Posted in Uncategorized

Նախագծային շաբաթ Աեպտեմբերի 2-6

  • Որո՞նք են մարդկությանը հուզող հիմնախնդիրները
  • Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային  էկոլոգիական հիմնախնդիրներ:
    1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում:
    2. Երկրագնդի անտառազրկումը:
    3. Հողերի վատթարացումը և էրոզիան:
    4. Անապատացումը:
    5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը:
    6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ:
    7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը:
  • Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները:Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են՝ հողմային և արևային կենսազանգվածի ռեսուրսները:
  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր
  • Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:
  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը
  • Էկոլոգիապես մաքուր համարվում է այն սնունդը որը իր  մեջ չի պարունակում հավելյալ պարատանյութեր և այդ սնունդը  մարդիկ կարող են օգտագործել  առանց վախենալու։
  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները
  • Առողջ ապրելակերպի սկզբունքներն են  սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով որոնք իր մեջ չեն պարունակում  պարարտանյութեր խմել մաքուր ջուր  պետք է լավ քնել 8 ժամ, պետք է դեռբազատվել մեր վատ սովորույթներից չօգտագործել    գազավորված ըմպելիքներ, չծխել։
  • Ինչու են նավթը անվնում <<սև ոսկի>>
  • Նավթը անվանում են  սև ոսկի քանի որ  այն մինչև մշակելը լինում է սև բացի դրանից նավթը համարվում է ամենաթանկարժեք  վառելանյութերից մեկը և երկրների մեծամասնությունը չունի այդ վառելանյութից այդ թվում նայև  Հայաստանը։
  • Ինչու՞ է ջրածինը համարվում ապագայի վառելանյութ
  • Ջրածինը տիեզերքի ամենատարածված տարրն է։ Ջրածին գազը թունավոր չէ և օժտված է մեծ ջերմատվությամբ։ Դրա մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակի բենզինից՝ միայն 46 կՋ։ Ընդ որում՝ մթնոլորտն աղտոտող ոչ մի վնասակար նյութ չի առաջանում, որն անխուսափելի է վառելիքի ցանկացած այլ տեսակի պարագայում։Հենց դրա համար ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ։
  • Ինչու՞ խմելու ջուրը չի կարելի վարակազերծել քլորով
  • Քանի որ խմելու ջուրը օգտագործում են մարդիկ իսկ քլորը թունավոր է և վնասակար է  մարդու օրգանիզմի համար։
  • Ինչու՞ են հողին տալիս պարարտանյութեր
  • Ինչու՞ է անհրաժեշտ քնել մոտավորապես 8 ժամ
  • Քանի որ 8 ժամ քնելով մարդը անբոջությամբ  հանգստանում է և լցվում է մեծ էներգիայով ։
  • Ինչու՞ են ամռանը հագնում բաց գույնի հագուստ և այլն:
  • Քանի որ մուգ հագուստը մեծ քանակությամբ ջերմություն է կլանում ։
Posted in Uncategorized

Դաս 1 Կրկնողություն

Դաս 1. Կրկնողություն` Ֆիզիկական  մարմին  և  նյութ:Ի՞նչ է նյութը,պարզ և բարդ նյութերի օրինակներ: Անօրգանական և  օրգանական  նյութերի  օրինակներ:Մաքուր նյութեր,խառնուրդներ(համասեռ և անհամասեռ):Նյութի բաղադրությունը՝մոլեկուլ,ատոմ , իոն (կառուցվածքը,բաղադրությունը):Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

Ինչ է նյութը

Սահամանում՝Նյութը միմիյանց հետ փոխազդող փոքրգույն մասնիկների (մոլեկուլներ ,ատոմներ ) համախումբ է։

Ինչ է պարզ և բարդ նյութերը։

Պարզ են կոչվում այն նյութերը  որոնք կազմված են  միևնույն քիմիական տարի ատոմներից։ Օրինակ՝ Պարզ նյութերը դասակարգվում են մտաղների և ոչ մետաղների:Օրինակ՝Մետաղներ-Li,Be,Na,K,Ca,Ag 

Ոչ մետաղներ-H,N,O,F,P,Cl,Se,Br,Ar O2:

Բարդ են կոչվում այն նյութերը  որոնք կազմված են  առնվազն 2 տարի ատոմներից։

Ներկայումս հայտնի է 30 միլիոն նյութ։

Որոնք են անօրգանական և օրգանական  նյութերը։

Օրգանական կոչվում են այն նյութերը որոնց բաղադրության մեջ կա ածխածին տարը։

Posted in Uncategorized

Классная робота

Печальный – весёлый-антоними

быстрый – медленный- антоними

сильный – робкий-антоними

трудолюбивый – ленивый-антоними

широкий – глубокий-антоними

смелый – храбрый–антоними

ранний – поздний. -синонимы

Posted in Uncategorized

Նախագծային Աշխատանք․ Քաղցկեղ հիվանդություն ․

Նպատակը՝

Բուժել մարդկանց և մահվան հավանականությունները քչացնել ։

Քաղցկեղ հիվանդության հիմնական պատճառներնեն ՝

ծխախոտ , կաթի և մսի մեջ գտնվող հորմոնները , ատամնաբուժական ռենտգենյան ճառագայթներ, թունավոր կոսմետիկա , արհեստական քաղցրացուցիչներ  և տարբեր դեղորայք և պատվաստանյութեր ։

Խնդիրներ ՝

Շատ ժամանակներ քաղցկեղ հիվանդությունը առաջանում է հենց մարդկան անփութության պատճառով ։ Քանի , որ նրանք պարզապես չեն հետևում նրանց առողջությանը ։

Քաղցկեղի ճամանակ մարդիկ ունենում են ցավեր։

Բուժման  տարբերակներ՝

Այս հիվանդությունը բուժելու միակ տարբերակներն են ՝ քիմիոթերապիան և վիրահատությունը ։

Շատ ժամանակներ մարդկանց հիվանդությունը այն աստիճանի բարդ է , որ միակ բուժման մեթոդը դա քիմիոթերապիան է ։ Բայց դրա հավանականությունը  շատ քիչ է ։

Սպասելիքներ ՝

Ստեղծել բուճման աշխատող մեթոդներ ։

 

Posted in Uncategorized

Առողջ ապրելակերպի սկզբունքները ըստ ճապոնացի գիտնականների

1․ Էկոլոգիապես մաքուր սնունդ,մաքուր խմելու ջուր,մաքուր օդ։

2․Առողջ քուն՝8 ժամ Քնել ժամը 22։00-23։00։

3․Մարմնակրթություն,հիգիենա

4․Առաջին 3 կետերի կատարում , վատ սովորումների  դեռբազատում՝ ալկոհոլի չարաշահումը, ծխելը,թմրանյութերի օգտագործում,հիգիենայի կանոները չպահպանելը։

5․Սթրեսայի իրավիճակներից դուրս գալ հումորի  և կատակի միջոցով։

Posted in Uncategorized

Վիտամիններ

Վիտամիններ (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է, բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։

Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ Որոշ վիտամիններ, օրինակ վիտամին D-ն, կատարում են հորմոնանման ֆունկցիա՝ կարգավորելով հանքային նյութերի փոխանակությունն օրգանիզմում կամ ինչպես վիտամին A-ն է՝ բջիջների և հյուսվածքների աճն ու տարբերակումը։ Վիտամինների ամենամեծ խումբը B վիտամինային կոմպլեքսն է, որոնք խաղում են ֆերմենտների կոֆակտորների դեր՝ կատալիզելով նյոթափոխանակային ռեակցիաները։ Այս առումով, վիտամինները մտնում են ֆերմենտների կազմի մեջ որպես պրոսթետիկ խմվի մի մաս։ Օրինակ՝ բիոտինը ճարպաթթուների ստեղծմանը մասնակցող ֆերմենտների կազմի մեջ է մտնում։ Վիտամինները կարող են նաև կատալիզում խաղալ կոֆերմենտների դեր՝ տեղափոխելով քիմիական ֆունկցիոնալ խմբեր կամ էլեկտրոններ մի մոլեկուլից՝ մյուսը։ Օրինակ՝ ֆոլաթթուն բջջում կարող է տեղափոխել մեթիլ, ֆորմիլ և մեթիլեն խմբերը։ Չնայած վիտամինների ֆերմենտ-սուբստրատ ռեակցիաներում մասնակցելոլւ ֆունկցիան առավել հայտնին է, վիտամինների մյուս ֆունկցիաները նույնպես հավասարապես կարևոր են։

Մինչև 1930-ականների կեսերը, երբ առաջին անգամ կիսասինթետիկ ճանապարհով ստացան վիտամին B-ն և C-ն, վիտամինների միակ աղբյուրը սնունդն էր։ 20-րդ դարի կեսից վիտամինները սկսվեցին արդեն քիմիական ճանապարհով սինթեզվել և վաճառվել, առանձին կամ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով։ Վիտամինների կառուցվածքային ակտիվությունը, ֆունկցիան և առողջության մեջ դերը ուսումնասիրող գիտությունն անվանվում է վիտամինոլոգիա։

Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։

Որոշ սննդամթերքներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, բայց զուրկ են մյուսներից։ Ուստի միօրինակ սնվելիս կամ վիտամինազուրկ սննդամթերք օգտագործելիս, ինչպես նաև օրգանիզմի կողմից վիտամինների յուրացման շարժընթացի խանգարման դեպքում կարող է առաջանալ վիտամինային անբավարարություն (թերվիտամինություն(հիպովիտամինոզ), ավիտամինություն)։ Վիտամինների ավելցուկային ընդունումը նույնպես կարող է հանգեցնել հիվանդությունների՝ գերվիտամինությունների(հիպերվիտամինոզ)։ Դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի մեծ չափաքանակի միանվագ ընդունումից (սովորաբար վիտամինային պատրաստուկի ձևով) կամ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող քանակությամբ երկարատև օգտագործելիս։

Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակվում էին լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անուններ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը։ Վիտամինները բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր։ Ջրալույծ վիտամիններ`

  • B խմբի բոլոր վիտամինները,
  • Վիտամին C-ն,
  • Վիտամին PP-ն:

ճարպալույծ վիտամիններ`

  • Վիտամին A-ն,
  • Վիտամին D-ն,
  • Վիտամին E-ն,
  • Վիտամին K-ն:
  • Ջրալուծ վիտամիններից առավել հայտնի է C վիտամինը (ասկորբինաթթու), որն առկա է մի շարք ֆերմենտների կազմի մեջ։ C վիտամինի բացակայության պարագայում օրգանիզմում զարգանում է ծանր ավիտամինոզ՝ լնդախտ (ցինգա)։ Մարդը թուլանում է, նվազում է նրա կայունությունը տարբեր վարակների և շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Լնդերը սկսում են արյունաթորել, ատամները՝ շարժվել և, ի վերջո՝ ընկնում են։ Առավել շատ C վիտամին պարունակվում է մասուրի և սև հաղարջի պտուղներում, կիտրոնում, կաղամբում (այդ թվում՝ թթու)։ Մարդուն օրական անհրաժեշտ է 50-100մգ C վիտամին։ Վարակիչ հիվանդությունների պարագայում այդ չափաբաժինն անհրաժեշտ է մեծացնել 3-5 անգամ, քանի որ C վիտամինն առկա է հակամարմինների առաջացմանը նպաստող ֆերմենտների կազմի մեջ։

    Ճարպալուծ վիտամինների շարքում առավել կարևորվում է A վիտամինը, որն անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների բնականոն աճի համար։ Բացի այդ, A վիտամինը մասնակցում է տեսողական գունակ ռոդոպսինի ձևավորումն ապահովող ֆերմենտների աշխատանքին։ A ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում կարող են զարգանալ մաշկի կամ լորձաթաղանթների խոցեր, «հավկուրություն»՝ մթնշաղային տեսողության խանգարում։ A վիտամինը պարունակվում է առավելապես լյարդում, կենդանական ծագմամբ մթերքներում՝ կարագում, պանրում։ Սակայն բույսերում այս վիտամինը կարող է սինթեզվել նրանցում պարունակվող դեղին գունանյութից՝ կարոտինից։ Կարոտինը պարունակվում է գազարում, կարմիր պղպեղում, ծիրանում, դդմի մեջ և կարմիր գույնի այլ մրգերում ու բանջարեղենում։ Կարոտինն ավելի լավ յուրացվում է եփելուց հետո, A վիտամինի վերածվում է բարակ աղիներում։

 

  • Վիտամինների քանակի փոփոխումը, խանգարումը օրգանիզմում կապված է երեք հիմնական պաթոլոգիական վիճակների հետ.
    • Վիտամինի պակաս – հիպովիտամինոզ (լատ. hypovitaminosis)
    • Վիտամինի ավելցուկ – հիպերվիտամինոզ (լատ. hypervitaminosis)
    • Վիտամինի բացակայություն – ավիտամինոզ (լատ. avitaminosis).
    • A վիտամին (ռետինոլ)

      Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար։ A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն)։ A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում։ Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն։

      B1 վիտամին (թիամին)

      Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի նյութափոխանակության համար։ Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի։ B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը։ Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց։

      B2 վիտամին (ռիբոֆլավին)

      Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման շարժընթացներին։ Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը։ Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը։ Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում։ B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությամբ։B2 վիտամինները կարևոր են մարդու կենսագործունեության և առողջ ապրելակերպի համար։

      B3 կամ PP վիտամին (նիկոտինամիդ,նիկոտինաթթու)

      Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը։ Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում։ Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքներից։

      B5 վիտամին (պանտոտենաթթու)

      Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները։ Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային՝ հունարեն նշանակում է ամենատարածված)։ Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել։

      B6 վիտամին (պիրիդօքսին)

      Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են։ Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն։ B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում։

      B9 վիտամին (ֆոլացին)

      Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B¹² վիտամինի յուրացմանը։ Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ։ Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում։ Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից։ Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը։

      B12 վիտամին (ցիանակոբալամին)

      B12 վիտամին

      Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը։ Անբավարարության դեպքում զարգանում է սակավարյունություն։ Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում։

      B15 վիտամին (կալցիումի պանգամատ)

      Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն։ Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ։

      D վիտամին (կալցիֆերոլներ)

      Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութ, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։ Մյուս կենդանական մթերքներն աղքատ են այս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։ Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այն մեծանում է ցերեկային լույսի պակասի դեպքում (ստորգետնյա աշխատանքներ կատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում)։ Ձմռանն օրգանիզմում D վիտամինի առաջացումը կարելի է խթանել՝ քվարցային լամպով ճառագայթահարելով։ Կանխարգելիչ նպատակով վաղ մանկական տարիքի երեխաներին հաճախ նշանակում են D վիտամինի պատրաստուկներ, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի հսկողությամբ, քանի որ չափաքանակը գերազանցելիս կարող են բարդություններ առաջանալ։

      E վիտամին (տոկոֆերոլներ)

      Խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները։ Պարունակվում է ձեթերում, գետնանուշի, ոլոռի, եգիպտացորենի, սոյայի սերմերում, հազարում, սպանախում, լյարդում, ձվի դեղնուցում, կաթում։

      K վիտամին (ֆիլոքինոններ)

      Մասնակցում է արյան մակարդմանը։ Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն՝ քթից, լնդերից, ստամոքսաղիքային համակարգի օրգաններից։ Պարունակվում է սպանախի, կաղամբի, եղինջի և այլ բույսերի կանաչ մասերում, գազարում, լոլիկում։ Կենդանական ծագման մթերքները (բացի լյարդից) K վիտամին գրեթե չեն պարունակում։ Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները՝ վիկասոլը և սինկավիտը։

Posted in Uncategorized

Տնային աշխատանք

452.

1.0<3x<2= 0/3< 3x/3 <2/3

0<3x/3 < 2/3

0<x<2/3

0/3<3x/3<2/3

0<3x/3<2/3

0<x<2/3

(0;2/3)

2.-1<2/7x≤8= -1<2/7*x/1≤8

-1<2x/7≤8

-1*7<2x/7*7≤8*7

-7<2x/7*7≤8*7

-7<2x/7*1 * 7*1/1 ≤ 8*7

-7<2x/1 * 1/1 ≤ 8*7

-7<2x/1≤8*7

-7<2x≤8*7

-7<2x≤56

-7/2 < 2x/2≤56/2

-7/2<x≤56/2

-7/2<x≤28

(-7/2; 28]

3.

1<x+4<2 = 1-4 < x < 2-4

-3<x<2-4

-3<x<-2

(-3;-2)

4.

-7<x-6<-2 = -7+6<x<-2+6

-1<x<-2+6

-1<x<-2+6

-1<x<4

(-1;4)

5.

0≤3x-7<3 = 0+7≤3x<3+7

7≤3x<3 + 7

7≤3x<10

7/3≤3x/3<10/3

7/3≤x<10/3

[7/3;10/3)

6.

-8<0,5x+1<4 = -8 — 1 <0,5x<4-1

-9<0,5x<4-1

-9<0,5<3

-9<0,5x/0,5 < 3/0,5

-1 * 18 < 0,5x/0,5 <3/0,5

18 < 0,5x/0,5 <3/0,5

-18<0,5x/0,5 < 3/0,5

-18 < x < 3/0,5

-18<x<6

(-18;6)

453.

1.

4-4x<0

7x-1>2

x>1

x>3/7

x∈ [1,+∞]

x>1

2.

2+5x≤0

x>2

x=0

x≤-2/5

x>2

x=0

x∈∅

3.

4-3x<x

6+6x>7 — 7x

x>1

x> 1/13

x∈(1, +∞)

454.

1.

3(1+x)-2<5(2-5x)-3x

2(4-x)-3>4x-7

x < 9/31

x<2

x∈[-∞, 9/31)

x<9/31

2.

2(3y-1) — 1≥4-5y

6y-6≤6(y-1)

y≥7/11

y∈R

y∈ [7/11, +∞)

y≥7/11

3.

3x + 3 > 3 (x+1)

2x — 2 > 2 (x-1)

x∈∅

4.

4-4x≥4(1-x)

5x+1<5x-1

x∈R

x∈∅

x∈∅

5.

3(2-z) — 5z < -4 (27-3) + z

6(z-3)≥4z + 3

z > 34/3

z ≥ 21/2

z ∈ (34/3, +∞)

z > 34/3

6.

x≤x+5

4x — 3 > 3 — 4x

x∈R

x>3/4

x∈(3/4, +∞)

x > 3/4

7.

1+x/3 — x/2 = 5

4-7x/2 >-1

x = -28

x < 6/7

x = -28

8.

2x = 1

3+x = 5 — x/2

2(1-x) = 5 — 2x

x = 1/2

x = 4/3

x∈∅

x∈∅

9.

10-2x = 3x+3/3

4x = 0

x = 3

x = 0

x∈∅

շ
Posted in Uncategorized

Տնային աշխատանք

 

1. x^2−6x+8=0

x^2 — 2x — 4x + 8 = 0

x * (x-2) — 4x + 8 =0

x * (x-2)- 4(x-2)= 0

(x-2) * (x-4) =0

x-2=0, x-4=0

x = 2, x-4=0

x=2, x = 4

x1=2, x2 = 4

2. x^2 +5x+6=0

x^2 +3x+2x+6=0

x*(x+3) + 2x + 6 = 0

x*(x+3) + 2(x+3) + 6 = 0

(x+3) * (x+2) = 0

x+3=0, x+2=0

x=-3, x+2=0

x = -3, x=-2

x1 = -3, x2=-2

3. x^2 −x−2=0

x^2 + x — 2x — 2 = 0

x * (x+1) — 2x — 2 = 0

x * (x+1) -2 (x+1) =0

(x+1) * (x-2) = 0

x+1 =0

x-2 = 0

x1 = -1, x2 =2

4. x^2 +x−6=0

x^2 + 3x — 2x — 6 = 0

x * (x+3) — 2x — 6 =0

x * (x+3) — 2 (x+3) = 0

(x+3) *(x-2) = 0

x+3 = 0

x-2=0

x = -3

x-2 = 0

x1 = -3, x2 = 2

5. x^2 +4x+15=0

6. x^2 +4x+4=0

(x+2)^2 = 0

x+2=0

x=-2

8. 4x^2 −8x+3=0

4x^2 − 6x+3=0

2x * (2x-1) — 3 (2x-1) = 0

(2x — 1) * (2x-3) = 0

2x — 1 = 0

2x — 3 = 0

x = 1/2

x = 3/2

x1 = 1/2

x2 = 3/2

9. 3x^2 −5x−2=0

3x^2 + x — 6x — 2 = 0

x * (3x+1) — 6x — 2 = 0

x * (3x+1) — 6x — 2 (3x+1) = 0

(3x+1) * (x-2) = 0

3x + 1 = 0

3x + 1 = 0

x — 2 = 0

1. 5x^2 — 6x + 1 = 0

1; 1/5

2. −x^2 +14x−48=0

x=8; 6

3. 7x^2+2x=−329

4. 2x^2 −17x−9=0

x = 9; 1/2

5. 4x^2 −4x=15

x = 5/2; -3/2

Posted in Uncategorized

Նյութի ջերմաստիճան

. Ինչ է ջերմաքանակը

Այն էներգիան, որը մարմինը ստանում կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

2. Ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Միավորների միջազգային համակարգում ջերմաքանակի միավորը 1 Ջ-ն է:

3. Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:

Եռման ժամանակ:

4. Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից

Մարմնի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը կախված է նրա զանգվածից, ջերմաստիճանի փոփոխությունից և նյութի տեսակից:

5. Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ,որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ։

6. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:

7. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար

8. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Նյութի տեսակարար ջերմունակության միավորը ՄՀ-ում չափվում է ջոուլը բաժանած կիլոգրամ անգամ աստիճանով (1 Ջ/(կգ °C)):

9. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

C= Q/m(t2-t1)

10. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը

Q=cm(t2C0−t1C0)

11. Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը

Եթե ջերափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից,ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն։ Այդ ընթացքում տաք մարմինների տված  Q1 ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է։

Սովորել ԷՂազարյանի դասագրքից էջ 135-իցմինչև էջ 143

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգմանառաջադրանքներ մաս II>>-ից էջ ից մինչև էջ 19

Ջերմային երևույթներ

Ջերմահաղորդում և աշխատանք

Ջերմահաղորդման տեսակները

Տարբերակ 1

I. Բնակարանների ջրային ջեռուցման համակարգի աշխատանքը հիմնված է կոնվեկցիայի վրա:

Պատ.՝ 2

II. Երկփեղկ պատուհանները լավ են պաշտպանում ցրտից, որովհետև փեղկերի միջև գտնվող օդը օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ 2

III. Ամենամեծ ջերմահաղորդականությունը. արծաթ, թուջ:

Պատ.՝ 3,4

IV. Ամենափոքր ջերմահաղորդականությունը. թուղթ, ծղոտ:

Պատ.՝ 1,2

V. Ինքնաթիռների, Երկրի արհեստական արբանյակների, օդապարիկների արտաքին մակերևույթները, որպեսզի խուսափեն գերտաքացումից ներկում են մուգ գույն:

Պատ.՝ 1

VI. Փայտի կտորին մեխված են երկու միատեսակ մետաղյա սպիտակ թիթեղներ: Նրանցից մեկի ներքին մակերևույթը պատված է մրով, իսկ մյուսինը թողած է փայլուն: Թիթեղների արտաքին մակերևույթներին մոմով կպցված են լուցկիներ: Մրտված թիթեղից լուցկին ավելի շուտ կպոկվի:

Պատ.՝ 2

VII. Մարմինը կտաքանա, եթե նա ճառագայթմամվ ավելի շատ էներգիա է կլանում, քան արձակում:

Պատ.՝ 1

VIII. Պատ.՝ 1. ԱԲԳԴ

Տարբերակ 2

I. Կոնվեկցիայով տաքանում է գազօջախին դրված կաթսայում գտնվող ջուրը:

Պատ.՝ 2

II. Որպեսզի պտղատու ծառերը չցրտահարվեն, ձմռանը նրանց բները ծածկում են թեփով: Թեփը օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ 2

III. Լավ ջերմահաղորդականությամբ. ալյումին, կապար:

Պատ.՝ 3,4

IV. Վատ ջերմահաղորդականությամբ. օդ, բուրդ:

Պատ.՝ 1,2

V. Աղյուսի մեջ ջերմահաղորդումը կատարվում է հիմնականում ջերմահաղորդմամբ:

Պատ.՝ 2

VI.  Փորձանոթներից մեկը պատված է մրով, մյուսը սպիտակեցված է կրով: Նրանց մեջ լցված է միատեսակ ջերմաստիճան ունեցող տաք ջուր: Մրոտված փորձանոթում ջուրը ավելի արագ կսառչի:

Պատ.՝ 2

VII. Երբ սկսվեն աշնանային ցուրտ եղանակները քամին կփչի ցամաքից դեպի ծով:

Պատ.՝ 3

VIII.  Պատ.՝ 1. ԱԲԳԴ

Տարբերակ 3

I. Ճառագայթման շնորհիվ մենք տաքանում ենք խարույկի մոտ:

Պատ.՝ 3

II. Նույն ջերմաստիճանն ունեցող առարկաները շոշափելիս մետաղական առարկաները ավելի սառն են թվում, քան մյուսները: Դդա բացատրվում է նրանով, որ մետաղները օժտված են լավ ջերմահաղորդականությամբ:

Պատ.՝ 1

III. Լավ ջերմահաղորդականությամբ. արույր, երկաթ:

Պատ.՝ 2,3

IV. Վատ ջերմահաղորդականությամբ. ջուր:

Պատ.՝ 1

V.  Ծովափում ամռան շոգ օրերին քամին փչում է ծովից դեպի ցամաք:

Պատ.՝ 2

VI. Անօդ տարածության մեջ իրարից հեռացված մարմինների միջև ջերմահաղորդման ճառագայթումն է հնարավոր:

Պատ.՝ 3

VII. Մարմինը սառչում է, եթե նա ճառագայթմամբ ավելի շատ էներգիա է անջատում, քան կլանում:

Պատ.՝ 2

VIII. Պատ.՝ 1. ԱԲԳԴ

Տարբերակ 4

I. Կոնվեկցիայի շնորհիվ տաքանում են մթնոլորտի ներքևի շերտերը:

Պատ.` 2

II. Որպեսզի արդուկի բռնակը չտաքանա, այն պատրաստվում է պլաստմասային: Պլաստմասան օժտված է վատ ջերմահաղորդականությամբ:

Պատ.` 2

III. Լավ ջերմահաղորդականությամբ.պողպատ, պղինձ:

Պատ.՝ 1,3

IV. Վատ ջերմահաղորդականությամբ. խցան, օդ:

Պատ.՝ 2,4

V. Ջրի և օդի միջոցով կարող է իրականանալ կոնվեկցիայի ջերմահաղորդում:

Պատ.՝ 1,3

VI. Ձյան վրա դրված են սպիտակ, սև և կանաչ մահուդի երեք կտորներ: Որոշ ժամանակ անց նրանց տակի ձյունը հալվում է: Նկարում նշված է այսպես՝ սպիտակը – 1, սևը – 2, կանաչը – 3:

Պատ.` 1

VII. Մրոտված թեյնիկում ջուրը ավելի արագ կսառչի:

Պատ.` 2

VIII. Պատ.` 2. ԱԴԲԳ