Posted in Uncategorized

Ազատություն և բարոյականություն

Հասարակական և իրավական նորմերը մարդկանց փորցում են թելադրել թե ոնց ապրեն և իրենց ոնց դրսևորեն։ Այն մարդիկ որոնք այս նորմաներին չեն ենթարկվում ազատ են իրենց գործողություններում որովհետև նրանք իրենց կյանքը ուրիշների պատկերացմամբ չեն ապրում։

Մարդու բնավորությունը ձեվավորվում է իր կյանքի ընթացքում։ Շրջապատը և կյանքի պայմանները շատ մեծ դեր են խաղում դրա մեջ։ Կան մարդիկ, ովքեր մեծանում են բռնարար տնային պայմաններում կամ վատ շրջապատներում, ինչը նպաստում է իրենց մտածելակերպի ձեվավորման վրա։

Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։

Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․

  • Լինել արդարամիտ մարդ – այո
  • Լինել լավ ընկեր – այո
  • Լինել լավագույն դպրոցում – այո
  • Սուտ խոսել, երբ դա օգտակար է – այո
  • Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը – այո
  • Կոպիտ վարվել դասընկերոջս հետ – այո
  • Լինել աշխարհի ամենահարուստ մարդը – այո
  • Լինել աշխարհի լավագույն մարզիկը – ոչ
  • Կառավարել աշխարհը –

Բոլորը ունեն երազանքներ և նպատաներ բայց դրանք լինում են արբեր,շատ մարդիկ ունենում են վատ նպատակներ,ցանկանում են վաութուն անել դիմացինի, շատ մարդիկ ունեն նպատակներ, որոնք հաղթահարելով հասնում են իրեց երազանքներին։Այս երկու կողմերն պատրաստեն ամեն ինչի իրենց նպատակի հասնելու համար։Իմ կարծիքով վատ նպատակներով մարդկանց մոտ ոչինչչի ստացվում քանի որ նրանց գործը բարի չէ,և նույնիսկ այդ վատը հենց իրենց վերադառնում։

Posted in Uncategorized

Փող

Փողն այն է, ինչ մարդիկ օգտագործում են ապրանքներ և ծառայություններ գնելու համար, ինչը շատ մարդիկ ստանում են իրենց սեփական իրերը կամ ծառայությունները վաճառելու համար: Այն փոխանակման միջոց է, որը թույլ է տալիս մարդկանց ձեռք բերել այն, ինչ իրենց անհրաժեշտ է ապրելու համար: Նախքան փողի ստեղծումը, մարդիկ փոխանակում էին մի ապրանք այլ ապրանքների հետ:

Միշտ չեր որ հնարավոր էր ապրանքների փոխանակումը: Երբեմն մարդիկ չէին կարողանում համաձայնության գալ թե դրանք ինչքան արժեք ունեն փոխանակումներում: Այլ իրավիճակներում մարդիկ պարզապես չեին ցանկանում գնել այն, ինչ դու ունեիր: Այս իրավիճակները հագեցեցին փողի ստեղծմանը:

Առաջարկը վերաբերում է ապրանքի կամ ծառայության արտադրության շուկայի ունակությանը, մինչդեռ պահանջարկը վերաբերում է ապրանքը կամ ծառայություն գնելու շուկայի ցանկությանը:

Posted in Uncategorized

Երջանկություն

  • Ի՞նչ է երջանկությունը
  • Իմ կարծիքով երջանկությունը դա երբ մարդը իրեն ներդաշնակ է զգում։
  • Ինչո՞ւ մարդը պետք է ձգտի երջանկության
  • Քանի որ մարդը իր ձգտած երջանկությանը հասնելով իրեն ավելի ինքնավստահ կզգա ավելի լավ էներգիայով կլցվի կյանքի հանդեպ։

Ընթացքը`

  • Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր երջանիկ մարդիկ իրար նման են:
  • Ոչ, քանի որ բոլոր մարդիկ տարբեր կերպ են հասկանում երջանկություն ասվածը։
  • Արդյո՞ք երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտել երջանկության:
  • Իմ կարծիքով շատ ժամանակ մարդը իր պատկերացրած երջանկությանը հասնելով իրեն երջանիկ չի զգում, քանի որ նարանց համար դա ճիշտ չէ։
  • Ի՞նչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար
  • Ես ինձ երջանիկ եմ զգում երբ իմ բոլոր հարազատ մարդիկ իմ կողքին են։

Posted in Uncategorized

Հասարակական հարաբերություններ

  • Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:
  • Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից: Պատախանը հիմնավորեք:
  • Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել:
  • Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:
  • Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:
  • Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:
  • «Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ

1․Իմ կարծիքով ոչ, քանի որ մեր ընկերերը կաող են նաև սխալ քայլեր անել որոնց հետ դու ընդհարապես կապ չունես։

2․Այո, եթե դա անկեղծ ընկերություն է մենք պետք է միշտ օգնեք մեր ընկերներին որպեսզի նրանք թույլ չտան շա սխալներ։

3․Այդ հարցին դժվա է պատասխանելը, իմ կարծով մարդկային շփումը շատ կարևոր է,սակայն նրանք նույնպես զգում են իրենց տիրոջ զգացմունքները և ամեն կերպ ցնանում են ուրախացնել նրանց։

4․Այո, կան շատ մարդիկ ովքեր չեն կարողանում շվել իրենց տարիքակիցների հետ,և նախընտրում են շփվել իրենցից ավելի մեծ մարդկանց հետ, իմ կարծիով այդպիսի մարդիկ ուղղակի ավելի հասուն են մտածում իրենց տաիրքակիցներից։

5,Ընկերական հաաբերությունները ավելի պարզ են ,ջերմ և ազատ։

6․Իմ կարծիով ոչ, սակայն այդպիսի պահերին մարդկանց ավելի լավ ես ճնաչում ,և ուրախության և տխրության պահերի դու կարող ես քո ընկերոջը ավելի լավ ճանաչել, կախված այդ ժամանակ նրա վերաբերմունքից։

Posted in Uncategorized

Երևան քաղաքի ապաստարանները

Պատերազմի օրերին մենք բոլորս պետք է իմանաինք մեր բնակավայրին մոտ ապաստարաները և հարկ եղած դեպքում օգտվենինք ապաստարաններից: Ազդարարման ազդանշանները` օդային տագնապը, ուշադրություն բոլորին նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին, տարահանման հանձնաժողովներին, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:

Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`

1) պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.

2) բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:

«ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն (օրինակ` «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):

Posted in Uncategorized

Ահաբեկչություն

Ահաբեկչությունը լինում է անհատական, խմբային (ծայրահեղական քաղաքական խմբավորումների գործողություններ) և պետական (բռնապետական և ամբողջատիրական վարչակարգերի ճնշամիջոցների կիրառում): Ահաբեկիչները պայթեցնում են ռումբեր, կրակում են մարդկանց վրա, հափշտակում են ինքնաթիռներ և պատանդ վերցնում ուղևորների, կողոպտում են բանկեր, մասնակցում թմրանյութերի միջազգային վաճառքին և այլն:1970–90-ական թվականներին տարածվել է միջազգային ահաբեկչությունը՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն:Մեր օրերում ահաբեկչությունը վերածվել է համաշխարհային աղետի: 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների հափշտակած քաղաքացիական 4 ինքնաթիռներից 2-ը մխրճվեցին Նյու Յորքի Միջազգային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ և հիմնովին ավերեցին. մի քանի ժամում զոհվեցին ավելի քան 3 հզ. խաղաղ քաղաքացիներ: Այդ դեպքից հետո ԱՄՆ-ի կառավարությունը պատերազմ հայտարարեց համաշխարհային ահաբեկչությանը և բոլոր երկրներին կոչ արեց միավորվել այդ պայքարում: Նյու Յորքի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Ղաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենը հայտարարվեց աշխարհի դ 1 ահաբեկիչ: 2005 թ-ի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավեցին ՌԴ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցներից մեկը և պատանդ վերցրին 1128 երեխաների ու մեծահասակների: Սեպտեմբերի 3-ին սկսված փոխհրաձգության և դրան հաջորդած գրոհի ժամանակ զոհվեց 329 մարդ, այդ թվում՝ 159 երեխա: Ահաբեկիչների գրոհը ղեկավարող Շամիլ Բասաևը (2 մարդատար ինքնաթիռի, Մոսկվայի մետրոյի «Ռիժսկայա» կայարանի պայթեցումների, Չեչնիայի նախագահի սպանության կազմակերպիչ) հետագայում համախոհների հետ ոչնչացվեց: 2005 թ-ի հոկտեմբերի 25–26-ին խոշոր ահաբեկչություն տեղի ունեցավ Մոսկվայի Դուբրովկա թաղամասի թատերական կենտրոնում. պատանդ վերցրին ավելի քան 700 հանդիսատեսի: Գործողության ղեկավար չեչեն ահաբեկիչ Մովսար Բարաևի խմբում 50 հոգի էին (18 կին և 32 տղամարդ), պահանջը քաղաքական էր՝ ռուսական զորքի դուրսբերումը Չեչնիայից: Երկօրյա գործողություններից հետո ահաբեկիչները վնասազերծվեցին, իսկ 128 մարդ զոհվեց:Ահաբեկչության յուրահատուկ տեսակ էր 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ: Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ: Ահաբեկչության դեմ պայքարը համայն մարդկության գործն է:

Posted in Uncategorized

Համաշխարհային կրոններ

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա[1]:

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Հայերենում, ըստ Հ. Աճառյանի «Արմատական բառարանի» «կրոն» բառն առաջացել է կիր (կրել) արմատից – ոն (օն) մասնիկով ստուգաբանվում է որպես՝ կարգ, կանոն, վարք, օրենք, սովորություն, վարդապետություն, հավատք։ Ըստ «Հայկազյան բառարանի»՝ կրել և պահել կամ կրելի օրենք։ Ղ. Ալիշանի բացատրությամբ՝ կիրք բառից, իբրև «ներքին զգացում»։ Կրոնը ծագել է մարդու հետ՝ նախնադարյան շրջանում։

Posted in Uncategorized

Սարդարապատի հերոսամարտ

1918-ի մայիսի 21-27-ին տեղի են ունեցել հայ-թուրքական վճռական մարտեր, իսկ մայիսի 28-ին եղել է հիմնական ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»։

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

1917-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Թուրքերն օգտվեցին նման վիճակից և 1918-ի փետրվարին, խախտելով Երզնկայում կնքված զինադադարի պայմանագիրը, անցան հարձակման՝ նպատակ ունենալով գրավել ոչ միայն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական զորքերի կողմից նվաճված Արևմտյան Հայաստանի նահանգները, այլև Արևելյան Հայաստանը։

Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը Էսադ փաշայի գլխավորությամբ դեպի Վանաձոր) հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի և դրա մի մասը նույն Էսադ փաշայի գլխավորությամբ շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը՝ դեպի Վանաձոր։ Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ։ Երկրամասի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը։ Նրա հրահանգով երևանյան /Սարդարապատի/ ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի Երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը /Դրո/։

Posted in Uncategorized

Վանի թագավորություն

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ 

Posted in Uncategorized

Տարբեր դարաշրջաների հայտնագործություներ

Հին քարի դար — Մարդկային այս շրջանը անվանում են քարի դար, որովհետև այդ ժամանակաշրջանում գրեթե բոլոր աշխատանքային գործիքները պատրաստել են քարից: Նախամարդու աշխատանքնային հիմնական գործիքներն էին՝ ձեռքի հատիչը և սրածայր փայտը: Այս դարաշրջանի գլխավոր հայտնագործություններից է կրակը: Սկզբում մարդը այն ստանում էր բնական կերպով՝ հրաբուխներից, կայծակից կամ հրդեհներից: Հետագայում սկսեցին ստանալ կրակը արհեստական կերպով:

Միջին քարի դար — Գիտնականները պնդում են, որ միջին քարի դարի ընթացքում հայտնագործվել են նետն ու աղեղը: Նաև մարդիկ սկսեցին ընտելացնել կենդանիներին, ինչը հանգեցրեց անասնապահության առաջացմանը:

Նոր քարի դար — Այս դարաշրջանում քարի մշակման տեխնիկան համեմատաբար զարգանում է: Ստեղծվում է քարե կացինը և մարդիկ ստեղծում են իրենց համար մշտական բնակավայրեր: Նաև ստեղծում են կավե ամաններ, որոնք կրակի վրա թրծելուց հետո կարելի էր երկար օգտագործել:

Պղնձաքարի դար — Այս դարաշարջանում մարդիկ հայտնագործեցին պղինձը: Իհարկե այն քարի համեմատած ավելի փափուկ էր և այդ պատճառով չկարողացավ լրիվ վերացնել դրա օգտագործումը: Այսպիսով մարդիկ օգտագործում էի թե քարե, թե պղնձե գործիքները: Այս դարում լուրջ զարգացում ապրեցին՝ կավագործությունը և բրդի ու կաշվի մշակումը:

Բրոնզի դար — Այս դարաշրջանում մարդը պղնձի և կապարի կամ անագի խառնուրդից փորձեց ստանալ բրոնզ, որը ավելի ամուր էր քան պղինձը: Մեծ հաջողությունների հասավ մետաղների մշակումը: Մարդիկ սկսեցին շահագործել արծաթի, ոսկու և կապարի հանքերը: Դամբարաններից գտնվել են կացիններ, դանակներ, զենքեր և այլ տնտեսության մեջ կիրառվող իրեր: Ոսկուց և արծաթից սկսեցին պատրաստել թանկարժեք իրեր, արձանիկներ: Հողագործության համար շատ մեծ նշանակություն ունեցավ արորի հայտնագործումը, որը գործի դնելու համար օգտագործում էին լծկան կենդանիների ուժը: Ավելի զարգացավ կենդանիների ընտելացումը: Ձիերին ընտելացրեցին հեշտացնելով իրենց կյանքը: Բրոնզի դարում նաև աշխուժացավ ապրանքափոխանակությունը: Մարդիկ փոխանակվում էին և՛ իրար, և՛ հարևան երկրների հետ:

Երկաթի դար — Հանքերից երկաթ ստանալու համար, մարդուն անհրաժեշտ էր բարձր ջերմաստիճան և մարդիկ ժամանակի ընթացքում սովորեցին երկաթ ձուլել: Դա շատ կարևոր հայտնագործություն էր, քանի որ երկաթը ավելի ամուր է քան բրոնզը: Կրոն: Նախամարդը պատկերացում անգամ չուներ իր կրոնի մասին և չհասկանալով բնական երևությների(անձրևի, կայծակի, կարկուտի ձյան և այլն) իմաստը, սկսեցին պաշտել դրանք: Ամեն կրոնի համար ստեղծվեցին կուռքեր, որոնցից մնացել են որոշ մասեր, օրինակ երկաթից ու կավից արձանիկներ: