշտության դեպքում նշվում է նաև ատոմների քանակը (սնդիկի(2+) կատիոն Hg22+, մկնդեղի (2+) կատիոն As42+) և թթվայնության աստիճանը, եթե այն փոփոխական է։
Թթու աղերի անվանումները տալիս անիոնին ավելանում է հիդրո- նախածանցը: Եթե անիոնին կարող է միանալ մեկ ատոմից ավել ջրածին, ապա անունը կարդալիս ավելացնում են դիհիդրո- նախածանցը (NaHCO3– նատրումի հիդրոկարբոնատ, NaH2PO4 – նատրիումի դիհիդրոֆոսֆատ): Հիմնային աղերի անվանումները կարդալու համար օգտագործում են հիդրօքսո- նախածանցը ((FeOH)NO3– երկաթի հիդրօքսինիտրատ):
Բյուրեղահիդրատներին անվանում տալիս ավանդական կամ նոմենկլատուրային անվանը ավելացնում են հիդրատ (Pb(BrO3)2·H2O՝ կապարի (II) բրոմատի հիդրատ, Na2CO3·10 H2O՝ նատրիումի կարբոնատի հիդրատ): Եթե հայտնի է բյուրեղահիդրատի կառուցվածքը, այդ դեպքում կարող է կիրառվել կոմպլեքսային կապերի անվանումը ([Be(H2O)4]SO4՝ տետրաակվաբերիլիումի սուլֆատ):
Աղերի մի քանի դասերի համար գոյություն ունի խմբային անուն, օրինակ, կրկնակի սուլֆատներին անվանում են կվարց MIMIII(SO4)2·12 H2O , որտեղ MI -ը նատրիումի, կալիումի, ռուբիդիումի, ցեզիումի, թալիումի և ամոնիումի իոնները կարող են լինել, իսկ MIII -ը ալյումինի, գալիումի, ինդիումի, թալիումի, տիտանի, վանադիումի, քրոմի, մագնեզիումի, երկաթի, կոբալտի, ռոդիումի և իրիդիումի կատիոնները:
Ավելի բարդ կամ հազվադեպ հանդիպող աղերի համար, որոնք ձևավորվում են կոմպլեքսային կապերի միջոցով, կիրառվում է նոմենկլատուրային անվանումներ[9]: Համաձայն նոմենկլատուրայի, աղը բաժանվում է արտաքին և ներքին մակերեսների (կատիոն և անիոն), վերջինս կազմված է կենտրոնական ատոմից և լիգանտներից՝ ատոմներ են, որոնք միացած են կենտրոնական ատոմին: Աղի անվանումը տրվում է հետևյալ կերպ: Սկզբում տալիս ենք կատիոնի անվանումը սեռական հոլովով դրված, ապա անիոնի անվանումը նրան ավելացնելով համապատասխան վերջավորությունը թթվայնությունից կախված:
LiBO3– լիթիումի եռօքսոբորատ
Na2Cr2O7– նատրիումի հեպտաօքսոքրոմատ
NaHSO4– նատրումի հիդրոսուլֆատ
Անթթվածին թթուներից առաջացած աղերի անվանակարգ
Անթթվածին թթուներից առաջացած աղերը անվանելու համար օգտագործում են նոմենկլատուրայում կիրառված անվանումերը իրենց կապերով և թիվը ցույց տվող նախածանցներով, կամ Շտոկի առաջարկած թթվայնության աստիճանը նշելով, որը ի դեպ ավելի գերադասելի է:
Հալոգենիդների անվանումները կազմվում են կատիոնի և հալոգենի անվանումից -իդ սածանց ավելացնելով (NaBr՝ նարիումի բրոմիդ, SF6՝ ծծմբի ֆտորիդ կամ ծծմբի հեքսաֆտորիդ): Գոյություն ունեն կեղծ հալոգենիդների աղեր, որոնք կազմված են հալոգենիդանման անիոններից: Նրանց անվանումները տալիս են հետևյալ կերպ՝ Fe(CN)2– երկաթի (II) ցիանիդ, AgNCS- արծաթի (I) թիոցիանիդ[17]:
Հալկոգենները, որոնք իրենց մեջ պարունակում են ծծմբի, սելենի և տելուրի անիոններ, անվանում են համապատասխանաբար սուլֆիդներ, սելենիդներ, տելուրիդներ: Ծծմբաջրածինը և սելենաջրածինը կարող են առաջացնել թթու աղեր, որոնք համաատասխանաբար կոչվում են հիդրոսուլֆիդներ և հիդրոսելենիդներ (ZnS- ցինկի սուլֆիդ, SiS2– սիլիցիումի դիսուլֆիդ, NaHS-նատրիումի հիդրոսուլֆիդ): Կրկնակի սուլֆիդները անվանելու համար նշում են երկու կատիոնն էլ գծիկի միջոցով՝ (FeCu)S2– երկաթի-պղնձի դիսուլֆիդ:
Կառուցվածք և ֆիզիկական հատկություններ
Որպես կանոն աղերը իրենցից ներկայացնում են բյուրեղային նյութեր՝ իոնային բյուրեղավանդակներով: Օրինակ, ալկալիական և հողալկալիական մետաղների հալոգենիդները (NaCl, CsCl, CaF2) կազմված են անիոններից, որոնք տեղադրված են գնդաձև փաթեթի ամենալայն մասերում, իսկ կատիոնները՝ այդ փաթեթի դատարկ մասերում: Աղերի իոնային բյուրեղները կարող են կազմված լինել նաև թթվային մնացորդներից, որոնք միացած են անսահման անիոնային մասերից (սիլիկատներ): Այդպիսի կառուցվածքը ազդում է նրանց ֆիզիկական հատկությունների վրա, նրանք ունեն բարձր հալման ջերմաստիճան, պինդ վիճակում համարվում են դիէլեկտրիկներ:
Հայտնի են նաև աղեր, որոնք ունեն մոլեկուլյար (կովալենտային) կառուցվածք (օրինակ ալյումինի քլորիդը AlCl3): Աղերի մեծ մասի մոտ քիմիական կապի հատկությունը տատանվում է իոնական և կովալենտային կապերի միջև:
Հիմնական հետաքրքրությունը ներկայացնում են իոնային հեղուկները՝ աղերը, որոնց հալման ջերմաստիճանը 100°С- ից ցածր է: Բացի անոմալ ցածր հալման ջերմաստիճան ունենալուց, նրանք ունեն համարյա զրոյական հագեցած գոլորշու ճնշում և բարձր մածուցիկություն: Յուրահատկուկ հատկությունները այս աղերի բացատրվում է կատիոնի ցածր համաչափությամբ, իոնների միջև ցածր փոխազդեցությամբ և կատիոնի լիցքի լավ բաշխվածությամբ:
Աղերի կարևոր հատկությունն է համարվում ջրում լուծվելը: Ըստ լուծելիության աղերը բաժանվում են լուծելի, քիչ լուծելի և անլուծելի:
Հիմքեր
Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ առաջացնում են աղեր։ Մեծ մասամբ մետաղների հիդրօքսիդներ են։ Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH–։ Ըստ դիսոցման աստիճանի մեծության լինում են ուժեղ, միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ հիմքեր են ալկալինները։ Հիմքի լուծույթների ջրածնական ցուցիչը՝ pH>7։ Ըստ մոլեկուլում պարունակած OH–իոնների թվի լինում են միաթթու (NaOH և այլն), երկթթու Ca(OH)2 և այլ հիմքեր։ Դանիացի քիմիկոս Ջ. Բրենստեդի տեսության համաձայն հիմքեր են պրոտոն միացնելու ունակ բոլոր մոլեկուլներն ու իոնները (օրինակ, NH3, ամիններ են), իսկ ըստ ամերիկացի քիմիկոս Դ. Էյուիսի՝ հիմքեր են չօգտագործված էլեկտրոնային զույգ պարունակող (էլեկտրոնային զույգի դոնոր) բոլոր նյութերը։