Posted in Հայոց լեզու

Բաամաբարդ նախադասություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  1. Պարզիր տրված նախադասությունների կազմում եղած բաղադրիչ նախադասությունների հարաբերությունը։
  2. Շարահյուսորեն վերլուծիր գլխավոր նախադասությունները, որոշիր երկրորդականների պաշտոնը գլխավորի մեջ։
  3. Գծիր նախադասությունների գծապատկերները։
  • Չնայած չէր ցանկանում, բայց մեկ-մեկ էլ մորեղբայրս ինձ տանում էր անտառ. անտառում դիտմամբ «կորցնում էր» ինձ. որ մենակ մնամ. սովորեմ չվախենալ։

1. 1-ին և 2-րդ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են համադասական շաղկապով՝ (բայց)-ով:
2-րդ և 3-րդ նախադասությունները նույնպես համդասական են, որովհետև միացված են շարահարությամբ ։
3-րդ և4-րդ նախադասությունները միացված են (որ) ստորադասական շաղկապով, այդ պատճառով 4 նախադասությունը ստորադասական է 3-րդին։ 
4-րդ և 5-րդ բաղադրիչ նախադասությունները համդասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։

2. անտառում — տեղի պարագա
դիտմամբ — ձևի պարագա
կորցնում էր — ստորոգյալ
ինձ — հանգման խնդիր

  • Երբեմն լինում են պահեր, երբ սարսափելին գրավում է մարդուն հետաքրքիր տեսարանի պես, և մարդ անդիմադրելի ցանկությամբ ուզում է տեսնել այն, թեկուզ վտանգի իրեն։

1. 2-րդ բաղադրիչ նախադասությունը 1-ինին ստորադասական է, որովհետև իրար են միացված (երբ) հարաբերական դերանունով։
2-րդ և 3-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև իրար են միացված (և) համադասական շաղկապով
4-րդ բաղադրիչ նախադասությունը ստորադասական է 3-րդին, որովհետև միացված են (թեկուզ) ստորադասական շաղկապով։

2. երբեմն — ժամանակի պարագա
լինում են — ստորոգյալ
պահեր — ենթակա
մարդ — ենթակա
անդիմադրելի — որոշիչ
ցանկությամբ — ձևի պարագա
ուսում է տեսնել — ստորոգյալ
այն — ուղիղ խնդիր

  • Երբ գրկում էի նրան՝ այդ նազելի էակին, և նայում լեռնային աղբյուրների նման նրա վճիտ աչուկների մեջ, տեսնում էի, որ այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ կա։

1. 1-ին բաղադրիչ նախադասությունը ստորադասական է 2-րդին, որովհետև իրար են միացված (երբ) հարաբերական դերանունով։ 
2-րդ և 3-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։
4-րդ բաղադրիչ նախադասությունը 3-րդին ստորադասական է, որովհետև իրար են միացված (որ) ստորադասական շաղկապով։

2.  երբ — ժամանակի պարագա
գրկում էի — ստորոգյալ
նրան — ուղիղ խնդիր
տեսնում էի — ստորոգյալ
երազուն — որոշիչ
կարոտ — ենթակա
կա — ստորոգյալ

  • Թեև մենք իրարից մինչև օրս գաղտնիք չունեինք, բայց վերջերս զգալի կերպով նա լռակյաց էր դարձել, խուսափում էր խոսել այն զգացմունքների մասին, որ բռնկվել էին իր հոգում։

1. 1-ին և 2-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են (բայց) համադասական շաղկապով։ 
2-րդ և 3-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։
4-րդ բաղադրիչ նախադասությունը 3-րդին ստորադասական է, որովհետև իրար են միացված (որ) հարաբերական դերանունով։

2. խուսափում էր — ստորոգյալ
խոսել — ուղիղ խնդիր
այն — որոշիչ
զգացմունքների մասին — վերաբերության խնդիր

  • Ես հավատացրի, թերևս համոզեցի նրան, որ հույսը իրական բան է, և հուսացողը կհաղթի։

1. 1-ին և 2-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են շարահարությամբ (ստորակետով)։
3-րդ բաղադրիչ նախադասությունը 1-ինին և 2-րդին ստորադասական է, որովհետև իրար են միացված (որ) ստորադասական շաղկապով։
3-րդ և 4-րդ բաղադրիչ նախադասությունները համադասական են, որովհետև միացված են (և) համադասական շաղկապով։

2. ես — ենթակա
հավատացրի — ստորոգյալ
հույսը — ենթակա
իրական — որոշիչ
բան է — ստորոգյալ

Leave a comment